Եկ, հետևիր ինձ
Հունվարի 28-ից փետրվարի 3-ը Մատթեոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3. «Պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը»


«Հունվարի 28-ից փետրվարի 3-ը Մատթեոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3. «Պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը» «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր կտակարան 2019թ. (2019)

«Հունվարի 28-ից փետրվարի 3-ը Մատթեոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. 2019թ.

Նկար
Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուսին

Նավու Իլինոյս Տաճարի ապակենկարով պատուհանը, Թոմ Հոլդման

Հունվարի 28-ից փետրվարի 3-ը

Մատթեոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3

«Պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը»

Սկսեք՝ կարդալով Մատթեոս 3-ը, Մարկոս 1-ը և Ղուկաս 3-ը: Երբ աղոթեք Սուրբ Հոգուն, որ օգնի ձեզ հասկանալ այս գլուխները, Նա ձեզ կտա գաղափարներ, որոնք հատկապես ձեզ համար են: Գրանցեք այդ տպավորությունները և ծրագրեք գործել ըստ դրանց:

Գրի առեք տպավորությունները

Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը կարող են փոխել ձեզ: Ղուկասը մեջբերել է Եսայիայի մարգարեությունը, որը նկարագրում էր Հովհաննես Մկրտիչի առաքելությունը և այն ազդեցությունը, որը կունենա Փրկիչի գալուստը. «Ամեն ձոր լցուի, եւ ամեն սար եւ բլուր խոնարհուի. Եւ դժուարները հեշտ լինեն, եւ խորտուբորտները հարթ ճանապարհներ լինեն» (Ղուկաս 3.5, տես նաև Եսայիա 40.4): Սա ուղերձ է մեր բոլորի համար, ներառյալ նրանց, ովքեր կարծում են, որ իրենք չեն կարող փոխվել կամ կարիք չունեն փոխվելու: Եթե հնարավոր է հարթեցնել հաստատուն լեռը, ապա Տերն, անշուշտ, կարող է օգնել մեզ հարթել մեր խոտոր ճանապարհները (տես Ղուկաս 3.4–5): Երբ ընդունենք Հովհաննես Մկրտիչի հրավերը, ապաշխարենք և փոխվենք, մենք կպատրաստենք մեր մտքերն ու սրտերը Հիսուս Քրիստոսին ընդունելու համար, որպեսզի մենք ևս կարողանանք տեսնել «Աստուծոյ փրկութիւնը» (Ղուկաս 3.6):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մարկոսի ավետարանը

Ո՞վ էր Մարկոսը:

Ավետարանների հեղինակներից մենք ամենաքիչը գիտենք Մարկոսի մասին: Մենք գիտենք, որ նա Պողոսի և Պետրոսի և մի քանի այլ միսիոներների զուգընկերն էր: Աստվածաշնչի շատ գիտնականներ կարծում են, որ Պետրոսը ուղղություն էր ցույց տալիս Մարկոսին, իսկ նա գրանցում էր Փրկիչի կյանքի իրադարձությունները: Մարկոսի ավետարանը հավանաբար գրվել է մյուս երեք ավետարաններից առաջ:

Տես նաև Աստվածաշնչի բառարան, «Մարկոս»։

Մատթեոս 3.1–12; Մարկոս 1.1–8, Ղուկաս 3.2–18

Ապաշխարությունը մտքի և սրտի հզոր փոփոխություն է:

Հովհաննես Մկրտիչի առաքելությունն էր՝ պատրաստել մարդկանց սրտերը Փրկիչին ընդունելու և Նրան ավելի նմանվելու համար: Ինչպե՞ս նա արեց այդ: Նա հայտարարեց. «Ապաշխարեցէք» (Մատթեոս 3.2): Նա օգտագործեց մրգերի և ցորենի պատկերները, որպեսզի շեշտեր ապաշխարության կարևորությունը Քրիստոսին ընդունելու համար (տես Ղուկաս 3.9, 17):

Ուրիշ ի՞նչ պատկերներ եք գտնում Հովհաննես Մկրտիչի ծառայության պատմություններում: Նշեք դրանք ձեր սուրբ գրություններում կամ նկարեք դրանք սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում: Այս պատկերներն ի՞նչ են ուսուցանում ապաշխարության վարդապետության և ապաշխարության մասին:

Ճշմարիտ ապաշխարությունը «մտքի և սրտի փոփոխություն է, որը մեզ նոր պատկերացում է տալիս Աստծո, մեր և աշխարհի մասին: … (Դա նշանակում է) դարձնել սիրտն ու կամքը դեպի Աստված (Աստվածաշնչի բառարան, «Ապաշխարություն): Ղուկաս 3.7–14-ում Հովհաննեսը ի՞նչ փոփոխություններ է առաջարկում անել մարդկանց, որպեսզի պատրաստվեն ընդունել Քրիստոսին: Այս խորհուրդը որքանո՞վ է կիրառելի ձեր կյանքում: Ինչպե՞ս կարող եք ցույց տալ, որ դուք իսկապես ապաշխարել եք: (Տես Ղուկաս 3․8)

Տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկաս 3.4–11 (Աստվածաշնչի հավելվածում), Աստվածաշնչի բառարան, «Հովհաննես Մկրտիչ», Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ապաշխարության աստվածային պարգևը», Ensign or Լիահոնա, նոյեմբեր 2011, 38–41:

Մատթեոս 3.7, Ղուկաս 3.7

Ովքե՞ր էին փարիսեցիներն ու սադուկեցիները:

Փարիսեցիները հրեական կրոնական համայնքի անդամներ էին, ովքեր հպարտանում էին Մովսեսի օրենքի խիստ հետևորդներ լինելու փաստով: Նրանք հակված էին իջեցնելու կրոնը ծիսական արարողակարգին հետևելու մակարդակին: Սադուկեցիները հարուստ հրեական դասակարգից էին, որոնք ունեն կարևոր կրոնական և քաղաքական ազդեցություն: Նրանք չէին հավատում հարության վարդապետությանը: Երկու խմբերը շեղվել էին Աստծո օրենքի սկզբնական նպատակից, և նրանց անդամներից շատերը հրաժարվում էին ընդունել Աստծո մարգարեի՝ Հովհաննես Մկրտիչի ուղերձը:

Տես նաև Մատթեոս 23.27, Հովհաննես1.19–24, Աստվածաշնչի բառարան, «Փարիսեցիներ» և «Սադուկեցիներ»:

Մատթեոս 3.13–17, Մարկոս 1.9–11, Ղուկաս 3.15–16, 21–22

Հիսուս Քրիստոսը մկրտվեց` «որ ամեն արդարութիւն կատար(ի)»:

Երբ մկրտվեցիք, դուք հետևեցիք Փրկիչի օրինակին: Փրկիչի մկրտության պատմությունից ձեր սովորածը համեմատեք ձեր մկրտության ժամանակ տեղի ունեցածի հետ:

Ո՞վ մկրտեց Հիսուսին, և ի՞նչ իշխանություն ուներ նա:

Ո՞վ մկրտեց ձեզ, և ինչ իշխանություն ուներ նա:

Որտե՞ղ մկրտեցին Հիսուսին։

Որտե՞ղ մկրտեցին ձեզ:

Ինչպե՞ս մկրտեցին Հիսուսին:

Ինչպե՞ս ձեզ մկրտեցին:

Ինչո՞ւ Հիսուսը մկրտվեց:

Ինչո՞ւ եք դուք մկրտվել:

Երկնային Հայրն ինչպե՞ս ցույց տվեց, որ Նա գոհ էր Հիսուսից:

Երկնային Հայրն ինչպե՞ս ցույց տվեց, որ Նա գոհ էր, երբ դուք մկրտվեցիք: Նա ինչպե՞ս է ցույց տվել Իր հավանությունը այդ ժամանակից ի վեր:

Նեփին գրանցել է որոշ կարևոր ուսմունքներ Փրկիչի մկրտության մասին: 2 Նեփի 31-ում գրված նրա բառերը ի՞նչ են ուսուցանում ձեզ: Ձեր օրագրում գրի առեք ձեր մկրտության փորձառության մասին:

Տես նաև Հովհաննես 1.32–33, Մոսիա 18.8–11, Վարդապետություն և Ուխտեր 13.1, 20.37, 68–74, «Հիսուսի մկրտությունը» (տեսանյութ, LDS.org):

Մատթեոս 3.16–17, Մարկոս 1.9–11, Ղուկաս 3.21–22

Արդյո՞ք Աստվածաշունչն ուսուցանում է, որ Աստվածագլխի անդամները երեք առանձին էակներ են:

Աստվածաշունչը պարունակում է բազմաթիվ վկայություններ այն մասին, որ Աստվածագլխի անդամները երեք առանձին էակներ են: Օրինակ, Փրկիչի մկրտության պատմությունը պաշտպանում է այն վարդապետությունը, որ Հայր Աստվածը, Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին երեք առանձին էակներ են: Հայր Աստվածը խոսեց երկնքից, իսկ Սուրբ Հոգին (ներկայացված աղավնու տեսքով) իջավ Փրկիչի վրա, երբ Նա մկրտվում էր: Ահա մի քանի այլ սուրբ գրություններ, որոնք ուսուցանում են այս նույն ճշմարտությունը. Ծննդոց 1.26–27, Մատթեոս 17.1–5, Հովհաննես 17.20–23, Գործք 7.55–56 և Վարդապետություն և Ուխտեր 130.22:

Նկար
Ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․

Մատթեոս 3

Հովհաննես Մկրտիչը կրում էր Ահարոնյան Քահանայություն: Ի՞նչ կարող ենք սովորել Ահարոնյան Քահանայության մասին, երբ ուսումնասիրում ենք Հովհաննես Մկրտիչի կյանքը: Հովհաննեսի օրինակն ինչպե՞ս կարող է օգնել Ահարոնյան Քահանայության կրողներին կատարել իրենց պարտականությունները: (Տես նաև ՎևՈւ 13.1, 20.46–60:)

Մատթեոս 3.11–17, Մարկոս 1.9–11, Ղուկաս 3.21–22

Որպեսզի ընտանիքի անդամներին ուսուցանեք մկրտության և Սուրբ Հոգու պարգևի մասին, ցուցադրեք մի կեղտոտ առարկա և թույլ տվեք, որ ընտանիքի անդամները լվանան այն ջրով: Այդ գործողությունն ինչպե՞ս է ներկայացնում մկրտությունը։ Ապա խնդրեք ընտանիքի անդամներին խոսել կրակի մաքրագործող հատկությունների մասին: Սուրբ Հոգու պարգևն ինչո՞ւ է նկարագրվում որպես «մկրտության հուր»։ (Տես Աստվածաշնչի բառարանը, «Սուրբ Հոգի»։)

Նկար
երիտասարդ տղամարդը մեկ ուրիշին մկրտելիս

Երբ մկրտվում ենք, մեր մեղքերը սրբվում են:

Մատթեոս 3.17, Մարկոս 1.11, Ղուկաս 3.22

Ե՞րբ եք զգացել, որ Աստված գոհ է ձեզանից: Ի՞նչ կարող ենք անել ընտանիքով, որպեսզի գոհացնենք Աստծուն:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Տիրոջից օգնություն խնդրեք: Սուրբ գրությունները տրված են հայտնությամբ և դրանք իսկապես հասկանալու համար մենք անձնական հայտնության կարիք ունենք: Տերը խոստացել է.«Խնդրեք եւ կտրուի ձեզ. որոնեցէք եւ կգտնէք, դուռը թակեցէք եւ կբացուի ձեզ» (Մատթեոս 7.7):

Նկար
Հովհաննեսը մկրտում է Հիսուսին

Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուսին, Գրեգ Կ. Օլսեն

Տպել