Ապրիլի 4-10-ը Ելից 14–17. «Կանգնեցէք, եւ տեսէք Եհովայի փրկութիւնը», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)
Ապրիլի 4-10-ը Ելից 14–17, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022
Ապրիլի 4-10-ը
Ելից 14-17
«Կանգնեցէք, եւ տեսէք Եհովայի փրկութիւնը»
Երբ կարդաք Ելից 14-17 բաժինները, գրի առեք ձեր ստացած հոգևոր տպավորությունները: Այդ տպավորությունները կօգնեն ձեզ ծրագրել և երեխաներին ուսուցանել ձեր սովորած սուրբ գրություններն ու ճշմարտությունները:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Ելից 14–17-ում շատ կան հիշարժան պատմություններ: Հրավիրեք մի քանի երեխաների կիսվել այս գլուխներից որևէ պատմությամբ, ինչպես նաև այդ պատմությունից իրենց սովորածով։
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Տերը ազատեց Մովսեսին և նրա ժողովրդին։
Կարմիր ծովի բաժանումը հրաշք էր, որը Մովսեսին և իսրայելացիներին ցույց տվեց, թե որքան հզոր է Տերը: Իմանալով Նրա զորության մասին՝ երեխաները կվստահեն Նրան։
Հնարավոր վարժություններ
-
Մտածեք եղանակներ, որպեսզի հետաքրքիր և հիշարժան եղանակներով պատմեք պատմությունը, թե իսրայելացիներն ինչպես հատեցին Կարմիր ծովը: Օրինակ՝ դուք կամ ծխի մեկ այլ անդամ կարող եք հագնվել ինչպես Մովսեսը՝ պատմելով պատմությունը Ելից 14.5, 9–10, 13–16, 19–22-ից: Երեխաները կարող են ձևացնել, որ աթոռները Կարմիր Ծովն են, և նրանք կարող են հետևել Մովսեսին ներկայացնող մարդուն, երբ նա ճանապարհ բացի իրենց համար: Կամ երեխաները կարող են ձևացնել, թե ջուրն են, և շարժվեն դեպի սենյակի տարբեր կողմերը, երբ Մովսեսը բաժանի նրանց: Նշեք, որ Տերը Մովսեսին զորություն տվեց բաժանելու ծովը, որպեսզի իսրայելացիները կարողանային ազատվել գերությունից:
-
Հրավիրեք երեխաներին գունավորել գործնական աշխատանքի էջը, երբ նրանց հետ կրկնեք Ելից 14.5–22 պատմությունը: Հետո նրանք կարող են աշխատել միասին և պատմել պատմությունը՝ օգտագործելով գործնական աշխատանքի էջը։
Ելից 15.23–25, 16.14–15, 17.1–6
Տերը կհոգա իմ կարիքները։
Պատմությունն այն մասին, որ Տերը անապատում սննդով և ջրով ապահովեց իսրայելացիներին, ուսուցանում է մեզ, որ նա կարող է հոգալ մեր կարիքները: Խորհեք, թե դուք ինչ կարող եք անել, որպեսզի երեխաներին ընդգրկեք այս պատմությունների յուրացման գործընթացում:
Հնարավոր վարժություններ
-
Օգնեք երեխաներին բեմականացնել իրադարձությունները Ելից 15.23–25, 16.14–15, 17.1–6 հատվածներից, ձևացնելով, որ Մովսեսն եք կամ իսրայելացիները: Եթե հնարավոր է, յուրաքանչյուր պատմությունը պատմելու համար դասարան բերեք որևէ առարկա, օրինակ՝ մի ճյուղ (Մեռայի ջրերը անուշացնելու համար), մի թաս կամ զամբյուղ (մանանայով լցնելու համար) և մի փայտ կամ քար (Քորեբում ջուր հանելու համար): Տերն ինչպե՞ս էր հոգ տանում իսրայելացիների մասին։ Ինչպե՞ս է Նա ներկայումս հոգ տանում մեզանից յուրաքանչյուրի համար:
-
Հակիրճ պատմեք պատմությունները հետևյալ հատվածներից Ելից 15.23–25, 16.14–15, 17.1–6 (տես նաև «Moses Leads Israel», Old Testament Stories): Երբ կիսվեք, խնդրեք երեխաներին այդ պատմությունները ներկայացնող նկարներ նկարել: Այս հատվածներից ի՞նչ ենք սովորում Աստծո մասին:
Ես կարող եմ աջակցել մեր մարգարեին։
Մովսես մարգարեի ձեռքերը բարձր պահելու Ահարոնի և Ովրի պատմությունը կարելի է համեմատել մեր ապրող մարգարեին աջակցելու մեր ջանքերի հետ:
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեք երեխաների կանգնել դասարանի առաջ և ներկայացնել Մովսեսին, Ահարոնին և Ովրեին, մինչ դուք պատմում եք Ելից 17.8–16-ի պատմությունը: Մենք ի՞նչ կարող ենք անել այսօր մեր մարգարեին օգնելու համար, ինչպես Ահարոնն ու Ովրը օգնեցին Մովսես մարգարեին:
-
Ցուցադրեք ապրող մարգարեի նկարը և հարցրեք երեխաներին, թե ով է նա։ Օգնեք երեխաներին հիշել մի քանի բաներ, որոնք մարգարեն վերջերս է ուսուցանել մեզ: Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ եղանակներով են հետևում մարգարեին: Միասին երգեք «Follow the Prophet» երգից մի քանի տուն, ներառյալ վերջինը (Children’s Songbook, 110–11):
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Ես կարող եմ սովորել միշտ հետևել Հոգուն։
Մովսեսը հայտնությամբ գիտեր, թե ինչպես առաջնորդել իսրայելացիներին Կարմիր ծովի միջով (տես Վարդապետություն և Ուխտեր 8.2–3): Այս պատմությունն ինչպե՞ս կարող է օգնել ձեր ուսուցանած երեխաներին սովորել գործել ըստ անձնական հայտնության:
Հնարավոր վարժություններ
-
Ցույց տվեք Մովսեսի նկարը, որտեղ նա բաժանում է Կարմիր ծովը այս շաբաթվա համառոտ շարադրանքից Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում: Խնդրեք երեխաներին կրկնել Ելից 14.5–22-ը և կիսվել այս պատմության մասին իրենց իմացածով: Ի՞նչ են Վարդապետություն և Ուխտեր 8.2-3-ը ավելացնում այդ պատմության մասին մեր հասկացողությանը: Պատմեք մի փորձառության մասին, երբ Սուրբ Հոգին ինչ-որ բան է ասել ձեր մտքին ու սրտին, և հրավիրեք երեխաներին խոսել իրենց փորձառությունների մասին։
-
Երեխաներին հիշեցրեք Նեփիի պատմությունը, որտեղ նա հետևում է Հոգուն, երբ գնում է ձեռք բերելու արույրե թիթեղները (տես 1 Նեփի 4.1–6): Օգնեք երեխաներին հասկանալ, որ Մովսեսը նույնպես պետք է հետևեր Հոգուն, երբ նա իր ժողովրդին առաջնորդում էր Կարմիր ծովի միջով: Օգնեք երեխաներին նոր տուն ավելացնել «Nephi’s Courage» (Children’s Songbook, 120–21) երգում այն մասին, թե Տերն ինչպես ուղի պատրաստեց Մովսեսի համար, երբ նա քաջություն ցուցադրեց և հետևեց Հոգուն: Միասին երգեք նոր տունը:
Ելից 15.23–25, 16.14–15, 17.1–6
Տերը կհոգա իմ կարիքները։
Եթե մենք դիմենք Հիսուս Քրիստոսին, Նա կօգնի մեզ մեր կյանքի դժվար ժամանակներում, ճիշտ այնպես, ինչպես Նա օգնեց Իսրայելի զավակներին:
Հնարավոր վարժություններ
-
Դասարանը բաժանեք զույգերի կամ փոքր խմբերի և հանձնարարեք յուրաքանչյուր խմբին կարդալ հետևյալ հատվածներից մեկը. Ելից 15.23–25, 16.14–15, 17.1–6: Հանձնարարեք յուրաքանչյուր խմբին նկարել այս հատվածներից իրենց կարդացածը, իսկ հետո խնդրեք դասարանի մյուս անդամներին կռահել, թե նրանք ինչ են նկարել; Օգնեք երեխաներին բացահայտել, թե այս պատմություններն ինչ են ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին: Մարդիկ ի՞նչ փորձություններ ունեն այսօր։ Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը ինչպե՞ս են օգնում են մեզ մեր փորձությունների ժամանակ։
-
Երբ կրկնեք այս պատմությունները, հարցրեք երեխաներին, թե հացն ու ջուրը ինչու էին այդքան կարևոր Իսրայելի զավակների համար: Ի՞նչ կարող էր պատահել, եթե նրանք չունենային այս բաները։ Օգնեք երեխաներին հասկանալ, որ հաղորդության հացն ու ջուրը հոգևորապես անհրաժեշտ են մեզ համար (տես Հովհաննես 4.13–14, 6.35, 48–51): Խնդրեք երեխաներին կիսվել հաղորդության մասին իրենց զգացումներով:
Մենք օրհնվում ենք, երբ աջակցում ենք մեր Եկեղեցու ղեկավարներին:
Իսրայելի զավակները հաղթեցին Ամաղեկի դեմ պատերազմում միայն այն ժամանակ, երբ Մովսեսը իր ձեռքերը երկինք բարձրացրեց: Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մեր ղեկավարներին աջակցելու մասին։
Հնարավոր վարժություններ
-
Որպեսզի օգնեք երեխաներին կրկնել պատմությունը Ելից 17.8–16-ից, գրատախտակին գրեք. Ո՞վ օգնեց Մովսեսին պատերազմում: Նրանք ի՞նչ արեցին: Ինչպիսի՞ն էր արդյունքը: Հանձնարարեք երեխաներին գտնել պատասխանները այդ հատվածներում։ Այս պատմությունն ի՞նչ է ուսուցանում այն մասին, թե մենք ինչպե՞ս կարող ենք օգնել Աստծո արքայության հաղթանակին։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի աջակցենք, հաստատենք և հետևենք մեր Եկեղեցու ղեկավարներին:
-
Հրավիրեք երեխաներին կարդալ Ելից 17.8–16-ը և նկարել իրենց կարդացածը: Խրախուսեք նրանց իրենց նկարների վրա գրել մի ուղերձ, որ նրանք սովորել են իրենց պատմությունից: Սա ինչո՞ւ է կարևոր ուղերձ մեզ համար այսօր:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Երեխաներին խնդրեք ընտրել այսօրվա ձեր քննարկած պատմություններից մեկը: Օգնեք երեխաներին մտածել մի բանի մասին, որը նրանք կարող են անել հաջորդ շաբաթ, որպեսզի կիրառեն այդ պատմությունից քաղած դասը։