Եկ, հետևիր ինձ
Օգտագործել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար


Օգտագործել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Օգտագործել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Օգտագործել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար

Ո՞ւմ համար է այս նյութը:

Այս նյութը նախատեսված է Եկեղեցու յուրաքանչյուր անհատի և ընտանիքի համար: Այն նախատեսված է օգնել ձեզ սովորել ավետարանը ինքնուրույն և ընտանիքով: Եթե նախկինում կանոնավոր չեք ուսումնասիրել ավետարանը, ապա այս նյութը կարող է օգնել ձեզ սկսել ուսումնասիրությունը: Եթե դուք արդեն ունեք ավետարանի ուսումնասիրության լավ սովորությունը, այս նյութը կարող է օգնել ձեզ ունենալ ավելի իմաստալից փորձառություն:

Ես ինչպե՞ս պիտի օգտագործեմ այս նյութը:

Օգտագործեք այս նյութը ձեզ համար օգտակար ցանկացած եղանակով: Այն օգտակար կլինի ձեզ որպես ուղեցույց և որպես օժանդակ նյութ սուրբ գրությունների անհատական և ընտանեկան ուսումնասիրության համար: Այն կարող եք օգտագործել նաև ընտանեկան երեկոյի համար: Համառոտ շարադրանքը լուսաբանում է Մորմոնի Գրքի սկզբունքները, առաջարկում է ուսումնասիրության գաղափարներ և միջոցառումներ անհատների ու ընտանիքների համար, ինչպես նաև տեղ է ապահովում ձեր տպավորությունները գրանցելու համար:

Դուք և ձեր ընտանիքը գուցե արդեն կանոնավոր ուսումնասիրում եք ավետարանը: Օրինակ՝ բացի Մորմոնի Գրքից, գուցե դուք կարդում եք այլ սուրբ գրություններ սեմինարիայի կամ ինստիտուտի դասի համար։ Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. նյութը նախատեսված չէ փոխարինելու կամ մրցելու այն լավ գործերի հետ, որ դուք կատարում եք: Հնարավոր է, լինեն Մորմոնի Գրքի կանոնավոր ուսումնասիրության եղանակներ, և այնուամենայնիվ, կատարեք այլ սուրբ գրություններ ուսումնասիրելու ձեր նպատակը: Օրինակ, կարող եք շարունակել կարդալ որևէ սուրբ գրություն անհատական ուսումնասիրության համար, բայց ընտանիքով կարդաք Մորմոնի Գիրքը (կամ հակառակը): Հետևեք Հոգու առաջնորդությանը, որպեսզի որոշեք՝ ինչպես մոտենալ Աստծո խոսքի ձեր ուսումնասիրությանը։

Այս նյութը որքանո՞վ է առնչվում այն ամենին, ինչ տեղի է ունենում Եկեղեցում:

Այս նյութում տրված համառոտ շարադրանքը կազմված է համաձայն շաբաթական ընթերցանության ժամանակացույցի: Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար և Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար հետևեք նույն ժամանակացույցին: Աջակցելով ավետարանով ապրելու և ավետարանը տանը սովորելու ձեր ջանքերին, եկեղեցու ձեր ուսուցիչները հնարավորություն կտան ձեզ կիսվել ձեր փորձառություններով, մտքերով և հարցերով սուրբ գրությունների մասին, որոնք դուք սովորել եք տանը:

Քանի որ Կիրակնօրյա Դպրոցի դասերը ուսուցանվում են ամիսը մեկ անգամ, Կիրակնօրյա Դպրոցի ուսուցիչները կարող են ընտրությամբ բաց թողնել կամ միավորել համառոտ շարադրանքը՝ շաբաթական ժամանակացույցի հետ հասցնելու համար: Սա նաև անհրաժեշտ է այն շաբաթների համար, երբ Եկեղեցու կանոնավոր ժողովները չեն անցկացվում ցցի համաժողովի կամ այլ պատճառներով: Այս շաբաթների ընթացքում ձեզ խնդրվում է շարունակել ուսումնասիրել Մորմոնի Գիրքը տանը։

Արդյո՞ք ես պետք է հետևեմ ժամանակացույցին:

Ժամանակացույցը կօգնի ձեզ ավարտել Մորմոնի Գրքի ընթերցումը մինչև տարվա վերջը: Բացի այդ, հետևելով նույն ժամանակացույցին, ինչպես ուրիշները ձեր ծխում, կարող եք իմաստալից փորձառություններ ունենալ եկեղեցում: Բայց մի սահմանափակվեք դրանով, ժամանակացույցը պարզապես մի ուղեցույց է, որն օգնում է ձեզ տեմպի մեջ մնալ: Կարևորն այն է, որ դուք սովորում եք ավետարանը անհատապես և ընտանիքով:

Նկար
սուրբ գրություններ ուսումնասիրող ընտանիք

Տպել