Եկ, հետևիր ինձ 2024
Վերականգնման ձայները. Սիոնի ճամբարը


«Վերականգնման ձայները. Սիոնի ճամբարը», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Սիոնի ճամբարը», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2025

վերականգնման ձայների պատկերակ

Վերականգնման ձայները

Սիոնի ճամբարը

Քանի որ Սիոնի ճամբարը չվերականգնեց Սրբերին Ջեկսոն գավառի իրենց հողերում, շատերը կարծում էին, որ իրենց ջանքերը ձախողվել են: Այնուամենայնիվ, Սիոնի ճամբարի շատ մասնակիցներ հետադարձ հայացք գցելով իրենց փորձին, տեսան, թե ինչպես է Տերն իրագործել ավելի բարձր նպատակ իրենց կյանքում և Իր արքայությունում: Ահա նրանց վկայություններից մի քանիսը.

Ջոզեֆ Սմիթ

One drawing in pencil, charcoal and ink on paper.  A left profile, head/shoulders portrait of Joseph Smith; drawn basically in charcoal, highlighted with white paint and black ink.  titled at bottom "Jospeh Smith the Prophet."  Signed at left shoulder "Drawn from the most authentic sources by Dan Weggeland"  A drawn border surrounds it.  No date apparent.

Սիոնի ճամբարից ավելի քան 40 տարի անց, ճամբարի անդամներից Ջոզեֆ Յանգը հաղորդել է, որ Ջոզեֆ Սմիթն ասել է հետևյալը.

«Եղբայրնե՛ր, ձեզնից ոմանք բարկացած են ինձ վրա, որովհետև Միսսուրիում չեք կռվել, սակայն թույլ տվեք ասել, որ Աստված չցանկացավ, որ դուք կռվեք: Նա չէր կարող կազմակերպել Իր արքայությունը տասներկու տղամարդկանցով՝ բացելու ավետարանի դռները երկրի ազգերի առաջ, և նրանց առաջնորդության ներքո յոթանասուն տղամարդկանցով, որոնք պետք է հետևեին նրանց ուղուն, եթե նա չընտրեր նրանց այն մարդկանց խմբից, ովքեր առաջարկել էին իրենց կյանքը, և ովքեր այնպիսի մեծ զոհաբերություն էին կատարել, ինչպես Աբրահամն էր արել:

Այժմ, Տերն ունի իր Տասներկուսը և իր Յոթանասունը, և կանչված կլինեն Յոթանասունի այլ քվորումներ, որոնք կկատարեն զոհաբերություն, և նրանք, ովքեր այժմ չեն կատարել իրենց զոհաբերություններն ու նվիրաբերությունները, այսուհետև կանեն դրանք»:

Բրիգամ Յանգ

Photograph of Brigham Young in stately side pose.

«Երբ հասանք Միսսուրի, Տերը խոսեց իր ծառա Ջոզեֆի հետ և ասաց. «Ես ընդունեցի ձեր ընծան», ապա մենք արտոնություն ունեցանք կրկին տուն վերադառնալ: Երբ վերադարձանք, ընկերներից շատերն ինձ հարցրին, թե ի՞նչ օգուտ՝ տղամարդկանց իրենց աշխատանքից կտրել, գնալ Միսսուրի, այնուհետև վերադառնալ, առանց որևէ բանի հասնելու: «Ո՞վ շահեց դրանից»,- հարցրին նրանք: «Եթե Տերն էր պատվիրել, որ այդպես լիներ, ապա ի՞նչ նպատակ ուներ այդ գործողություններով»:… Ես այդ եղբայրներին ասացի, որ վարձատրությունն ինձ գոհացրել է, նույնիսկ մեծ հավելավճար եմ ստացել, այո՛, քանի որ ինձ չափված չափաբաժինն այնպես է լցվել գիտելիքներով, որոնք ես ստացել եմ Մարգարեի հետ ճամփորդելիս»:

Վիլֆորդ Վուդրուֆ՝

Photograph of Brigham Young in stately side pose.

«Ես Սիոնի ճամբարում էի Աստծո Մարգարեի հետ: Ես տեսա Աստծո աշխատանքը նրա հետ: Ես տեսա Աստծո զորությունը նրա հետ: Ես տեսա, որ նա Մարգարե էր: Այն, ինչ Աստծո զորությամբ ցույց էր տրվում նրան այդ առաքելության ժամանակ, շատ կարևոր էր ինձ համար և բոլորի համար, ովքեր ստացել են նրա հրահանգները»:

«Երբ Սիոնի ճամբարի անդամները կանչվեցին, շատերս իրար չէինք ճանաչում. մենք օտար էինք միմյանց համար, և շատերը երբեք չէին տեսել մարգարեին: Մենք ցրված էինք ողջ ազգի մեջ, ինչպես մաղված եգիպտացորենի հատիկները: Մենք երիտասարդ տղամարդիկ էինք, և այդ օրը կանչվեցինք, որ գնանք և փրկագնենք Սիոնը, և այն, ինչ պետք է անեինք, պետք է անեինք հավատքով: Մենք հավաքվեցինք Կիրթլենդում տարբեր նահանգներից և գնացինք փրկագնելու Սիոնը՝ ի կատարումն մեզ տրված Աստծո պատվիրանի: Աստված ընդունեց մեր գործերը, ինչպես Նա ընդունել էր Աբրահամի գործերը: Մենք մեծ գործ արեցինք, չնայած հավատուրացներն ու անհավատները բազմիցս հարցնում էին. «Դուք ի՞նչ եք արել»: Մենք ունեցել ենք այնպիսի փորձառություն, որն այլ կերպ երբեք չէինք կարողանա ձեռք բերել: Մենք արտոնություն ունեցանք տեսնել մարգարեի դեմքը, նրա հետ հազարավոր մղոններ անցնել, տեսնել Աստծո Հոգու աշխատանքը նրա հետ, նրան տրվող Հիսուս Քրիստոսի հայտնությունները և այդ հայտնությունների իրականացումը: Այդ օրը նա հավաքել էր ամբողջ ազգից մոտ երկու հարյուր երեցների և ուղարկել էր մեզ դեպի աշխարհ՝ քարոզելու Հիսուս Քրիստոսի ավետարանը: Եթե ես չգնայի Սիոնի ճամբարի հետ, այսօր այստեղ չէի լինի [Սոլթ Լեյք Սիթիում, Տասներկուսի Քվորումում ծառայելիս]:… Գնալով այնտեղ՝ մենք մտել ենք այգի՝ ավետարանը քարոզելու, և Տերն ընդունել է մեր գործերը: Եվ մեր բոլոր գործերում և հալածանքներում, հաճախ վտանգի տակ դնելով մեր կյանքը, մենք պետք է աշխատեինք և ապրեինք հավատքով»:

«Սիոնի ճամբարում ճամփորդելու ընթացքում [մեր] ստացած փորձն ավելի արժեքավոր էր, քան ոսկին»:

Նշումներ

  1. In Joseph Young Sr., History of the Organization of the Seventies (1878), 14.

  2. “Discourse,” Deseret News, Dec. 3, 1862, 177.

  3. In Conference Report, Apr. 1898, 29–30; see also Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (2004), 135.

  4. “Discourse,” Deseret News, Dec. 22, 1869, 543; see also Teachings: Wilford Woodruff, 138.

  5. Deseret News: Semi-Weekly, July 27, 1880, 2; see also Teachings: Wilford Woodruff, 138.