Վարդապետություն և Ուխտեր 2021
Հուլիսի 19-25-ը Վարդապետություն և Ուխտեր 81-83. «Ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվում»


Հուլիսի 19-25-ը Վարդապետություն և Ուխտեր 81-83․ «Ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվում», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հուլիսի 19-25-ը Վարդապետություն և Ուխտեր 81-83, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Քրիստոսը և հարուստ երիտասարդ կառավարիչը

«Քրիստոսը և հարուստ երիտասարդ կառավարիչը»,, Հեյնրիխ Հոֆման

Հուլիսի 19-25-ը

Վարդապետություն և Ուխտեր 81-83

«Ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվում»։

Երբ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 81-83-ը, նշեք սկզբունքները, որոնք կարող են օգնել ձեզ բարիք գործել ձեր ընտանիքում, ձեր ընկերներին և ուրիշներին:

Գրի առեք ձեր տպավորությունները

1832թ. մարտին Տերը Ջեսսի Գաուսին կանչեց որպես Ջոզեֆ Սմիթի խորհրդական Բարձրագույն Քահանայության Նախագահությունում (հիմա կոչվում է Առաջին Նախագահություն): Վարդապետություն և Ուխտեր 81 բաժինը հայտնություն է՝ ուղղված Եղբայր Գաուսին՝ հրահանգելով նրան իր նոր կոչումում և օրհնություններ խոստանալով նրան հավատարիմ ծառայելու համար: Բայց Ջեսսի Գաուսին հավատարմությամբ չէր ծառայում: Ուստի, Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը կանչվեց նրան փոխարինելու, և հայտնության մեջ Եղբայր Գաուսիի անունը փոխարինվեց Եղբայր Վիլյամսի անունով:

Դա կարող է աննշան մանրամասնություն թվալ, բայց ենթադրում է մի նշանակալի ճշմարտություն. Վարդապետություն և Ուխտերի հայտնությունների մեծ մասը ուղղված են հատուկ մարդկանց, բայց մենք միշտ կարող ենք ուղիներ փնտրել, որպեսզի կիրառենք դրանք մեզ համար (տես 1 Նեփի 19.23)։ Տիրոջ խորհուրդը Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին՝ «ամրացրու տկար ծնկները», կարող է մեր մտքերն ուղղել դեպի այն մարդիկ, ում մենք կարող ենք զորացնել (Վարդապետություն և Ուխտեր 81.5): Տիրոջ խորհուրդը Միացյալ Ֆիրմայի անդամների համար՝ «կապեք ձեզ այդ ուխտով», որպեսզի հոգան Եկեղեցու նյութական կարիքները, կարող է մեր միտքն ուղղել դեպի մեր սեփական ուխտերը: Եվ Տիրոջ խոստումը, որ Նա «կապված [է], երբ դուք անում եք այն, ինչ [Նա] ասում [է]», կարող է հիշեցնել մեզ Նրա խոստումների մասին, երբ մենք հնազանդվենք (Վարդապետություն և Ուխտեր 82.10, 15): Դա այդպես պետք է լինի, քանի որ Տերը նաև հայտարարել է. «Ինչ որ ես ասում եմ մեկին, ասում եմ բոլորին» (հատված 5):

Տես “Newel K. Whitney and the United Firm,” “Jesse Gause: Counselor to the Prophet,” Revelations in Context, 142–47, 155–57:

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 81

Ես կարող եմ հավատարիմ լինել այն ամենում, ինչ Տերը խնդրում է ինձ։

Երբեմն հետաքրքրվո՞ւմ եք, թե դուք ինչպե՞ս կարող եք կատարել ձեր կյանքի կարևոր պարտականությունները: Որպես Մարգարե Ջոզեֆ Սմիթի խորհրդական, Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը անշուշտ ուներ շատ կարևոր պարտականություններ: Բաժին 81-ում Տերը նրան խորհուրդ տվեց, թե ինչպես կատարել դրանք: Ի՞նչ եք գտնում այս բաժնում, որը կարող է օգնել ձեզ կատարել պարտականությունները, որոնք Տերն է ձեզ տվել:

Ահա մի քանի հարց, որոնք կօգնեն ձեզ խորհել հատված 5-ի շուրջ:

  • Ինչպե՞ս կարող է մարդը «թույլ» լինել: Ի՞նչ է նշանակում՝ «սատարիր» նրանց, ովքեր թույլ են։

  • Ի՞նչը կարող է պատճառ դառնալ, որ մարդու ձեռքերը փոխաբերական իմաստով «ընկնեն»: Ինչպե՞ս կարող ենք «բարձրացնել» այդ ձեռքերը։

  • Ի՞նչ կարող է նշանակել «տկար ծնկները»: Մենք ինչպե՞ս կարող ենք ամրացնել տկար ծնկները։

Գուցե այս հատվածը ուսումնասիրելիս ձեր միտքը կենտրոնանում է ինչ-որ մեկի վրա, ում դուք կարող եք «ամրացնել», «բարձրացնել» կամ «զորացնել»: Ի՞նչ կանեք դուք, որպեսզի ծառայեք այդ մարդուն:

Սիդնի Ռիգդոնը, Ջոզեֆ Սմիթը, Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը

Առաջին Նախագահությունը. Սիդնի Ռիգդոնը, Ջոզեֆ Սմիթը, Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը

Վարդապետություն և Ուխտեր 82․1-7

Տերը հրավիրում է ինձ ապաշխարել և թողնել իմ մեղքերը:

Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 82.1–7-ը, կազմեք ձեր սովորած նյութի երկու ցուցակ. նախազգուշացումներ մեղքի մասին և ճշմարտություններ ներման մասին: Այս ճշմարտություններն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ դիմակայել հակառակորդի գայթակղություններին:

Վարդապետություն և Ուխտեր 82․8-10

Պատվիրանները իմ փրկության և պաշտպանության համար են:

Եթե դուք կամ ձեր ծանոթը երբևէ հետաքրքրվել եք, թե Տերը ինչու է այդքան շատ պատվիրաններ տալիս, Վարդապետություն և Ուխտեր 82.8–10 հատվածները կարող են օգնել ձեզ: Այս հատվածներից ո՞ր գաղափարները կարող են օգնել ձեզ բացատրել ինչ-որ մեկին, թե դուք ինչու եք որոշում հետևել Տիրոջ պատվիրաններին: Դուք կարող եք նաև քննարկել, թե Նրա պատվիրաններն ինչպես են փոխել ձեր կյանքը։ Ի՞նչ եք սովորում Տիրոջ մասին, երբ կարդում եք հատված 10-ը:

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 130.20–21, Քերոլ Մ. Սթիվենս, «Եթե սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 118–20:

Վարդապետություն և Ուխտեր 83

«Պետք է հոգ տանել այրիների և որբերի մասին»։

1832թ. ապրիլին Տիրոջ հրահանգով Ջոզեֆ Սմիթը ճամփորդեց համարյա 800 մղոն (1288 կմ)՝ այցելելու Սրբերին, ովքեր հավաքվել էին Միսսուրիում (տես Վարդապետություն և Ուխտեր 78.9): Նա այցելեց մի համայնք, որտեղ այրիներ էին ապրում և միայնակ մեծացնում էին իրենց երեխաներին: Նրանց թվում էին Ֆիբի Փեքը և Աննա Ռոջերսը, որոնց Մարգարեն անձամբ էր ճանաչում: 1830թ. Միսսուրիում նահանգի օրենքները այրիներին սահմանափակ իրավունքներ էին տալիս նրանց մահացած ամուսինների սեփականության նկատմամբ: Ի՞նչ եք սովորում բաժին 83-ից այն մասին, թե Տերն ինչպե՞ս է վերաբերվում այրիներին և երեխաներին: Դուք ճանաչու՞մ եք այսպիսի իրավիճակում գտնվող մեկին, ով օգուտ կքաղեր ձեր սիրուց և հոգատարությունից:

Տես նաև Եսայիա 1.17, Հակոբոս 1.27:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 81․3Ընտանիքի անդամներին կարող եք թղթե սրտեր բաժանել և հրավիրել նրանց նկարել կամ գրել ինչ-որ բան, որի մասին նրանք կկամենային աղոթել։ Խոսեք այն մասին, թե ինչ է նշանակում «միշտ աղոթքի մեջ՝ բարձրաձայն և սրտումդ»:

Վարդապետություն և Ուխտեր 81․5Այս հատվածի սկզբունքները սովորելու համար ընտանիքի անդամները կարող են կիսվել օրինակներով, թե երբ են զգացել «թույլ» և «տկար», և ինչ-որ մեկը սատարել կամ ամրացրել նրանց: Դուք կարող եք նաև դիտել տեսանյութեր ուրիշներին ծառայելու մասին՝ “Works of God” or “The Miracle of the Roof (ChurchofJesusChrist.org): Քննարկեք, թե ձեր ընտանիքի անդամներն ինչպես կարող են կանոնավոր ծառայել միմյանց պարզ եղանակներով:

Վարդապետություն և Ուխտեր 82․8-10Հավանաբար մի պարզ խաղը կօգներ ձեր ընտանիքին երախտապարտ զգալ Աստծո պատվիրանների համար: Ընտանիքի որևէ անդամ կարող է հրահանգներ տալով օգնել ընտանիքի այն անդամին, ում աչքերը կապած են, պատրաստել սենդվիչ կամ հաղթահարել խոչընդոտների շարքը: Մտածեք որևէ ուրախ և ստեղծագործական խաղ: Ապա քննարկեք, թե Աստծո պատվիրաններն ինչպես են նման այս խաղի հրահանգներին:

Վարդապետություն և Ուխտեր 82․18-19Ընտանիքի յուրաքանչյուր անդամ ի՞նչ կարող է անել, որպեսզի «կարողանա ավելացնել իր քանքարի վրա» և «ստանալ ուրիշ քանքարներ»: Ուրախալի կլինի անցկացնել ընտանեկան տաղանդների շոու: Մտածեք ուղիներ, որպեսզի ներառեք տաղանդներ, որոնք դժվար է ցուցադրել (օրինակ՝ հոգևոր պարգևներ, տես Վարդապետություն և Ուխտեր 46․11-26)։ Ինչպե՞ս կարող ենք օգտագործել մեր տաղանդները և կիսվել մեր ունեցածով, որպեսզի օրհնենք մեր ընտանիքին ու հարևաններին: Ի՞նչ է նշանակում՝ օգտագործել մեր տաղանդները՝ «պարզ աչքով ուղղված Աստծո փառքին»:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ.«» Hymns, no. 223; see also “Ideas to Improve Your Family Scripture Study։

Բարելավել մեր ուսուցումը

Տվեք հարցեր, որոնք հանգեցնում են գործողության: Դիտարկեք հարցեր, որոնք կհուշեն ձեր ընտանիքի անդամներին մտածել, թե ինչպես կարող են լիարժեք ապրել ավետարանով։ «Սրանք սովորաբար քննարկման հարցեր չեն, այլ անձնական մտորումների համար են» (Ուսուցանել Փրկիչի ձևով,31

Հիսուսը բժշկում է մարդուն

Հիսուսը բժշկում է մարդուն նկարը, Դան Բուր