Եկ, հետևիր ինձ
Մարգարեական խոստումներ


Մարգարեական խոստումներ, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Մարգարեական խոստումներ, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Մարգարեական խոստումներ

Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը կփոխի ձեզ: Այն կփոխի ձեր ընտանիքը: Այն օրից, ինչ վերականգնվեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, վերջին օրերի մարգարեները խոստումներ են տվել Մորմոնի Գրքի զորության մասին: Խորհեք հետևյալ հայտարարությունների շուրջ և կանոնավորապես կրկնեք դրանք։ Այս օրհնություններից ո՞րը կկամենայիք ստանալ: Երբ կարդաք Մորմոնի Գիրքը, գրի առեք և ուրիշների հետ կիսվեք, թե այս խոստումներն ինչպես են իրականացել ձեր կյանքում։

Մարգարե Ջոզեֆ Սմիթ. «Ես ասացի եղբայրներին, որ Մորմոնի Գիրքն ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից և մեր կրոնի պորտաքարն է, և ապրելով ըստ դրա ցուցումների մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 64):

Նախագահ Էզրա Թավտ Բենսոն. «Այնպես չէ, որ Մորմոնի Գիրքը մեզ միայն ճշմարտություն է ուսուցանում, չնայած իրոք ուսուցանում է: Այնպես չէ, որ Մորմոնի Գիրքը միայն վկայություն է բերում Քրիստոսի մասին, չնայած իրոք նաև վկայություն է բերում: Սակայն ավելին կա այնտեղ։ Գիրքն ունի զորություն, որը սկսում է հորդել ձեր կյանք այն պահից, երբ դուք սկսում եք լրջորեն ուսումնասիրել գիրքը։ Դուք ավելի մեծ զորություն կգտնեք՝ փորձությանը դիմակայելու համար: Դուք զորություն կգտնեք՝ խաբեությունից խուսափելու համար: Դուք զորություն կգտնեք՝ մնալու նեղ ու անձուկ ճանապարհին: Սուրբ գրությունները կոչվում են «կյանքի խոսքեր» (ՎՈւ 84.85), և դա ավելի քան ճշմարիտ է Մորմոնի Գրքի վերաբերյալ: Երբ սկսում եք քաղցել կամ ծարավել այդ խոսքերից հետո, դուք ավելի մեծ առատությամբ կգտնեք կյանքը» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Էզրա Թավտ Բենսոն [2014], 235

Նախագահ Գորդոն Բ Հինքլի. «Եղբայրնե՛ր և քույրե՛ր, առանց վերապահության ես խոստանում եմ ձեզ, որ եթե դուք աղոթքով կարդաք Մորմոնի Գիրքը, անկախ այն բանից, թե քանի անգամ եք կարդացել այն նախկինում, Տիրոջ Հոգին հավելյալ չափով կլցվի ձեր հոգիները: Դուք կվճռեք ապրել նրա պատվիրաններին հնազանդ և կունենաք ավելի մեծ վկայություն Աստծո Որդու կենդանի իրականության վերաբերյալ (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Գորդոն Բ. Հինքլի [2016], 233):

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն. Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես խոստանում եմ, որ եթե դուք ամեն օր աղոթքով ուսումնասիրեք Մորմոնի Գիրքը, դուք ավելի լավ որոշումներ կկայացնեք ամեն օր: Ես խոստանում եմ, որ մինչ դուք խորհում եք ձեր ուսումնասիրած նյութի շուրջ, երկնքի պատուհանները կբացվեն, և դուք կստանաք ձեր հարցերի պատասխանները և ուղղորդում՝ ձեր կյանքի համար: Ես խոստանում եմ, որ եթե դուք ամեն օր խորասուզվեք Մորմոնի Գրքի ընթերցանության մեջ, դուք կարող եք պաշտպանվել օրվա չարիքից, պոռնոգրաֆիայի անհաղթահարելի ժանտախտից և միտքն անզգայացնող կախվածություններից» («Մորմոնի Գիրքը. Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 62–63)։

Տպել