«Հոկտեմբեր 13-19․ «Նրա զոհաբերությունն ինձ համար ավելի սրբազան կլինի, քան նրա աճը». Վարդապետություն և Ուխտեր 115-120», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 115-120», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025
Հոկտեմբեր 13-19․ «Նրա զոհաբերությունն ինձ համար ավելի սրբազան կլինի, քան նրա աճը»
Վարդապետություն և Ուխտեր 115-120
Սրբերի համար պատճառ կար լավատեսորեն վերաբերվելու իրենց նոր հավաքատեղիին՝ Ֆար Վեստին (Միսսուրի): Քաղաքն արագորեն աճում էր, երկիրը թվում էր առատ, և մոտակայքում Ադամ-օնդի-Ահմանն էր, որը մեծ հոգևոր նշանակություն ունեցող վայր էր անցյալում և ապագայում (տես Վարդապետություն և Ուխտեր 107․53–56, 116)։ Սրբերի համար, թերևս, դժվար կլիներ չմտածել իրենց կորցրածի մասին: Բացի Սիոնի կենտրոնական վայրից՝ Ինդիփենդենսից վտարվելուց, Սրբերը ստիպված եղան նաև փախչել Կիրթլենդից՝ թողնելով իրենց սիրելի տաճարը ընդամենը երկու տարի անց: Եվ այս անգամ Եկեղեցուց դուրս գտնվող թշնամիները չէին, որ անախորժություններ էին առաջացնում. շատ նշանավոր անդամներ շրջվեցին Ջոզեֆ Սմիթի դեմ, այդ թվում՝ Տասներկու Առաքյալների Քվորումի չորս անդամներ:
Իրենց կորցրածի վրա կենտրոնանալու փոխարեն հավատացյալները պարզապես շարունակեցին կառուցել Սիոնը, այս անգամ Ֆար Վեստում: Նրանք ծրագրել էին նոր տաճար ունենալ։ Չորս նոր Առաքյալներ կանչվեցին: Նրանք հասկացան, որ Աստծո գործը կատարելը չի նշանակում, որ երբեք չես ընկնում, այլ, որ «կրկին բարձրանում ես»: Եվ չնայած ստիպված կլինեք զոհաբերություններ կատարել, այդ զոհաբերությունները սրբազան կլինեն Աստծո համար, նույնիսկ՝ «ավելի սրբազան … քան [ձեր] աճը» (Վարդապետություն և Ուխտեր 117․13)։
Տես Սրբերը, 1:296-99։
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Վարդապետություն և Ուխտեր 115․3-6
Եկեղեցու անունը կարևոր է Տիրոջ համար
Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ասել է, որ Եկեղեցու անունը «մեծ կարևորություն ունեցող» հարց է («Եկեղեցու ճիշտ անունը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 87)։ Մտածեք, թե ինչո՞ւ է դա կարևոր, երբ կարդում եք Վարդապետություն և Ուխտեր 115․4-6 հատվածները։ Ի՞նչ կապ ունի Եկեղեցու անունը նրա գործի և առաքելության հետ։
Տես նաև 3 Նեփի 27․1-11։
Վարդապետություն և Ուխտեր 115․5-6
Սիոնն ու նրա ցցերը «ապաստան [են] փոթորկից»
Երբ դուք ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 115.5–6 հատվածների ազդեցիկ պատկերները, մտածեք այն դերի մասին, որը Տերն ուզում է, որ դուք, որպես Իր Եկեղեցու անդամ, կատարեք: Օրինակ, ի՞նչ կարող եք անել, որպեսզի հետևեք «վեր կացեք և շողացեք» կամ «չափանիշ եղեք բոլոր ազգերի համար» կոչին (հատված 5): Ի՞նչ հոգևոր փոթորիկներ եք նկատում ձեր շուրջը: Ինչպե՞ս եք «ապաստան» գտնում հավաքվելու միջոցով (հատված 6):
Տես նաև Brightly Beams Our Father’s Mercy, Hymns, 335։
Իմ զոհաբերությունները սրբազան են Տիրոջ համար
Պատկերացրեք, որ դուք Նյուել Ք. Ուիթնին եք կամ նրա կինը՝ Էլիզաբեթը, որոնք բարեկեցիկ կյանքով էին ապրում Կիրթլենդում, իսկ հետո նրանց խնդրեցին հեռանալ: Ի՞նչ եք գտնում Վարդապետություն և Ուխտեր 117․1-11 հատվածներում, որը կարող էր օգնել ձեզ կատարել այդ զոհաբերությունը։ Ի՞նչ զոհաբերություններ եք կատարում Աստծո համար: Ի՞նչ են ձեզ սովորեցնում այս հատվածներն այն մասին, թե ով է Աստված և ինչ է Նա անում:
Օլիվեր Գրեյնջերից պահանջված զոհաբերությունը տարբերվում էր Ուիթնիներից. Տերը հանձնարարեց նրան մնալ Կիրթլենդում և կարգավորել Եկեղեցու ֆինանսները: Թեև նա ազնվորեն ներկայացնում էր Եկեղեցին, նա, ի վերջո, այնքան էլ հաջողակ չէր: Մտածեք, թե ինչպես են Տիրոջ խոսքերը Վարդապետություն և Ուխտեր 117.12–15 հատվածներում վերաբերում այն բաներին, որոնք Նա խնդրել է ձեզանից:
Տես նաև «Far West and Adam-ondi-Ahman» Revelations in Context-ում, 239–40։
Վարդապետություն և Ուխտեր 119-120
Իմ տասանորդն օգնում է կառուցել Աստծո արքայությունը
119 և 120 բաժինների հրահանգները պարզաբանում են, թե ինչ է տասանորդը. մենք ամեն տարի ներդնում ենք մեր շահույթի (կամ եկամտի) «մեկ տասներորդը» (տես Վարդապետություն և Ուխտեր 119.4): Բայց այս հայտնություններն ավելին են, քան սահմանում տալը: Տերն ասաց Սրբերին, որ տասանորդը «կսրբագործի Սիոնի հողը»: Նա ասել է, որ առանց այս օրենքի. «չի լինի Սիոնի հող՝ ձեզ համար» (հատված 6): Երբևէ մտածե՞լ եք տասանորդի մասին այդ տեսանկյունից: Ինչպե՞ս կարող է տասանորդ վճարելը օգնել ձեզ ավելի սրբացված, ավելի պատրաստված լինել Սիոնի համար:
Ի՞նչ եք սովորում այս հայտնություններից այն մասին, թե ինչպես են Տիրոջ ծառաներն օգտագործում տասանորդի միջոցները: Ինչո՞վ է նշանակալից ձեզ համար Վարդապետություն և Ուխտեր 120 բաժնում հանդիպող «նրանց ուղղված իմ իսկ ձայնով» արտահայտությունը։
Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը տվել է օգտակար նկարագրություն այն մասին, թե ինչպես է օգտագործվում տասանորդը և այն օրհնությունները, որոնք գալիս են այս օրենքին հնազանդվելուց «Երկնքի պատուհանները» իր ելությում (Լիահոնա, նոյ. 2013, 19–20): Հետևյալ հարցերը կարող են օգնել, երբ դուք ուսումնասիրեք նրա ուղերձը.
-
Ո՞վ է որոշում, թե ինչպես է տասանորդը օգտագործվում Եկեղեցուն վճարելուց հետո:
-
Ինչի՞ համար է օգտագործվում տասանորդը։
-
Ի՞նչ օրհնություններ են գալիս տասանորդ վճարելու արդյունքում: Օրինակ՝ տասանորդ վճարելն ինչպե՞ս է ամրացնում ձեր հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:
-
Ի՞նչ կարող եք սովորել երեց Բեդնարի հրավերից:
-
Ինչպե՞ս կարող եք օգնել ուրիշներին մեծացնել իրենց հավատքը Տիրոջ տասանորդի օրենքի հանդեպ։
Տես նաև Մաղաքիա 3.8–12, «Իմ ժողովրդի տասանորդը», Revelations in Context, 250–55:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Վարդապետություն և Ուխտեր 115․4-5
Ես պատկանում եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին սովորել Եկեղեցու անունը և հասկանալ, թե ինչու է դա կարևոր, կարող եք հարցնել, թե արդյոք նրանցից որևէ մեկը կարող է ասել Եկեղեցու ամբողջական անունը: Այնուհետև դուք կարող եք ցույց տալ նրանց այդ անունը Վարդապետություն և Ուխտեր 115.4 հատվածից և թույլ տալ, որ նրանք կրկնեն այն ձեզ հետ: Կարդալիս կարող եք մատնանշել կարևոր բառերը և թե ինչու են դրանք կարևոր: Կարող եք նաև վերանայել «Գլուխ 43. Հիսուս Քրիստոսը անվանում է Իր Եկեղեցին» (Վարդապետություն և Ուխտեր. պատմություններ, 164, կամ համապատասխան տեսանյութը Ավետարանի գրադարանում) կամ երգել «The Church of Jesus Christ» (Children’s Songbook, 77):
Վարդապետություն և Ուխտեր 115․4-6
Ես կարող եմ օգնել ուրիշներին՝ գալ Քրիստոսի մոտ և գտնել ապահովություն
-
Ձեր երեխաները կարող են ճանաչել մարդկանց, որոնք պայքարում են և «ապաստանի» կարիք ունեն «կյանքի փոթորիկներից» (հատված 6): Ինչպե՞ս կարող են նրանք օգնել այս մարդկանց: Կարող եք հրավիրել ձեր երեխաներին կանգնել, երբ կարդաք «վեր կացեք» բառերը Վարդապետություն և Ուխտեր 115․5 հատվածում։ Նրանք կարող են ձգել իրենց մատները արևի շողերի ճառագայթների նման, երբ կարդաք «շողացեք» բառը: Հիշեցրեք ձեր երեխաներին, որ մեր լույսը գալիս է Հիսուս Քրիստոսից և օգնեք նրանց մտածել ուղիներ, որոնցով կարող են «շողալ», ինչպես Նա է շողում:
-
Ձեր երեխաները կարող են նկարել մի նկար, որը կպատկերի Վարդապետություն և Ուխտեր 115․6-ը: Օրինակ՝ նրանք կարող են նկարել փոթորիկ, որի ընթացքում մարդիկ ապաստան են գտնում Եկեղեցու մի շենքում: Ի՞նչ կարող է ներկայացնել փոթորիկը: Ինչպե՞ս է Փրկչի Եկեղեցին օգնություն տրամադրում: Օգնեք ձեր երեխաներին մտածել կարիքավոր մի ընկերոջ, ընտանիքի անդամի կամ հարևանի մասին: Ինչպե՞ս կարող ենք նրանց հրավիրել, որ օգնություն գտնեն Հիսուս Քրիստոսի Եկեղեցում:
Իմ զոհաբերությունները սրբազան են Տիրոջ համար
-
Հրավիրեք ձեր երեխաներին ձևացնել, որ իրենք Նյուել Ք. Ուիթնին են: Ի՞նչ կզգային նրանք, եթե Տերը խնդրեր նրանց թողնել իրենց հաջողված աշխատանքը և տեղափոխվել նոր վայր: (Կարող է օգնել վերանայել «Գլուխ 41. Անախորժություն Կիրթլենդում», Վարդապետություն և Ուխտեր. պատմություններ, 158–60 կամ համապատասխան տեսանյութը Ավետարանի գրադարանում:) Երբ միասին կարդաք Վարդապետություն և Ուխտեր 117.1–11 հատվածները, խնդրեք նրանց կանգնեցնել ձեզ, երբ լսեն մի բան, որը կօգնի նրանց հավատք ունենալ՝ հնազանդվելու Տիրոջը: Ի՞նչ զոհողություններ ենք մենք անում՝ Տիրոջը հնազանդվելու համար: Ինչպե՞ս է Նա օրհնում մեզ:
Վարդապետություն և Ուխտեր 119-120
Երկնային Հայրն օգտագործում է տասանորդը՝ Իր զավակներին օրհնելու համար
-
Երեխաներից շատերը, որոնց դուք ուսուցանում եք, կարող են չափազանց փոքր լինել գումար վաստակելու և տասանորդ վճարելու համար, բայց լավ է, որ նրանք հասկանան, թե ինչպես է տասանորդը նպաստում Տիրոջ աշխատանքին ամբողջ աշխարհում: Կարող եք օգտագործել այս համառոտ շարադրանքի վերջում գտնվող նկարների և գործնական աշխատանքի էջը, որպեսզի օգնեք նրանց հասկանալ, թե ինչ է տասանորդը: (Տես նաև «Գլուխ 44. Տասանորդ», Վարդապետություն և Ուխտերի Պատմություններ, 165–66, կամ համապատասխան տեսանյութը Ավետարանի գրադարանում։) Ինչպե՞ս է Երկնային Հայրն օգտագործում տասանորդը՝ Իր զավակներին օրհնելու համար: Կիսվեք ձեր զգացումներով տասանորդի օրենքի վերաբերյալ, և թե ինչպես է այն օրհնել ձեզ: