Վարդապետություն և Ուխտեր 2021
Հուլիսի 12-18-ը Վարդապետություն և Ուխտեր 77-80․ «Ես ձեր ուղեկիցը կլինեմ»


Հուլիսի 12-18-ը Վարդապետություն և Ուխտեր 77-80․ «Ես ձեր ուղեկիցը կլինեմ», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հուլիսի 12-18-ը Վարդապետություն և Ուխտեր 77-80, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Ոչխարները հետևում են Հիսուսին

Գնալով տուն,, Յոնգսունգ Կիմ

Հուլիսի 12-18-ը

Վարդապետություն և Ուխտեր 77-80

«Ես ձեր ուղեկիցը կլինեմ»։

Տերը ասաց Ջոզեֆ Սմիթին, որ Ինքը «իմաստության խոսքեր պիտի խոսի [նրա] ականջին» (Վարդապետություն և Ուխտեր 78.2): Իմաստության ի՞նչ խոսքեր եք դուք ստանում, երբ ուսումնասիրում եք Վարդապետություն և Ուխտեր 77–80:

Գրի առեք ձեր տպավորությունները

Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վերականգնումից երկու տարի անց աճող Եկեղեցին ուներ ավելի քան 2000 անդամ և արագորեն տարածվում էր: 1832թ. մարտին Ջոզեֆ Սմիթը հանդիպեց Եկեղեցու այլ ղեկավարների հետ՝ «քննարկելու Եկեղեցու գործերը». հայտնությունների հրատարակման անհրաժեշտությունը, հողի գնումը հավաքման համար և աղքատների մասին հոգ տանելու հարցը (տես Վարդապետություն և Ուխտեր 78, բաժնի նախադրությունը): Այս կարիքները հոգալու համար Տերը կոչ արեց Եկեղեցու մի խումբ ղեկավարների կազմավորել Միացյալ Ֆիրմա. մի խումբ, որը կմիանա իրենց նախաձեռնություններին, որպեսզի այս տարածքներում «առաջ գնա [Տիրոջ] գործը» (հատված 4)։ Բայց նույնիսկ այսպիսի վարչական հարցերում Տերը կենտրոնացավ հավերժության բաների վրա: Ի վերջո, տպագրատունը կամ շտեմարանը, ինչպես ցանկացած այլ բան Աստծո արքայությունում, նպատակ ունի պատրաստել Նրա զավակներին՝ ստանալու «տեղ սելեստիալ արքայությունում» և «հավերժության հարստությունները» (հատված 7, 18): Եվ եթե այժմ դժվար է ըմբռնել այդ օրհնությունները առօրյա կյանքի գործերի հորձանուտում, Նա հավաստիացնում է մեզ. «Ուրախ եղեք, քանզի ես ձեր ուղեկիցը կլինեմ» (հատված 18):

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 77

Տերը հայտնում է Իր գաղտնիքները նրանց, ովքեր ձգտում են իմանալ դրանք։

Առաջին Տեսիլքից տասներկու տարի անց Հակոբոս 1.5-ի «թող խնդրէ Աստուածանից» հրավերը շարունակում էր առաջնորդել Ջոզեֆ Սմիթին, երբ նա իմաստության պակաս ուներ: Երբ Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը աշխատում էին Աստվածաշնչի ոգեշնչված թարգմանության վրա և հարցեր էին ունենում Հայտնության գրքի վերաբերյալ, Ջոզեֆը, բնականաբար, Աստծուց իմաստություն էր խնդրում: Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 77-ը, գրանցեք ձեր գաղափարները Հայտնության գրքի համապատասխան գլուխներում։

Բացի դրանից, մտածեք, թե դուք ինչպես կարող եք հետևել Մարգարե Ջոզեֆի օրինակին, երբ ուսումնասիրում եք սուրբ գրությունները: Դուք կարող եք հարցնել Երկնային Հորը. «Ես ի՞նչ պետք է հասկանամ»:

Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը կարդում են

Աստվածաշնչի թարգմանությունը, Լիզ Լեմոն Սուինդլ

Վարդապետություն և Ուխտեր 78

Ի՞նչ էր Միացյալ Ֆիրման

Միացյալ Ֆիրման հիմնվեց՝ կառավարելու Եկեղեցու հրատարակչական և բիզնեսի գործերը Օհայոյում և Միսսուրիում: Դրա կազմի մեջ էին մտնում Ջոզեֆ Սմիթը, Նյուել Ք. Ուիթնին և Եկեղեցու այլ ղեկավարներ, ովքեր միավորել էին իրենց միջոցները՝ աճող Եկեղեցու նյութական կարիքները հոգալու համար: Դժբախտաբար, Միացյալ Ֆիրման ընկավ պարտքերի մեջ և լուծարվեց 1834թ., երբ պարտքերը դարձան անկառավարելի:

Տես նաև «Newel K. Whitney and the United Firm», Revelations in Context, 142–47; “United Firm,” Church History Topics, ChurchofJesusChrist.org/study/church-history:

Վարդապետություն և Ուխտեր 78․1-7

Ես կարող եմ օգնել, որ «առաջ գնա գործը» Եկեղեցու:

Տերը ասաց Ջոզեֆ Սմիթին և Եկեղեցու այլ ղեկավարներին, որ շտեմարանի և տպագրատան կառավարումը կօգնի «որպեսզի առաջ գնա այն գործը, որը դուք հանձն եք առել» (Վարդապետություն և Ուխտեր 78.4): Ըստ ձեզ, ո՞րն է Եկեղեցու «գործը»։ Խորհեք դրա շուրջ, երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 78.1–7-ը: Թերևս խորհելով այս հատվածների շուրջ, կարող եք փոխել այն եղանակը, որով դուք ծառայում եք Եկեղեցում և ձեր ընտանիքին: Ձեր ծառայությունն ինչպե՞ս կարող է «առաջ [տանել Տիրոջ] գործը»: Այն ինչպե՞ս է ձեզ պատրաստում «սելեստիալ աշխարհում» ձեր տեղի համար (հատված 7):

Վարդապետություն և Ուխտեր 78․17-22

Տերը կլինի իմ ուղեկիցը։

Երբևէ ձեզ զգացե՞լ եք ինչպես փոքր երեխա, գուցե ինչ-որ բանի պատճառով, որը դուք «դեռ չեք հասկացել» կամ «չեք կարող տանել»: (Վարդապետություն և Ուխտեր 78.17–18) Խորհուրդ փնտրեք այս հատվածներում, որը կարող է օգնել ձեզ «ուրախ» լինել (հատված 18) այդպիսի ժամանակներում: Ձեր կարծիքով, Տերը ինչո՞ւ է Իր հետևորդներին երբեմն «փոքր երեխաներ» անվանում (հատված 17): Կարող եք նաև խորհել, թե Տերն ինչպե՞ս կարող է «ձեր ուղեկիցը» լինել (հատված 18

Վարդապետություն և Ուխտեր 79-80

Աստծուն ծառայելու կանչն ավելի կարևոր է, քան այն, թե որտեղ եմ ես ծառայում:

Վարդապետություն և Ուխտեր 80-ի վերաբերյալ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը ուսուցանել է. «Թերևս դասերից մեկը, որը Փրկիչն ուսուցանում է մեզ այս հայտնության մեջ, այն է, որ հատուկ տարածքում աշխատելու համար նշանակումն անհրաժեշտ և կարևոր է, սակայն երկրորդական է գործին կանչվելու համեմատությամբ» («Գործին կանչված», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 68): Մտածեք Եկեղեցում ձեր ներկայիս և անցած կոչումների մասին: Ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ սովորել, որ Երեց Բեդնարի խոսքերը ճշմարիտ են: Ի՞նչ լրացուցիչ դասեր կարող եք գտնել Վարդապետություն և Ուխտեր 79–80 բաժիններում, որոնք կարող են օգնել մեկին, ով նոր կոչում է ստացել:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 77․2Այս հատվածը կարդալուց հետո ընտանիքի անդամները կարող են նկարել իրենց սիրելի «կենդանիները, … սողունները … [կամ] երկնքի թռչունները», որոնք ստեղծված են Աստծո կողմից: Այս հատվածից ի՞նչ ենք սովորում Աստծո ստեղծած արարածների մասին (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 59.16–20): Դուք կարող եք նաև երգել որևէ երգ Աստծո ստեղծած արարածների մասին, ինչպես օրինակ՝ “My Heavenly Father Loves Me” (Children’s Songbook, 228–29), և ցուցադրել այս համառոտ շարադրանքին ուղեկցող նկարը:

Վարդապետություն և Ուխտեր 77․14Այս հատվածը բացատրում է, որ Հովհաննեսը կերավ այն գիրքը, որը ներկայացնում էր Իսրայելի հավաքման իր առաքելությունը: Ուտելու խորհրդանշականությունը ի՞նչ է առաջարկում այն մասին, թե մենք ինչպե՞ս պետք է մոտենանք Իսրայելի հավաքման մեր դերին կամ այլ գործերին, որոնք Տերը ցանկանում է, որ մենք կատարենք: Ահա մի քանի այլ սուրբ գրություններ, որոնցում ուտելը օգտագործվում է հոգևոր մահը ուսուցանելու համար. Հովհաննես 6.48–51, 2 Նեփի 32.3, Մորոնի 4: Կարող եք պատրաստել սիրելի ընտանեկան ճաշատեսակ այս քննարկման ընթացքում ուտելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 78․17-19Ընտանիքի անդամները կարող են նկարել օրհնությունների նկարներ, որոնց համար նրանք երախտապարտ են։ Մենք ի՞նչ ենք անում, որպեսզի արտահայտենք մեր երախտագիտությունը այս օրհնությունների համար։ Կարող եք նաև քննարկել, թե ձեր ընտանիքն ինչպե՞ս է հետևում «բոլոր բաները գոհությամբ» ընդունելու խորհրդին (հատված 19): Ի՞նչ է Տերը խոստանում նրանց, ովքեր հետևում են այդ խորհրդին։

Վարդապետություն և Ուխտեր 79․1Կիսվեք ձեր վկայությամբ այն «զորության մասին, որը դուք ստացել եք, երբ կարգվել կամ ձեռնադրվել եք Եկեղեցու կոչումներում: Տերը ի՞նչ հատուկ պարգևներով և ոգեշնչումներով է օրհնել ձեզ, երբ դուք ծառայել եք:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «Օրհնություններդ հաշվիր», Հիմներ և մանկական երգեր, հ. 58:

Բարելավել մեր ուսուցումը

Նկարեք մի նկար: Ընտանիքով կարդացեք մի քանի հատվածներ, իսկ հետո ժամանակ տրամադրեք ընտանիքի անդամներին, որ նկարեն իրենց կարդացած նյութին առնչվող ինչ-որ բան: Ցուցադրեք նկարները ձեր տանը, որպեսզի ձեր ընտանիքին հիշեցնեք ձեր սովորած սկզբունքների մասին:

կենդանիները պարտեզում

Տիրոջ պարտեզը Սամ Լոլոր