«Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը․ Այն քո տունն է՝ քո սրբության վայրը»․ Վարդապետություն և Ուխտեր 109-110», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 109-110», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը․ Այն քո տունն է՝ քո սրբության վայրը»
Վարդապետություն և Ուխտեր 109-110
Կիրթլենդի տաճարի դռները պիտի բացվեին 1836թ. մարտի 27-ի առավոտյան ժամը ութից առաջ: Բայց սրբերը, որոնք փափագում էին մասնակցել նվիրագործման ծառայություններին, սկսեցին հավաքվել դեռ ժամը յոթից: Տարածքը մարդաշատ էր, իսկ հետո երկրորդ նիստ էր անհրաժեշտ՝ բոլորին տեղավորելու համար: Եվ միայն կենդանի մարդիկ չէին, որ ձգտում էին ներկա լինել: Նվիրագործման ժամանակ և դրանից հետո բազմաթիվ ականատեսներ հրեշտակներ տեսան տաճարի ներսում և նույնիսկ տանիքին: Հավանաբար «երկնային զորքերը» եկել էին «երգելու և գոչելու» վերջին օրերի սրբերի հետ («Աստծո Հոգին», Հիմներ, հ. 2):
Ինչո՞ւ էր այդպիսի հուզմունք տիրում վարագույրի երկու կողմերում: Դարեր անց երկրի վրա նորից կար Տիրոջ մի տուն։ Տերը կատարում էր Իր խոստումը` օժտելով Իր Սրբերին «զորությամբ՝ ի վերուստ» (Վարդապետություն և Ուխտեր 38.32): Նա հայտարարեց, որ սա միայն «օրհնության սկիզբն էր» (Վարդապետություն և Ուխտեր 110.10): Դարաշրջանը, որում մենք ապրում ենք այժմ՝ տաճարային արագացված աշխատանքով և արարողություններով, որոնք հասանելի են միլիոնավոր մարդկանց՝ ապրող, թե մահացած, սկիզբ է առել Կիրթլենդում, երբ «երկրի վրայից վարագույրը սկսեց պատռվել» («Աստծո Հոգին»):
Տես նաև Սրբեր, 1․232-41, «Տուն մեր Աստծո համար», Revelations in Context, 169-72:
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Տերն ինձ հարուստ օրհնություններ է առաջարկում տաճարային ուխտերի միջոցով
Կիրթլենդի տաճարը տարբերվում էր մեզ հայտնի տաճարներից: Օրինակ՝ չկային զոհասեղաններ ու մկրտության ավազան։ Սակայն 109-րդ բաժնում նկարագրված օրհնությունները՝ Կիրթլենդի տաճարի նվիրագործման աղոթքը, այսօր հասանելի են նաև Տիրոջ տանը: Վերանայեք հետևյալ հատվածները՝ գտնելու այս օրհնություններից մի քանիսը և խորհեք, թե դրանք ինչպես կարող են օգնել ամրապնդել ձեր հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:
Հատվածներ 5, 12-13 (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 110.6-8): Տիրոջ տանը Նա կարող է իրեն ցույց տալ ինձ, և ես կարող եմ զգալ Նրա զորությունը:
Հատվածներ 9, 15–19, 26, 78–79․
Այլ օրհնություններ.
Եթե դուք եղել եք Տիրոջ տանը, մտածեք, թե ինչպես են այս խոստումները կատարվել ձեր կյանքում:
«Աստծո Հոգին» (Հիմներ, հր. 28) օրհներգը գրվել է Կիրթլենդի տաճարի նվիրագործման համար և դրանից հետո այն հնչել է բոլոր տաճարների նվիրագործման առիթներով: Կարող եք երգել կամ լսել այն որպես ձեր ուսումնասիրության և երկրպագության մաս: Տաճարի ի՞նչ օրհնություններ եք գտնում, որոնք նկարագրված են այս օրհներգում:
Աղոթքը հաղորդակցություն է Երկնային Հոր հետ
Բաժին 109-ը նվիրագործման աղոթք է, որը տրվել էր Մարգարե Ջոզեֆ Սմիթին հայտնության միջոցով (տես բաժնի նախաբանը): Ի՞նչ եք սովորում աղոթքի մասին այս բաժնից: Օրինակ՝ դուք կարող եք նշել, թե Մարգարեն ինչի համար շնորհակալություն հայտնեց և ինչ օրհնություններ խնդրեց: Ուրիշ ի՞նչ ասաց նա այս աղոթքում: Երբ ուսումնասիրեք, դուք կարող եք գնահատել ձեր անձնական հաղորդակցությունը Երկնային Հոր հետ: Ի՞նչ եք սովորում Նրա և Նրա Որդու մասին այս աղոթքից:
Եթե ցանկանում եք կարդալ այլ տաճարների, ներառյալ ձեզ մոտ գտնվող տաճարի նվիրաբերական աղոթքները, այցելեք այդ տաճարի էջը temples.ChurchofJesusChrist.org։
Վարդապետություն և Ուխտեր 110․1-10
Տերը կարող է իրեն դրսևորել ինձ Իր տանը
Երբ կարդաք Փրկչի նկարագրությունները Վարդապետություն և Ուխտեր 110.1–10 հատվածներում, ներառյալ բաժնի վերնագիրը, խորհեք, թե ինչ են հուշում այս հատվածները Նրա մասին:
Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը դրսևորում Իրեն կամ Իրեն հայտնի դարձնում ձեզ Իր տանը: Ինչպե՞ս է Նա օգնում ձեզ իմանալ, որ ընդունում է ձեր զոհաբերությունները:
Վարդապետություն և Ուխտեր 110․10-16
Փրկիչը ղեկավարում է Իր աշխատանքը քահանայության բանալիների միջոցով
Քահանայության բանալիները վերականգնելու նպատակով տաճարում Մովսեսի, Եղիասի և Եղիայի հայտնվելուց անմիջապես առաջ, Հիսուս Քրիստոսն ասաց. «Սա է սկիզբն այն օրհնության, որը պիտի թափվի իմ ժողովրդի գլխին» (Վարդապետություն և Ուխտեր 110.10): Երբ կարդաք 11–16 հատվածները, մտածեք այն օրհնությունների մասին, որոնք Փրկիչը հեղում է ձեզ վրա այս բանալիներով ուղղորդված աշխատանքի միջոցով: Օրինակ.
-
Հատված 11. Մովսեսը և Իսրայելի հավաքման բանալիները (կամ միսիոներական աշխատանքը): Ինչպե՞ս է Տերն օրհնել ձեզ և ձեր ընտանիքին Իր Եկեղեցու միսիոներական ջանքերի շնորհիվ:
-
Հատված 12. Եղիասը և Աբրահամի ավետարանի բանալիները, ներառյալ Աբրահամի ուխտը: Ձեր ուխտերի շնորհիվ ինչպե՞ս կարող է Տերը օրհնել ձեզ և «ձեզանից հետո» եկող սերունդներին: (Տես Ռասսել Մ. Նելսոն, «Հավիտենական ուխտը», Լիահոնա, հոկտեմբեր 2022, 4-11, Սուրբ գրքերի ուղեցույց, «Եղիաս», Ավետարանի գրադարան):
-
Հատվածներ 13–16. Եղիան և կնքման զորությունը՝ դրսևորված տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի միջոցով: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Երկնային Հայրը ցանկանում, որ դուք կապված լինեք ձեր նախնիների հետ տաճարային արարողությունների միջոցով: (Տես Ջերիթ Վ. Գոնգ «Հավերժ երջանիկ», Լիահոնա, նոյեմբեր 2022, 83):
Ի՞նչ կապ եք տեսնում այս բանալիների և Աստծո փրկության և վեհացման գործում մեր պարտականությունների միջև (ապրել համաձայն Հիսուս Քրիստոսի ավետարանի, հոգալ կարիքավորների մասին, հրավիրել բոլորին ընդունել ավետարանը և հավերժ միավորել ընտանիքները):
Ի՞նչ փորձառություններ եք ունեցել Աստծո փրկության և վեհացման աշխատանքի հետ կապված: Ի՞նչ են այս փորձառությունները սովորեցնում ձեզ Փրկչի, Նրա Եկեղեցու և Նրա աշխատանքի մասին:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Վարդապետություն և Ուխտեր 109․12-13, 110․1-7
Տաճարը Տիրոջ տունն է
-
Դուք և ձեր երեխաները կարող եք խոսել այն մասին, թե ինչու եք սիրում ձեր տունը։ Ապա կարող եք ցույց տալ Կիրթլենդի տաճարի մի նկար և օգտագործել Վարդապետություն և Ուխտեր 109.12–13, 110.1–7 հատվածները՝ պատմելով նրանց այն օրվա մասին, երբ տաճարը նվիրագործվեց և դարձավ Տիրոջ տունը (տես նաև «Գլուխ 39. Կիրթլենդի տաճարը նվիրագործված է», Վարդապետություն և Ուխտեր. պատմություններ նյութում էջ 154, կամ համապատասխան տեսանյութը Ավետարանի գրադարանում): Կիսվեք միմյանց հետ ինչ-որ բանով, որը ձեզ դուր է գալիս Տիրոջ տանը:
-
Գուցե դուք և ձեր երեխաները պատկերացնեք, թե ինչպես է ձեր ընկերը փորձում գտնել ձեր տունը։ Ինչպե՞ս կօգնենք մեր ընկերոջն իմանալ, թե որն է մեր տունը: Ինչպե՞ս ենք իմանում, որ տաճարը Տիրոջ տունն է (տես Վարդապետություն և Ուխտեր 109․12–13)։
Փրկիչն օրհնում է Իր ժողովրդին քահանայության բանալիների միջոցով
-
Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը կամ «Գլուխ 40. Տեսիլքներ Կիրթլենդի Տաճարում» (Վարդապետություն և Ուխտեր. պատմություններ, 155–57 էջերը, կամ համապատասխան տեսանյութը Ավետարանի գրադարանում), որպեսզի երեխաներին պատմեք երկնային էակների մասին, որոնք այցելեցին տաճար: Կարող եք նաև օգտագործել այս համառոտ շարադանքի վերջում գտնվող նկարը:
-
Կիրթլենդի Տաճարում տեղի ունեցածի կարևորության մասին իմանալու համար դուք և ձեր երեխաները կարող եք խոսել այն մասին, թե ինչ դեր են կատարում բանալիները: Գուցե ձեր երեխաները կարող են հերթով բանալիներ պահել և ձևացնել, թե բացում են կողպված դուռը: Օգնեք նրանց գտնել բանալիներ բառերը Վարդապետություն և Ուխտեր 110.11–16 հատվածներում և խոսեք այն օրհնությունների մասին, որոնք բացում են այս բանալիները: Դուք կարող եք բացատրել, որ քահանայության բանալիները Աստծո թույլտվությունն են Իր Եկեղեցին առաջնորդելու համար: Կիսվեք ձեր երախտագիտությամբ այն մասին, որ Տերը տվել է մեզ քահանայության բանալիները:
Վարդապետություն և Ուխտեր 110․15
Փրկիչը ցանկանում է, որ ես իմ սիրտը դարձնեմ դեպի իմ նախնիները
-
Միասին Վարդապետություն և Ուխտեր 110.15 հատվածը կարդալուց հետո պատմեք ձեր երեխաներին մի փորձառության մասին, որն օգնեց ձեր սիրտը դարձնել դեպի ձեր նախնիները: Կարող եք նաև մի երգ երգել, ինչպես օրինակ՝ «Family History—I Am Doing It», (Children’s Songbook, 94)։
-
Ի՞նչը կարող է օգնել, որ ձեր զավակների «սրտերը» դառնան դեպի իրենց նախնիները: Որոշ զվարճալի գաղափարներ կարող եք գտնել FamilySearch.org/discovery կայքում: Դուք կարող եք աշխատել միասին՝ գտնելով այն նախնիներին, որոնք կարիք ունեն տաճարային արարողությունների։ Ինչո՞ւ է Հիսուսը կամենում, որ մենք կատարենք այդ աշխատանքը: