Եկ, հետևիր ինձ
Լրացուցիչ աղբյուրներ


Լրացուցիչ աղբյուրներ, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Լրացուցիչ աղբյուրներ, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2020

Նկար
Ընտանիքը խաղեր է խաղում

Լրացուցիչ աղբյուրներ

Այս բոլոր նյութերը կարելի է գտնել Gospel Library հավելվածում և ChurchofJesusChrist.org-ում:

Հիմներ և Մանկական երգարան

Սուրբ երաժշտությունը հրավիրում է Հոգին և ուսուցանում վարդապետությունը անմոռանալի եղանակով: Բացի Հիմների և Մանկական երգարանի տպագրված տարբերակներից, դուք կարող եք գտնել շատ հիմների և մանկական երգերի տեսալսողական ձայնագրություններ music.ChurchofJesusChrist.org և LDS Music հավելվածում:

Եկեղեցու ամսագրեր

The Friend, New Era, Ensign, և Լիահոնա ամսագրերը ապահովում են պատմություններ և միջոցառումներ, որոնք կարող են լրացնել սկզբունքները, որոնք դուք ուսուցանում եք Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնից:

Մորմոնի Գրքի պատմություններ

Մորմոնի Գրքի պատմությունները գիրքը կարող է օգնել երեխաներին սովորել Մորմոնի Գրքի վարդապետությունն ու պատմությունները: Դուք կարող եք գտնել նաև այս նյութերի տեսանյութերը Gospel Library հավելվածում և medialibrary.ChurchofJesusChrist.org-ում:

Սեմինարիայի և ինստիտուտի ձեռնարկներ

Սեմինարիայի և ինստիտուտի ձեռնարկները ապահովում են պատմական հիմք և վարդապետական մեկնաբանություններ սուրբ գրությունների սկզբունքների և պատմությունների մասին:

Տեսալսողական նյութերի գրադարան

Արվեստի գործերը, տեսանյութերը և այլ տեսալսողական նյութերը կարող են օգնել ձեզ և ձեր ընտանքին մտովի պատկերացնել Մորմոնի Գրքի վարդապետությունն ու պատմությունները: Այցելեք medialibrary.ChurchofJesusChrist.org, որպեսզի փնտրեք Եկեղեցու տեսալսողական նյութերի հավաքածուն, ներառյալ՝ Մորմոնի Գրքի տեսաֆիլմերի շարքը, որը պատկերում է Մորմոնի Գրքի իրադարձությունները: Տեսալսողական նյութերի գրադարանը հասանելի է նաև որպես բջջային հավելված։

Ավետարանական թեմաներ

Այցելելով Topics.ChurchofJesusChrist.org, կարող եք գտնել հիմնական տեղեկություններ ավետարանական տարբեր թեմաների վերաբերյալ, որոնց հետ կլինեն նաև օգտակար տեղեկությունների կապուղիներ, ինչպես օրինակ՝ գերագույն համաժողովների ելույթներ, հոդվածներ, սուրբ գրություններ և տեսանյութեր: Կարող եք նաև գտնել Ավետարանական թեմաների ակնարկները, որը սպառիչ պատասխաններ է առաջարկում ավետարանին վերաբերող հարցերին:

Հավատքին հավատարիմ

Եթե դուք լրացուցիչ օգնության կարիք ունեք ավետարանի հիմնական սկզբունքները հասկանալու գործում, ուսումնասիրեք Հավատքին հավատարիմ գրքույկը: Այս աղբյուրն ընդգրկում է ավետարանական թեմաների այբբենական ցանկը՝ բացատրված պարզ եզրույթներով:

Տպել