2010–2019 թթ․
«Եթե սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները»
Հոկտեմբեր 2015


11:9

«Եթե սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները»

Աստծո պատվիրանները Նրա մեր նկատմամբ տածած սիրո դրսևորումն են, իսկ Նրա պատվիրաններին հնազանդվելը, մեր սիրո արտահայտությունն է Նրա նկատմամբ:

Երբ մեր ամենամեծ դուստր՝ Ջենը, իր երրորդ աղջիկ երեխային հիվանդանոցից տուն բերեց, ես նրա տուն գնացի օգնելու: Երբ նրա ավագ դուստրը դպրոց գնաց, հասկացա, որ Ջենը ամենաշատը հանգստանալու կարիք ուներ: Ուստի իմ ամենալավ օգնությունը նրա երկրորդ դստեր՝Քլոեին ինձ հետ տուն տանելն էր, որ Քլոեի մայրը և նորածին քույրը հանգստանային:

Ես Քլոեի նստատեղի ամրագոտին ամրացրի, այնուհետև ամրացրի իմ սեփական ամրագոտին և դուրս վարեցի մեքենան նրանց տան ճանապարհից: Ինչևիցե մինչև կհասնեինք փողոցի ծայրը, Քլոեն արձակել էր իր անվտանգության գոտին, ոտքի կանգնել և ուսիս վրայով նայելով, ինձ էր դիմում: Մեքենան կանգնեցրի ճանապարհի մի կողմում, դուրս եկա և նրան կրկին ամրագոտիով ամրացրի իր նստատեղի վրա:

Մենք նորից շարունակոցինք ճանապարհը, բայց կարճ տարածություն էինք անցել, երբ նա կրկին իր տեղից վեր կացավ: Ես միևնույն քայլերը կրկնեցի, սակայն մինչև որ կվերադառնայի իմ տեղը և ամրագոտիս կամրացնեի,Քլոեն արդեն ոտքի էր կանգնել:

Այսպիսով նստել էի մեքենայի մեջ, կանգնեցրած ճանապարհի մի կողմում և ֆիզիկական պայքար էի մղում երեք տարեկանի հետ: Իսկ նա հաղթում էր:

Օգտագործեցի յուրաքանչյուր գաղափար, որ հնարավոր էր մտածել և համոզել նրան,որ մեքենայի նստատեղում ամրացված մնալը լավ միտք է: Նա չէր համոզվում: Վերջապես որոշեցի փորձել եթե/ապա մոտեցումը:

Ես ասացի. «Քլոե, եթե ամրացված մնաս մեքենայի քո նստավայրին, ապա հենց հասնենք Տատիկի տուն, կխաղանք կավե խմորի հետ»:

Ոչ մի պատասխան:

«Քլոե, եթե քո նստավայրում ամրագոտիով ամրացված մնաս, ապա մենք հաց կթխենք, երբ հասնենք Տատիկի տուն»:

Ոչ մի պատասխան:

Ես կրկին փորձեցի. «Քլոե, եթե դու ամրագոտիով ամրացված մնաս մեքենայում, ապա կարող ենք կանգնել շուկայի մոտ, որ քեզ հյուրասիրեմ»:

Երեք անգամ փորձելուց հետո, ես գիտակցեցի, որ այս մոտեցումը չէր օգնի: Նա վճռական էր տրամադրված, և ոչ մի բան էլ չէր օգնի, որ նա համոզվեր ամրացված մնալ իր նստավայրին:

Չէինք կարող օրն անցկացնել նստած ճանապարհի մի կողմում, բայց ցանկանում էի լինել ենթակա օրենքին. և նաև ապահով չէր վարել մեքենան, երբ Քլոեն կանգնած էր: Լուռ աղոթեցի և լսեցի Հոգու հուշումը. «Սովորեցրու նրան»:

Ես երեսով դեպի նա նստեցի և ձգելով այնպես հանեցի իմ անվտանգության գոտին, որ տեսնի: Ասացի. «Քլոե, ես ամրացնում եմ այս անվտանգության գոտին, որովհետև այն կպաշտպանի ինձ: Բայց դու չես ամրացնում քո ամրագոտին, ու ապահով չես լինի: Եվ ես այնքան կտխրեմ, եթե դու վնասվես»:

Նա ինձ նայեց; ակնհայտ էր, որ իր միտքն է աշխատեցնում հասկանալու համար այն, ինչ ես հենց նոր նրան ասացի, մինչ անհամբեր սպասում էի նրա պատասխանին: Վերջապես, նա լայն բացեց իր մեծ կապույտ աչքերը և ասաց. «Տատիկ, դու ցանկանում ես, որ ես կապեմ ամրագոտիս, որովհետև սիրո՞ւմ ես ինձ»:

Երբ ես արտահայտում էի այս թանկարժեք փոքրիկ աղջկա նկատմամբ իմ տածած սերը, մեքենան ողողվեց Հոգու զորությամբ: Չէի ցանկանում այդ զգացողությունը ընդհատել, բայց նաև գիտեի, որ հնարավորություն ստացա, ուստի դուրս եկա և ամրացրի նրան իր նստատեղին: Այնուհետև հարցրեցի. «Քլոե, խնդրում եմ, կմնա՞ս քո նստատեղում»: Եվ նա մնաց շուկայով շրջագայելու ողջ ճանապարհի ընթացքում: Եվ նա մնաց ամրագոտիով ամրացված նաև շուկայից իմ տուն ընկած ողջ ճանապարհին, և երբ մենք տանը հաց թխեցինք և խաղացինք կավե խմորով, քանզի Քլոեն այդ ամենը չէր մոռացել:

Այդ օրը մեքենան ետ, դեպի ճանապարհը վարելիս, սուրբ գրությունից մեկ հատված եկավ միտքս. «Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանքները պահեցեք»: Մենք կանոններ ունենք ուսուցանելու երեխաներին առաջնորդելու, պաշտպանելու համար: Ինչո՞ւ: Այն մեծ սիրո համար, որ տածում ենք նրանց նկատմամբ: Բայց մինչև Քլոեն չհասկացավ, որ ես ցանկանում էի, որ նա ապահով կապված լիներ իր նստատեղին, որովհետև սիրում էի նրան, նա ի վիճակի չեղավ ընդունել մի բան, որը նա համարում էր սահմանափակում: Նրան թվում էր, թե ամրագոտին սահմանափակում էր իր ազատությունը:

Քլոեի նման մենք պատվիրանները կարող ենք համարել սահմանափակումներ: Ժամանակ առ ժամանակ մեզ կարող է թվալ, որ աստվածային օրենքները սահմանափակում են մեր անձնական ազատությունը, զարգացումը և զրկում ազատ ընտրության իրավունքից: Բայց որքան մենք ձգտենք ստանալ ավելի շատ գիտելիք և թույլ տալ մեր Հորը ուսուցանել մեզ, այնքան կսկսենք տեսնել, որ Նրա օրենքները մեր նկատմամբ տածած սիրո դրսևորումներն են, իսկ հնազանդությունը Նրա օրենքներին՝ մեր սիրո արտահայտումն է Նրա նկատմամբ:

Եթե դուք, ենթադրաբար, հայտնվեք ճանապարհի մի կողմում կայանված, կարո՞ղ եմ առաջարկել մի քանի սկզբունքներ, որոնց, եթե հետևեք, կօգնեն ձեզ ապահով վերադառնալ «հավատքի և հնազանդության ճանապարհին»:

Նախ, վստահեք Աստծուն: Վստահեք Նրա հավերժական ծրագրին: Մեզանից յուրաքանչյուրը «Երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է»: Նրանց մեր նկատմամբ տածած սերը ակնհայտորեն դրսևորվում է պատվիրաններում: Պատվիրանները կենսականորեն անհրաժեշտ հրահանգներ են սովորեցնելու, ուղղորդելու և պաշտպանելու մեզ, քանի որ մենք «ձեռք ենք բերում երկրային փորձ»:

«Նախաերկրային թագավորությունում» մենք օգտագործեցինք մեր ազատ ընտրության իրավունքը, որ ընդունենք Աստվածային ծրագիրը, և սովորեցինք, որ աստվածային հավերժական օրենքին հնազանդվելը կենսականորեն անհրաժեշտ նշանակություն ունի մեր հաջողության համար Նրա ծրագրում: Սուրբ գրություններն ուսուցանում են. «Կա օրենք, երկնքում անդարձորեն հրամանագրված, այս աշխարհի հիմնադրումից առաջ, որի վրա հիմնված են բոլոր օրենքները»: Եթե մենք օրենքին հնազանդվենք, օրհնություններ կստանանք:

Անկախ բոլոր սխալներին, ընդդիմութանը և ուսուցմանը, որոնք ուղեկցում են մեր մահկանացու կյանքի փորձին, Աստված երբեք իր տեսադաշտից չի կորցնում մեր հավերժական ներուժը, նույնիսկ այն դեպքում, երբ մենք ենք այն կորցնում: Մենք կարող ենք նրան վստահել, «որովհետև Աստված կամենում է, որ Նրա երեխաները վերադառնան»: Եվ նա ճանապարհ է ապահովել Իր Որդու՝Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Քավությունը «փրկության ծրագրի առանցքն է հանդիսանում»:

Երկրորդը, վստահեք Հիսուսին: Հիսուս Քրիստոսի Քավությունը խոնարհության և անարատ սիրո ծայրահեղ դրսևորում է: Ենթարկելով Իրեն Հոր կամքին, Նա իր կյանքը տվեց մեզ համար: Նա ասաց. «Եթե իմ պատվիրանքները պահեք, իմ սերի մեջ կկենաք. ինչպես ես իմ Հոր պատվիրանքները պահեցի, և կենում եմ նորա սերի մեջ»:

Հիսուսը նաև ուսուցանել է.

«Սիրիր քո Տեր Աստծուն քո ողջ սրտով,և քո ողջ հոգով, և քո ողջ մտքով:

Սա առաջին և ամենամեծ պատվիրանն է:

Եվ երկրորդը նման է դրան, Սիրիր մերձավորիդ, ինչպես քեզ կսիրես»:

Ամեն կիրակի մենք հնարավորություն ունենք խորհելու և հիշելու մեր Փրկչի մաքուր սերը, քանի որ դառնում ենք Նրա անսահման Քավության խորհրդանիշի մասնակիցը: Հաղորդության ժամանակ ես նայում եմ, թե ինչպես են ձեռքերը և բազուկները երկարացվում, որպեսզի փոխանցեն հացն ու ջուրը: Երբ ես իմ ձեռքը մեկնում եմ և մասնակցում, ուխտ եմ կապում, որ պատրաստ եմ վերցնելու Նրա անունը ինձ վրա, միշտ հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները: Եվ Նա խոստանում է., «որ [մենք] կարող ենք միշտ նրա Հոգին [մեզ] հետ ունենալ»:

Երրորդ, վստահեք Հոգու հուշումներին: Հիշեք իմ փորձը Քլոեի հետ, երբ Հոգին շշնջաց ինձ սուրբ գրությունից մի հատված Հովհաննես 14.15-ից. «Եթե սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները»: Եվ այս կարևոր հատվածներն են հետևում.

«Ես Հորը կաղոթեմ, և նա ձեզ ուրիշ Օգնական կտա, որպեսզի այն հավիտյան ձեզ հետ մնա»:

«Ճշմարտության հոգին. աշխարհը չի կարող ստանալ, որովհետև ո՛չ տեսնում, ո՛չ էլ ճանաչում է այն. Սակայն դուք ճանաչում եք այն, որովհետև ձեզ հետ է մնում և ձեր մեջ է»:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու յուրաքանչյուր արժանի, հաստատված անդամ իրավունք ունի Սուրբ Հոգու ընկերակցությանը: Ծոմապահությունը, աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը և հնազանդությունը մեծապես ընդլայնում են մեր ունակությունը լսելու եւ զգալու Հոգու հուշումները:

Եթե ձեր միտքը լի է կասկածներով եւ շփոթությամբ, Հայրն ու Որդին կուղարկեն Սուրբ Հոգուն զգուշացնելու ձեզ և ապահով առաջնորդելու այս մահկանացու ճամփորդության վտանգների միջով: Նա կօգնի ձեզ հիշել, խաղաղեցնել և լցնել ձեզ «հույսով և կատարյալ սիրով»:

Չորրորդ, վստահեք կենդանի մարգարեների խորհրդին: Մեր Հայրը ճանապարհ է ապահովել մեզ համար, որ լսենք Նրա խոսքը և իմանանք Նրա օրենքը Իր մարգարեների միջոցով: Տերը հայտարարել է. «Իմ խոսքը պիտի … այս բոլորը կատարուի, լինի դա իմ իսկ ձայնով, թե, ըստ իմ ծառաների ձայնի, դա նույնն է»:

Վերջերս, կենդանի մարգարեները խորհուրդ են տվել մեզ «հիշել շաբաթ օրը,այն սուրբ պահելու համար,» և պահել ծոմապահության օրենքը: Խոնարհությունը այս մարգարեական խորհրդին մեզ համար ճանապարհ է ապահովում լինելու հնազանդ Աստծո պատվիրաններին, սիրելու Նրան և մեր մերձավորին՝ զարգացնելով մեր հավատքը առ Հիսուս Քրիստոս և պարզելով մեր ձեռքը խնամելու և սիրելու ուրիշներին:

Նրա մարգարեների միջոցով ստացված Աստծո խոսքին հետևելու մեջ ապահովություն կա: Աստված Թոմաս Ս. Մոնսոնին, Առաջին Նախագահության խորհրդականներին և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնություն ստացողներ կանչեց: Աճող վախի, շեղումների, ձախորդության և զայրույթի այս աշխարհում, նայենք նրանց, որ տեսնենք, թե ինչպես Հիսուս Քրիստոսի հետևորդները՝ լցված բարեգործությամբ, նայում, հնչեցնում և արձագանքում են խնդիրներին, որոնք կարող են լինել պառակտիչ: Նրանք վկայում են Հիսուս Քրիստոսի մասին և բարեգործությամբ պատասխանում Նրա անարատ սիրուն, ում վկաներն են իրենք:

Քլոեի հետ իմ փորձից հետո ես սուրբ գրություններում փնտրեցի հատվածներ, որտեղ խոսվում էր պատվիրանների և սիրո մասին: Շատ հատվածներ գտա: Այս հատվածներից յուրաքանչյուրը հիշեցնում է մեզ, որ Նրա պատվիրանները Նրա սիրո դրսևորումն են մեր նկատմամբ և Նրա պատվիրաններին հնազանդվելը մեր սիրո դրսևորումն է Նրա նկատմամբ:

Ես վկայում եմ, որ քանի դեռ մենք հավատում ենք Աստծուն, մեր Հավերժական Հորը, Նրա Որդուն, Հիսուս Քրիստոսին և հավատք ենք ցուցաբերում Նրա Քավության նկատմամբ, վստահում Սուրբ Հոգու հուշումներին և կենդանի մարգարեների խորհրդին, ճանապարհի եզրից ելք կգտնենք և ապահով կշարունակենք, ոչ թե պարզապես համբերելով, բայց ուրախություն գտնելով մեր տան վերադարձի ճանապարհին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: