Հին Կտակարան 2022
Ապրիլի 4-10-ը Ելից 14–17. «Լուռ կացէք եւ տեսէք Եհովայի փրկութիւնը»


Ապրիլի 4-10-ը Ելից 14–17. «Լուռ կացէք, եւ տեսէք Եհովայի փրկութիւնը» Ե՛կ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին կտակարան 2022թ. (2021)

Ապրիլի 4-10-ը Ելից 14–17, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
Կարմիր ծով

Կարմիր ծովը

Ապրիլի 4-10-ը

Ելից 14-17

«Լուռ կացէք եւ տեսէք Եհովայի փրկութիւնը»

Տերը պատվիրեց Մովսեսին իր փորձառությունների մասին գրել. «գրքումը հիշատակի համար և Յեսուի ականջը գցել» (Ելից 17.14): Նմանապես, ձեր հոգևոր փորձառությունների արձանագրումը կօգնի ձեզ և ձեր սիրելիներին հիշել Տիրոջ բարությունը:

Գրի առեք ձեր տպավորությունները

Իսրայելացիները թակարդի մեջ էին: Մի կողմում Կարմիր ծովն էր, իսկ մյուս կողմում փարավոնի առաջ ընթացող բանակն էր: Նրանց փախուստը Եգիպտոսից, թվում էր, կարճատև էր լինելու: Բայց Աստված մի ուղերձ ուներ իսրայելացիների համար, որը Նա կամենում էր, որ նրանք հիշեին սերունդներ շարունակ. «Մի վախիք: … Եհովան ձեզ համար պիտի պատերազմէ» (Ելից 14.13–14):

Այդ ժամանակից սկսած, երբ Աստծո ժողովուրդը հավատքի և քաջության կարիք է ունեցել, նրանք հաճախ են դիմել Իսրայելի ազատագրման մասին այս պատմությանը: Երբ Նեփին կամեցավ ոգեշնչել իր եղբայրներին, նա ասաց. «Եկեք վերադառնանք. եկեք ուժեղ լինենք, ինչպես Մովսեսը. քանի որ նա իսկապես հրամայեց Կարմիր ծովի ջրերին, և դրանք բաժանվեցին այս ու այն կողմ, և մեր հայրերը դուրս եկան գերությունից նրա միջով՝ չոր գետնի վրայով» (1 Նեփի 4.2): Երբ թագավոր Լիմքին կամեցավ, որ իր գերյալ ժողովուրդը «բարձրացնեին [իրենց] գլուխները և ուրախանային», նա հիշեցրեց նրանց այս նույն պատմությունը (Մոսիա 7.19): Երբ Ալման կամեցավ վկայել իր որդուն Աստծո զորության մասին, նա նույնպես անդրադարձավ այս պատմությանը (տես Ալմա 36.28): Եվ երբ մենք կարիք ունենք ազատագրման, երբ կարիք ունենք մի քիչ ավելի շատ հավատքի, երբ մենք կարիք ունենք «լուռ կենալ, և տեսնել Եհովայի փրկությունը», մենք կարող ենք հիշել, թե ինչպես «Եհովան այն օրը Եգիպտացիների ձեռքիցն ազատեց Իսրայէլին» (Ելից 14.13, 30):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ելից 14

Աստված զորություն ունի ազատելու ինձ

Երբ կարդաք Ելից 14.1–10-ը, պատկերացրեք, թե իսրայելացիներն ինչ զգացին, երբ տեսան, որ փարավոնի բանակը մնաց ջրի տակ: Հավանաբար դուք զգում եք, որ մի դժվարին մարտահրավերի դիմակայելու ժամանակ գոյատևման համար հրաշքի կարիք ունեք: Ի՞նչ եք սովորում Ելից 14.13–31-ից, որի օգնությամբ կարող եք ձգտել Աստծո ազատագրմանը ձեր կյանքում: Ի՞նչ եք սովորել այն ուղիների մասին, որոնցով Աստված ազատում է ընձեռում կործանումից: Խորհեք, թե ինչպե՞ս եք տեսել Նրա ազատման զորությունը ձեր կյանքում:

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 8.2–3, Լ. Թոմ Փերի, «Ազատման զորությունը», Լիահոնա, մայիս 2012, 94–97, Bible Maps, no. 2, “Israel’s Exodus from Egypt and Entry into Canaan»:

Ելից 15.22-27

Տերը կարող է դառը բաները քաղցր դարձնել։

Երբ կարդաք Ելից 15.22–27 հատվածները դեպի խոստումի երկիր Իսրայելի ճամփորդությունների մասին, մտածեք այն բաների մասին ձեր կյանքում, որոնք ձեզ «դառն» են թվացել՝ ինչպես Մեռայի ջրերը: Մտածեք հետևյալ հարցերի մասին, երբ խորհեք այս հատվածների շուրջ. Ինչպե՞ս կարող է Տերը դառը բաները քաղցր դարձնել ձեր կյանքում: Ի՞նչ արժեք են ունեցել այս փորձառությունները ձեր կյանքում: Ի՞նչ են 26 և 27 հատվածները հուշում այն մասին, թե ինչպես է Տերն օրհնում մեզ, երբ մենք ականջ ենք դնում Նրա ձայնին:

Ելից 15.23–27, 16.1–15, 17.1–7

Ես կարող եմ վստահել Տիրոջը, նույնիսկ, դժվարին ժամանակներում։

Իսրայելացիներին քննադատելը գայթակղիչ է, քանի որ նրանք տրտնջում էին կամ դժգոհում, երբ նրանց հանգամանքները դժվարանում էին, նույնիսկ, այն ամենից հետո, ինչ Աստված արեց նրանց համար: Բայց, երբ դուք կարդում եք Ելից 15.23–27, 16.1–15, 17.1–7հատվածները, մտածեք, թե արդյոք ինքներդ երբևէ արել եք նույն բանը: Ի՞նչ եք սովորում իսրայելացիների այդ փորձառություններից, որոնք կարող են օգնել ձեզ ավելի քիչ տրտնջալ և լիովին վստահել Աստծուն: Օրինակ. ի՞նչ տարբերություններ եք նկատում, թե ինչպես էին իսրայելացիները արձագանքում դժվարություններին, և ինչպես էր Մովսեսն արձագանքում: Այդ հատվածներն ի՞նչ են ուսուցանում Աստծո մասին։

Տես նաև 1 Նեփի 2.11–12, «Տրտնջալու մեղքը» (տեսաֆիլմ), ChurchofJesusChrist.org:

Նկար
մանանա հավաքող կին

Աստված մանանայով կերակրեց իսրայելացիներին ֆիզիկապես, սակայն մենք կարիք ունենք նաև ամենօրյա հոգևոր սնուցման: Որմնանկար` ըստ Լեոպոլդ Բրուքների

Ելից 16

Ես պետք է ամենօրյա հոգևոր սնուցում փնտրեմ

Կան շատ հոգևոր դասեր, որոնք կարող ենք սովորել մանանայի հրաշքից, որը գտնվում է Ելից 16-ում: Ուշադրություն դարձրեք մանրամասն հրահանգներին, որոնք տրվել էին իսրայելացիներին այն մասին, թե ինչպես հավաքեին, օգտագործեին և պահպանեին մանանան (տես Ելից 16.16, 19, 22–26): Ի՞նչ եք գտնում այս հրահանգներում, որոնք վերաբերում են ձեզ, երբ ամեն օր որոնում եք հոգևոր սնուցում:

Տես նաև Հովհաննես 6.31–35, 48–58 և տեսաֆիլմեր “Daily Bread: Pattern,” “Daily Bread: Experience,” and “Daily Bread: Change” (ChurchofJesusChrist.org):

Ելից 17.1-7

Հիսուս Քրիստոսը իմ հոգևոր վեմն է և կենդանի ջուրը:

Մտածեք Փրկիչի մասին, երբ կարդաք Ելից 17.1-7հատվածները: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը նման ժայռի ձեզ համար (տես Սաղմոս 62.6–7, Հելաման 5.12): Ինչպե՞ս է Նա նման ջրի (տես Հովհաննես 4.10–14, Ա Կորնթացիս 10.1–4, 1 Նեփի 11.25):

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ելից 14.18-22:Ձեր ընտանիքի անդամներին գուցե դուր գա «բաժանել» ջուրը ամանի մեջ կամ լոգարանում, ինչպես Մովսեսը բաժանեց Կարմիր ծովը: Օգնեք նրանց հասկանալ, որ Կարմիր ծովը չէր կարող բաժանվել առանց Աստծո զորության: Ինչպե՞ս ենք տեսել Աստծո զորությունը մեր կյանքում և մեր նախնիների կյանքում:

Ելից 15.1-21:Կարմիր ծովը հրաշքով անցնելուց հետո իսրայելացիները երգեցին գովերգը, որը հայտնի է որպես Մովսեսի երգ և գտնվում է Ելից 15.1–21-ում: Ընտանիքով որոնեք այս հատվածները այն արտահայտությունների համար, որոնք վկայում են, թե Աստված ինչ արեց իսրայելացիների համար և այլ իմաստալի արտահայտություններ: Ապա կարող եք երգել մի օրհներգ, որը հիշեցնում է ձեր ընտանիքին, թե ինչ է Աստված արել ձեզ համար:

Ելից 16.1–5, 17.1–7: Ելից 16.1–5-ը և 17.1–7-ը կարդալով, կարող եք քննարկում սկսել Փրկիչի մասին՝որպես Կյանքի Հաց, որպես Կենդանի ջուր և որպես մեր Վեմ: Ինչպե՞ս են այդ պատմությունները հիշեցնում մեզ այն մասին, թե Հիսուս Քրիստոսն ինչ արեց մեզ համար: Որպես ձեր քննարկման մաս, կարող եք կարդալ Հովհաննես 4.10–14, 6.29–35, 48–51, Հելաման 5.12, Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79-ը:

Ելից 17.8–16:Դուք կարող եք բեմադրել Ահարոնի և Ովրի պատմությունը, ովքեր վեր պահեցին Մովսեսի ձեռքերը, և քննարկել, թե դա ինչպես կարող է խորհրդանշել, թե ինչպես ենք հաստատում նրանց, ում Աստված է կանչել մեզ առաջնորդելու: Դուք կարող եք նաև հակադրել Ահարոնի և Ովրի օրինակը Մովսեսի դեմ տրտնջացող իսրայելացիների հետ, որը (նկարագրվում է 15–17 գլուխներում): Ի՞նչ եղանակներով կարող ենք օգնել և հաստատել մեր առաջնորդներին: Ի՞նչ օրհնություններ են գալիս մեզ և մեր առաջնորդներին, երբ մենք անում ենք այդ:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համարձեռնարկից:

Առաջարկվող երգ. «Փրկիչն Իսրայելի», Հիմներ և մանկական երգեր, էջ 5։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Փնտրեք ձեր սեփական հոգևոր ներըմբռնումները։ Ձեր անձնական և ընտանեկան ուսումնասիրության մեջ մի սահմանափակեք ձեզ այս ուսումնասիրության համառոտ շարադրանքումընդգծված հատվածներով: Այս գլուխներում Տերը, հավանաբար, ուղերձներ ունի ձեզ համար, որոնք շեշտադրված չեն այստեղ: Աղոթքով փնտրեք ոգեշնչում:

Նկար
Մովսեսը բաժանում է Կարմիր ծովը

Մովսեսը բաժանում է Կարմիր ծովը, ըստ Ռոբերթ Թ. Բարեթի

Տպել