Եկ, հետևիր ինձ 2024
Սեպտեմբերի 1-7. «Սիոնի փրկության համար». Վարդապետություն և Ուխտեր 94-97


«Սեպտեմբերի 1-7․ «Սիոնի փրկության համար»․ Վարդապետություն և Ուխտեր 94-97» Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 94-97», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025

Կիրթլենդի տաճարը

Կիրթլենդի տաճարը, Ալ Ռաունդս

Սեպտեմբերի 1-7. «Սիոնի փրկության համար»

Վարդապետություն և Ուխտեր 94-97

Հնագույն ժամանակներում Տերը պատվիրեց Մովսեսին խորան կառուցել «այն օրինակի պէս, որ ցույց տրուեցաւ քեզ սարումը» (Եբրայեցիս 8.5, տես նաև Ելից 25.8-9): Խորանը պետք է լիներ Իսրայելի անապատի ճամբարի կենտրոնը (տես Թվոց 2.1-2):

1833 թվականին Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին կառուցել տաճարներ ոչ թե «աշխարհի ձևով», այլ «այլ այն ձևով, որ ես ցույց կտամ» (Վարդապետություն և Ուխտեր 95.13–14, տես նաև 97.10): Անապատի խորանի պես, տաճարը պետք է լիներ Կիրթլենդի կենտրոնում (Վարդապետություն և Ուխտեր 94․1):

Այսօր տաճարներ կարելի է գտնել ամբողջ աշխարհում: Նույնիսկ եթե նրանք մեր քաղաքների կենտրոնում չեն, նրանք մեզ ցույց են տալիս Քրիստոսին, որը պետք է լինի մեր կյանքի կենտրոնը: Թեև տաճարները տարբեր են արտաքին տեսքով, դրանց ներսում մենք սովորում ենք նույն աստվածային օրինակը՝ երկնային ծրագիրը, որը մեզ կվերադարձնի Աստծո ներկայություն: Սրբազան արարողություններն ու ուխտերը կապում են մեզ Քրիստոսի հետ և ամրացնում մեր մեր ընտանիքները ոչ թե «աշխարհի ձևով», այլ Աստծո ցույց տված օրինակով:

Տես Saints, 1.169–70, «A House for Our God», Revelations in Context, 165–73:

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Վարդապետություն և Ուխտեր 94, 97.10-17:

Ես կարող եմ «ամբողջությամբ նվիրաբերվել Տիրոջը»

Վարդապետություն և Ուխտեր 94-ում Տերը հրահանգներ է տալիս Կիրթլենդում վարչական շենքեր՝ գրասենյակ և տպարան կառուցելու վերաբերյալ: Ի՞նչն է ձեզ տպավորում այն մասին, թե ինչ է Տերն ասում այս շենքերի մասին Վարդապետություն և Ուխտեր 94.2–12 հատվածներում: Ինչպե՞ս է դա համեմատվում այն ամենի հետ, ինչ Նա ասում է տաճարի մասին 97.10–17 հատվածներում:

Ի՞նչ է նշանակում ձեզ համար «ամբողջովին նվիրագործված [լինել] Տիրոջը»:

Վարդապետություն և Ուխտեր 95

Տերը խրատում է նրանց, ում սիրում է

Երբ 95-րդ բաժնի հայտնությունը ստացվեց, մոտ հինգ ամիս էր անցել այն պահից, երբ Տերը պատվիրեց Սրբերին կառուցել Աստծո տունը (տես Վարդապետություն և Ուխտեր 88.117–19), իսկ նրանք դեռ չէին սկսել: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես Տերը ուղղեց նրանց այս հայտնության մեջ: Դուք նույնիսկ կարող եք կազմել այն սկզբունքների ցանկը, սրսնց շնորհիվ կարող եք ուղղել մարդկանց։ Ի՞նչ եք սովորում Տիրոջ մասին այն բանից, թե ինչպես Նա ուղղեց Իր Սրբերին:

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 121․43–44, Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ես որոնց որ սիրում եմ, հանդիմանում և խրատում եմ», Լիահոնա, մայիս, 2011, 97-100:

8:40

Աստված սիրում է Իր զավակներին

Վարդապետություն և Ուխտեր 95.8, 11-17, 97.10-17

սեմինարիայի պատկերակ
Տաճարը Տիրոջ տունն է

Հանդիմանանք ստանալով նրա համար, որ Տիրոջ տունը չեն կառուցել Կիրթլենդում, Եկեղեցու ղեկավարներն ընտրեցին մի վայր ցորենի դաշտում, որտեղ այն կկառուցեին: Մարգարեի եղբայրը՝ Հայրում Սմիթը, անմիջապես գնաց գերանդի բերեց և սկսեց հնձել դաշտը: Նա ասաց. «Մենք պատրաստվում ենք Տիրոջ համար տուն կառուցել, և ես ցանկանում եմ առաջինը գործի անցնել» (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 271, 273): Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր Հայրումը այդքան ցանկանում կառուցել տաճարը: Խորհեք այս մասին, երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 95.8, 11-17, 97.10-17 հատվածները:

Մեր օրերում Տերը «մեծացնում է այն արագությունը, որով մենք տաճարներ ենք կառուցում» (Ռասել Մ. Նելսոն, «Կենտրոնացեք տաճարի վրա», Լիահոնա, նոյ. 2022, 121): Եթե ինչ-որ մեկը ձեզ հարցներ, թե ինչու է Հիսուս Քրիստոսի Եկեղեցին այդքան շատ տաճարներ կառուցում, ինչպե՞ս կպատասխանեիք: Փնտրեք հնարավոր պատասխանները ուղերձներում.

5:40

What Is a Temple?

Դուք կարող եք Կիրթլենդի տաճարը կառուցելու Սրբերի ջանքերը համեմատել Տիրոջ հետ տաճարում նշանակալից փորձառությունների նախապատրաստվելու ձեր ջանքերի հետ: Ինչպե՞ս կարող եք ցույց տալ նույն հրատապության զգացումը, որը Հայրում Սմիթը զգաց Տիրոջ սուրբ տան հանդեպ: Օրինակ, ի՞նչ կարող եք անել, որը նման կլինի դաշտը հնձելուն, ինչպես արեց Հայրումը: Ձեր կարծիքով, ի՞նչ զոհաբերություններ է Տերը ցանկանում, որ դուք անեք (տես Վարդապետություն և Ուխտեր 97.12):

Տես նաև «Holy Temples on Mount Zion», Hymns, 289, Թեմաներ և հարցեր, «Տաճարներ», Ավետարանի գրադարան:

գյուղացին բերքահավաք է անում

Հայրում Սմիթը ազատում է հողը Կիրթլենդի տաճարի համար:

Վարդապետություն և Ուխտեր 97․8-9

«Նրանք ընդունված են իմ կողմից»

Հիշեք մի դեպք, երբ ձեզ ընդունել են կամ չեն ընդունել որոշակի խմբում թիմում։ Ինչո՞վ է դա նման կամ տարբեր նրանից, ինչ Վարդապետություն և Ուխտեր 97.8–9 հատվածն ուսուցանում է այն մասին, թե ինչ է նշանակում ընդունված լինել Տիրոջ կողմից: Ձեր կարծիքով, ի՞նչ է Տերը փորձում ուսուցանել ձեզ 9-րդ հատվածի փոխաբերությամբ:

Տես նաև Էրիկ Վ. Կոպիչկե, «Ընդունված լինել Տիրոջ կողմից», Լիահոնա, մայիս 2013, 104–6:

Ստեղծել հոգևոր միջավայր սովորելու և ուսուցանելու համար: Հիսուսը խոստացավ, որ «Սուրբ Հոգին ձեզ կուսուցանի ամենը» (Հովհաննես 14.26): Այսպիսով, անկախ նրանից՝ դուք ինքնուրույն եք սովորում, թե ուրիշների հետ, առաջին հերթին հրավիրեք Հոգուն: Հոգևոր երաժշտությունը, աղոթքը և սիրառատ շփումները կստեղծեն խաղաղ, հոգևոր միջավայր, որտեղ Սուրբ Հոգին կուսուցանի ձեզ ճշմարտությունը:

Վարդապետություն և Ուխտեր 97․18-28

Սիոնը «սրտով մաքուրներն են»

1830-ական թվականներին Սրբերի համար Սիոնը մի վայր էր: 97-րդ հատվածի հայտնության մեջ Տերը ընդլայնեց սահմանումը, որ նկարագրի ժողովրդին՝ «սրտով մաքուրներին» (հատված 21): 18-28 հատվածները կարդալու ժամանակ «Սիոն» բառին հանդիպելիս փոխարինեք այն այդ սահմանումով։ Ի՞նչ է նշանակում ձեզ համար լինել սրտով մաքուր:

Տես նաև Մովսես 7․18:

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ 02

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Վարդապետություն և Ուխտեր 95․8, 97։10-17

Տաճարը Տիրոջ տունն է

  • 95-րդ և 97-րդ բաժինների որոշ նախապատմության համար կարող եք կիսվել ձեր երեխաների հետ «Կիրթլենդի տաճարով» (Վարդապետություն և Ուխտերի Պատմություններ երիտասարդ ընթերցողների համար (Ավետարանի գրադարան, տես նաև Սրբեր, 1.210): Գուցե ձեր երեխաներին դուր գա ձևացնել, որ իրենք օգնում են կառուցել Կիրթլենդի տաճարը (փայտ կտրել, մեխեր խփել, պատեր ներկել և այլն): Դուք կարող եք նաև ցույց տալ նրանց Կիրթլենդի տաճարի նկարը, ինչպես այս ուրվագիծը, մինչ կարդում եք Վարդապետություն և Ուխտեր 95.8 հատվածը, որպեսզի ուսուցանեք ձեր երեխաներին, թե ինչու է Տերն ուզում, որ մենք տաճարներ կառուցենք:

1:17

The Kirtland Temple

  • Վարդապետություն և Ուխտեր 97.15–16 հատվածները հատվածները կարդալուց հետո դուք և ձեր երեխաները կարող եք կիսվել միմյանց հետ, թե ինչու է տաճարը հատուկ ձեզ համար: Կարող եք նաև միասին երգել մի երգ` օգնելով ձեր երեխաներին ակնածանք զգալ Տիրոջ տան հանդեպ, ինչպես օրինակ՝ «I Love to See the Temple» (Children’s Songbook, 95): Ինչո՞ւ է տաճարը սուրբ:

Վարդապետություն և Ուխտեր 97.1-2, 8-9, 21

Սիոնը «սրտով մաքուրներն են»

  • Որպեսզի օգնեք ձեր երեխաներին հասկանալ, թե ինչ կարող է նշանակել «մաքուր» բառը Վարդապետություն և Ուխտեր 97.21 հատվածում, դուք կարող եք միասին նայել մի բաժակ մաքուր ջրին և ջրի մեջ ավելացնել մի բան, որը դարձնում է այն անմաքուր (օրինակ՝ հող կամ պղպեղ): Ինչու՞ է կարևոր, որ ջուրը մաքուր լինի: Այնուհետև ձեր երեխաները կարող են կարդալ հատված 21-ը և իրենց մատը դնել մաքուր բառի վրա: Ի՞նչ է նշանակում՝ «որ մեր սրտերը մաքուր լինեն»: 1–2 և 8–9 հատվածները կարող են որոշ գաղափարներ տալ: Ինչպե՞ս է Փրկիչն օգնում մեր սրտերը մաքուր դարձնել:

կեղտոտ ջուր և մաքուր ջուր

Երկնային Հայրը ցանկանում է, որ ես սրտով մաքուր լինեմ:

Վարդապետություն և Ուխտեր 97․8-9

Տերն օրհնում է մարդկանց, ովքեր պահում են Իր հետ կապած ուխտերը

  • Ձեր երեխաները գիտե՞ն, թե ինչ ուխտեր ենք կապում Տիրոջ հետ մկրտվելիս կամ տաճարում: Կարող եք վերանայել այդ ուխտերը նրանց հետ՝ կարդալով Մոսիա 18.9–10, 13 կամ Ընդհանուր ձեռնարկ, 27.2: Կիսվեք միմյանց հետ, թե ինչպես եք ձգտում «պահպանել [ձեր] ուխտերը զոհաբերությամբ» (Վարդապետություն և Ուխտեր 97.8):

  • Դուք կարող եք հրավիրել ձեր երեխաներին նկարել այն, ինչ նկարագրում է Վարդապետություն և Ուխտեր 97.9 հատվածը: Երբ նրանք կիսվեն իրենց նկարներով, խոսեք այն մասին, թե ինչպես է Տերն օրհնել ձեզ ձեր ուխտերը պահելու համար: Ինչպե՞ս են այդ օրհնությունները նման «պտղաբեր մի ծառի, որը տնկված է … մաքուր վտակի մոտ»:

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Կիրթլենդի Տաճարի կառուցումը

Կիրթլենդի տաճարի կառուցումը, Վոլթեր Ռեյն

գործնական աշխատանքի էջ երեխաների համար