Եկ, հետևիր ինձ
Հավելված Բ: Պարզ և թանկարժեք ճշմարտություններ


Հավելված Բ. Պարզ և թանկարժեք ճշմարտություններ Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հավելված Բ, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Հավելված Բ

Պարզ և թանկարժեք ճշմարտություններ

Մորմոնի Գիրքը պատրաստվել էր ի հայտ գալու վերջին օրերում՝ վարդապետության կամ Աստծո հավերժական ճշմարտության մասին տարածված խառնաշփոթի ժամանակներում: Ինչպես կանխատեսել էր Նեփին, գրքի աստվածային նպատակի մի մասն էր «հաստատե[լ] [Աստվածաշնչի] ճշմարտացիությունը», «հայտնի դարձնե[լ] պարզ ու արժեքավոր բաներ», որոնք կորսվել էին դարերի ընթացքում, և «հայտնի դարձնե[լ] բոլոր ցեղերին, լեզուներին ու ժողովուրդներին, որ Աստծո Գառը՝ Հավերժական Հոր Որդին է և աշխարհի Փրկիչը» (1 Նեփի 13.40):

Մորմոնի Գիրքը բացահայտում է հավերժական ճշմարտություններ, որոնք կորսվել էին Ուրացության ընթացքում, և հավելում է մի երկրորդ, պարզաբանող վկայություն Աստվածաշնչում ուսուցանվող շատ ճշմարտությունների համար: Ահա այդ ճշմարտություններից մի քանիսը։ Փնտրեք այս և այլ «պարզ ու արժեքավոր» ճշմարտություններ, երբ ուսումնասիրեք Մորմոնի Գիրքը։

Աստվածագլուխ

  • Երկնային Հայրը, Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին առանձին էակներ են, բայց մեկ են նպատակով (տես 3 Նեփի 11.32, 36):

  • Հարություն առած Փրկիչը ունի շոշափելի մարմին (տես 3 Նեփի 11.10-17):

Լրացուցիչ սուրբ գրություններ Աստվածագլխի մասին. 2 Նեփի 31.6–8, Եթեր 12.41

Հիսուս Քրիստոսի Քավությունը

  • Հիսուս Քրիստոսը տառապեց մեր մեղքերի և չարչարանքների համար, որպեսզի կարողանար իմանալ՝ ինչպես օգնել մեզ (տես Ալմա 7.11–13):

  • Մենք կարող ենք կատարելագործվել Հիսուս Քրիստոսի շնորհով (տես Մորոնի 10.32–33):

Լրացուցիչ սուրբ գրություններ Փրկիչի քավության վերաբերյալ. 1 Նեփի 10.6, 2 Նեփի 2.6–9, Հակոբ 4.11–12, Մոսիա 3.1–19, Ալմա 34.8–16

Փրկության Ծրագիրը

  • Ադամի ու Եվայի անկումը Երկնային Հոր ծրագրի կարևոր մասն էր (տես 2 Նեփի 2.22–27):

  • Ընդդիմությունը անհրաժեշտ էր, որ մենք կարողանանք ազատ կամք գործադրել (տես 2 Նեփի 2.11–16):

  • Մենք կդատվենք ըստ մեր գործերի և մեր սրտերի ցանկությունների (տես Ալմա 41.3–7):

  • «Տանջանքի կրակի և ծծմբի լիճը» խորհրդանշում է չապաշխարողների տառապանքը (տես 2 Նեփի 9.16–19, Մոսիա 3.24–27);

Լրացուցիչ սուրբ գրություններ փրկության ծրագրի վերաբերյալ. 2 Նեփի 9.11–26, Ալմա 22.12–14, 34.31–35, 42.1–26

Ուրացությունը և վերականգնումը

  • Մեծ Ուրացությունը տեղի ունեցավ ամբարշտության և անհավատության պատճառով (տես Մորմոն 8.28, 31–41):

  • Մորմոնի Գիրքը հաստատում է Աստվածաշնչում ուսուցանվող ճշմարտությունները (տես 1 Նեփի 13.19–41, 2 Նեփի 3.12):

  • Քրիստոսի Եկեղեցին պետք է կոչվի Նրա անունով (տես 3 Նեփի 27.3–9):

Լրացուցիչ սուրբ գրություններ Ուրացության վերաբերյալ. 1 Նեփի 13.1–9, 24–29, 2 Նեփի 27–28

Լրացուցիչ սուրբ գրություններ Վերականգնման մասին. 1 Նեփի 14.7–12, 22.7–11, 2 Նեփի 3.7–24, 25.17–18

Մարգարեներ և հայտնություն

  • Բոլոր մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին (տես Մոսիա 13.33–35):

  • Հոգևոր ճշմարտության գիտելիքները գալիս են Սուրբ Հոգու միջոցով (տես Ալմա 5.45–47):

  • Աստվածաշունչը չի պարունակում Աստծո բոլոր խոսքերը (տես 2 Նեփի 29.10–13):

  • Աստծո հայտնությունը չի դադարել մեր օրերում (տես Մորմոն 9.7–9):

Լրացուցիչ սուրբ գրություններ մարգարեների մասին. 1 Նեփի 22.1–2, Մոսիա 8.16–18, Հելաման 13.24–33

Լրացուցիչ սուրբ գրություններ հայտնության մասին: Հակոբ 4.8, Ալմա 12.9–11, 17.2–3, Մորոնի 10.5

Քահանայություն

  • Քահանայության կրողները կանչվեցին և պատրաստվեցին աշխարհի հիմնադրումից ի վեր (տես Ալմա 13.1–3):

  • Մարդը պետք է Աստծուց իրավունք ստանա, որպեսզի քարոզի ավետարանը (տես Մոսիա 23.17):

Լրացուցիչ սուրբ գրություններ քահանայության մասին. Մոսիա 18.17–20, Ալմա 13, Հելաման 10.7

Արարողություններ և ուխտեր

  • Մկրտությունն անհրաժեշտ է հավերժական կյանք ստանալու համար (տես 2 Նեփի 31.4–13, 17–18):

  • Մկրտությունը պետք է իրականացվի ընկղման միջոցով (տես 3 Նեփի 11.23–27):

  • Փոքր երեխաները կարիք չունեն մկրտության (տես Մորոնի 8.8–12):

  • Արարողությունները պետք է սպասավորվեն համաձայն Քրիստոսի պատվիրանների մի մարդու կողմից, ով ունի պատշաճ իշխանություն (տես Մոսիա 17–18, 3 Նեփի 11.21–27, Moroni 4.1):

Լրացուցիչ սուրբ գրություններ արարողությունների մասին. Մոսիա 18.8–17, 21.33–35, Ալմա 13.16, 3 Նեփի 18.1–11, Մորոնի 2–6, 8.4–26

Լրացուցիչ սուրբ գրություններ ուխտերի մասին. 2 Նեփի 11.5, Մոսիա 5.1–9, Ալմա 24.17–18

Ամուսնություն և ընտանիք

  • Ամուսիններն ու կանայք պետք է սիրեն միմյանց (տես Հակոբ 3.5–7):

  • Ծնողները պետք է սերունդ աճեցնեն Տիրոջ համար (տես 1 Նեփի 7.1):

Լրացուցիչ սուրբ գրություններ ամուսնության և ընտանիքի մասին. 1 Նեփի 1.1, 2 Նեփի 25.26, Հակոբ 2.23–28, Ենովս 1.1, Մոսիա 4.14–15, 3 նեփի 18.21

Պատվիրաններ

  • Տերը ճանապարհ կպատրաստի, որ մենք կատարենք Իր պատվիրանները (տես 1 Նեփի 3.7):

  • Աստված խոստանում է օրհնել մեզ, եթե մենք պահենք Նրա պատվիրանները (տես Մոսիա 2.22–24):

Լրացուցիչ սուրբ գրություններ պատվիրանների մասին. 1 Նեփի 17.3, 22.30–31, Ալմա 37.13, 35, 50.20

Տպել