Եկ, հետևիր ինձ 2024
Օգոստոսի 11-17. «Հաստատեք … Աստծո մի տուն»․ Վարդապետություն և Ուխտեր 88


«Օգոստոսի 11-17. «Հաստատեք … Աստծո մի տուն»․ Վարդապետություն և Ուխտեր 88», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 88», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025

հաղորդության ժողով՝ կազմակերպված փոքրիկ տանը

Այս սենյակում էր անցկացվում Մարգարեների դպրոցը:

Օգոստոսի 11-17. «Հաստատեք … Աստծո մի տուն»

Վարդապետություն և Ուխտեր 88

Ժամանակ առ ժամանակ Տերը մեզ մի նշույլ հասկացողություն է տալիս Իր անսահման «վեհափառությունից ու զորությունից» (Վարդապետություն և Ուխտեր 88.47) հայտնությունների միջոցով: Վարդապետություն և Ուխտեր 88-ը այսպիսի հայտնություն է լույսի, փառքի և արքայությունների մասին, որը կարող է մեր երկրային հոգսերը աննշան դարձնել համեմատության մեջ: Նույնիսկ, եթե մենք չենք կարող ըմբռնել այն, մենք կարող ենք առնվազն զգալ, որ հավերժությունը շատ ավելին է, քան այն, ինչը մենք ըմբռնում ենք: Իհարկե, Տերը չի կիսվում այս մեծ ճշմարտություններով՝ մեզ վախեցնելու կամ մեզ փոքր զգալու համար: Իրականում, Նա խոստացել է. «Օրը կգա, երբ դուք կըմբռնեք նույնիսկ Աստծուն» (հատված 49, շեղագիրն ավելացված է): Հավանաբար այդ փառահեղ և սրբազան նպատակի համար էր Տերը պատվիրում Կիրթլենդի Իր Սրբերին կազմավորել Մարգարեների դպրոցը: «Կազմակերպվեք»,- ասաց Նա: «Նախապատրաստեք ամեն անհրաժեշտ բան, և հաստատեք … Աստծո տուն» (հատված 119): Ավելի քան որևէ այլ տեղ, Աստծո սուրբ տանը և մեր տներում է, որ Նա կարող է բարձրացնել մեր տեսլականը մահկանացու աշխարհից այն կողմ, «բաց կանի իր երեսի քողը [մեզ]», և կպատրաստի մեզ «մնալ սելեստիալ փառքում» (հատվածներ 68, 22):

Տես Սրբերը, 1․164-66։

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Վարդապետություն և Ուխտեր 88

Հիսուս Քրիստոսն ինձ խաղաղություն է առաջարկում

Պատերազմ «կթափվի բոլոր ազգերի վրա» (Վարդապետություն և Ուխտեր 87.2). այս նախազգուշացումից օրեր անց Տերը տվեց մի հայտնություն, որը Ջոզեֆ Սմիթը կոչեց «ձիթենու տերև», որը խաղաղության ավանդական խորհրդանիշն է (Վարդապետություն և Ուխտեր 88 բաժնի նախադրությունը, տես նաև Ծննդոց 8․11): Այս շաբաթ 88-րդ բաժնի ձեր ուսումնասիրության ընթացքում փնտրեք ձեզ ուղղված Տիրոջ խաղաղության ուղերձները:

Վարդապետություն և Ուխտեր 88․6-67

Լույսն ու օրենքը գալիս են Հիսուս Քրիստոսից

Լույս և օրենք բառերը բազմիցս կրկնվում են բաժին 88-ում: Ընդգծեք կամ նշեք հատվածները, որոնցում դուք գտնում եք այս բառերը 6–67 հատվածներում, և գրի առեք, թե ինչ եք սովորում լույսի և օրենքի մասին՝ Հիսուս Քրիստոսի մասին: Ի՞նչ եք ոգեշնչվում անել լույս ստանալու և «Քրիստոսի օրենքով» ապրելու համար (հատված 21):

Տես նաև Եսայիա 60․19, Հովհաննես 1․1–9, 3 Նեփի 15․9, Տիմոթի Ջ. Դայքես․ «Լույսը հարում է լույսին» Լիահոնա, մայիս 2021, 112–15, Շերոն Յուբենկ․ «Քրիստոս. Լույսը, որ շողում է խավարում» Լիահոնա, մայիս 2019, 73–76։

սուրբ գրությունները միասին ընթերցող ընտանիք

Սուրբ գրությունները պարունակում են Քրիստոսի օրենքը:

Վարդապետություն և Ուխտեր 88․62-64

«Մոտեցեք ինձ»

Ի՞նչ փորձառություններ են ձեզ ցույց տվել, որ այս հատվածներում տրված խոստումները ճշմարիտ են: Ո՞րն է ձեր հաջորդ քայլը՝ «մոտենալու» Քրիստոսին: Կարող եք «Nearer, My God, to Thee» օրհներգը (Hymns, 100) դարձնել ձեր ուսումնասիրության և երկրպագության մի մասը:

Վարդապետություն և Ուխտեր 88․67-76

Ես կարող եմ մաքուր դառնալ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով

Տիրոջ հրամանը՝ «սրբագործեք ձեզ», երկու անգամ հայտնվում է 88 բաժնում (հատվածներ 68, 74-ում): Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այս արտահայտությունը: Դուք կարող եք վերանայել որոշ հատվածներ Սուրբ Գրությունների ուղեցույցի (Ավետարանի գրադարան) «Սրբագործում» բաժնում: Ինչպե՞ս ենք մենք դառնում սրբագործված: Թող այս հարցը առաջնորդի Վարդապետություն և Ուխտեր 88.67–76 հատվածների ձեր ուսումնասիրությունը և գրի առեք ձեր սովորած ցանկացած հոգևոր հուշում:

Վարդապետություն և Ուխտեր 88․77-80, 118-26

սեմինարիայի պատկերակ
«Ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով»

Տերն ասաց Սրբերին հիմնել «մարգարեների դպրոց» Կիրթլենդում (Վարդապետություն և Ուխտեր 88.137): 88-րդ բաժնի հրահանգների մեծ մասը նրանց սովորեցրել է, թե ինչպես դա անել: Այս հրահանգը կարող է նաև օգնել ձեզ «հաստատել … ուսման տուն» (հատված 119) ձեր անձնական կյանքում: Իրականում, դուք կարող եք 77–80 և 118–26 հատվածները հատվածները չափանիշ դարձնել և «[ձեր] տները վերածել ավետարանի ուսուցման կենտրոնի» և «հավատքի սրբավայրի» (Ռասսել Մ. Նելսոն․ Դառնալ օրինակելի Վերջին Օրերի Սրբեր», Լիահոնա, նոյ. 2018, 113)։ Կարող է հետաքրքիր լինել ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել ձեր անձնական «վերափոխումը», այդ թվում այս հատվածների այն արտահայտությունները, որոնք դուք կարծում եք, որ պետք է կիրառեք:

Օգտակար կլինի նաև բացահայտել այս հարցերը. Ինչո՞ւ են ուսումը և կրթությունը կարևոր Տիրոջ համար: Ի՞նչ է Նա ցանկանում, որ ես ուսումնասիրեմ: Ինչպե՞ս է Նա ցանկանում, որ ես սովորեմ: Փնտրեք այս հարցերի պատասխանները 77–80 հատվածներում և «Ճշմարտությունը կազատի ձեզ» (Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար, 30–33):

Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում սովորել «ուսումնասիրելով և նաև հավատքով» (հատված 118)։ Ի՞նչ պատկերացումներ եք ձեռք բերում Երեց Մաթիաս Հելդի «Գիտելիք փնտրել Հոգով» ուղերձից (Լիահոնա, մայիս 2019, 31-33):

Տես նաև Թեմաներ և հարցեր, «Ճշմարտության որոնում և խաբեության խուսափում», Ավետարանի գրադարան, «A School and an Endowment» Revelations in Context, 174–82։

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ 01

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Վարդապետություն և Ուխտեր 88․33

Երկնային Հայրը լավ պարգևներ է տալիս

  • Վարդապետություն և Ուխտեր 88․33 շուրջ քննարկում սկսելու համար կարող եք ընտանիքի անդամներին խնդրել խոսել այն պարգևների մասին, որոնք տրվել են նրանց. նրանք, որ իրենք ուրախությամբ ընդունել են, և մյուսները, որոնք չեն ընդունել: Միգուցե նրանք կարող են դերախաղի միջոցով ցույց տան, թե ինչպես են ուրախությամբ նվեր ստանում: Այնուհետև կարող եք խոսել այն պարգևների մասին, որոնք Երկնային Հայրը տալիս է մեզ (օրինակ՝ Սուրբ Հոգու պարգևը): Ինչպե՞ս ենք մենք ստանում այդ պարգևները ուրախությամբ։

Վարդապետություն և Ուխտեր 88․63

Եթե ես փնտրեմ Փրկչին, ես կգտնեմ Նրան:

  • Վարդապետություն և Ուխտեր 88.63-ը պարունակում է գործողությունների խոսքեր, որոնք կարող են ոգեշնչել որոշ զվարճալի միջոցառումներ՝ խրախուսելու ձեր երեխաներին փնտրել Տիրոջ ներկայությունը իրենց կյանքում: Օրինակ, դուք և ձեր երեխաները կարո՞ղ եք խաղ մտածել «փնտրեք ինձ ջանասիրաբար, և կգտնեք ինձ» (ընդգծումն ավելացված է) կամ «թակեք, և այն կբացվի» արտահայտությունը քննարկելու համար:

Երեխաներին տարբեր միջոցառումներ են անհրաժեշտ։ Շատ երեխաներ ավելի լավ են սովորում, երբ ուսման գործում ներգրավված են մեկից ավելի զգայարաններ: Գտեք ուղիներ, որոնցով կօգնեք երեխաներին սովորելու ընթացքում օգտագործել տեսողության, լսողության և շոշափելիքի զգայարանները: Որոշ դեպքերում դուք նույնիսկ կարող եք եղանակներ գտնել՝ օգտագործելու նրանց հոտառության և համի զգայարանները» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 32)։

  • «Մոտեցեք ինձ» Փրկչի հրավերը ընդգծելու համար կարող եք խնդրել մի երեխայի Հիսուսի նկարը (ինչպես այս ուրվագծի վերջում գտնվող նկարը) պահել սենյակի մի կողմում, մինչ մյուս երեխաները կանգնած են մյուս կողմում։ Երբ ձեր երեխաները մտածեն այն մասին, թե ինչ կարող են անել Փրկչին ավելի մոտենալու համար, նրանք կարող են քայլ անել դեպի նկարը, իսկ նկարը բռնած երեխան կարող է մի քայլ անել դեպի մյուս երեխաները: Խոսեք ձեր երեխաների հետ այն մասին, թե ինչպես եք մոտենում Փրկչին և ինչպես է Նա մոտենում ձեզ: Դուք կարող եք նաև երգել նրանց հետ այս թեմայի վերաբերյալ մի երգ, օրինակ՝ «I Feel My Savior’s Love» (Children’s Songbook, 74–75):

Վարդապետություն և Ուխտեր 88.77-80, 118

Երկնային Հայրը ցանկանում է, որ ես սովորեմ:

  • Խնդրեք ձեր երեխաներին պատմել ձեզ այն մասին, թե ինչ են սովորում դպրոցում կամ Երեխաների Միությունում: Դուք կարող եք նաև կիսվել որոշ բաներով, որոնք սովորում եք: Այնուհետև կարող եք ցույց տալ ձեր երեխաներին ինչ, ինչու և ինչպես բառերը: Օգնեք նրանց որոնել Վարդապետություն և Ուխտեր 88.77–79 հատվածները՝ պարզելու, թե ինչի մասին է Տերն ուզում, որ մենք սովորենք: Հետո միասին կարդացեք 80-րդ հատվածը՝ պարզելու, թե ինչու է Նա ցանկանում, որ մենք սովորենք, և կարդացեք 118-րդ հատվածը՝ պարզելու, թե ինչպես պետք է սովորենք:

սուրբ գրությունները միասին ընթերցող ընտանիք

«Ուսում փնտրեք ․․․ ուսումնասիրելով և նաև հավատքով»:

Վարդապետություն և Ուխտեր 88․119

Մեր տունը կարող է սուրբ լինել, ինչպես տաճարը

  • Երբ ձեր երեխաները կարդան Վարդապետություն և Ուխտեր 88.119 հատվածը, նրանք կարող են իրենց ձեռքերով տաճարի ցից ցույց տան ամեն անգամ, երբ լսեն «տուն» բառը: Բացատրեք, որ Երկնային Հայրը ցանկանում էր, որ Ջոզեֆ Սմիթը և Սրբերը կառուցեին տաճար կամ «Աստծո տուն»:

  • Դուք կարող եք խնդրել ձեր երեխաներին ընտրել յոթ բառ, որոնք նկարագրում են իրենց տունը: Ապա օգնեք նրանց Վարդապետություն և Ուխտեր 88.119 հատվածում գտնել այն յոթ բառերը, որոնք Տերն օգտագործում է Իր տունը նկարագրելու համար: Ինչպե՞ս կարող ենք մեր տունը դարձնել «Աստծո տուն»:

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Քրիստոսը վերադառնում է

Մի՛ վախենար, հեղինակ՝ Մայքլ Մոլմ

գործնական աշխատանքի էջ երեխաների համար