Եկ, հետևիր ինձ 2024
Վերականգնման ձայները. Հոգևոր դրսևորումներ և Կիրթլենդի տաճարը


«Վերականգնման ձայները. Հոգևոր դրսևորումներ և Կիրթլենդի տաճարը», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Հոգևոր դրսևորումներ և Կիրթլենդի տաճարը», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025

վերականգնման ձայների պատկերակ

Վերականգնման ձայները

Հոգևոր դրսևորումներ և Կիրթլենդի տաճարը

Կիրթլենդի տաճարի նկարը

Ստորև բերված են վերջին օրերի սրբերի խոսքերը, որոնք ներկա են եղել Կիրթլենդի տաճարի նվիրագործման և դրան հաջորդող մյուս հանդիպումների ժամանակ: Շատերը համեմատել են իրենց փորձառությունները հին սրբերի ունեցած փորձառությունների հետ, երբ նրանք «զորությամբ [են] օժտվել ի վերուստ» Պենտեկոստեի օրերին (Ղուկաս 24.49, տես նաև Գործք 2.1-4, Վարդապետություն և Ուխտեր 109.36-37):

Էլիզա Ռ. Սնոու

Portrait photograph of Eliza R. Snow seated in a chair.

«Այդ նվիրագործման արարողությունների մասին կարելի է շատ խոսել, բայց մահկանացու լեզուն չի կարող նկարագրել այդ հիշարժան օրվա երկնային դրսևորումները: Հրեշտակներ հայտնվեցին ոմանց, մինչդեռ աստվածային ներկայության զգացումն առկա էր բոլոր ներկա գտնվողների մեջ, և յուրաքանչյուր սիրտ լցված էր աննկարագրելի ուրախությամբ և լիառատ փառքով»:

Սիլվիա Քաթլեր Վեբ

«Իմ վաղեմի հիշողություններից մեկը տաճարի նվիրագործումն էր: Հայրս վերցրեց մեզ իր գիրկը և բացատրեց, թե ինչու ենք գնում և ինչ է նշանակում տուն նվիրագործել Աստծուն: Եվ չնայած այն ժամանակ շատ փոքր էի, ես պարզ հիշում եմ այդ իրադարձությունը: Տարիներ անց ես կարող եմ հետ նայել ու տեսնել, ինչպես այն ժամանակ տեսա Մարգարե Ջոզեֆին, որը կանգնել էր և ձեռքերը դեպի երկինք պարզել: Այդ պատմական օրը նրա դեմքը գունատ էր, և խոսելիս արցունքները հոսում էին նրա այտերի վրայով: Գրեթե բոլորն էին ողողված արցունքներով: Տունն այնքան մարդաշատ էր, երեխաները հիմնականում նստած էին մեծահասակների գիրկում՝ քույրս հայրիկիս մոտ էր, իսկ ես՝ մայրիկիս: Ես նույնիսկ հիշում եմ, թե մենք ինչ էինք հագել: Միտքս այդ ժամանակ շատ երիտասարդ էր, որպեսզի ըմբռներ այդ ամենի ողջ կարևորությունը, բայց ժամանակի հետ դա ավելի ու ավելի է պարզվում ինձ համար, և ես շատ շնորհակալ եմ, որ արտոնություն եմ ունեցել այնտեղ գտնվելու»:

Օլիվեր Քաուդերի

Head and shoulder portrait of Oliver Cowdery in suit and tie.

«Երեկոյան Տիրոջ տանը ես հանդիպեցի եկեղեցու պաշտոնյաների հետ: Հոգին դուրս էր հորդել. ես տեսա Աստծո փառքը, որը մեծ ամպի տեսքով ցած իջավ, հանգրվանեց տան վրա և լցրեց այն՝ ինչպես հզոր սրընթաց քամին: Ես տեսա նաև բաժանված լեզուներ, ինչպես կրակից, որ իջնում էին շատերի վրա, … և նրանք խոսում էին ուրիշ լեզուներով և մարգարեանում էին»:

Բենիամին Բրաուն

«Շատ տեսիլքներ եղան: Մի մարդ տեսավ, թե ինչպես է բարձի նման ամպը իջնում տան վրա։ Այն ոսկեփայլ արևի շողի պես պայծառ էր: Երկու այլ մարդիկ տեսան երեք անձնավորությունների, որոնք թևածում էին սենյակում, պայծառ բանալիներ պահած իրենց ձեռքում, ինչպես նաև պայծառ շղթա»:

Օրսոն Պրատ

Portrait engraving of Orson Pratt

«Աստված այնտեղ էր, նրա հրեշտակներն այնտեղ էին, Սուրբ Հոգին մարդկանց մեջ էր … և մարդիկ լցված էին Սուրբ Հոգու զորությամբ և ներգործումով՝ իրենց ոտքերի ծայրից մինչև գլուխը»:

Նենսի Նաոմի Ալեքսանդեր Թրեյսի

«[Երբ] տաճարը կառուցվեց և նվիրագործվեց … այդ երկու օրերն իմ կյանքի ամենաերջանիկ օրերն էին: Միջոցառման համար գրված օրհներգն էր. «Աստծո հոգին կրակի պես վառվում է վառ»: Իրոք, Երկնային ազդեցությունը իջել էր այդ տան վրա:… Ես զգացի, որ դա երկինք էր՝ երկրի վրա»:

Հղումներ

  1. In Edward W. Tullidge, The Women of Mormondom (1877), 95.

  2. In Karl Ricks Anderson, Joseph Smith’s Kirtland: Eyewitness Accounts (1996), 182–83.

  3. Oliver Cowdery diary, Mar. 27, 1836, Church History Library, Salt Lake City.

  4. Benjamin Brown letter to his wife, Sarah, մոտավորապես 1836 թվականի ապրիլ, Բենջամին Բրաունի ընտանիքի հավաքածու, Եկեղեցու պատմության գրադարան, Սոլթ Լեյք Սիթի: Կետադրությունը և մեծատառերը արդիականացված են:

  5. Orson Pratt, “Remarks,” Deseret News, Jan. 12, 1876, 788.

  6. In Richard E. Turley Jr. and Brittany A. Chapman, eds., Women of Faith in the Latter Days (2011), 1:442.