Հին Կտակարան 2022
Մարտի 21-27-ը Ելից 1-6. «Ես հիշել եմ իմ ուխտը»


Մարտի 21-27-ը Ելից 1-6. «Ես հիշել եմ իմ ուխտը» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Հին Կտակարան 2022 (2021)

Մարտի 21-27-ը Ելից 1-6. «Ես հիշել եմ իմ ուխտը» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
Մովսեսը և վառվող մորենին

Մովսեսը և վառվող մորենին, Հարի Անդերսոն

Մարտի 21-27-ը

Ելից 1-6

«Ես հիշել եմ իմ ուխտը»

Ուսումնասիրությունը սկսեք աղոթքով և օգնություն խնդրեք՝ գտնելով ուղերձներ Ելից 1–6-ում, որոնք առնչվում են ձեր կյանքին և ձեր ծառայությանը Աստծո արքայությունում:

Գրի առեք ձեր տպավորությունները

Եգիպտոսում ապրելու հրավերը բառացիորեն փրկեց Հակոբի ընտանիքը: Բայց հարյուրավոր տարիներ հետո նրանց հետնորդներին ստրկացրին, և նոր փարավոնը, «ով չէր ճանաչում Հովսեփին», ահաբեկում էր նրանց (Ելից 1.8): Իսրայելացիներին կարող էր բնական թվալ, որ իրենք զարմանում էին, թե ինչու Աստված թույլ տվեց, որ սա պատահեր իրենց` Նրա ուխտի ժողովրդի հետ: Արդյո՞ք Տերը հիշում էր ուխտը, որը Նա կապել էր իրենց հետ: Արդյո՞ք իրենք դեռևս Նրա ժողովուրդն էին: Արդյո՞ք Նա տեսնում էր, թե որքան շատ էին իրենք տառապում:

Գուցե եղել են ժամանակներ, երբ դուք նմանատիպ հարցեր ուղղելու զգացում եք ունեցել: Գուցե զարմացել եք. Արդյո՞ք Աստված գիտի, թե ինչի միջով եմ ես անցնում: Արդյո՞ք Նա լսում է օգնության իմ աղերսները: Ելից գրքում Եգիպտոսից Իսրայելի ազատագրման մասին պատմությունը հստակ պատասխանում է այդպիսի հարցերին. Աստված չի մոռանում Իր ժողովրդին: Նա հիշում է Իր ուխտերը մեզ հետ և կկատարի դրանք Իր ժամանակին և Իր ձևով (տես Վարդապետություն և Ուխտեր 88.68): «Ես կփրկեմ ձեզ մեկնած բազուկով»,- հայտարարում է Նա: «Ես եմ Եհովան` ձեր Աստուածը`ձեզ Եգիպտացիների ծանր գործքերի տակիցը հանողը» (Ելից 6.6–7):

Ելից գրքի ակնարկի համար տես «Ելից, գիրք» Սուրբ Գրքերի Ուղեցույց:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ելից 1-2

Հիսուս Քրիստոսը իմ Փրկիչն է

Ելից գրքի կենտրոնական թեմաներից մեկն այն է, որ Աստված զորություն ունի իր ժողովրդին ճնշումից ազատելու համար: Իսրայելացիների ստրկացումը, ինչպես նկարագրված է Ելից 1-ում, կարող է համարվել որպես գերության խորհրդանիշ, որին մենք բոլորս ենք դիմակայում մեղքի և մահվան պատճառով (տես 2 Նեփի 2.26–27, 9.10, Ալմա 36.28): Իսկ Մովսեսը՝ Իսրայելացիներին ազատագրողը, կարող է համարվել որպես Հիսուս Քրիստոսի նախատիպ կամ խորհրդանիշ (տես Երկրորդ Օրինաց 18.18–19, 1 Նեփի 22.20–21): Կարդացեք Ելից 1–2-ը՝ ունենալով այս համեմատությունները ձեր մտքում: Դուք կարող եք նկատել օրինակ, որ ինչպես Մովսեսին, այնպես էլ Հիսուսին պահպանեցին մահից, երբ փոքրիկ երեխաներ էին (տես Ելից 1.222.10, Մատթեոս 2.13–16), և որ երկուսն էլ ժամանակ անցկացրին անապատում՝ նախքան իրենց ծառայությունը սկսելը (տես Ելից 2.15–22, Մատթեոս 4.1–2): Ի՞նչ այլ գաղափարներ սովորեցիք Ելից գրքից հոգևոր գերության վերաբերյալ և Փրկիչի ազատագրման մասին:

Տես նաև Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Փրկագնում», Լիահոնա, մայիս 2013, 109–12:

Նկար
Մովսես մանկիկը զամբյուղի մեջ:

Մովսեսը շամբուտում, © Providence Collection/licensed from goodsalt.com

Ելից 3-4

Տերը զորություն է տալիս նրանց, ում կանչում է Իր գործը կատարելու համար:

Այսօր մենք գիտենք Մովսեսին որպես մեծ մարգարե և առաջնորդ: Բայց Մովսեսը իրեն չէր տեսնում այդ ձևով, երբ Տերն առաջին անգամ կանչեց նրան: «Ես ո՞վ եմ»,- զարմանում էր Մովսեսը.- «որ Փարավոնի մոտ գնամ»:(Ելից 3.11) Սակայն Տերը գիտեր, թե ով էր իրականում Մովսեսը, և ով կարող էր դառնալ։ Երբ կարդաք Ելից 3-4-ը, նկատեք, թե Տերը ինչպես համոզեց Մովսեսին և պատասխանեց նրա մտահոգություններին: Ի՞նչ եք գտնում այս գլուխներում, որոնք կարող են ոգեշնչել ձեզ, երբ դուք անհամապատասխան եք զգում: Ինչպե՞ս է Տերն օրհնում Իր ծառաներին հավելյալ զորությամբ` Իր կամքը կատարելու համար (տես Մովսես 1.1–10, 24–39, 6.31–39, 47): Ե՞րբ եք տեսել, որ Տերը կատարի Իր աշխատանքը ձեր կամ ուրիշների միջոցով:

Ավելի շատ բան Մովսեսի կյանքի և ծառայության մասին, տես «Մովսես» Bible Dictionary կամ Սուրբ Գրքերի Ուղեցույց:

Ելից 5-6

Տիրոջ նպատակները կկատարվեն Իր ժամանակին։

Չնայած Մովսեսը քաջաբար գնաց փարավոնի մոտ, ճիշտ, ինչպես Աստված էր պատվիրել, և ասաց նրան ազատել Իսրայելացիներին, սակայն փարավոնը մերժեց: Փաստորեն, նա ավելի դժվարացրեց իսրայելացիների կյանքը: Մովսեսը և Իիրայելացիները միգուցե զարմանում էին, թե ինչու գործերը լավ չէին գնում, նույնիսկ, երբ Մովսեսը կատարում էր այն, ինչ Աստված էր խնդրում նրան (տես Ելից 5.22–23):

Երբևէ զգացել եք, որ կատարում էիք Աստծո կամքը, բայց չէիք տեսնում այն հաջողությունը, որին սպասում էիք: Կարդացեք Ելից 6․1-8-ը, հատվածները՝ փնտրելով այն, ինչ Տերն էր ասել, որպեսզի օգներ Մովսեսին դիմանալ: Ինչպե՞ս է Տերն օգնել ձեզ հետևողականորեն կատարել Իր կամքը։

Ելից 6.3:

Ո՞վ է Եհովան

«Եհովան Հիսուս Քրիստոսի անուններից մեկն է, և դա վերաբերում է նախամահկանացու Փրկիչին: Ջոզեֆ Սմիթ Թարգմանությունը պարզաբանում է, որ մարգարեներ Աբրահամը, Իսահակը և Հակոբը գիտեին Տիրոջը` այս անունով (տես Ելից 6.3, ծանոթություն գ): Սովորաբար, երբ «Տեր» բառը հայտնվում է Հին Կտակարանում, այն վերաբերում է Եհովային: Ելից 3.13–15, «ԵՍ ԵՄ» անունը վերաբերում է նաև Եհովային (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 38.1, 39.1):

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ելից 1-2:Մի քանի կանայք վճռական դեր խաղացին իսրայելացիների համար ազատարար մեծացնելու Աստծո ծրագրում: Ընտանիքի հետ կարող եք կարդալ մանկաբարձներ Սեփրայի և Փուայի մասին (Ելից 1.15–20), Մովսեսի մոր` Յոքաբեթի և նրա քույր Մարիամի, (Ելից 2.2–9, Թվոց 26.59), Փարավոնի դստեր (Ելից 2.5–6, 10), և Մովսեսի կնոջ` Սեպփորայի մասին (Ելից 2.16–21): Ինչպե՞ս են այդ կանայք առաջ մղել Աստծո ծրագիրը: Ինչպե՞ս են նրանց փորձառությունները մեզ հիշեցնում Հիսուս Քրիստոսի առաքելության մասին: Դուք կարող եք նաև հավաքել կին բարեկամների կամ նախնիների նկարներ և կիսվել պատմություններով նրանց մասին: Ինչպե՞ս ենք մենք օրհնվել արդար կանանց միջոցով: Տես Ռասսել Մ. Նելսոն, «Խնդրանք իմ քույրերին», (Լիահոնա, նոյեմբեր 2015, 95-98-ը), որը կարող է լրացնել ձեր քննարկումը։

Ելից 3.1–6:Երբ Մովսեսը մոտեցավ այրվող մորենուն՝, Տերն ասաց նրան, որ հաներ իր կոշիկները որպես ակնածանքի նշան: Ինչպե՞ս կարող ենք ակնածանք ցույց տալ սրբազան վայրերի հանդեպ: Օրինակ, ի՞նչ կարող ենք անել մեր տները սրբազան վայր դարձնելու համար, որտեղ Տիրոջ Հոգին կարող է բնակվել: Ինչպե՞ս կարող ենք ավելի շատ ակնածանք ցույց տալ այլ սրբազան վայրերում:

Ելից 4.1–9:Տերը Մովսեսին զորություն տվեց գործելու երեք հրաշք, որպես նշան ցույց տալով Իսրայելի զավակներին, որ Ինքն էր ուղարկել Մովսեսին: Այս նշաններն ի՞նչ են ուսուցանում մեզ Հիսուս Քրիստոսի մասին:

Ելից 5.2:Ի՞նչ է նշանակում մեզ համար «ճանաչել» Տիրոջը: Ինչպե՞ս ենք մենք ճանաչում Նրան (օրինակ, տես Ալմա 22.15–18): Ինչպե՞ս է մեր փոխհարաբերությունը Նրա հետ ազդում Նրան հնազանդվելու մեր ցանկության վրա (տես նաև Հովհաննես 17.3, Մոսիա 5.13):

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ «Ակնածանքը սեր է», Մանկական երգարան, 31։

Բարելավել մեր ուսումնասիրությունը

Վարեք անձնական օրագիր Օգտակար կլինի օգտագործել օրագիր կամ նոթատետր, որպեսզի գրի առնեք մտքերը, գաղափարները, հարցերը կամ տպավորությունները, որոնք գալիս են ուսումնասիրության ժամանակ:

Նկար
Փարավոնի դուստրը գտնում է մանուկ Մովսեսին

Փարավոնի դուստրը գտնում է Մովսեսին շամբուտում, Ջորջ Սոփեր