Հին Կտակարան 2022
Փետրվարի 28-ից մարտի 6-ը Ծննդոց 28–33. «Իրաւի Եհովան այստեղ է»:


Փետրվարի 28-ից մարտի 6-ը Ծննդոց 28–33. «Իրաւի Եհովան այստեղ է», Ե՛կ, հետևիր ինձ, Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022թ. (2021)

Փետրվարի 28-ից մարտի 6-ը Ծննդոց 28-33, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
Տիխուանա Մեքսիկա տաճար

Փետրվարի 28-ից մարտի 6-ը

Ծննդոց 28-33

«Իրաւի Եհովան այստեղ է»

Երբ կարդաք Ծննդոց 28-33գլուխները, մտածեք, թե ինչ եք սովորում Հակոբի և նրա ընտանիքի օրինակից։ Գրի առեք ձեր ստացած բոլոր տպավորությունները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Ծննդոց28 և 32 գլուխները պատմում են երկու հոգևոր փորձառությունների մասին, որոնք մարգարե Հակոբն էր ունեցել: Երկուսն էլ տեղի ունեցան ամայի մի վայրում, բայց շատ տարբեր հանգամանքներում: Առաջին փորձառության ժամանակ Հակոբը ճամփորդում էր դեպի իր մոր հայրենիքը` կին գտնելու համար և ճանապարհին գիշերն անցկացրեց քարե բարձի վրա: Նա չէր սպասում գտնել Տիրոջը այդպիսի ամայի մի վայրում, բայց Տերն Իրեն հայտնի դարձրեց Հակոբին` մի կյանք փոխող երազով, և Հակոբը հայտարարեց. «Իրավի Եհովան այստեղ է և ես չգիտեի» (Ծննդոց 28.16): Տարիներ անց Հակոբը իրեն կրկին գտավ մի ամայի վայրում: Այս անգամ նա հետ էր գնում Քանան հնարավոր մահացու հանդիպման իր բարկացած եղբոր` Եսավի հետ: Բայց Հակոբը գիտեր, որ երբ կարիք էր ունենում օրհնության, նա կարող էր որոնել Տիրոջը նույնիսկ անապատում (տես Ծննդոց 32):

Դուք գուցե հայտնվեք ձեր սեփական անապատում` որոնելով օրհնություն Աստծուց: Գուցե ձեր անապատը մի ընտանեկան դժվարին փոխհարաբերություն է, ինչպես օրինակ Հակոբի դեպքում էր: Գուցե դուք հեռու եք զգում Աստծուց կամ զգում եք, որ օրհնության կարիք ունեք: Երբեմն օրհնությունը գալիս է անսպասելի, այլ դեպքերում դրան նախորդում է գոտեմարտը: Ինչպիսին էլ լինի ձեր կարիքը, դուք կարող եք հայտնաբերել, որ նույնիսկ ձեր անապատում «Տերն այդ տեղում է»:

Նկար
Learn More image
Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ծննդոց 28, 29.1-18

Ինձ խոստացվել են Աբրահամի օրհնությունները տաճարում

Կին գտնելու համար Խառան տանող ճանապարհին Հակոբը երազում տեսավ մի սանդուղք, որը երկրից ձգվում էր դեպի երկինք, և Աստված կանգնած էր դրա վերևում: Այդ երազում Աստված նորացրեց Հակոբի հետ նույն ուխտերը, որոնք Նա կապել էր Աբրահամի և Իսահակի հետ (տես Ծննդոց 28.10–17, տես նաև Ծննդոց 12.2–3, 26.1–4): Նախագահ Մարիոն Գ. Ռոմնին կիսվել է իր մտքով, թե ինչ կարող էր ներկայացնել սանդուղքը. «Հակոբը գիտակցեց, որ ուխտերը, որոնք նա կապել էր Տիրոջ հետ, սանդուղքի աստիճաններն էին, որոնցով նա պետք է ինքնուրույն բարձրանար, որպեսզի ձեռք բերեր խոստացված օրհնությունները. օրհնություններ, որոնք նրան իրավունք կտային մտնել երկինք և շփվել Տիրոջ հետ: … Տաճարը մեզ բոլորիս համար այն է, ինչ Բեթելը Հակոբի համար էր» («Տաճարներ`դարպասներ դեպի երկինք», Ensign, Mar. 1971, 16):

Ուրիշ ի՞նչ խոսքեր և արտահայտություններ են Ծննդոց 28.10–22-ում հուշում ձեզ կապը Հակոբի փորձառության և տաճարային օրհնությունների միջև: Երբ կարդում եք այս հատվածները, մտածեք այն ուխտերի մասին, որ դուք կապել եք. ինչ տպավորություններ են գալիս ձեզ:

Երբ կարդաք Ծննդոց 29.1–18-ը, խորհեք, թե Հակոբի ամուսնությունը Ռաքելի հետ որքանով էր կարևոր այն ուխտի համար, որ Աստված նորացրեց Հակոբի հետ Բեթելում («Աստծո տունը», տես Ծննդոց 28.10–19): Պահեք այս փորձառությունը ձեր մտքում, երբ շարունակեք կարդալ Հակոբի կյանքի մասին Ծննդոց 29–33գլուխներում։ Ինչպե՞ս է Տիրոջ տունը ձեզ ավելի մոտեցրել Աստծուն:

Տես նաև Յուն Հվան Չոյ, «Մի՛ նայիր շուրջդ, նայի՛ր վերև» Լիահոնա, մայիս 2017, 90-92:

Ծննդոց 29. 31 -35, 30.1–24

Տերը հիշում է ինձ իմ փորձությունների ժամանակ

Չնայած Ռաքելն ու Լիան ապրում էին մի ժամանակաշրջանում և մշակույթում, որը տարբեր էր մերից, մենք բոլորս հասկանում ենք այն զգացումներից մի քանիսը, որ նրանք ունեին: Երբ կարդաք Ծննդոց 29.31–35-ը և 30.1–24-ը, որոնեք խոսքեր և արտահայոտություններ, որոնք արտահայտում են Աստծո ողորմածությունը Ռաքելի և Լիայի հանդեպ: Խորհեք, թե ինչպես է Աստված «նայել [ձեր] չարչարանքների վրա և «հիշել» ձեզ (Ծննդոց 29.32, 30.22):

Կարևոր է նաև հիշել, որ թեև Աստված լսում է մեզ, Իր իմաստությամբ Նա միշտ չէ, որ տալիս է մեզ հենց այն, ինչ մենք խնդրում ենք: Նկատի ունեցեք ուսումնասիրել Երեց Բրուկ Փ. Հեյլսի ուղերձը «Պատասխաններ աղոթքներին» (Լիահոնա, մայիս 2019, 11–14) որպեսզի սովորեք Երկնային Հոր պատասխանների տարբեր ձևերի մասին:

Այս պատմության մշակութային նախադրյալների մասին ավելի մանրամասն, տես Հին Կտակարանի ուսանողի ձեռնարկ. Ծննդոց Դ Թագավորաց (2003), 86–88:

Նկար
Հակոբն ու Եսավը գրկախառնված

Հակոբը և Եսավը գրկախառնված, ըստ Ռոբերտ Թ․ Բարեթի

Ծննդոց 32-33

Մեր սերը Փրկիչի հանդեպ կարող է օգնել մեզ հաղթահարել թուլություններն ու անվստահությունը մեր հանդեպ

Երբ Հակոբը վերադառնում էր Քանան, նա «խիստ վախեցած էր և սրտնեղված» նրա վերաբերյալ, թե Եսավը ինչպես կընդուներ իրեն (Ծննդոց 32.7): Երբ Ծննդոց 32–33-ում կարդաք Հակոբի հանդիպումը Եսավի հետ և նրա զգացումները, որոնք հանգեցնում էին դրան, դուք գուցե խորհեք ձեր իսկ ընտանիքի փոխհարաբերությունների մասին, գուցե մեկի մասին, որը բժշկության կարիք ունի: Գուցե այս պատմությունը կարողանա ոգեշնչել ձեզ օգնության հասնել որևէ մեկին: Այսպիսի հարցերը կարող են օգնել` առաջնորդել ձեր ընթերցանությունը.

  • Ինչպե՞ս Հակոբը նախապատրաստվեց հանդիպել Եսավին:

  • Ի՞նչն է Հակոբի աղոթքի մեջ գրավում ձեր ուշադրությունը, որը գտնվում է Ծննդոց 32.9–12հատվածներում:

  • Ի՞նչ եք սովորում ներման մասին Եսավի օրինակից:

  • Փրկիչն ինչպե՞ս կարող է օգնել մեզ բժշկել ընտանեկան հարաբերությունները:

Տես նաև Ղուկաս 15.11–32, Ջեֆրի Ռ. Հոլլանդ, ««Հաշտության սպասավորությունը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 77–79:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ծննդոց 28–33:Օգտագործեք «Հակոբը և նրա ընտանիքը» ( Հին Կտակարանի պատմություններ) գրքից` օգնելու երեխաներին հասկանալ իրադարձությունները այդ գլուխներից: Գուցե ընտանիքի անդամները կանգ առնեն յուրաքանչյուր նկարի մոտ և որոշեն, թե ինչ է ուսուցանվում, օրինակ` ամուսնության, ուխտերի, աշխատանքի և ներման կարևորությունը:

Ծննդոց 28․10-22:Կարող եք օգտագործել մի սանդուղք (կամ նկարը)՝ խոսելով այն մասին, թե ինչպես են մեր ուխտերը նման սանդուղքի: Ի՞նչ ուխտեր ենք մենք կապել, և ինչպե՞ս են դրանք ավելի մոտեցնում մեզ Աստծուն: Ընտանիքի անդամները կարող են բավականություն ստանալ՝ նկարելով Հակոբի երազը, որը նկարագրված է Ծննդոց 28.10–22-ում:

Nearer, My God, to Thee” հիմնը (Hymns, no. 100) ոգեշնչված է Հակոբի երազից: Ձեր ընտանիքը կարող է երգել այդ երգը և քննարկել, թե ինչ է յուրաքանչյուր հատվածն ուսուցանում:

Ծննդոց 32․24-32Դուք գուցե ունեք ընտանիքի անդամներ, ովքեր սիրում են գոտեմարտել: Ինչո՞ւ է «գոտեմարտելը» լավ եղանակ հանդիսանում Տիրոջից օրհնությունների որոնումը նկարագրելու համար։ Ի՞նչ է Ենովս 1.1–5-ը, Ալմա 8.9–10-ը առաջարկում այն մասին, թե ինչ է նշանակում «գոտեմարտել … Աստծո առաջ»:

Ծննդոց 33․1-12:Շատ տարիներ վատ զգացումներ ունենալուց հետո Հակոբը և Եսավը վերամիավորվեցին: Եթե Հակոբը և Եսավը կարողանային խոսել մեզ հետ այսօր, ինչ կասեին նրանք մեզ օգնելու համար, երբ մեր ընտանիքում հակառակություն է լինում:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համարբաժնից:

Առաջարկվող երգ. “Dearest Children, God Is Near You,” Hymns, no. 96.

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Փնտրեք Հիսուս Քրիստոսին: Հին Կտակարանը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին իր պատմությունների և խորհրդանիշերի միջոցով: Նկատի առեք կամ նշեք այն հատվածները, որոնք մատնանշում են Փրկիչին և հատկապես իմաստալի են ձեզ համար:

Նկար
Հակոբը երազում տեսնում է հրեշտակներ աստիճանների վրա:

Հակոբի երազը Բեթելում, ըստ Ջ. Քեն Սպենսերի