Եկ, հետևիր ինձ 2024
Սեպտեմբերի 8-14. «Հանգիստ եղեք և իմացեք, որ ես եմ Աստված»․ Վարդապետություն և Ուխտեր 98-101


«Սեպտեմբերի 8-14. «Հանգիստ եղեք և իմացեք, որ ես եմ Աստված»․ Վարդապետություն և Ուխտեր 98-101», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 98-101», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025

ամբոխը Միսսուրիում հարձակվում է սրբերի վրա

Ս․Ս․Ա Քրիսչենսեն (1831–1912), Սրբերը դուրս են քշվում Ջեքսոն գավառից, Միսսուրի, մոտ․ 1878, ներկված՝ թեմփերա ներկով, մուսլին կտորի վրա, 196 x 287 սմ։ Բրիգամ Յանգի Համալսարանի Արվեստի թանգարան, Ս․ Ս․ Ա Քրիսչենսենի թոռների ընծան, 1970 թ․

Սեպտեմբերի 8-14. «Հանգիստ եղեք և իմացեք, որ ես եմ Աստված»:

Վարդապետություն և Ուխտեր 98-101

1830-ականների Սրբերի համար Միսսուրին (Ինդիփենդենս) բառացիորեն խոստացված երկիր էր: Այն Սիոնի «կենտրոնական վայրն էր» (տես Վարդապետություն և Ուխտեր 57.3), Աստծո քաղաքը երկրի վրա, և այնտեղ Սրբերի հավաքը Երկրորդ Գալուստի հուզիչ նախերգանքն էր: Սակայն այդ տարածքի հարևանների հայացքներն այլ էին: Նրանք համաձայն չէին այն պնդման հետ, որ Աստված այդ տարածքը տվել էր Սրբերին, ինչպես նաև չհարմարվեցին քաղաքական, տնտեսական և սոցիալական հետևանքներին, որոնք պայմանավորված էին արագ բնակեցմամբ անծանոթ մարդկանցով: Շուտով անհարմարավետությունը վերածվեց հալածանքի ու բռնության։ 1833-ին Եկեղեցու տպարանը քանդվեց, և Սրբերը բռնությամբ հեռացվեցին իրենց տներից:

Ջոզեֆ Սմիթը Կիրթլենդում էր՝ ավելի քան 800 մղոն հեռու այդտեղից, և այդ լուրը նրան կհասներ շաբաթներ անց: Բայց Տերը գիտեր, թե ինչ է կատարվում, և Նա Իր մարգարեին հայտնեց խաղաղության և քաջալերման սկզբունքներ, որոնք կմխիթարեին Սրբերին. սկզբունքներ, որոնք կարող են օգնել նաև մեզ, երբ հալածվում ենք, երբ մեր արդար ցանկությունները չեն իրականանում, կամ երբ մեզ հիշեցում է պետք, որ մեր ամենօրյա չարչարանքները, ի վերջո, ինչ-որ կերպ «միաժամանակ կգործեն [մեր] բարիքի համար» (Վարդապետություն և Ուխտեր 98.3):

Տես Սրբերը, 1:171–93, «Waiting for the Word of the Lord» Revelations in Context, 196–201։

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Վարդապետություն և Ուխտեր 98․1–3, 11–14, 22, 101․1–16, 22–31, 36

սեմինարիայի պատկերակ
Իմ չարչարանքները միաժամանակ կգործեն իմ բարիքի համար

Որոշ դժվարություններ կյանքում տեղի են ունենում մեր ընտրությունների պատճառով: Մյուսները՝ ուրիշ մարդկանց ընտրությունների արդյունք են: Իսկ երբեմն պարզապես պատահում են այնպիսի բաներ, որոնք մահկանացու կյանքի մաս են կազմում: Անկախ պատճառից, դժբախտությունը կարող է օգնել իրականացնել աստվածային նպատակները, երբ մենք դիմում ենք Աստծուն:

Դա ճշմարիտ էր 1833 թվականին Միսսուրիի Սրբերի համար, և դա ճիշտ է մեզ համար այսօր: Երբ կարդաք, թե ինչ է Տերն ասել Սրբերին Վարդապետություն և Ուխտեր 98 և 101 հատվածներում, խորհեք, թե ինչպես է Նրա ուղերձը կիրառվում տարբեր փորձությունների կամ դժվարությունների համար, որոնք դուք կարող եք ունենալ: Ահա մի քանի հարցեր և ռեսուրսներ, որոնք կօգնեն ձեզ:

Եթե փորձությունը արդյունք է.

  • Անձնական ընտրությունների. Ի՞նչ խորհուրդներ և խոստումներ եք գտնում Վարդապետություն և Ուխտեր 98.11–12; 101․1–9։ Ի՞նչ եք սովորում այս հատվածներից Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Ձեր կարծիքով, Աստված ի՞նչ է կամենում, որ դուք անեք:

  • Ուրիշների ընտրությունների. Ի՞նչ մխիթարություն եք դուք գտնում Վարդապետություն և Ուխտեր 98.1–3, 22, 101․10–16, 22։ Ինչպե՞ս է Տերը ցանկանում, որ մենք արձագանքենք չարաշահմանը, ահաբեկմանը կամ բռնությանը: (Տես Կյանքի օգնություն, «Բռնություն», Ավետարանի գրադարան, Թեմաներ և հարցեր, «Բռնություն», Ավետարանի գրադարան): Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում այն մասին, թե ինչպես ձեր հույսը դնեք Տիրոջ վրա։

  • Մահկանացու կյանքի դժվարությունների. Ի՞նչ հեռանկար եք դուք ստանում Վարդապետություն և Ուխտեր 98.1–3, 101․22–31, 36։ Ի՞նչ եք սովորում ձեր փորձություններից: Ի՞նչ եք անում Աստծո օգնությունը հրավիրելու համար: Ինչպե՞ս է Նա օգնում ձեզ:

Ավելի շատ իմանալու համար, թե ինչպես Աստված կարող է այնպես անել, որ «բոլոր բաները, ինչով դուք չարչարվել եք, միաժամանակ գործեն ձեր բարիքի համար» (Վարդապետություն և Ուխտեր 98․3), կարող եք ուսումնասիրել երեց Էնթոնի Դ. Փերքինսի ուղերձը «Հիշիր քո տառապող սրբերին, ո՜վ մեր Աստված» (Լիահոնա, նոյ. 2021, 103–5)։ Դուք կարող եք նրա ուղերձում փնտրել մի հատված, որը կօգնի ձեզ հասկանալ, թե Փրկիչը ինչպես է առաջարկում ձեզ մոտենալ ձեր մարտահրավերներին: Ինչպե՞ս են ձեր փորձությունները միաժամանակ գործում ձեր բարիքի համար կամ իրականացնում Աստծո նպատակները:

Տես նաև Հռովմայեցիս 8․28, 2 Նեփի 2․2, Վարդապետություն և Ուխտեր 90․24, Դ Թոդ Քրիստոֆերսոն, «Եկեք Սիոն», Լիահոնա, նոյ. 2008, 37–40, «Trial of Adversity», «Feeling the Lord’s Love and Goodness in Trials», «The Refiner’s Fire» (տեսանյութեր), ChurchofJesusChrist.org։

2:3

Trial of Adversity

4:17

Feeling the Lord's Love and Goodness in Trials

5:2

The Refiner's Fire

Վարդապետություն և Ուխտեր 98․23-48

Տերը կամենում է, որ ես խաղաղություն փնտրեմ Իր ձևով

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Հիսուս Քրիստոսի հետևորդները պետք է օրինակ ծառայեն ողջ աշխարհին։ Ես խնդրում եմ ձեզ անել ամեն ինչ, որպեսզի վերջ դնեք անձնական հակամարտություններին, որոնք այժմ մոլեգնում են ձեր սրտում և ձեր կյանքում» («Հոգևոր լիցքի զորությունը», Լիահոնա, մայիս 2022, 97)։

Թեև Վարդապետություն և Ուխտեր 98.23-48 հատվածներից ամեն ինչ չէ, որ կիրառելի է մարդկանց հետ ձեր անձնական փոխհարաբերություններում, ի՞նչ սկզբունքներ եք գտնում, որոնք կարող են առաջնորդել ձեզ վերջ տալ ձեր կյանքում անձնական հակամարտություններին: Դուք կարող եք հավելյալ ճշմարտություններ գտնել խաղաղության կամ ներման մասին երգում, ինչպիսին է՝ ««Ճշմարտությունը» (Հիմներ, էջ 31):

Հիսուս Քրիստոսի նկարը

Դրվագ՝ Քրիստոսը և հարուստ երիտասարդ կառավարիչը, Հեյնրիխ Հոֆման

Վարդապետություն և Ուխտեր 99-100

Տերը հոգ է տանում այն մարդկանց մասին, ովքեր ծառայում են Իրեն

99-րդ և 100-րդ բաժինների հայտնությունները տրվեցին այն մարդկանց, ովքեր ունեին Եկեղեցու կարևոր պարտականություններ, բայց նաև մտահոգված էին իրենց ընտանիքներով: Ի՞նչ եք գտնում այս հայտնություններում, որոնք կարող էին օգնել նրանց: Ի՞նչ ուղերձ ունի Տերը ձեզ համար այս հայտնություններում:

Տես նաև «John Murdock’s Missions to Missouri» «I Quit Other Business’: Early Missionaries»-ում և «A Mission to Canada» Revelations in Context, 87–89, 202–7։

Վարդապետություն և Ուխտեր 101․43-65

Աստծո խորհուրդներին հետևելով՝ ես անվտանգ կլինեմ

Վարդապետություն և Ուխտեր 101․43-62 հատվածների առակը բացատրում է, թե ինչու է Տերը թույլ տվել, որ Սրբերին դուրս քշեն Սիոնից: Կարդալով այս հատվածները, դուք գտնո՞ւմ եք նմանություն ձեր և առակի ծառաների միջև: Ինչպե՞ս եք ցույց տալիս Աստծուն, որ «կամենում [եք] ուղեկցվել [ձեր] փրկության համար ճիշտ և պատշաճ ձևով» (տես հատվածներ 63-65):

Բեմադրեք պատմություններ կամ առակներ։ Երբեմն ավելի հեշտ է սովորել սուրբ գրությունների պատմություններն ու առակները և կիրառել դրանք, երբ մեզ դնում ենք այնտեղ նկարագրված մարդկանց տեղը: Եթե ուսուցանում եք Վարդապետություն և Ուխտեր 101.43–62 հատվածները, կարող եք հրավիրել սովորողներին բեմադրել առակը, երբ ինչ-որ մեկը բարձրաձայն կարդում է այն: Ի՞նչ մտքեր են առաջանում, երբ բառերի փոխարեն գործողություններ եք ցույց տալիս:

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ 03

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Վարդապետություն և Ուխտեր 98․1–3

Հիսուս Քրիստոսը կարող է իմ փորձություններն օրհնություններ դարձնել

  • Դուք կարող եք քննարկում սկսել՝ ձեր երեխաներին հարցնելով որոշ մարտահրավերների մասին, որոնց բախվում են իրենց տարիքի երեխաները: Այնուհետև կարող եք միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 98.1–3 հատվածները և խոսել այն մասին, թե ինչպես կարող է Հիսուս Քրիստոսը փորձությունները վերածել օրհնությունների: Կարող եք կիսվել ձեր երեխաների հետ ակնպիսի օրինակներով, թե ինչպես է Նա ձեր փորձությունները վերածել օրհնությունների:

Վարդապետություն և Ուխտեր 98․39-40

Փրկիչն օգնում է ինձ ներել

Նշում․ Երբ դուք ուսուցանում եք երեխաներին ներելու կարևորությունը, հավաստիացեք, որ նրանք հասկանում են նաև, որ երբ ինչ-որ մեկը նրանց ցավ է պատճառում, նրանք պետք է անպայման ասեն վստահելի մի մեծահասակի:

  • 34-րդ և 35-րդ գլուխները Վարդապետություն և Ուխտերի Պատմություններում (128–34) կօգնեն ձեզ ուսուցանել այն մասին, թե ինչպես էին Սրբերին վերաբերվել Միսսուրիում 1833 թվականին: Դուք և ձեր երեխաները կարող եք խոսել այն մասին, թե ինչպես կարող էին այս Սրբերը զգալ: Ապա կարող եք միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 98․23, 39-40 հատվածները, պարզելով, թե ինչ էր Տերը կամենում, որ նրանք անեն: Դուք և ձեր երեխաները կարող եք խոսել այն մասին, երբ անհրաժեշտ է եղել ինչ-որ մեկին ներելու, և թե ինչպես է Փրկիչը օգնել ձեզ:

  • Կարող եք նաև ցույց տալ ձեր երեխաներին ուրախ և տխուր դեմքի նկարներ: Խոսեք իրավիճակների մասին, որոնցում ինչ-որ մեկը անբարյացակամ է և առաջարկեք դրանց արձագանքելու ուղիներ: Օգնեք ձեր երեխաներին ընտրել՝ այդ արձագանքը կուրախացնե՞ր նրանց, թե՞ կտխրեցներ՝ ցույց տալով համապատասխան դեմքը: Ինչու՞ է Հիսուսը ցանկանում, որ մենք ներենք մարդկանց, նույնիսկ նրանց, ովքեր լավ չեն վերաբերվում մեզ:

2:42

Chapter 34: God Warns the People of Zion: July–August 1833

2:10

Chapter 35: The Saints Leave Jackson County, Missouri: September–December 1833

Վարդապետություն և Ուխտեր 101․16, 23-32

Հիսուս Քրիստոսը կարող է ինձ խաղաղություն պարգևել

  • Վարդապետություն և Ուխտեր 101.16 հատվածը կարդալուց հետո, օգնեք երեխաներին ճանաչել խաղաղ զգացումները, որոնք գալիս են, երբ մենք հանգիստ ենք լինում և մտածում ենք Հիսուսի մասին, օրինակ, երբ աղոթում ենք և վերցնում հաղորդությունը: Կարող եք նաև երգել ակնածանքի մասին մի երգ, օրինակ՝ «Reverently, Quietly» կամ «To Think about Jesus» (Children’s Songbook, 26, 71)։ Ինչպե՞ս կարող ենք զգալ Նրա խաղաղությունը մեր տանը:

  • Ձեր երեխաներին կարող է հետաքրքրել, թե ինչպիսին կլինի կյանքը, երբ Հիսուս Քրիստոսը նորից գա: Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101.23–32 հատվածները և խոսեք այն բաների մասին, որոնք նրանք գտնում են այս հատվածներում և որոնք մեզ ուրախություն կպարգևեն, երբ Նա գա: Ինչո՞ւ է օգտակար իմանալ այդ բաների մասին, երբ դժվար ժամանակներ ենք ապրում:

Հիսուս Քրիստոսը գրկել է երեխային

Հիսուս Քրիստոսը կպարգևի խաղաղություն և ուրախություն, երբ Նա նորից գա:

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

«Վաղ օրերի Վերջին Օրերի Սրբերին հալածող ամբոխների» նկար

Հրդեհվող Միսսուրին, Գլեն Ս. Հոպկինսոն

գործնական աշխատանքի էջ երեխաների համար