Ապրիլի 11-17-ը Զատիկ. «Նա պիտի կլանէ մահին հաւիտեան», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)
Ապրիլի 11-17-ը Զատիկ, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022
Ապրիլի 11-17-ը
Զատիկ
«Նա պիտի կլանէ մահին հաւիտեան»
Երբ պատրաստվեք ուսուցանել, խորհեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին ավելի խորը հասկացողություն և վկայություն ձեռք բերել Հիսուս Քրիստոսի Քավության մասին:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Հարցրեք երեխաներին, թե նրանց ընտանիքներն ինչ են անում Զատիկը տոնելու համար: Նրանք ի՞նչ են անում Հիսուս Քրիստոսի Հարությունը հիշելու համար:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Հիսուս Քրիստոսը իմ Փրկիչն է:
Զատիկի կիրակին լավ առիթ է ուսուցանելու երեխաներին Գեթսեմանիում Փրկիչի Քավության և խաչի վրա Նրա մահվան մասին: Դա կարող է օգնել նրանց զգալ Հիսուսի սերն իրենց հանդեպ:
Հնարավոր վարժություններ
-
Ցույց տվեք Փրկիչի նկարը այս շաբաթվա համառոտ շարադրանքում Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում կամ Փրկիչի զոհաբերության այլ նկարներ (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 56, 57, 58), և երեխաները թող ձեզ հետ կիսվեն նկարում պատկերված իրադարձությունների մասին իրենց իմացածով: Երեխաներին պատմեք Գեթսեմանիում և խաչի վրա կրած Հիսուսի տառապանքների մասին (տես Մատթեոս 26.36–46, 27.35–50, Ղուկաս 22.39–46, Հովհաննես 19.16–30, «Chapter 51: Jesus Suffers in the Garden of Gethsemane», New Testament Stories, 129–32): Բերեք ձեր վկայությունն այն մասին, որ Հիսուսը հոժար էր տառապել և մեռնել մեզ համար, քանի որ Նա սիրում էր մեզ: Խնդրեք երեխաներին կիսվել Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց վերաբերմունքով:
-
Երեխաների համար կարդացեք Հովհաննես 10.9 հատվածը, շեշտելով Հիսուսի «Ես եմ դուռը» խոսքերը: Քանի որ Հիսուսը տառապեց մեր մեղքերի համար, մահացավ և հարություն առավ, Նա հնարավոր դարձրեց, որ մեզանից յուրաքանչյուրը կրկին ապրի Աստծո հետ: Օգտագործելով ձեր դասարանի դուռը՝ ուսուցանեք երեխաներին, որ Հիսուսը այն դուռն է, որը մեզ թույլ է տալիս վերադառնալ Երկնային Հոր մոտ։
-
Երեխաների համար կարդացեք Եսայիա 53.6 հատվածը և ցույց տվեք մի ոչխարի նկար: Երեխաներից մեկը թող նկարը դնի սենյակի հեռավոր անկյունում: Բացատրեք, որ երբ սխալ ընտրություններ ենք կատարում, մենք հեռանում ենք Երկնային Հորից, ինչպես ոչխարն է մոլորվում: Հետո հրավիրեք երեխային հետ բերել ոչխարին և վկայել, որ քանի որ Հիսուս Քրիստոսը տառապեց և մահացավ մեզ համար, Նա կարող է հետ բերել մեզ Երկնային Հոր մոտ: (Կարող եք ցույց տալ Հիսուսի հովիվ լինելու նկարը, օրինակ՝ նկար 64-ը Ավետարանի նկարների գրքում:)
-
Երեխաների հետ որևէ երգ երգեք Հիսուս Քրիստոսի մասին, օրինակ՝ «I Feel My Savior’s Love» (Children’s Songbook, 74–75): Օգնեք նրանց նկատել խաղաղության զգացումն ու սերը, որ նրանք զգում են երգելիս: Նաև նշեք երգի այն բառերը, որոնք նկարագրում են Փրկիչի սերը: Ինչպե՞ս կարող ենք Նրա սիրով կիսվել ուրիշների հետ:
Հիսուսը մահացել և հարություն է առել ինձ համար:
Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին սովորել, որ Հիսուս Քրիստոսի հարության շնորհիվ մենք և մեր սիրելիները մի օր հարություն կառնենք:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներին պատմեք Հիսուսի մահվան և Հարության մասին (տես Մարկոս 15–16): Օգտագործեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարները նկարներ 57–60 Ավետարանի նկարների գրքում, կամ «Chapter 54: Jesus Is Risen», New Testament Stories (pages 139–44), որպեսզի օգնեք երեխաներին պատկերացնել պատմությունը:
-
Օգնեք երեխաներին հասկանալ, որ հարություն նշանակում է, որ, երբ մենք մահանանք, մենք կրկին հավերժ կապրենք կատարյալ ֆիզիկական մարմիններով և այլևս երբեք չենք մահանա: Կիսվեք Հարության մասին ձեր վկայությունով և երեխաները թող աշխատեն այս շաբաթվա գործնական աշխատանքի էջի վրա: Հրավիրեք երեխաներին օգտագործել այն, որպեսզի իրենց ընտանիքների հետ կիսվեն Հիսուսի Հարության պատմությունով:
-
Երեխաների համար կարդացեք Ալմա 40․23։ Նրանց ցույց տվեք ձեր ձեռքը՝ ձեռնոց հագած: Բացատրեք, որ ձեր ձեռքը նման է հոգու, իսկ ձեռնոցը նման է ֆիզիկական մարմնի: Հանեք ձեռնոցը, որպեսզի ցույց տաք, որ երբ մենք մահանում ենք, մեր հոգին լքում է մեր մարմինը: Ձեռնոցը կրկին հագեք, որը կներկայացնի Հարությունը:
-
Երգեք որևէ երգ Հիսուս Քրիստոսի Հարության մասին, օրինակ՝ «Did Jesus Really Live Again?» կամ «Հիսուս հարյավ» (Children’s Songbook, 64, 70): Վկայեք, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք կրկին կապրենք և կատարյալ մարմիններ կունենանք մահանալուց հետո:
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Հիսուսը տառապեց ինձ համար։
Մինչ կուսումնասիրեք Փրկիչի Քավությունը, մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին հասկանալ, թե Փրկիչն ինչպես կարող է օրհնել և ամրացնել նրանց:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներին բաժանեք երեք խմբի և յուրաքանչյուր խմբի տվեք հետևյալ սուրբ գրությունններից որևէ հատված. Եսայիա 53.4–12, Ալմա 7.11–13 և Վարդապետություն և Ուխտեր 19.16–19: Հանձնարարեք երեխաներին փնտրել բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են այն բաները, որոնց համար Հիսուս Քրիստոսը տառապեց մեզ համար: Հանձնարարեք նրանց գրել իրենց պատասխանները գրատախտակին և կիսվել, թե ինչպես են վերաբերվում Փրկիչին այս սուրբ գրությունները կարդալուց հետո:
-
Պատրաստեք թերթիկներ: Դրանց մի կեսի վրա գրեք Հին Կտակարանի մարգարեությունների հղումներ Հիսուս Քրիստոսի մասին: Մյուս կեսի վրա գրեք Նոր Կտակարանի համապատասխան սուրբգրային հղումները այն մասին, թե ինչպես կատարվեցին այս մարգարեությունները։ (Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից թվարկում է որոշ օրինակներ։) Հրավիրեք երեխաներին կարդալ հատվածները և համեմատել մարգարեությունները իրենց կատարման հետ:
-
Օգնեք երեխաներին անգիր սովորել հավատո երրորդ հանգանակը: Այս սուրբ գրությունն ի՞նչ է ուսուցանում մեզ Հիսուս Քրիստոսի Քավության մասին և Իր զավակների համար Երկնային Հոր ծրագրի մասին:
-
Հարցրեք երեխաներին, թե ինչպես ինչ-որ մեկին կնկարագրեն Հիսուս Քրիստոսի Քավությունը։ Խրախուսեք նրանց օգտագործել սուրբ գրությունները, հիմները կամ նկարները, որպեսզի արտահայտեն Փրկիչի քավիչ զոհաբերության նշանակությունն իրենց համար: Ինչպե՞ս ենք օրհնված Փրկիչի քավության շնորհիվ:
Հիսուսը մահացել և հարություն է առել ինձ համար:
Հիսուս Քրիստոսի Հարության իրողությունը կարող է մեզ մեծ հույս և ուրախություն բերել, հատկապես, երբ մենք կորցնում ենք մեր սիրելիներին: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին սփոփանք գտնել Հարության մեջ:
Հնարավոր վարժություններ
-
Ցուցադրեք նկարներ 57–59 Ավետարանի նկարների գրքում: Խնդրեք երեխաներին նկարները համեմատել հետևյալ հատվածների հետ. Մատթեոս 27.29–38, Մատթեոս 27.59–60 և Հովհաննես 20.10–18: Ապա հրավիրեք երեխաներին իրենց բառերով պատմել Հիսուսի մահվան, թաղման և Հարության պատմությունը:
-
Երեխաների համար կարդացեք Հոբ 14.14: Խնդրեք մի քանի երեխաների կիսվել, թե ինչպես կպատասխանեին Հոբի հարցերին: Օգնեք նրանց գտնել սուրբ գրություններ, որոնք վկայում են Հարության մասին (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Հարություն», scriptures.ChurchofJesusChrist.org):
-
Երեխաների հետ կարդացեք Մովսես 1.39-ը։ Հարցրեք նրանց, թե ինչ տարբերություն կա «անմահության» և «հավերժական կյանքի» միջև: Հանձնարարեք նրանց պատասխաններ փնտրել «Հավերժական կյանք»-ի առաջին պարբերությունում (Ավետարանական թեմաներ, topics.ChurchofJesusChrist.org): Ովքե՞ր կստանան անմահություն: Ի՞նչ է պահանջվում հավերժական կյանք ստանալու համար: Կիսվեք ձեր վկայությամբ, որ այս երկու թանկագին պարգևները հնարավոր են Հիսուս Քրիստոսի քավության շնորհիվ:
-
Միասին երգեք Զատիկի մասին որևէ երգ կամ հիմն «He Sent His Son» (Children’s Songbook, 34–35) կամ «Հիսուս հարյավ» (Հիմներ, հ. 55): Խնդրեք երեխաներին տանը կիսվել, թե ինչ են զգում, երբ երգում են այս երգերը։ Այս երգերն ի՞նչ են ուսուցանում մեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։ Խրախուսեք երեխաներին գրել Փրկիչի մասին իրենց վկայությունները և դրանցով տանը կիսվել իրենց ընտանիքների հետ:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Որպեսզի օգնեք երեխաներին իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել դասարանում իրենց սովորածով, խրախուսեք նրանց այս շաբաթ տանը երգել Հիսուս Քրիստոսի քավության մասին որևէ երգ: