Հին Կտակարան 2022
Ապրիլի 25-ից մայիսի 1-ը Ելից 24, 31–34․ «Իմ երեսը պիտի գնայ»


Ապրիլի 25-ից մայիսի 1-ը Ելից 24, 31–34․ «Իմ երեսը պիտի գնայ», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Հին Կտակարան 2022 (2021)

Ապրիլի 25-ից մայիսի 1-ը Ելից 24, 31-34, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
Եհովան հայտնվում է Մովսեսին և Իսրայելի երեցներին

Եհովան հայտնվում է Մովսեսին և Իսրայելի 70 երեցներին, նկարը՝ Ջերի Հարստոնի

Ապրիլի 25-ից մայիսի 1-ը

Ելից 24, 31–34

«Իմ երեսը պիտի գնայ»

Սուրբ գրությունների ոչ բոլոր իմաստալի սկզբունքները կարող են լուսաբանվել այս համառոտ շարադրանքներում: Լսեք Հոգուն, ով կօգնի կենտրոնանալ ձեզ անհրաժեշտ ճշմարտությունների վրա:

Գրի առեք ձեր տպավորությունները

Պատճառ կար հուսալու, որ Իսրայելի զավակները հավատարիմ կմնան Աստծուն այն բանից հետո, երբ Նա նրանց հայտնեց Իր օրենքը (տես Ելից 20–23)։ Թեպետ նախկինում նրանք տրտնջացին և անվճռականություն ցուցաբերեցին, սակայն, երբ Մովսեսը կարդաց օրենքը Սինայ սարի ստորոտում, նրանք կապեցին այս ուխտը. «Եհովայի բոլոր ասածը կանենք և կլսենք» (Ելից 24․7)։ Հետո Աստված կանչեց Մովսեսին սարի վրա և ասաց, որ նա խորան կառուցի, որ «իրենց մեջ բնակվեմ» (Ելից 25․8, տես գլուխներ 25–30

Բայց մինչ Մովսեսը սարի գագաթին էր և սովորում էր, թե ինչպես Աստված կարող է բնակվել իսրայելացիների մեջ, իսրայելացիները դրա փոխարեն սարի ստորոտում պատրաստում էին ոսկե կուռք, որպեսզի երկրպագեն դրան։ Նրանք նոր էին խոստացել «ուրիշ աստվածներ չունենալ», բայց «շուտով խոտորեցին» Աստծո պատվիրաններից (Ելից 20․3, 32․8, տես նաև Ելից 24․3)։ Զարմանալի շրջադարձ էր, բայց մենք փորձից գիտենք, որ վախն ու կասկածը երբեմն կարող են հաղթել հավատին և նվիրվածությանը: Երբ մենք փնտրում ենք Տիրոջ ներկայությունը մեր կյանքում, քաջալերում է այն միտքը, որ Տերը չհուսահատվեց հին Իսրայելից, և Նա չի հրաժարվի մեզանից, որովհետև Նա «ողորմած եւ գթած՝ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով» (Ելից 34․6

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ելից 24․1–11

Իմ ուխտերը ցույց են տալիս Աստծո օրենքին հնազանդվելու իմ պատրաստակամությունը

Երբ կարդաք Ելից 24․3–8-ը իսրայելացիների մասին, որոնք ուխտ էին կապել հնազանդվել Աստծո օրենքին, ձեր մտքերը կարող են դառնալ դեպի Աստծո հետ կապած ձեր ուխտերը: Իսրայելի ուխտը ներառում էր ծեսեր, որոնք տարբերվում են այն ծեսերից, որոնք Աստված պահանջում է այսօր, բայց կարող եք նկատել որոշ նմանություններ, հատկապես, եթե հաշվի առնեք այս ծեսերով խորհրդանշված հավերժական ճշմարտությունները:

Օրինակ՝ 4, 5, և 8-րդ հատվածներում նշվում է զոհասեղանը, կենդանիների զոհաբերությունները և արյունը: Ի՞նչ կարող էին խորհրդանշել դրանք, և ինչպե՞ս են դրանք վերաբերում ձեր ուխտերին: Ինչպե՞ս կարող են ձեր ուխտերն օգնել ձեզ կատարել «Եհովայի բոլոր ասածը և լսածը» (հատված 7

Տես նաև Մովսես 5․4–9, Բեքի Քրեյվեն «Զգոնությունն ի հակադրություն անլուրջ վերաբերմունքի», Լիահոնա, մայիս 2019, 9–11։

Ելից 32-34

Մեղքը հեռացնում է Աստծուց, բայց Նա ետդարձի ճանապարհ է առաջարկում

Մտածելով, թե իրենց ուխտերը խախտելով իսրայելացիներն ինչպես այդքան արագ «ապականվեցին» (Ելից 32․7), մենք կարող ենք խուսափել նմանատիպ սխալներից: Երբ կարդաք Ելից 32․1–8-ը, փորձեք ձեզ դնել իսրայելացիների տեղը. դուք անապատում եք, իսկ Մովսեսն արդեն 40 օր բացակայում է, և չգիտեք՝ արդյո՞ք կվերադառնա, ե՞րբ կվերադառնա, իսկ ձեզ քանանացիների հետ առճակատում է սպասվում խոստումի երկրի համար (տես նաև Ելից 23․22–31)։ Ձեր կարծիքով, ինչի՞ համար էին իսրայելացիները ցանկանում ոսկե կուռք ունենալ: Ինչո՞ւ էր իսրայելացիների մեղքն այդքան լուրջ։ Այս հատվածները կարող են հուշել ձեզ խորհել այն եղանակների մասին, որոնք կարող են ստիպել, որ դուք Փրկիչի փոխարեն վստահեք մեկ ուրիշի կամ մեկ այլ բանի: Արդյոք կա՞ ինչ-որ բան, որ դուք ցանկանում եք իրագործել, որպեսզի կարողանաք Աստծուն ավելի մեծ առաջնահերթություն տալ ձեր կյանքում: Տիրոջն ուղղված Մովսեսի աղոթքում ի՞նչն է ոգեշնչում ձեզ Ելից 33․11–17։

Թեպետ իսրայելացիների մեղքը լուրջ էր, այս պատմությունը ներառում է նաև Աստծո ողորմության և ներման ուղերձ: Ելից 34․1–10 հատվածներն ի՞նչ են ձեզ ուսուցանում Փրկիչի մասին։ Ինչպե՞ս են հանուն իսրայելացիների Մովսեսի կատարած գործերը ձեզ հիշեցնում այն մասին, ինչ Հիսուս Քրիստոսն արեց բոլոր մարդկանց համար (տես Ելից 32․30–32, Մոսիա 14․4–8, 15․9, Վարդապետություն և Ուխտեր 45․3–5

Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ելից 34.1-2 (Աստվածաշնչի հավելվածում)

Ո՞րն էր Մովսեսի պատրաստած երկու զույգ քարե տախտակների միջև տարբերությունը

Երբ Մովսեսը սարից իջավ, բերեց քարե տախտակների վրա գրված օրենքը: Տեղեկանալով, որ իսրայելացիները խախտել են իրենց ուխտը, Մովսեսը կոտրեց տախտակները (տես Ելից 31․18, 32․19)։ Ավելի ուշ, Աստված Մովսեսին պատվիրեց պատրաստել մեկ այլ զույգ քարե տախտակներ և դրանք հետ տանել դեպի սարը (տես Ելից 34․1–4Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ելից 34.1-2-ը (Աստվածաշնչի հավելվածում) պարզաբանում է, որ քարե տախտակների առաջին զույգը ներառում էր Աստծո «սրբագույն կարգի» կամ Մելքիսեդեկյան քահանայության արարողությունները: Երկրորդ զույգը ներառում էր «մարմնավոր պատվիրանների օրենքը»: Սա ավելի փոքր օրենք էր, որը սպասավորվում էր «փոքրագույն քահանայության» կողմից (տես Վարդապետություն և Ուխտեր 84․17–27), որի նպատակն էր իսրայելացիներին պատրաստել մեծագույն օրենքի և ավելի մեծ քահանայության համար, որպեսզի նրանք ավելի լիարժեք մտնեն Աստծո ներկայությունը:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ելից 31․12–13, 16–17։Այս հատվածները կարդալուց հետո գուցե ձեր ընտանիքը կարող է քննարկել հանգստության օրվա մեր պահվածքի մասին Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի տված հարցը․ «Ի՞նչ նշան կփոխանցեք Տիրոջը, որպեսզի ցույց տաք ձեր սերը Նրա հանդեպ»: («Կիրակին բերկրանք է», Լիահոնա, մայիս 2015, 130)։ Ձեր ընտանիքը կարող է որոշ նշաններ տեղադրել ձեր տան անկյուններում՝ հիշեցնելով, թե ինչպես եք հանգստության օրը սեր ցույց տալու Տիրոջ հանդեպ: (Տես նաև տեսանյութի հավաքածուն՝ “Sabbath Day—At Home” [ChurchofJesusChrist.org]։)

Նկար
մարդիկ քայլում են եկեղեցու դիմաց

Պատվելով հանգստության օրը՝ մենք ցույց ենք տալիս մեր սերը Տիրոջ հանդեպ:

Ելից 32․1-8Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին քննարկել, թե ինչպես էին իսրայելացիները երես դարձրել Աստծուց, հատակին մի արահետ գծեք (կամ գտեք մեկը ձեր տան մոտակայքում): Արահետով քայլելիս ընտանիքի անդամները կարող են խոսել գայթակղությունների մասին, որոնց մենք բախվում ենք՝ շեղվելով «այն ճանապարհից, որը [Տերը] պատվիրել է»: Ինչպե՞ս կարող ենք մնալ ուղու վրա: Եթե շեղվել ենք, ինչպե՞ս կարող ենք հետ վերադառնալ: Ինչպե՞ս է Փրկիչն օգնում մեզ:

Ելից 32․26Երբ Մովսեսն իսրայելացիներին գտավ կուռքին երկրպագելիս, հարցրեց. «Ով որ Եհովայինն է»: Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ մենք Տիրոջն ենք:

Ելից 33․14-15Ընտանիքի անդամները կարող են կիսվել փորձով, երբ զգացել են այն, ինչ Աստված խոստացել է Մովսեսին. «Իմ երեսը պիտի գնայ, եւ ես քեզ կհանգստացնեմ»: Դուք կարող եք երգել մի օրհներգ Աստծուց մեր կախվածության մասին, ինչպես օրինակ՝ Abide with Me! (Hymns, no. 166)։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար ձեռնարկից:

Առաջարկվող երգ․ Who’s on the Lord’s Side? Hymns, no. 260։

Բարելավել մեր ուսուցումը

Հրավիրեք Հոգուն: Մտածեք, թե ձեր ընտանիքին ուսուցանելիս ինչպես են հոգևոր երաժշտությունը, արվեստի գործերը և սիրո արտահայտումները ազդում ձեր տան հոգևոր մթնոլորտի վրա (տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 15

Նկար
Մովսեսը կոտրում է տախտակները

Հորթի երկրպագումը, հեղինակ՝ Վ․ Ս․ Սիմոնդս

Տպել