Հին Կտակարան 2022
Ապրիլի 18-24-ը Ելից 18–20. «Եհովայի բոլոր ասածները կանենք»


Ապրիլի 18-24-ը Ելից 18-20. «Եհովայի բոլոր ասածները կանենք» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Հին Կտակարան 2022 (2021)

Ապրիլի 18-24-ը Ելից 18-20, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
լեռ

Լեռ Եգիպտոսում, որն ըստ ավանդության, Սինայ սարն է:

Ապրիլի 18-24-ը

Ելից 18-20

«Եհովայի բոլոր ասածները կանենք»

Քույր Միշել Քրեյգն ուսուցանել է. «Որպես [Հիսուս Քրիստոսի] հավատարիմ աշակերտ, դուք կարող եք ստանալ անձնական ոգեշնչում և հայտնություն Նրա պատվիրանների համաձայն, որոնք կանխատեսված են ձեզ համար» («Հոգևոր կարողություն», Լիահոնա, նոյեմբեր 2019, 21): Գրեք և գործեք համաձայն այն ոգեշնչման, որը դուք ստանում եք, երբ կարդում եք Ելից 18–20-ը։

Գրի առեք ձեր տպավորությունները

Եգիպտոսից մինչև Սինայ լեռան ստորոտը կատարած իսրայելացիների ճամփորդությունը լի էր հրաշքներով՝ Տիրոջ անզուգական զորության, սիրո և ողորմության անհերքելի դրսևորումներով: Այնուամենայնիվ, Տերն օրհնություններ ուներ նրանց համար, որոնք չէին սահմանափակվում Եգիպտոսից իրենց ազատագրելով և իրենց ֆիզիկական քաղցն ու ծարավը հագեցնելով: Նա ցանկանում էր, որ նրանք դառնան Իր ուխտի ժողովուրդը, Իր «սեպհական ժողովուրդը» և «սուրբ ազգը» (Ելից 19.5–6): Այսօր այս ուխտի օրհնությունները տարածվում են միայն մեկ ազգի կամ ժողովրդի սահմաններից դուրս: Աստված կամենում է, որ իր բոլոր զավակները դառնան Իր ուխտի ժողովուրդը, «իսկապես հնազանդվեն Իր ձայնին և պահեն [Իր] ուխտը» (Ելից 19.5), քանի որ Նա ցույց է տալիս Իր ողորմությունը «հազարավոր նրանց, ովքեր սիրում են [Նրան] և պահում [Նրա] պատվիրանները» (Ելից 20.6):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ելից 18.13–26

Ես կարող եմ Տիրոջ աշխատանքը կատարելու «բեռը կրել»։

Երբ կարդաք Յոթորից` իր աներոջից, Մովսեսի ստացած խորհուրդը, կարող եք, խորհել, թե ինչպես նման լինել «հավատարիմ մարդկանց» (երբեմն թարգմանվում է որպես «վստահության արժանի» մարդիկ), որը նկարագրվում է հատված 21-ում: Ինչպե՞ս կարող եք Եկեղեցու ձեր ղեկավարների «բեռը կրել» (հատված 22): Օրինակ, ինչպե՞ս կարելի է այս խորհուրդը կիրառել ձեր սպասավորման ջանքերի ժամանակ:

Դուք կարող եք նաև մտածել, թե արդյո՞ք երբեմն նմանվում եք Մովսեսին՝ փորձելով չափազանց շատ գործեր կատարել: Ինչպե՞ս կարող է Յոթորի խորհուրդը վերաբերել ձեզ:

Տես նաև Մոսիա 4.27, Հենրի Բ. Այրինգ, «Խնամատարներ», Լիահոնա, նոյեմբեր 2012, 121–24:

Նկար
տղամարդը սեղմում է կնոջ ձեռքը

Ուրիշներին սպասավորելը Տիրոջ գործին մասնակցելու ուղիներից մեկն է:

Ելից 19.3-6

Տիրոջ ուխտի ժողովուրդը Նրա համար գանձ է

Ի՞նչ է նշանակում ձեզ համար լինել Տիրոջ «սեպհական ժողովուրդը» (Ելից 19.5): Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը առաջարկել է այս արտահայտության մի բացատրություն. «Հին Կտակարանում Եբրայերեն դարձվածքը, որից peculiar բառն է թարգմանվել segullah, բառն է, որը նշանակում է «արժեքավոր ունեցվածք», կամ «գանձ»: … Մեզ համար Տիրոջ ծաների կողմից որպես Նրա յուրահատուկ ժողովուրդ համարվելը բարձրակարգ հաճոյախոսություն է»: («Ուխտի զավակներ», Ensign, մայիս 1995, 34): Ձեր ապրելակերպի վրա ինչպե՞ս է ազդում այն գիտելիքը, որ ձեր ուխտերը պահելը դարձնում է ձեզ «սեպհական ժողովուրդ»:

Տես նաև Գերիթ Վ. Գոնգ, «Պատկանելություն ուխտին», Լիահոնա, նոյեմբեր 2019, 80–83:

Ելից 19.10–11, 17

Սրբազան փորձառությունները պահանջում են նախապատրաստվածություն:

Տերն ասաց Մովսեսին, որ Իսրայելի զավակները պետք է պատրաստվեն մինչև «Աստծո հետ հանդիպելը» (Ելից 19.10–11, 17) և պահեն ուխտը Նրա հետ (տես Ելից 19.5): Ի՞նչ եք անում ձեր կյանքի սրբազան փորձառություններին նախապատրաստվելու համար, ինչպես օրինակ՝ տաճար հաճախելու կամհաղորդությունից ճաշակելու համար: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ավելի լիարժեք նախապատրաստվեք այդ փորձառությունների համար: Մտածեք այլ հոգևոր միջոցառումների մասին, որոնք պահանջում են նախապատրաստվածություն, և խորհեք, թե նախապատրատումն ինչպե՞ս կարող է ազդել ձեր փորձառության վրա:

Ելից 20

Աստված ողորմած է:

Երբ կարդաք Ելից 20-ը, նշեք, թե ըստ ձեզ, տասը պատվիրաններից որի՞ն եք հնազանդվում, և որի՞ն ավելի հավատարմորեն կհնազանդվեիք:լ: Կարող եք ընտրել մեկ պատվիրան, որպեսզի աշխատեք դրա վրա, իսկ հետո ավելի մանրամասն ուսումնասիրեք այն՝ կարդալով առնչվող սուրբ գրությունները (տես Սուրբ Գրքերի Ուղեցույցը scriptures.ChurchofJesusChrist.org-ում) կամ համաժողովի ուղերձները (տես թեմաների բաժինը conference.ChurchofJesusChrist.org-ում): Նկատի ունեցեք ներառել ձեր ուսումնասիրության մեջ այն օրհնությունները, որոնք գալիս են նրանց, ովքեր հնազանդվում են պատվիրաններին: Ինչպե՞ս են այդ օրհնությունները ցույց տալիս Աստծո ողորմածությունը և սերը ձեր հանդեպ:

Տես նաև Քերոլ Մ. Սթիվենս, ««Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք»», Լիահոնա նոյեմբեր 2015, 118–20:

Ելից 20.1-7

Կարևոր է, որ ես Տիրոջը առաջին տեղում դնեմ իմ կյանքում:

Ելից 20.1–7-ի ընթերցումը կարող է հուշել ձեզ մտածել ձեր կյանքի առաջնահերթությունների մասին, ապա կարող եք կազմել դրանց ցուցակը: Որո՞նք են մի քանի հնարավոր «աստվածները» կամ «քանդակած պատկեր[ներ]ը» (Ելից 20.3–4), որոնք գուցե գայթակղվեք Աստծուց առաջ դնել: Տիրոջն առաջին տեղում դնելով, ինչպե՞ս կարող եք օգնել ձեզ ձեր կյանքի մյուս կարևոր հարցերում: Ի՞նչ եք ոգեշնչվում անել, որպեսզի ավելի շատ կենտրոնանաք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վրա:

Տես նաև Դալլին Հ. Օուքս, «Ուրիշ աստվածներ չունենաս», Լիահոնա, նոյեմբեր 2013, 72–75:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ելից 18:8–12:Ի՞նչ ներգործություն ունեցավ Աստծո ազատագրման մասին Մովսեսի վկայությունը Յոթորի վրա: Ի՞նչ մեծ բաներ է Տերն արել մեր ընտանիքի համար։ Ո՞ւմ հետ կարող ենք կիսվել մեր փորձառություններով: Ինչպե՞ս կարող ենք պահպանել այդ փորձառությունները` ապագա սերունդների համար:

Ելից 18,13-26:Այս հատվածները կարող են ոգեշնչել ձեր ընտանիքին` մտածել ձեր տեղական Եկեղեցու ղեկավարների ծառայության մասին, օրինակ՝ եպիսկոպոսի, երիտասարդների ղեկավարի կամ Երեխաների միության ուսուցիչների մասին: Նրանք ի՞նչ պարտականություններ ունեն, որոնք թվում են «խիստ ծանր» (Ելից 18.18), և մարդը մենակ չի կարող անել:: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք թեթևացնել նրանց բեռները:

Ելից 20.3-17:Մի իմաստալի եղանակ մտածեք՝ ընտանիքով տասը պատվիրանները քննարկելու համար: Օրինակ՝ կարող եք գրել տասը պատվիրանները Ելից 20.3–17-ից տասը թերթիկների վրա: Ապա ընտանիքի անդամները կարող են տեսակավորել դրանք երկու խմբի. (1) պատվել Աստծուն և (2) սիրել ուրիշներին (տես նաև Մատթեոս 22.36–40): Այս շաբաթվա ընթացքում դուք կարող եք ամեն օր նշել մի հատված և ավելի մանրամասն միասին քննարկել այն: Օրինակ, ինչպե՞ս է զորանում մեր ընտանիքը՝ հնազանդվելով այս պատվիրանին: Ինչպե՞ս Փրկիչը հնազանդվեց դրան:

Ելից 20.12 Ելից 20.12-ըավելի լավ հասկանալու համար օգտակար կլինիլ, եթե ձեր ընտանիքը նայի «պատվել» բառի սահմանումները: Ապա ընտանիքի անդամները կարող են կազմել մի քանի գործերի ցուցակ, որոնք կարող ենք անել` մեր ծնողներին պատվելու համար: Կարող եք երգել մի երգ ծնողներին պատվելու մասին, օրինակ՝ Quickly I’ll Obey (Children’s Songbook, 197), իսկ հետո օգտագործեք ձեր ցուցակի գաղափարներից մի քանիսը և նոր քառատողեր գրեք երգի համար:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համարձեռնարկում։

Առաջարկվող երգ․ «Պահիր պատվիրանները», Հիմներ և մանկական երգեր, 68։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Գտեք ժամանակ, որը հարմար է ձեզ համար։ Հաճախ հեշտ է սովորել, երբ դուք կարողանում եք ուսումնասիրել սուրբ գրություններն առանց ընդհատելու: Ձեզ հարմար ժամանակ գտեք և ամեն օր հնարավորինս հետևողականորեն ուսումնասիրեք այդ ժամին:

Նկար
Մովսեսը՝ քարե տախտակները ձեռքին

Մովսեսը՝ քարե տախտակները ձեռքին, ըստ Սեմ Լոլորի

Տպել