Եկ, հետևիր ինձ 2024
Հոկտեմբերի 6-12․ «Ես կպատվիրեմ բոլոր բաները ձեր բարիքի համար»․ Վարդապետություն և Ուխտեր 111–114


«Հոկտեմբերի 6-12․ «Ես կպատվիրեմ բոլոր բաները ձեր բարիքի համար»․ Վարդապետություն և Ուխտեր 111–114», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 111-114», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025

Ջոզեֆ Սմիթը ուսուցանում է Կիրթլենդի տաճարում

Հոկտեմբերի 6-12․ «Ես կպատվիրեմ բոլոր բաները ձեր բարիքի համար»

Վարդապետություն և Ուխտեր 111-114

Երբևէ ունեցե՞լ եք հոգևոր այնպիսի փորձառություն, որի շնորհիվ Քրիստոսի հավատքի մեջ վստահ և ապահով եք եղել, բայց հետո, երբ կյանքի չարչարանքները փորձել են ձեր հավատքը, դուք դժվարացել եք վերականգնել այն խաղաղությունը, որը զգում էիք նախկինում: Նմանատիպ մի բան տեղի էր ունեցել Կիրթլենդի սրբերի հետ։ Կիրթլենդի տաճարի նվիրագործման հետ կապված հոգևոր դրսևորումներից մի տարի անց խնդիրներ ի հայտ եկան։ Ֆինանսական ճգնաժամը, հակամարտությունը Տասներկուսի Քվորումում և այլ փորձություններ ստիպեցին որոշ Սրբերի տատանվել իրենց հավատքի մեջ՝ չնայած իրենց նախկին փորձառություններին:

Մենք չենք կարող խուսափել փորձություններից, ուրեմն ի՞նչ կարող ենք անել, որ դրանք սպառնալիք չդառնան մեր հավատքի և վկայության համար: Գուցե պատասխանը մասամբ գտնենք Վարդապետություն և Ուխտեր 112 բաժնի Տիրոջ խորհրդում, որը տրվել էր այն ժամանակ, երբ հակառակությունը Կիրթլենդում գլուխ էր բարձրացրել։ Տերն ասել է․ «Մաքրեք ձեր սրտերն իմ առաջ» (հատված 28), «մի ապստամբեք» (հատված 15), «գոտեպնդիր մեջքդ աշխատանքի համար» (հատված 7), և «եղիր խոնարհ» (հատված 10)։ Եթե հետևենք այս խորհուրդներին, ապա Տերը «[մեր] ձեռքը բռնած կառաջնորդի» մեզ ձախորդության միջով դեպի բժշկում և խաղաղություն (տես հատվածներ 10, 13

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Վարդապետություն և Ուխտեր 111

Տերը «կպատվիրի բոլոր բաները [իմ] բարիքի համար»

1836 թվականին Եկեղեցին պարտքեր էր կուտակել՝ Տիրոջ աշխատանքը կատարելիս։ Ջոզեֆ Սմիթը և մյուսները մտահոգված էին այդ պարտքերի պատճառով և մտածում էին դրանք վճարելու ուղիների մասին (տես Վարդապետություն և Ուխտեր 111 բաժնի նախադրությունը)։

Երբ կարդաք 111 բաժինը, մտածեք, թե ինչպես կարող են ձեզ վերաբերել Ջոզեֆին ուղղված Տիրոջ խոսքերը և այն, ինչի մասին անհանգստանում եք: Օրինակ՝ ե՞րբ եք զգացել Աստծո սերը «չնայած ձեր անմտությանը» (հատված 1): Ինչպե՞ս է Տերն օգնել ձեզ, որ գտնեք անսպասելի «գանձեր» (հատված 10)։ Նա ինչ է արել, որ «պատվիրի բոլոր բաները ձեր բարիքի համար» (հատված 11)։ Ի՞նչ է բացահայտում Երկնային Հոր մասին հետևյալ արտահայտությունը՝ «այնքան արագ, որքան դուք ի վիճակի կլինեք ընդունելու դրանք»։

Տես նաև Մատթեոս 6․19-21, 33, «More Treasures Than One», Revelations in Context, 229-34։

Վարդապետություն և Ուխտեր 112․3–15, 22

սեմինարիայի պատկերակ
Տերը կառաջնորդի ինձ, երբ ես խոնարհաբար փնտրեմ Նրա կամքը

Թոմաս Բ. Մարշը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը, վրդովված էր, որ Ջոզեֆ Սմիթը, առանց իր հետ խորհրդակցելու, կանչել էր իր քվորումի երկու անդամների՝ քարոզելու ավետարանը Անգլիայում: Նա հանդիպեց Մարգարեի հետ, որը հայտնություն ստացավ, որն օգնեց Թոմասին մի կողմ թողնել իր վիրավորված զգացմունքները: Այդ հայտնությունն արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր 112 բաժնում:

Մտապահեք այս համատեքստը, երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 112 բաժինը։ Ի՞նչ եք սովորում այն մասին, թե ինչը կարող էր բուժել Թոմասի վիրավորված զգացմունքները: 3–15 և 22 հատվածներում դուք կարող եք փնտրել հետևյալ հարցերի պատասխանները. Ի՞նչ է խոնարհությունը: Ի՞նչ է նշանակում Տիրոջ համար առաջնորդել «ձեռքդ բռնած»։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է խոնարհ լինելն օգնում ձեզ ստանալ Տիրոջ առաջնորդությունը: Դուք կարող եք լրացուցիչ պատասխաններ գտնել «Խոնարհության օրինակ» վերնագրի տակ՝ երեց Ջոզեֆ Վ. Սիտատիի «Աշակերտության օրինակներ» ելույթում (Լիահոնա, նոյ. 2022, 87–88):

Հիշեք ձեզ ծանոթ մեկին, ով խոնարհ է: Ի՞նչ է անում այս մարդը խոնարհությունը դրսևորելու համար: Ի՞նչ եք սովորում Փրկիչից խոնարհ լինելու մասին: Թերևս դուք կարող եք գտնել Նրա կյանքի որոշ պահերի նկարներ, երբ Նա ցույց տվեց խոնարհություն:

Ե՞րբ եք զգացել, որ առաջնորդվում եք Տիրոջ կողմից, երբ խոնարհեցրել եք ինքներդ ձեզ։

Տես նաև Ուլիսես Սոարես, «Եղեք հեզ ու սրտով խոնարհ», Լիահոնա, նոյ. 2013, 9–11, «The Faith and Fall of Thomas Marsh» հոդվածը Revelations in Context, 54–60, Թեմաներ և հարցեր «Խոնարհություն», Ավետարանի գրադարան, «Եղեք խոնարհ», Հիմներ, հր. 130։

Ներգրավեք սովորողներին: Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել ձեր ուսուցանած մարդկանց ակտիվորեն մասնակցել սուրբ գրությունների ճշմարտությունները սովորելու գործընթացին: Օրինակ՝ որպեսզի օգնեք նրանց հասկանալ, թե ինչ է Տերն ասել Վարդապետություն և Ուխտեր 112.10 հատվածում, կարող եք կապել ինչ-որ մեկի աչքերը և զգուշորեն ձեռքով առաջնորդել աթոռների կամ այլ առարկաների մի փոքր խոչընդոտի շրջանով: Ի՞նչ կարող ենք սովորել խոնարհության մասին այս ցուցադրությունից։

Վարդապետություն և Ուխտեր 112․12-26, 28, 33-34

Նրանք, ովքեր իսկապես դարձի են եկել, սկսում են ճանաչել Հիսուս Քրիստոսին

Այն փաստը, որ 1837թ․ մի քանի առաքյալներ դեմ դուրս եկան Մարգարեին, լավ հիշեցում է, որ անկախ մեր Եկեղեցու կոչումից կամ ավետարանի վերաբերյալ մեր գիտելիքների քանակից, մենք անձամբ պետք է համոզված լինենք, որ սնուցում ենք մեր դարձը դեպի Հիսուս Քրիստոսը: Միգուցե դուք կարող եք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 112.12–26, 28, 33–34 հատվածները և փնտրել ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ հաղթահարել հավատքի փորձությունը կամ կօգնեն լիարժեք դարձի գալ դեպի Տերը: Գուցե ոգեշնչված զգաք կիսվելու այն ամենով, ինչ գտնում եք, որպեսզի օգնեք մեկ ուրիշին զորացնել իր դարձը դեպի Քրիստոսը:

Վարդապետություն և Ուխտեր 113

Ջոզեֆ Սմիթը «ծառա է Քրիստոսի ձեռքում»

Մարգարե Եսայիան Հեսսեի ժառանգներից մեկին անվանում է «շառավիղ» և «արմատ» (Եսայիա 11․1, 10Բաժին 113-ում Տերը բացատրել է, որ այդ ժառանգը Քրիստոսի ծառան է, և վերջին օրերում նա գործիք կլինի Տիրոջ ժողովրդի հավաքման գործում (տես Վարդապետություն և Ուխտեր 113․4, 6)։ Այս մարգարեությունը բավականին լավ է նկարագրում Մարգարե Ջոզեֆ Սմիթին։ Ինչպե՞ս կարող էին բաժին 113-ի այս և մյուս ճշմարտությունները քաջալերել սրբերին Կիրթլենդում ունեցած խառնաշփոթի ժամանակ։ Ի՞նչ եք գտնում այս հայտնության մեջ, որը ոգեշնչում է ձեզ մնալ ամուր և շարունակել մասնակցել Տիրոջ աշխատանքին այսօր:

Տես նաև Սուրբ գրքերի ուղեցույց, «Հեսսե», Ավետարանի գրադարան, 2 Նեփի 21․10–12, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․40.

Եսայիա 11․1 հատվածի նկարազարդումը

Եսայիան գրել է «շառավիղի» և «արմատների» մասին, որոնք դուրս են գալիս «Հեսսեի ընձյուղից» (Եսայի 11.1):

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ 01

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Վարդապետություն և Ուխտեր 111․2, 10-11

Աստծո բաները կարող են գանձ լինել ինձ համար

  • Դուք և ձեր երեխաները կարող եք նկարել այն, ինչ գալիս է ձեր մտքին, երբ լսում եք գանձ բառը: Այնուհետև դուք կարող եք միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 111.2, 10–11 հատվածները և հակադրել երկրային գանձերը այն բաներին, որոնք Տերը գանձում է: (Տես նաև այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը)։ Ինչպե՞ս կարող ենք ավելի շատ գանձել Աստծո բաները։

Վարդապետություն և Ուխտեր 112․10

Տերը կառաջնորդի ինձ ձեռքս բռնած և կպատասխանի իմ աղոթքներին

  • Վարդապետություն և Ուխտեր 112.10 հատվածը միասին կարդալուց հետո դուք և ձեր երեխաները կարող եք միասին երգել «Be Thou Humble» (Hymns, 130): Դուք կարող եք նաև խաղալ մի խաղ, որը ներառում է միմյանց «ձեռքով» առաջնորդել (օրինակ՝ խոչընդոտների շրջան)։ Ինչպե՞ս է Տերը առաջնորդում մեզ «ձեռքը բռնած», չնայած Նա ֆիզիկապես մեզ հետ չէ: Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ, որ Տերը մեզ առաջնորդի: Ե՞րբ ենք զգացել, որ Տերն առաջնորդում է մեզ:

  • Դուք կամ ձեր երեխաները կարող եք գրել Վարդապետություն և Ուխտեր 112.10 հատվածի խոսքերը և ընդգծել այն օրհնությունները, որոնք Տերը տալիս է մեզ, երբ մենք խոնարհաբար դիմում ենք Նրան: Խրախուսեք ձեր երեխաներին կիսվել այն դեպքերով, երբ նրանք խոնարհաբար խնդրել են Տիրոջ օգնությունը և ստացել իրենց աղոթքների պատասխանները կամ առաջնորդվել են ինչ-որ լավ բան անելու (տես Մորոնի 7.13, 16):

Հիսուսը բժշկում է երեխային

Հատված Վեր կաց և քայլիր կտավից, Սայմոն Դյուվեյ

Վարդապետություն և Ուխտեր 112․11

Հիսուսը կամենում է, որ ես սիրեմ բոլորին

  • Դուք և ձեր երեխաները կարող եք հերթով կարդալ «Գլուխ 41. Անախորժություն Կիրթլենդում» (Վարդապետություն եվ Ուխտեր. պատմություններ, 158–60): Կիրթլենդում ո՞վ ավելի վատթարացրեց խնդիրները այդ պատմվածքում: Ո՞վ էր փորձում դրանք լավացնել: Ապա կարող եք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 112․11 հատվածը և խոսել այն մասին, թե ինչու է Փրկիչը ցանկանում, որ մենք սիրենք բոլորին: Նա ե՞րբ սեր դրսևորեց այն մարդկանց հանդեպ, որոնք անբարյացակամ էին Իր նկատմամբ (օրինակ՝ տես Ղուկաս 23.34): Կարող եք նաև մի երգ երգել` ուրիշներին սիրելու մասին, ինչպես օրինակ. «I’ll Walk with You» (Children’s Songbook, 140–41)։

2:20

Chapter 41: Trouble in Kirtland: 1837–1838

Վարդապետություն և Ուխտեր 112․11–14, 24–26

Նրանք, ովքեր իսկապես դարձի են եկել, սկսում են ճանաչել Հիսուս Քրիստոսին

  • Վարդապետություն և Ուխտեր 112.24–26 հատվածները կարդալուց հետո դուք և ձեր երեխաները կարող եք խոսել ինչ-որ մեկի անունը իմանալու և նրան ճանաչելու տարբերության մասին: 11–14 հատվածների ո՞ր ուսմունքներն են օգնում մեզ հասկանալ, թե ինչ է նշանակում ճանաչել Տիրոջը:

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Թոմաս Բ. Մարշը գրի է առնում հայտնությունը, որն իրեն է տրվել Ջոզեֆ Սմիթի միջոցով։

Եղիր խոնարհ, Ջուլի Ռոջերսի

գործնական աշխատանքի էջ երեխաների համար