«Սեպտեմբերի 22-28․ «Աստծո Որդու կարգը»․ Վարդապետություն և Ուխտեր 106-108» Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 106-108», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025
Սեպտեմբերի 22-28․ «Աստծո Որդու կարգը»
Վարդապետություն և Ուխտեր 106-108
Առաջին հայացքից կարող է թվալ, թե Վարդապետություն և Ուխտեր 107 բաժինը կարծես միայն քահանայության պաշտոնների կազմակերպման մասին է՝ Տիրոջ Եկեղեցու ղեկավարման կառուցվածքում: Այն ժամանակ, երբ այս հայտնությունը հրատարակվեց, Եկեղեցու անդամությունը գերազանցում էր մի քանի ղեկավարներ ունենալու կարողությունը: Առաջին Նախագահության, Տասներկու Առաքյալների քվորումի, Յոթանասունի, եպիսկոպոսների և քվորումի նախագահությունների դերերի և պարտականությունների ուրվագծումը, անշուշտ, անհրաժեշտ և օգտակար էր: Սակայն 107 բաժնի աստվածային հրահանգում շատ ավելին կա, քան այն, թե ինչպես պետք է կազմակերպվի Եկեղեցու ղեկավարությունը: Այստեղ Տերը ուսուցանում է մեզ Իր զորության և իշխանության՝ «Սուրբ Քահանայություն ըստ Աստծո Որդու Կարգի» (հատված 3): Քահանայության նպատակն է բացել «եկեղեցու բոլոր հոգևոր օրհնությունները», որպեսզի Աստծո բոլոր զավակները կարողանան «երկինքները տեսնել իրենց համար բացված» և «վայելեն հաղորդակցությունն ու ներկայությունը Հայր Աստծո և Հիսուսի՝ նոր ուխտի միջնորդի» (հատվածներ 18–19): Ուսուցանելով մեզ Իր քահանայության մասին՝ Փրկիչը մեզ սովորեցնում է Իր մասին և այն, թե ինչպես մենք կարող ենք գալ Նրա մոտ:
Տես «Restoring the Ancient Order», Revelations in Context, 208-12:
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Վարդապետություն և Ուխտեր 106, 108
Տերն աջակցում է ինձ, երբ կանչում է ինձ ծառայելու
Վարդապետություն և Ուխտեր 106 և 108 բաժիններում Տերը խորհուրդներ և խոստումներ է տվել երկու անդամների, որոնք կանչված էին ծառայելու Իր Եկեղեցում: Երբ ուսումնասիրեք Նրա խորհուրդը, դուք կարող եք մտածել Տիրոջը ծառայելու ձեր ունեցած հնարավորությունների մասին, գուցե ծառայության հանձնարարության, Եկեղեցու կոչման, ձեր ընտանիքում պարտականությունների կամ բարիք անելու հոգևոր հուշումների մասին:
Ձեր կարծիքով, ո՞րն է ձեզ ուղղված Տիրոջ ուղերձը այս հայտնություններում: Ո՞ր արտահայտություններն են ձեզ հատկապես իմաստալից թվում: Ահա մի քանիսը, որոնք պետք է հաշվի առնել.
-
Ե՞րբ է Տերը տվել ձեզ «շնորհք [կամ աստվածային օգնություն] և համոզվածություն», որպեսզի կարողանաք ծառայել Նրան (Վարդապետություն և Ուխտեր 106.8):
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ամրապնդել ուրիշներին «ձեր բոլոր գործերով» (Վարդապետություն և Ուխտեր 108․7)։
Երբ երեց Քարլ Բ. Քուքը եկեղեցու դժվարին հանձնարարություն ստացավ, նա ուժ ստացավ նախնիների փորձից: Կարդացեք դրա մասին նրա «Ծառայել» ուղերձում (Լիահոնա, նոյ. 2016, 110–12): Կարող եք նամակ գրել՝ քաջալերելու ձեր սերունդներին կամ ձեր ապագա «ես»-ին ընդունելու Տիրոջը ծառայելու հնարավորությունները: Ձեր նամակում ներառեք այն ճշմարտությունները, որոնք դուք սովորում եք երեց Քուքի ուղերձից, Վարդապետություն և Ուխտեր 106 և 108 և ձեր անձնական փորձառություններից:
Տես նաև Հենրի Բ. Այրինգ, «Քայլիր ինձ հետ», Լիահոնա, մայիս 2017, 82–85, Թեմաներ և հարցեր, «Ծառայել եկեղեցական կոչումներում», Ավետարանի գրադարան, «Warren Cowdery» և «‘Wrought Upon’ to Seek a Revelation» Revelations in Context, 219–23, 224–28։
Վարդապետություն և Ուխտեր 107․1-4, 18-20
Քահանայությունը «Աստծո Որդու կարգի է»:
Տերը սկսում է Իր «հայտնությունը քահանայության մասին» (Վարդապետություն և Ուխտեր 107, բաժնի նախադրություն)՝ ուսուցանելով մեզ Մելքիսեդեկյան Քահանայության սկզբնական անունը (տես հատվածներ 1–4): Ինչո՞ւ եք կարծում, որ կարևոր է դա իմանալ: Ինչպե՞ս է այս անունը փոխում քահանայության մասին ձեր մտածելակերպը:
Մտածեք այդ հարցերի մասին, երբ կարդում եք քահանայության մասին, հատկապես 18–20 հատվածներում: Ի՞նչ է նշանակում «երկինքները բացվել են»։ Ի՞նչ է նշանակում «վայելել հաղորդակցությունն ու ներկայությունը Հայր Աստծո և Հիսուսի»: Ինչպե՞ս են Փրկչի քահանայության զորությունն ու իշխանությունը այս ամենը հասանելի դարձնում ձեզ:
Վարդապետություն և Ուխտեր 107․22
Տիրոջ ծառաները «աջակցվում են Եկեղեցու վստահությամբ, հավատքով և աղոթքով»
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ձեր վստահությամբ, հավատքով, աղոթքով աջակցել Տիրոջ ծառաներին։
Տես նաև «God Bless Our Prophet Dear», Hymns, 24։
Վարդապետություն և Ուխտեր 107․23–24, 33–35, 38, 91–92
Մարգարեներն ու առաքյալները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին
Ջոզեֆ Սմիթը 1835 թվականին 107-րդ բաժնով կիսվել է Տասներկու Առաքյալների նոր կանչված Քվորումի հետ (տես բաժնի նախադրությունը): Ի՞նչ ուսուցանեց Տերը նրանց իրենց կոչման մասին 23–24, 33–35, 38 հատվածներում: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունն ամրապնդվել Նրա ապրող Առաքյալների ուսուցման և ծառայության շնորհիվ:
91–92 հատվածներում Տերն ուսուցանում է Իր ավագ Առաքյալի՝ եկեղեցու նախագահի մասին: Ինչպե՞ս է նա «նման Մովսեսին» (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Մովսես», Ավետարանի գրադարան):
Տես նաև երեց Դեյվիդ Ա. Բեդնար՝ «Ընտրվել են վկայելու իմ անվան համար» Լիահոնա, նոյ. 2015, 128–31։
Վարդապետություն և Ուխտեր 107․27-31, 85-89
Տերն Իր աշխատանքը կատարում է խորհուրդների միջոցով:
Ուշադրություն դարձրեք, թե ինչ է Տերն ուսուցանել խորհուրդների մասին Վարդապետություն և Ուխտեր 107.27–31, 85–89 հատվածներում: Ի՞նչն է արդյունավետ դարձնում խորհուրդը: Ինչպե՞ս կարող եք կիրառել այս սկզբունքները ձեր Եկեղեցու կոչման, ձեր տան կամ ձեր այլ պարտականությունների մեջ:
Տես նաև Մ. Ռասսել Բալլարդ, «Ընտանեկան խորհուրդներ», Լիահոնա, մայիս 2016, 63–65, Ընդհանուր ձեռնարկ, 4.3–4.4, Ավետարանի գրադարան։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Վարդապետություն և Ուխտեր 107․18-20
Հիսուս Քրիստոսն օրհնում է ինձ Իր քահանայության զորությամբ
-
Երբ դուք և ձեր երեխաները միասին կարդաք Վարդապետություն և Ուխտեր 107.18–19 հատվածները, ընդգծեք «բոլոր հոգևոր օրհնությունները» արտահայտությունը: Հավանաբար դուք և ձեր երեխաները կարող եք թվարկել այն օրհնությունները, որոնք գալիս են քահանայությունից: Դուք կարող եք դրա վերաբերյալ մի խաղ խաղալ. տեսեք, թե ով կարող է կազմել ամենաերկար ցուցակը: Ձեր երեխաները կարող են նաև նկարել կամ գտնել նկարներ՝ ներկայացնելու այս օրհնությունները (տես այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը): Այնուհետև դուք կարող եք խոսել այն մասին, թե ինչպես են քահանայության արարողությունները (օրինակ՝ մկրտությունը կամ հաղորդությունը) օգնում մեզ ստանալ Աստծո օրհնությունները:
Վարդապետություն և Ուխտեր 107․21–26, 33–35, 91–92
Տիրոջ ընտրյալ ծառաները առաջնորդում են Իր Եկեղեցին
-
Համաժողովի յուրաքանչյուր Լիահոնայի թողարկում ներառում է Բարձրագույն Իշխանությունների նկարների էջը: Նայեք այս նկարներին ձեր երեխաների հետ, երբ կարդում եք նրանց պարտականությունների մասին Վարդապետություն և Ուխտեր 107.21–26, 33–35, 91–92 հատվածներում: Դուք և ձեր երեխաները կարող եք խոսել այն մասին, թե ինչու եք երախտապարտ, որ Տերը տվել է իրենց այդ պարտականությունները:
-
Ձեր երեխաները կարող են ավելին իմանալ Տիրոջ ծառաների մասին «Եկեղեցու գերագույն ղեկավարներ» ChurchofJesusChrist.org կայքում: Գուցե ձեր երեխաներից յուրաքանչյուրը կարողանա սովորել այս ղեկավարներից մեկի մասին և սովորեցնել միմյանց նրա մասին: Կիսվեք միմյանց հետ, թե ինչպես եք իմացել, որ այս ղեկավարները Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ծառաներն են:
-
Վարդապետություն և Ուխտեր 107.22 հատվածը միասին կարդալուց հետո դուք և ձեր երեխաները կարող եք հերթով բարձրացնել Առաջին Նախագահության նկարը և կիսվել, թե ինչպես կարող եք աջակցել նրանց որպես Տիրոջ ծառաներ:
Վարդապետություն և Ուխտեր 108․3
Ես կարող եմ ուշադիր լինել իմ ուխտերով ապրելիս
-
Այս հատվածի շուրջ զրույց սկսելու համար դուք կարող եք հրավիրել ձեր երեխաներին անելու մի բան, որը պահանջում է ուշադրություն, օրինակ՝ բաժակը լցնել առանց թափվելու: Ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք ուշադիր չենք: Ապա կարող եք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 108․3 հատվածը, որպեսզի պարզեք, թե ինչ է Տերն ուզում, որ մենք ուշադիր անենք: Ի՞նչ «երդումներ» (խոստումներ կամ ուխտեր) ենք մենք կապում Աստծո հետ: Ինչպե՞ս կարող ենք ավելի ուշադիր պահել դրանք։ Դուք կարող եք կիսվել քույր Բեքի Քրեյվենի «Զգոնությունն ի հակադրություն անլուրջ վերաբերունքի» ուղերձի հատվածներով (Լիահոնա, մայիս 2019, 9–11), որոնք, ըստ ձեզ, կարող են ոգեշնչել ձեր երեխաներին պահել իրենց ուխտերը: Կարող եք նաև երգել ուխտերը պահելու մասին որևէ երգ, օրինակ՝ «I Will Be Valiant» (Children’s Songbook, 162):