Հին Կտակարան 2022
Մարտի 28-ից ապրիլի 3-ը Ելից 7–13. «Հիշեցէք այս օրը որ Եգիպտոսիցը ծառայութեան տնից դուրս եկաք»


Մարտի 28-ից ապրիլի 3-ը Ելից 7–13. «Հիշեցէք այս օրը որ Եգիպտոսիցը ծառայութեան տնից դուրս եկաք», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Մարտի 28-ից ապրիլի 3-ը Ելից 7–13, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022

Մովսեսը, Ահարոնը և փարավոնը

Մովսեսը և Ահարոնը փարավոնի արքունիքում, ըստ Ռոբերտ Թ. Բարրեթի

Մարտի 28-ից ապրիլի 3-ը

Ելից 7-13

«Հիշեցէք այս օրը որ Եգիպտոսիցը ծառայութեան տնից դուրս եկաք»

Երբ կարդաք Ելից 7–13-ը, մտածեք, թե այս գլուխներում տրված ճշմարտություններն ինչպես են ամրապնդում ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներին ունենալ նմանատիպ փորձառություն:

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Սեղանի սփռոցի տակ տեղադրեք մի քանի նկարներ, որոնք ներկայացնում են Ելից 7–13 գլուխների կենդանիներին (օրինակ՝ գորտ, շնաճանճեր և մի գառ): Մի քանի երեխաների խնդրեք սփռոցի տակից վերցնել նկարներից մեկը և հրավիրեք դասարանին կիսվել, թե այս շաբաթ նրանք ինչ սովորեցին այդ նկարի մասին տանը:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Ելից 7-11

Տերը զորություն ունի բոլոր բաների վրա։

Իսրայելացիները գերության մեջ էին և չէին կարողանում ազատվել, բայց Տերը նրանց ցույց տվեց Իր զորությունը և ազատեց նրանց: Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս պատմությունը, որպեսզի օգնեք երեխաներին վստահել Տիրոջը և Նրա զորությանը:

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք ընտրված հատվածներ Ելից 7–11-ից, որպեսզի ուսուցանեք երեխաներին յոթ պատուհասների մասին, որոնք Տերն ուղարկեց եգիպտացիների վրա (տես «Moses the Prophet», Old Testament Stories): Խնդրեք երեխաներին նկարել նկարներ, որոնք պատկերում են այս պատուհասներից մի քանիսը: Երեխաներին հրավիրեք բարձր պահել իրենց նկարներն ամեն անգամ, երբ կրկնեք պատուհասների մասին պատմությունը: Կարդացեք արտահայտություններ Ելից 7.5 և 9.14-ից՝ բացատրելով, թե Տերն ինչու պատուհասներ ուղարկեց Եգիպտոսի վրա:

  • Երեխաների հետ կիսվեք, թե Տերն ինչպես է ցույց տվել ձեզ, որ «բոլոր երկրի մէջ [Իր] նմանը չկայ» (Ելից 9.14): Թող երեխաները կիսվեն, թե որտեղից գիտեն, որ Տերը հզոր է:

Ելից 12.1–13, 13.10

Հաղորդությունն օգնում է ինձ հիշել Հիսուս Քրիստոսին։

Զատիկը իսրայելացիներին ուսուցանեց Փրկիչի և այն զոհաբերության մասին, որը Նա մի օր կանի մեզ համար: Այսօր մենք ընդունում ենք հաղորդությունը, որպեսզի հիշենք Հիսուսի զոհաբերությունը։

մարդիկ ընդունում են հաղորդությունը

Հաղորդությունն օգնում է ինձ հիշել Հիսուս Քրիստոսին։

Հնարավոր վարժություններ

  • Օգտագործեք Ելից 12.1–13-ը, որպեսզի պատմեք երեխաներին, թե Տերն ինչ ասաց իսրայելացիներին անել, որպեսզի փրկվեն վերջին պատուհասից (տես նաև «The Passover», Old Testament Stories): Ցույց տվեք Հիսուսի նկարը մոլորված գառը ձեռքին (Ավետարանի նկարների գիրք, հ. 64), և նշեք նմանությունները Զատիկի ժամանակ օգտագործված գառի և Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Գառի միջև:

  • Խնդրեք երեխաներին թվարկել, թե ինչ ենք անում, որպեսզի հիշենք կարևոր իրադարձություններ, ինչպես օրինակ՝ ծննդյան օրերն ու տոները: Կարդացեք Ելից 13.10-ը, և բացատրեք, որ Տերը խնդրեց Իսրայելի զավակներին տոնել Զատիկը ամեն տարի՝ օգնելով նրանց հիշել, որ Ինքը փրկեց նրանց եգիպտացիներից: Ի՞նչ եղանակներով կարող ենք հիշել, որ Հիսուսը փրկեց մեզ մեղքից ու մահից։

  • Եթե հնարավոր է, երեխաների հետ մոտեցեք հաղորդության սեղանին և խոսեք այն մասին, թե հաղորդությունն ինչպես է օգնում մեզ հիշել Հիսուս Քրիստոսին: Միասին երգեք «The Sacrament» (Children’s Songbook, 72) կամ մեկ այլ ակնածալից երգ Հիսուս Քրիստոսի մասին: Օգնեք երեխաներին ճանաչել այն խաղաղ զգացումը, որն ունենում են Փրկիչի մասին մտածելիս, և հրավիրեք նրանց ձգտել այդ զգացումին, երբ ընդունում են հաղորդությունը:

  • Երեխաներին տվեք թերթիկներ, որոնց վերևում գրված են հետևյալ բառերը. «Ես կարող եմ հիշել Հիսուս Քրիստոսին հաղորդության ժամանակ …»: Խնդրեք երեխաներին նկարել նկարներ, որոնց կարող են նայել հաղորդության ընթացքում և հիշել Հիսուսին։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Ելից 7-11

Տերը զորություն ունի ազատելու ինձ։

Երեխաները բախվում են դժվարությունների և ունեն Տիրոջ օգնության կարիքը: Պատմությունը տասը պատուհասների մասին, որոնք Տերն ուղարկեց իսրայելացիներին ազատելու համար, կարող է օգնել երեխաներին հասկանալ, որ Նա նաև զորություն ունի օգնելու նրանց։

Հնարավոր վարժություններ

  • Յուրաքանչյուր երեխայի մի թուղթ տվեք, որը բաժանված է տասը բաժինների և հրավիրեք երեխաներին նկարել այս հատվածներում նկարագրված պատուհասները. Ելից 7.17–18, 8.1–4, 8.16–17, 8.20–22, 9.1–6, 9.8–9, 9.22–23, 10.4–5, 10.21–22, 11.4–7: Պատուհասներն ի՞նչ են ուսուցանում մեզ Աստծո զորության մասին։ Ինչո՞ւ է կարևոր իմանալ Նրա զորության մասին:

  • Խնդրեք երեխաներին պատմել մի քանի դեպքերի մասին, երբ նրանք Տիրոջ օգնության կարիքն ունեին: Նա ինչպե՞ս կարող է օգնել մեզ այս իրավիճակներում։ Խրախուսեք ուսանողներին խորհել այնպիսի ժամանակների մասին, երբ նրանք կամ նրանց ընտանիքները զգացել են Տիրոջ զորությունն իրենց կյանքում։ Բերեք ձեր վկայությունը, որ Տերը ունի մեզ օգնելու զորությունը։

Ելից 8.28–32, 9.7

Տերը կօգնի ինձ փափուկ սիրտ ունենալ։

Փարավոնը կարծրացնեց իր սիրտը, երբ Տերը պատվիրեց նրան ազատել Իսրայելի զավակներին։ Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել ձեր ուսուցանած երեխաներին փափուկ սիրտ ունենալ, որպեսզի նրանք հոժարակամ ծառայեն Տիրոջը և կատարեն Նրա կամքը:

Հնարավոր վարժություններ

  • Դասարան բերեք որևէ կոշտ առարկա, օրինակ՝ քար, և մեկ այլ փափուկ առարկա, օրինակ՝ սպունգ: Երեխաների հետ կարդացեք մի քանի հատվածներ, որոնք նկարագրում են, թե Փարավոնն ինչպես արձագանքեց Տիրոջ ուղարկած պատուհասներին (տես Ելից 8.28–32, 9.7), և հարցրեք երեխաներին, թե որ առարկան է լավագույնս նկարագրում Փարավոնի սիրտն ու վերաբերմունքը: Ի՞նչ է նշանակում ունենալ փափուկ սիրտ (տես Մոսիա 3.17):

  • Դասարանի հետ կազմեք մի քանի գործողությունների ցուցակ, որոնք կարող են ցույց տալ, որ մենք կարծր սիրտ ունենք (օրինակ՝ կռվել քրոջ կամ եղբոր հետ կամ չցանկանալ աղոթել): Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Տիրոջը, որ մենք ցանկանում ենք փափուկ սիրտ ունենալ։

Ելից 11.5–6, 12.1–13

Զատիկը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի քավիչ զորությունը։

Զատիկը ուսուցանեց Իսրայելի զավակներին, որ Տերը ազատեց նրանց Եգիպտոսից: Զատիկը նաև խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը, որն ազատում է մեզ մեղքից ու մահից: Այսօր հաղորդությունն օգնում է ինձ հիշել Հիսուս Քրիստոսի՝ մեզ համար կատարած զոհաբերությունը: Ուսուցանելով Զատիկի մասին, կօգնենք երեխաներին ավելի իմաստալի փորձառություն ունենալ հաղորդության հետ:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք մի քանի երեխաների կարդալ Ելից 11.5–6-ը, որպեսզի սովորեք վերջին պատուհասի մասին, որը Տերն ուղարկեց եգիպտացիների վրա: Խնդրեք մյուս երեխաներին կարդալ Ելից 12.3, 5–7, 13-ը, որպեսզի սովորեն, թե Իսրայելի զավակներն ինչպես փրկվեցին այդ պատուհասից:

  • Ցուցադրեք գառ պատկերող մի նկար, որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, որ Փրկիչը այն Գառն է, որը փրկեց մեզ։ Հրավիրեք երեխաներին կարդալ Ելից 12.3–7-ը, որպեսզի պարզեք, թե Աստված ինչպիսի գառ էր ցանկանում, որ մարդիկ օգտագործեին Զատիկի ժամանակ: Այս գառն ինչո՞վ է նման Հիսուս Քրիստոսին: (Օրինակ՝ Հիսուսը կատարյալ էր, և Հիսուսը թափեց իր արյունը մեզ փրկելու համար:) Ուրիշ ի՞նչ խորհրդանիշներ են օգնում մեզ մտածել Հիսուս Քրիստոսի մասին:

  • Միասին կարդացեք հաղորդության աղոթքները (տես Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79-ը), և դիտեք տեսանյութը «Always Remember Him» (ChurchofJesusChrist.org): Ինչո՞վ է հաղորդությունը նման Զատիկի տոնին։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մտածենք Հիսուսի մասին հաղորդության ժամանակ:

    5:28
  • Երեխաների հետ կիսվեք ձեր սիրելի հաղորդության որևէ հիմնով (տես Hymns, հ. 169–96), և ասեք, թե այն ինչպես է օգնում ձեզ հիշել Փրկիչի զոհաբերությունը: Խնդրեք երեխաներին կիսվել որևէ հիմնով, որը նույն նշանակությունն ունի իրենց համար:

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել ինչ-որ բանով, որը նրանք այսօր սովորել են Երեխաների միությունում Հիսուս Քրիստոսի մասին:

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք երեխաներին պատկերացնել պատմությունը: Երբ երեխաներն ունեն իրենց սովորածի տեսողական պատկերը, նրանք ավելի հեշտ կհիշեն այն: Պատմության պատկերը ստեղծելու համար միջոցներ փնտրեք` ներառյալ ավետարանի նկարների գիրք, նկարներ, տեսանյութեր, տիկնիկներ կամ մանրապատումներ: