«Հոկտեմբերի 20-26. «Ով Աստված, որտե՞ղ ես դու». Վարդապետություն և Ուխտեր 121-123», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 121-123», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025
Վարդապետություն և Ուխտեր 20-26. «Ով Աստված, որտե՞ղ ես դու»։
Վարդապետություն և Ուխտեր 121-123
Միսսուրիի Լիբերթիում գտնվող բանտի ստորին հատվածը հայտնի էր որպես զնդան: Պատերը հաստ էին, քարե հատակը ցուրտ ու կեղտոտ, սնունդը՝ սակավ ու փտած, իսկ առաստաղի մոտ գտնվող երկու նեղ, երկաթե ճաղավանդակներով պատուհաններով շատ քիչ լույս էր թափանցում։ Սա այն վայրն է, որտեղ 1838–39-ի ձմռանը Ջոզեֆ Սմիթը և մի քանի հոգի անցկացրին չորս սառը ամիս: Այդ ընթացքում Ջոզեֆն անընդհատ լուրեր էր ստանում սրբերի տառապանքների մասին: Ֆար Վեստի խաղաղությունն ու լավատեսությունը տևեցին ընդամենը մի քանի ամիս, ապա սրբերը նորից անօթևան դարձան, քշվելով անապատ՝ բնակության մեկ այլ վայր էին որոնում, իսկ նրանց մարգարեն բանտում էր:
Եվ այնուամենայնիվ, նույնիսկ այդ թշվառ բանտում «երկնքից գիտելիքը» «թափվեց» (Վարդապետություն և Ուխտեր 121.33): Ջոզեֆի «Ով Աստված, որտե՞ղ ես դու» հարցը հստակ և զորեղ պատասխան ստացավ․ «Մի վախեցիր ․․․ քանզի Աստված քեզ հետ կլինի հավիտյանս հավիտենից» (Վարդապետություն և Ուխտեր 121.1, 122.9):
Տես Saints, 1․323-96, “Within the Walls of Liberty Jail,” Revelations in Context, 256-63։
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Վարդապետություն և Ուխտեր 121․1–10, 23–33, 122
Աստծո հետ, ձախորդությունը «կլինի [իմ] օգտի համար»
Երբ մենք կամ մեր մտերիմները տառապում են, հասկանալի է, որ կմտածենք, թե արդյո՞ք Աստված գիտի մեր մասին։ Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 121․1-6 հատվածները, մտածեք այն ժամանակների մասին, երբ դուք ունեցել եք հարցեր կամ զգացողություններ, որոնք նման են Ջոզեֆ Սմիթի զգացողություններին։ Ի՞նչ եք գտնում Տիրոջ պատասխանում, որը կօգնի ձեզ, երբ ունենաք այդպիսի հարցեր կամ զգացողություններ։ Օրինակ՝ 7-10, 26-33 հատվածներում ուշադրություն դարձրեք այն օրհնությունների վրա, որոնք Նա խոստանում է։ Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «լավ համբերել»։ Ինչպե՞ս է Փրկիչն օգնում ձեզ դա անել:
Երբ կարդաք բաժին 122-ը, մտածեք, թե Տերն ինչպես է ցանկանում, որ դուք նայեք ձեր չարչարանքներին։ Դուք կարող եք խորհել, թե ինչ փորձառություններ եք ստացել ձեր փորձություններից և դրանք ինչպես դրանք կարող են «լինել [ձեր] օգտի համար» (հատված 7):
Տես նաև Քվենթին Լ. Քուք, «Անձնական խաղաղություն դժվարին ժամանակներում», Լիահոնա, նոյ. 2021, 89–92, «Where Can I Turn for Peace?», Hymns, 129:
Վարդապետություն և Ուխտեր 121․34-46
Իրական զորությունն ու ազդեցությունը հիմնված են «արդարության սկզբունքների վրա»
Աշխարհիկ զորությունը Սրբերին ստիպեց դուրս գալ Միսսուրից և Ջոզեֆ Սմիթին բանտ նստեցնել: Բայց մինչ Ջոզեֆը բանտում էր, Տերը նրան ուսուցանեց մեկ այլ տեսակի զորության մասին՝ Իր զորության մասին, «երկնքի զորությունների» մասին: Վարդապետություն և Ուխտեր 121.34–46 հատվածներում այդ զորության մասին կարդալով դուք կսովորեք, թե ինչպես ստանալ այդ զորությունը և ինչպես օգտագործել այն ուրիշներին օրհնելու համար: Կարող եք ձեր սովորածը գրել աղյուսակի տեսքով, սյունակների մեջ, որոնք վերնագրված են՝ Երկնքի զորություններ և Աշխարհիկ զորություն: Ինչո՞վ են տարբերվում այս երկու տեսակի զորությունները: Ի՞նչ են ձեզ ուսուցանում Տիրոջ զորության այս նկարագրությունները Նրա մասին:
Դուք կարող եք նաև խորհել ազդեցություն բառի մասին հատված 41-ում: Որո՞նք են այն իրավիճակները, որտեղ դուք ցանկանում եք լավ ազդեցություն ունենալ. միգուցե ընտանեկան հարաբերություններում, դպրոցում, աշխատավայրում կամ Եկեղեցու հանձնարարություններում: Ի՞նչ եք սովորում 41–46 հատվածներից այն մասին, թե ինչպես է Աստված ազդում Իր զավակների վրա: Դուք կարող եք ամփոփել այն, ինչ սովորել եք՝ լրացնելով հետևյալ նախադասությունը. «Որպեսզի լավ ազդեցություն թողնեմ, ես »։
Տես նաև Ջեֆրի Ռ. Հոլլանդ․ «Ոչ թե ինչպես աշխարհն է տալիս», Լիահոնա, մայիս 2021, 35–38, Դեյվիդ Ա. Բեդնար, «Երկնքի զորությունները», Լիահոնա, մայիս 2012, 48–51, «Երկնքի զորությունները» (տեսանյութ), Ավետարանի գրադարան։
Վարդապետություն և Ուխտեր 122․8
Հիսուս Քրիստոսն իջել է այդ ամենից, որպեսզի կարողանա ինձ վեր բարձրացնել
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ասել, որ Հիսուս Քրիստոսը «իջել է … ամեն [բանից] ցած»: Ահա մի քանի լրացուցիչ հատվածներ, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ այս արտահայտությունը. Եսայիա 53․3–4, Եբրայեցիս 2․17–18, 1 Նեփի 11․16–33, Ալմա 7․11–13։ Հիմնվելով ձեր սովորածի վրա, մտածեք ձեր իսկ բառերով վերահաստատել Վարդապետություն և Ուխտեր 122.8 հատվածը: Ինչպե՞ս կարող եք ցույց տալ ձեր երախտագիտությունը Հիսուս Քրիստոսին ամեն ինչից ցած իջնելու համար:
Ինչպե՞ս է նախագահ Դալլին Հ. Օուքսի այս պատկերացումներն ազդում ձեր հասկացողության վրա: Մենք նույնիսկ կարող ենք ասել, որ իջնելով բոլոր բաներից ցած, [Հիսուս Քրիստոսը] կատարելապես ի վիճակի է բարձրացնել և մեզ տալ այն ուժը, որի կարիքը մենք ունենք՝ մեր չարչարանքներին դիմանալու համար» («Զորանալով Հիսուս Քրիստոսի Քավությամբ», Լիահոնա, նոյեմբեր 2015, 64)։
«Եկեք ուրախությամբ անենք ամեն բան, որ մեր ուժի սահմաններում է»
Վարդապետություն և Ուխտեր 123.7–8 հատվածներում Ջոզեֆ Սմիթը անդրադարձել է կեղծ համոզմունքներին, որոնք հանգեցրել են տառապանքի, ներառյալ՝ սրբերի հալածանքին: 1839-ի մարտին, գուցե թվում էր, թե Սրբերը շատ բան չէին կարող անել դա փոխելու համար։ Բայց Լիբերթիի բանտից գրած նամակներում Ջոզեֆն ասում էր նրանց, թե ինչ կարող էին անել․ «տեղեկություն հավաքեն բոլոր փաստերի վերաբերյալ» և «կանգնեն հանգիստ, ամենայն համոզվածությամբ՝ տեսնելու Աստծո փրկությունը» (Վարդապետություն և Ուխտեր 123․1, 17)։ Այսօրվա աշխարհում առկա խնդիրները դիտարկելիս, մտածեք դրանց լուծման ուղիների մասին, որոնք «[ձեր] ուժի սահմաններում են» (հատվածներ 12, 17): Եվ մի անտեսեք «աննշան թվացող բաները» (հատված 15): Ինչո՞ւ է անհրաժեշտ այդ բաներն ուրախությամբ անել (հատված 17)։
Պատմություններից շատերը, որոնք Ջոզեֆը նշել էր այդ նամակում, ներկայացվել էին կառավարությանը և հրապարակվել էին Նավուի թերթերից մեկում՝ Թայմս ընդ Սիզընս, որպես 11 մասից բաղկացած հոդված (տես “A History, of the Persecution, of the Church of Jesus Christ, of Latter Day Saints in Missouri, December 1839–October 1840,” [josephsmithpapers.org])։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Վարդապետություն և Ուխտեր 121․1–9, 122․7–9
Աստծո հետ իմ փորձությունները կարող են լինել իմ օգտի համար
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին պատկերացնել, թե Ջոզեֆ Սմիթի և նրա ընկերների համար Լիբերթի բանտում ինչ պայմաններ էին, դուք կարող եք միասին կարդալ «Գլուխ 46. Ջոզեֆ Սմիթը Լիբերթիի բանտում» (Վարդապետություն և Ուխտերի պատմություններ, 172–174) կամ «Վերականգնման ձայները. Լիբերթիի բանտը» կամ դիտեք «Ջոզեֆ Սմիթ. Վերականգնման Մարգարեն» տեսանյութի մի մասը (Ավետարանի գրադարան, սկիզբ՝ 41:30): Այնուհետև, երբ միասին կարդաք Վարդապետություն և Ուխտեր 121.1–9 հատվածները, դուք կարող եք խոսել այն մասին, թե ինչպես Փրկիչն օգնեց Ջոզեֆին խաղաղություն զգալ: Ինչպե՞ս ենք մենք խաղաղություն գտնում Փրկչի մեջ, նույնիսկ դժվարին ժամանակներում:
-
Օգնեք ձեր երեխաներին հասկանալ, որ մեր փորձությունները «կլինեն [մեր] օգտի համար» (Վարդապետություն և Ուխտեր 122․7), և կարող եք խոսել նրանց հետ այն մասին, թե ինչպես են մեր մկաններն աճում, երբ ծանր իրեր ենք տանում: Կարող եք նաև հրավիրել նրանց ծանր առարկա բարձրացնել: Ապա կարող եք խոսել, որ դժվարություների միջով անցնելով՝ մեր հոգիներն աճում են, երբ մենք դիմում ենք Տիրոջը օգնության համար: Կիսվեք ձեր կյանքի որոշ օրինակներով:
Վարդապետություն և Ուխտեր 121․34-46
Արդարությունը առաջ է բերում «երկնքի զորությունները»
-
Թերևս մի համեմատություն կօգներ ձեր երեխաներին հասկանալ «երկնքի զորությունները»։ Օրինակ, դուք կարող եք համեմատել Աստծո զորությունը էլեկտրական հոսանքի հետ։ Ի՞նչը կարող է խանգարել, որ էլեկտրական սարքը հոսանք ստանա։ Ի՞նչն է նվազեցնում մեր հոգևոր զորությունը: Ի՞նչն է այն մեծացնում: (Փնտրեք բառեր և արտահայտություններ Վարդապետություն և Ուխտեր 121.34–46 հատվածներում, տես նաև Ընդհանուր ձեռնարկ, 3.5, 3.6, Ավետարանի գրադարան:)
Վարդապետություն և Ուխտեր 122․7-9
Հիսուս Քրիստոսը գիտի, թե ինչի միջով եմ ես անցնում
-
Ձեր երեխաների հետ Վարդապետություն և Ուխտեր 122.7–9 հատվածները կարդալուց հետո դուք կարող եք կիսվել մի փորձառությամբ, երբ զգացել եք, որ Փրկիչը ձեզ հետ է դժվարին փորձության ժամանակ: Կարող եք նաև միասին երգել «Jesus Once Was a Little Child» (Children’s Songbook, 55), և վկայել, որ Հիսուս Քրիստոսը կարող է օգնել մեզ, որովհետև Նա գիտի, թե մենք ինչ ենք զգում:
Վարդապետություն և Ուխտեր 123․15-17
Նույնիսկ փոքր բաները կարող են մեծ փոփոխություն առաջացնել Աստծո ծառայության մեջ
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 123.15–17 հատվածները, դուք կարող եք կիսվել նրանց հետ մեծ նավի և փոքր ղեկի նկարով, կամ կիսվել նրանց հետ երեց Դեյվիդ Ա. Բեդնարի բացատրությամբ «Իմ Ավետարանի սկզբունքները» ելույթում (Լիահոնա, մայիս 2021, 125–26): Այնուհետև դուք կարող եք խոսել փոքր ուղիների մասին, որոնցով մենք կարող ենք ուրախությամբ ծառայել մեր ընտանիքին և ընկերներին: