Հին Կտակարան 2022
Մարտի 21-27-ը Ելից 1-6. «Եվ հիշեցի իմ ուխտը»


Մարտի 21-27-ը Ելից 1-6. «Եվ հիշեցի իմ ուխտը», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Մարտի 21-27-ը Ելից 1-6, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2022

Նկար
Մովսեսը և վառվող թուփը

Մովսեսը և վառվող թուփը, ըստ Հարի Անդերսոնի

Մարտի 21-27-ը

Ելից 1-6

«Եվ հիշեցի իմ ուխտը»

Սկսեք նախապատրաստվել ուսուցմանը՝ կարդալով Ելից 1-6: Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից կարող է օգնել ձեզ հասկանալ այս գլուխները, իսկ այս համառոտ շարադրանքը կարող է ձեզ ուսուցման մտքեր տալ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք մի քանի առարկաներ, որոնք վերաբերում են այս գլուխների պատմություններին. օրինակ՝ մի մեծ զամբյուղ կամ խաղալիք տիկնիկ: Հրավիրեք երեխաներին օգտագործել այս առարկաները, երբ նրանք պատմում են իրենց սիրելի հատվածները Մովսեսի պատմությունից:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Ելից 1-2

Աստված կարող է աշխատել իմ միջոցով՝ իրականացնելով Իր ծրագրերը։

Մովսեսը կարևոր դեր ուներ Իսրայելը գերությունից ազատելու գործում: Բայց նա չէր կարողանալու իրականացնել դա, եթե նրա մայրը, նրա քույրը, Փարավոնի դուստրը և այլ հավատարիմ կանայք չպաշտպանեին և հոգ տանեին նրա մասին:

Հնարավոր վարժություններ

  • Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը և «Miriam» (Old Testament Stories), որպեսզի պատմեք երեխաներին, թե Յոքաբեդը (Մովսեսի մայրը), Մարիամը (նրա քույրը) և Փարավոնի դուստրը ինչպես էին հոգ տանում Մովսեսի մասին: Նշեք, որ այս և այլ հավատարիմ կանանց շնորհիվ Մովսես կենդանի մնաց և մի օր Իսրայելի զավակներին առաջնորդելու էր դեպի ապահովություն: Երեխաներին խնդրեք նկարել այն մարդկանց, ովքեր հոգ են տարել իրենց մասին:

    Նկար
    Մանուկ Մովսեսը զամբյուղի մեջ

    Մովսեսը եղեգների մեջ, © Providence Collection/licensed from goodsalt.com

  • Միասին մի երգ երգեք ծառայության մասին, օրինակ՝ ‘Give,’ Said the Little Stream (Children’s Songbook, 236): Օգնեք երեխաներին մտածել, թե ինչ հասարակ գործողություններով նրանք կարող են օգնեն մյուսներին տանը, եկեղեցում և դպրոցում:

Ելից 3

Հիսուսը կօգնի ինձ բարի գործեր կատարել։

Մովսեսը կասկածում էր, թե արդյոք ինքը կարող էր ազատել իսրայելացիներին Եգիպտոսից: Բայց Տերը խոստացել էր, որ կօգներ Մովսեսին: Օգնեք երեխաներին հավատալ, որ Փրկիչը նրանց ևս կօգնի:

Հնարավոր վարժություններ

  • Պատմեք երեխաներին, թե Տերն ինչպես Մովսեսին կարևոր աշխատանք տվեց կատարելու: Կարդացեք ընտրված հատվածներ Ելից 3-ից կամ կարդացեք «Moses the Prophet» (Old Testament Stories): Կիսվեք, թե Մովսեսն ինչ էր զգում (տես Ելից 3.6, 11), և ինչ ասաց Տերը նրան (տես հատված 12 և 14): Խնդրեք երեխաներին ձեզ հետ կրկնել «Ես քեզ հետ կլինիմ» արտահայտությունը, և պատմել մի ժամանակի մասին, երբ Տերը ձեզ հետ էր, և դուք ինչ-որ կարևոր բան էիք անում Նրա համար:

  • Օգնեք երեխաներին մտածել իրավիճակներ, երբ նրանց կխնդրեն ինչ-որ բան անել, որը դժվար է կթվա։ Բացատրեք, որ ճիշտ այնպես, ինչպես Հիսուսն օգնեց Մովսեսին, այնպես էլ նրանց կօգնի: Երգեք որևէ երգ այն մասին, թե Հիսուսն ինչպես է օգնում մեզ, օրինակ՝ «I Will Walk with Jesus» (ChurchofJesusChrist.org): Վկայեք, որ Փրկիչը կօգնի մեզ, երբ մենք անհանգստացած ենք կամ վախեցած:

  • Կտրեք թղթե սրտիկներ և դրանց վրա գրեք այն եղանակները, որոնցով Տերն օգնում է երեխաներին: Սրտիկները դրեք գետնին հակառակ կողմով, որ գրվածները չերևան։ Հրավիրեք երեխաներին հերթով ընտրել սրտերը և օգնեք նրանց կարդալ՝ ինչ գրված է դրանց վրա:

Ելից 3.1-5

Ես կարող եմ ակնածալից լինել սուրբ վայրերում:

Օգտագործեք Մովսեսի և այրվող թփի պատմությունը, որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, թե մենք ինչու ենք սուրբ բաներին ակնածանքով վերաբերվում:

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Ելից 3.1–5 հատվածները և բացատրեք, որ Մովսեսը ակնածանք ցուցաբերեց՝ հանելով իր կոշիկները: Մենք ի՞նչ ենք անում Եկեղեցում ակնածանք ցուցադրելու համար: Մի երգ երգեք ակնածանքի մասին, օրինակ՝ «Reverence Is Love» (Children’s Songbook, 31): Օգնեք երեխաներին հասկանալ երգի բառերը, որոնք մեզ ուսուցանում են,թե ինչպես ակնածանք ցուցադրենք: Ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք ակնածալից լինենք:

  • Ցույց տվեք մի քանի իրավիճակների նկարներ, որտեղ մենք պետք է ակնածալից լինենք, օրինակ հաղորդության ժողովին, աղոթելու ժամանակ, և մի քանի վայրերի նկարներ, որտեղ կարիք չկա ակնածալից լինել, օրինակ՝ զբոսայգում և ծննդյան օրվա խնջույքին: Խնդրեք երեխաներին տեսակավորել նկարները և ցույց տալ, թե որտեղ պետք է լինենք ակնածալից:

  • Խնդրեք երեխաներին նկարել իրենց նկարները և մատնացույց անել դրանք, երբ դուք քննարկում եք եղանակները, որոնցով նրանք կարող են ակնածալից լինել իրենց մարմնի տարբեր մասերի հետ, օրինակ՝ իրենց աչքերի, ականջների, բերանի, ձեռքերի և ոտքերի հետ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Ելից 1-2

Աստված աշխատում է մեզանից յուրաքանչյուրի միջոցով՝ Իր նպատակներն իրականացնելու համար։

Շատ մարդիկ օգնեցին իրականացնել Աստծո նպատակները՝ պահպանելով փոքրիկ Մովսեսի կյանքը: Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներին հասկանալ այն կարևոր դերը, որը մենք բոլորս խաղում ենք Աստծո կամքը կատարելու գործում:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին պատմել, թե ինչ գիտեն մանուկ Մովսեսի մասին։ Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը և Ելից 1.22, 2.1–10-ը՝ ամփոփելով Մովսեսի մանկության պատմությունը: Կարդացեք գործնական աշխատանքի էջի սուրբգրային հղումները և հարցրեք երեխաներին, թե կանանցից յուրաքանչյուրն ինչ արեց Մովսեսի կյանքը պահպանելու համար:

  • Պատմեք երեխաներին այն մարդկանց մասին, որոնցով հիանում եք՝ Աստծուն և շրջապատողներին ծառայելու նրանց հավատարմության շնորհիվ, նույնիսկ, երբ դրանք փոքր ծառայություններ են: Խնդրեք երեխաներին խոսել այն մարդկանց մասին, ովքեր հավատարիմ ծառայել են Աստծուն և ուրիշներին: Ո՞րն է մեր բաժինը Աստծո աշխատանքում։

Ելից 3-4

Տերը կօգնի մեզ կատարել Իր կամքը:

Մովսեսը անհամապատասխան էր զգում իր կոչման համար, բայց Տերը խոստացավ, որ կլինի Մովսեսի հետ և կօգնի նրան: Այս պատմությունն ինչպե՞ս կարող է ոգեշնչել ձեր ուսուցանած երեխաներին:

Հնարավոր վարժություններ

  • Օգտագործելով Ելից 3, 4.1–17-ի պատմությունը, թույլ տվեք երեխաներին հերթով ձևացնել, թե Մովսեսն են: Եթե հնարավոր է, բերեք բեմական իրեր, ինչպես օրինակ՝ լուսարձակ և մի բույս այրվող թուփը ներկայացնելու համար:

  • Խնդրեք երեխաներին կարդալ Ելից 3.11, 4.1, 10 և գտնել, թե Մովսեսն ինչ զգացումներ ուներ, երբ պատրաստվում էր խնդրել փարավոնին ազատ արձակել իսրայելացիներին: Հարցրեք նրանց, թե ե՞րբ են ունեցել նման զգացումներ։ Երեխաները ի՞նչ խորհուրդ կտային Մովսեսին՝ նրան օգնելու համար: Օգնեք նրանց բացահայտել, թե Տերն ինչպե՞ս խրախուսեց Մովսեսին (տես Ելից 3.12, 4.2–9, 11–12):

  • Կիսվեք ձեր փորձառությամբ, երբ զգացել եք, որ Աստված օգնում է ձեզ կատարել ձեր կոչման պարտականությունները կամ ծառայել Նրան ինչ-որ ձևով: Խնդրեք երեխաներին պատմել մի դեպքի մասին, երբ Տերը օգնել է նրանց:

Ելից 3.1-5

Ես կարող եմ ակնածալից լինել սուրբ վայրերում:

Տերը խնդրեց Մովսեսին հանել իր կոշիկները վառվող թփի մոտ՝ որպես հարգանքի և ակնածանքի նշան: Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս պատմությունը՝ երեխաներին ակնածանքի մասին ուսուցանելու համար:

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Մովսես 3.1–5-ը, և խնդրեք երեխաներին ամփոփել այս հատվածները իրենց իսկ բառերով: Ի՞նչ կարող ենք անել սուրբ տեղերում ակնածանք ցուցաբերելու համար, օրինակ՝ եկեղեցում կամ տաճարում: Օգնեք երեխաներին ստեղծել «ակնածանքի պայուսակներ», որոնց մեջ կան թերթիկներ ակնածալից լինելու գաղափարներով և տանել դրանք տուն: Խրախուսեք նրանց այս գաղափարներով կիսվել իրենց ընտանիքների հետ:

  • Միասին երգեք հնազանդության մասին մի երգ, օրինակ՝ «Reverence Is Love» (Children’s Songbook, 31), և յուրաքանչյուր երեխա թող կիսվի ակնածանքի իր սահմանումով՝ հիմնվելով երգի բառերի վրա։

  • Օգտագործեք նկարը՝ Հիսուս Քրիստոսը մաքրում է տաճարը (Ավետարանի նկարների գիրք, հ. 51) և պատմեք պատմությունը Մատթեոս 21.12–13-ից: Մովսեսի վերաբերմունքը Ելից 3.1–5-ում ինչո՞վ էր տարբերվում դրամափոխների վերաբերմունքից: Ինչո՞ւ է Փրկիչը ցանկանում, որ մենք սուրբ բաներին ակնածանքով վերաբերվենք:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի օգնեք երեխաներին իրենց ընտանիքների հետ կիսվել Ելից 1–6-ից իրենց սովորածով, խրախուսեք նրանց նկարել այն մարդկանցից մեկի նկարը, ում մասին այսօր սովորեցին դասարանում:

Բարելավել մեր ուսուցումը

Երեխաներն օգուտ են քաղում կրկնությունից: Մի վախեցեք գործնական աշխատանքները հաճախակի կրկնելուց, հատկապես՝ կրտսեր խմբի երեխաների հետ: Կրկնությունը կօգնի երեխաներին հիշել այն, ինչ դուք ուսուցանում եք:

Տպել