Ապրիլի 18-24-ը Ելից 18-20. «Եհովայի բոլոր ասածները կանենք», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)
Ապրիլի 18-24-ը։ Ելից 18-20, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022
Ապրիլի 18-24-ը
Ելից 18-20
«Եհովայի բոլոր ասածները կանենք»
Երբ կարդաք Ելից 18-20-ը, մտածեք այն սկզբունքների մասին, որոնք շատ իմաստալի կլինեն երեխաների համար: Հնարավոր է, որ դուք ոգեշնչվեք շեշտադրել մեկ այլ սկզբունք, բացի ստորև տրվածներից:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Խնդրեք երեխաներին կիսվել տասը պատվիրաններից որևէ մեկով (կամ նրանց հետ կրկնեք մի քանի պատվիրաններ), և ինչու են նրանք համարում, որ կարևոր է ենթարկվել այդ պատվիրանին:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Իմ վկայությունը կարող է օրհնել ուրիշներին:
Հոթորը ուրախացավ, երբ Մովսեսը կիսվեց, թե Տերն ինչ էր արել Իսրայելի զավակների համար: Այս պատմությունը կարող է ոգեշնչել ձեր ուսուցանած երեխաներին ուրիշների հետ կիսվել նրանով, որն ըստ իրենց, ճշմարիտ է։
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների համար կարդացեք հետևյալ խոսքերը Ելից 18.8-ից. «Եւ Մովսէսն իր աներին պատմեց այն ամենը՝ որ Եհովան արաւ»: Երեխաներին հարցրեք՝ արդյոք նրանք հիշում են, թե Տերն ինչ է արել, որ օգնի Իսրայելի զավակներին փախչել Եգիպտոսից։ (Որպեսզի օգնեք նրանց հիշել, ցույց տվեք նախորդ դասերի նկարները կամ գործնական աշխատանքի էջերը:) Տերը ի՞նչ է արել, որ օգնի մեզ: Օգնեք երեխաներին իմանալ, որ Մովսեսի նման մենք կարող ենք ուրիշներին պատմել այն հրաշալի բաների մասին, որոնք Տերը արել է մեզ համար։
-
Երեխաների միության դասարանը կարող է հրաշալի տեղ լինել երեխաների համար, որ սովորեն կիսվել պարզ վկայությունով: Ձեր վկայությունով կիսվեք նրանց հետ և օգնեք նրանց միմյանց հետ կիսվել ավետարանական ճշմարտություններով, որոնց նրանք հավատում են:
Աստված պատվիրաններ է տալիս, քանի որ Նա ցանկանում է, որ ես երջանիկ լինեմ:
Պատվիրանները Երկնային Հոր հրահանգներն են, որ մենք գտնենք խաղաղություն այս կյանքում և ուրախություն՝ հավերժության մեջ: Ինչպե՞ս կարող եք խրախուսել երեխաներին հնազանդվել Աստծո պատվիրաններին։
Հնարավոր վարժություններ
-
Ցույց տվեք նկարներ «The Ten Commandments»-ից (Old Testament Stories), և հրավիրեք երեխաների կիսվել այս պատմության մասին իրենց իմացածով: Օգնեք նրանց հասկանալ այս պատմության ցանկացած մաս, որի հետ նրանք ծանոթ չեն։
-
Երբ երեխաների համար կարդաք պատվիրաններից մի քանիսը Ելից 20.3–17-ից (կամ վերապատմեք դրանք ձեր բառերով, որ նրանց հասկանալի լինի), խնդրեք նրանց հավանության նշան ցույց տալ, եթե պատվիրանը մի բանի մասին է, որը մենք պետք է կատարենք, և մերժման նշան, եթե դա մի բանի մասին է, որը մենք չպետք է անենք: Կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, որ երջանկությունը գալիս է Աստծո պատվիրաններին հնազանդվելուց (տես Մոսիա 2.41):
-
Երեխաների հետ որևէ երգ երգեք այն մասին, թե Երկնային Հայրն ինչպես է օրհնում մեզ, երբ մենք հնազանդվում ենք պատվիրաններին, օրինակ՝ «Keep the Commandments» (Children’s Songbook, 146–47): Հրավիրեք երեխաներին լսել բառերը և պարզել, թե մենք ինչ օրհնություններ ենք ստանում, երբ հնազանդվում ենք:
Ես կարող եմ պատվել իմ ծնողներին:
Ծնողներին պատվելը ներառում է ավելին, քան պարզապես նրանց հնազանդվելը: Օգնեք երեխաներին հասկանալ, թե ուրիշ ինչ եղանակներով նրանք կարող են պատվել իրենց ծնողներին:
Հնարավոր վարժություններ
-
Օգնեք երեխաներին սովորել հատևյալ արտահայտությունը՝ «Պատուիր քո հորը եւ քո մորը» (Ելից 20.12): Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ «պատվել» ինչ-որ մեկին՝ նշանակում է հարգանք ցուցաբերել կամ երջանկացնել նրան: Ի՞նչ արեց Հիսուսը Իր Երկնային Հորը պատվելու համար: Նա ինչպե՞ս պատվեց Իր մորը (տես Ղուկաս 2.48–51, Հովհաննես 19.26–27): Օգնեք երեխաներին մտածել, թե ինչ կարող են անել իրենց ծնողներին պատվելու համար, և խնդրեք նրանց բեմականացնել իրենց գաղափարները:
-
Հրավիրեք երեխաներին իրենց ծնողների համար պատրաստել շնորհակալական բացիկներ: Նրանք կարող են բացիկի վրա գրել կամ նկարել ինչ-որ բան, որը կատարելով կարող են պատվել իրենց ծնողներին։
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Ես կարող եմ Տիրոջ աշխատանքը կատարելու «բեռը թեթևացնել»։
Մովսեսը իմացավ, որ Իսրայելի զավակներին միայնակ առաջնորդելը «լավ բան չէ» (Ելից 18.17): Սիրելով և ծառայելով միմյանց, կարող ենք թեթևացնել մեր ղեկավարների բեռները:
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին գրատախտակին նկարել շատ շրջաններ՝ ներկայացնելով ծխի անդամներին: Նկարեք մի շրջան՝ եպիսկոպոս անվանումով: Ինչո՞ւ պետք է խնդիրներ առաջանան, եթե եպիսկոպոսը լիներ միակ մարդը, ով օգնում է մնացածներին: Միասին կարդացեք Ելից 18.13-26-ը, գտնելով, թե Հոթորն ինչ խորհուրդ տվեց, երբ Մովսեսը փորձում էր ամեն բան մենակ անել: Խնդրեք երեխաներին անվանել մյուս շրջանակները, ներկայացնելով ծխի մյուս ղեկավարներին և անդամներին, ովքեր օգնում են եպիսկոպոսին ծառայել ուրիշներին: Մյուս ղեկավարներն ու անդամները ինչպե՞ս են թեթևացնում եպիսկոպոսի բեռը: Ինչպե՞ս կարող ենք նույնը անել մեր ծխի ղեկավարների համար և մեր ծնողների համար տանը:
-
Օգնեք երեխաներին կազմել ձեր ծխի ղեկավարների ցուցակը։ Դասարանով ընտրեք մեկին և քննարկեք, թե այդ մարդն ինչ է անում Տիրոջ աշխատանքը կատարելու համար, և երեխաներն ինչ կարող են անել օգնելու համար:
Իմ կյանքում կարևոր է Տիրոջը դնել առաջին տեղում։
Մեր կյանքում բոլորս ունենք այնպիսի բաներ, որոնք կարող ենք գայթակղվել և գերադասել Աստծուց: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում Երկնային Հորը դնել առաջին տեղում:
Հնարավոր վարժություններ
-
Միասին կարդացեք Ելից 20.1–7-ը և բացատրեք, որ ցանկացած բան, որը մեր կյանքում գերադասում ենք Աստծուց, կարող է նման լինել «ուրիշ աստուածների» և «կուռք[երի]», որոնք նշված են հատվածներ 20.3–4-ում: Հարցրեք երեխաներին, թե Երկնային Հայրն ինչու է ցանկանում, որ մենք Իրեն դնենք առաջին տեղում։ Ի՞նչ օրհնություններ է նա խոստանում մեզ, եթե այդպես վարվենք։ Հարցրեք երեխաներին, թե մենք ինչպես կարող ենք Երկնային Հորը ցույց տալ, որ Նա ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան մեր կյանքում:
-
Մտածեք որևէ գործողություն, որն ունի կարևոր առաջին քայլը, օրինակ՝ լվանալ մեր ձեռքերը ուտելուց առաջ կամ հագնել կիսագուլպաները՝ նախքան կոշիկները հագնելը: Ի՞նչ տեղի կունենա, եթե կարևոր բաները առաջինը չանենք: Ինչպե՞ս է այդ օրինակը նման Երկնային Հորը մեր կյանքում գերադասություն տալուն։ Կիսվեք ձեր վկայությամբ, թե ինչպես եք օրհնվել, երբ Աստծուն դրել եք առաջին տեղում ձեր կյանքում, և հրավիրեք երեխաներին ևս կիսվել իրենց վկայություններով։
-
Երգեք Աստծո մասին մի երգ, օրինակ՝ «My Heavenly Father Loves Me», (Children’s Songbook, 228–29): Ի՞նչ ենք սովորում երգից այն մասին, թե ինչու է կարևոր Երկնային Հորը դնել առաջին տեղում մեր կյանքում։
Աստված պատվիրաններ է տալիս, քանի որ Նա ցանկանում է, որ ես երջանիկ լինեմ:
Երեխաները, ավելի հավանական է, որ կպահեն պատվիրանները, եթե նրանք համարեն դրանք որպես Աստծո սիրո արտահայտություններ և հնարավորություններ՝ արտահայտելու իրենց սերը Նրա հանդեպ:
Հնարավոր վարժություններ
-
Պատրաստեք թերթիկներ, որոնց վրա գրված լինեն Ելից 20.3–17-ի պատվիրանները։ Գրատախտակին գրեք 1-10 թվերը և հրավիրեք երեխաներին թերթիկները ճիշտ հերթականությամբ դնել գրատախտակին։ Խոսեք այն մասին, թե մենք ինչպես կարող ենք հետևել այս պատվիրաններին: Գաղափարների համար նրանք կարող են կարդալ Ավետարանական թեմաների «Տասը պատվիրանները» հոդվածը (topics.ChurchofJesusChrist.org):
-
Հանձնարարեք երեխաներին նկարել հուշող բառերի նկարներ պատվիրաններից, որոնք կօգնեն նրանց հիշել դրանք։
-
Պատմեք Քլոեի պատմությունը քույր Քերոլ Մ. Սթեֆենսի ելույթից «Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք» (Լիահոնա, նոյեմբեր 2015, 118–20): Ինչպե՞ս է այս պատմությունն օգնում մեզ հասկանալ, թե Տերն ինչու է մեզ պատվիրաններ տալիս։ Մեր հնազանդությունն ինչպե՞ս է ցույց տալիս մեր սերը Աստծո հանդեպ:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Հրավիրեք երեխաներին մտածել ինչ-որ բանի մասին, որը նրանք կցանկանային անել դասարանում իրենց սովորածի շնորհիվ: Օգնեք նրանց մի փոքրիկ հիշեցում պատրաստել այն մասին, թե ինչ կանեն, որը կկարողանան տուն տանել: