Եկ, հետևիր ինձ
Գաղափարներ, որոնք կօգնեն բարելավել սուրբ գրությունների ուսումնասիրությունն ընտանիքով


Գաղափարներ, որոնք կօգնեն բարելավել սուրբ գրությունների ուսումնասիրությունն ընտանիքով, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Գաղափարներ, որոնք կօգնեն բարելավել սուրբ գրությունների ուսումնասիրությունն ընտանիքով, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2020

Նկար
ընտանիքները սուրբ գրություններ ուսումնասիրելիս

Գաղափարներ, որոնք կօգնեն բարելավել սուրբ գրությունների ուսումնասիրությունն ընտանիքով

Սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրությունը ընտանիքով զորեղ միջոց է օգնելու ձեր ընտանիքին սովորել ավետարանը: Կարևոր չէ, թե ինչքան եք կարդում կամ որքան ժամանակ եք հատկացնում ընթերցանությանը, կարևոր է, որ հաստատուն լինեք ձեր ջանքերում: Երբ սուրբ գրությունների ուսումնասիրությունը դարձնեք ձեր ընտանեկան կյանքի կարևոր մասը, կօգնեք ձեր ընտանիքի անդամներին ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին և կառուցել իրենց վկայությունները Նրա խոսքի հիմքի վրա:

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ինչպե՞ս կարող եք խրախուսել ընտանիքի անդամներին ինքնուրույն ուսումնասիրել սուրբ գրությունները:

  • Ի՞նչ կարող եք անել, որ խրախուսեք ընտանիքի անդամներին կիսվել իրենց սովորածով:

  • Ամենօրյա ուսուցման ժամանակ ինչպե՞ս կարող եք շեշտել սկզբունքները, որոնք սովորում եք Նոր Կտակարանից:

Հիշե՛ք, որ տունը իդեալական վայր է ավետարանը սովորելու համար: Տանը դուք կարող եք սովորել և ուսուցանել ավետարանն այնպիսի եղանակներով, որոնք հնարավոր չէ կիրառել Եկեղեցու դասերին: Դրսևորեք ստեղծագործական մտածողություն, երբ ուղիներ եք փնտրում օգնելու ձեր ընտանիքին սովորել սուրբ գրքերից: Օգտագործեք հետևյալ գաղափարներից մի քանիսը, որպեսզի ընդլայնեք սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրությունը.

Օգտագործեք երաժշտություն

Երգեք երգեր, որոնք արտահայտում են սուրբ գրություններում ուսուցանվող սկզբունքները: Հավելված Դ այս աղբյուրում ընդգրկված երաժշտությունն առնչվում է յուրաքանչյուր շաբաթվա համառոտ շարադրանքի հետ:

Նկար
քույր և եղբայր սուրբ գրություններն ուսումնասիրելիս

Կիսվեք կարևոր սուրբ գրություններով

Ընտանիքի անդամներին ժամանակ տվեք կիսվել սուրբ գրությունների հատվածներով, որոնք նրանք կարևոր են համարել իրենց անձնական ուսումնասիրության ժամանակ:

Օգտագործեք ձեր իսկ բառերը

Հրավիրեք ընտանիքի անդամներին ամփոփել իրենց իսկ բառերով, որոնք նրանք սովորել են ձեր ուսումնասիրած սուրբ գրություններից:

Կիրառեք սուրբ գրությունները ձեր կյանքում

Սուրբ գրությունների հատվածը կարդալուց հետո խնդրեք ընտանիքի անդամներին կիսվել, թե հատվածն ինչպե՞ս է կիրառելի նրանց կյանքում:

Տվեք ձեր հարցը

Հրավիրեք ընտանիքի անդամներին ավետարանին առնչվող որևէ հարց տալ, իսկ հետո փնտրեք հատվածներ, որոնք կարող են օգնել պատասխանել հարցին:

Ցուցադրեք որևէ սուրբ գրություն

Ընտրեք որևէ հատված, որը կարևոր եք համարում և ցուցադրեք այնպիսի տեղում, որտեղ ընտանիքի անդամները կկարողանան հաճախ տեսնել այն։ Հրավիրեք ընտանիքի անդամներին հերթով ընտրել և ցուցադրել որևէ սուրբ գրություն:

Կազմեք սուրբ գրությունների ցուցակ

Ընտանիքով ընտրեք մի քանի հատվածներ, որոնք կկամենայիք քննարկել հաջորդ շաբաթ:

Անգիր սովորեք սուրբ գրությունները

Ընտրեք սուրբ գրության որևէ հատված, որը հատկապես կարևոր է ձեր ընտանիքի համար և հրավիրեք ընտանիքի անդամներին անգիր սովորել՝ կրկնելով այն ամեն օր կամ որևէ հուշող խաղ խաղալով:

Կիսվեք առարկայական դասերով

Գտեք առարկաներ, որոնք առնչվում են գլուխներին և հատվածներին, որոնք դուք կարդում եք ընտանիքով: Հրավիրեք ընտանիքի անդամներին խոսել այն մասին, թե յուրաքանչյուր առարկան ինչպես է առնչվում սուրբ գրությունների ուսմունքներին:

Ընտրեք որևէ թեմա

Խնդրեք ընտանիքի անդամներին հերթով ընտրել որևէ թեմա, որը ընտանիքը կուսումնասիրի միասին: Օգտագործեք Թեմատիկ ուղեցույցը, Աստվածաշնչի բառարանը, կամ Սուրբ գրությունների ուղեցույցը (scriptures.ChurchofJesusChrist.org) այս թեմայի վերաբերյալ սուրբ գրությունների հատվածներ գտնելու համար:

Նկարեք որևէ նկար

Ընտանիքով կարդացեք մի քանի հատվածներ, իսկ հետո ժամանակ տրամադրեք ընտանիքի անդամներին՝ նկարելու ինչ-որ բան, որն առնչվում է ձեր կարդացածի հետ: Ժամանակ հատկացրեք քննարկելու միմյանց նկարները:

Բեմադրեք որևէ պատմություն

Պատմությունը կարդալուց հետո հրավիրեք ընտանիքի անդամներին բեմադրել այն: Այնուհետև խոսեք այն մասին, թե պատմությունն ինչպես է առնչվում այն երևույթների հետ, որը դուք զգում եք անհատապես և ընտանիքով:

Երեց ԴեյվիդԱ. Բեդնարն ուսուցանել է․ «Յուրաքանչյուր ընտանեկան աղոթք, սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության յուրաքանչյուր դրվագ հանդիսանում է վրձնի մի հպում՝ մեր հոգիների կտավի վրա։ Ոչ մի երևույթ ավելի տպավորիչ կամ հիշարժան չէ։ Սակայն, ինչպես դեղին, ոսկեգույն և դարչնագույն ներկի վրձնահարվածներն են լրացնում միմյանց և կազմում տպավորիչ մի գլուխգործոց, այնպես էլ թվացյալ փոքր բաների մեր հետևողական արարքները կարող են բերել նշանակալից հոգևոր արդյունքներ» («Ավելի ջանասեր և կենտրոնացած տանը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 19–20)։

Տպել