Հին Կտակարան 2022
Մայիսի 23-29-ը Հեսու 1–8, 23–24․ «Զորացիր և քաջ եղիր»


Մայիսի 23-29-ը Հեսու 1–8, 23–24․ «Զորացիր և քաջ եղիր», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին կտակարան 2022 (2021)

Մայիսի 23-29-ը Հեսու 1–8, 23–24, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022

Նկար
Մովսեսը կարգում է Հեսուին

Մովսեսը կարգում է Հեսուին, նկարը՝ ըստ Դարել Թոմասի

Մայիսի 23-29-ը

Հեսու 1–8, 23–24

«Զորացիր և քաջ եղիր»

Հեսուի գիրքն ուսումնասիրելիս հաշվի առեք, թե իսրայելացիների մասին սովորածը ինչպես կարող է մեծացնել ձեր հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Չնայած պահանջվեց մի քանի սերունդ, բայց Տիրոջ խոստումը գրեթե մոտ էր կատարվելուն. Իսրայելի զավակները արդեն պիտի ժառանգեին խոստումի երկիրը: Բայց նրանց ճանապարհին կանգնած էին Հորդանան գետը, Երիքովի պարիսպները և ամբարիշտ, բայց հզոր ժողովուրդը, որը մերժել էին Տիրոջը (տես 1 Նեփի 17․35)։ Բացի այդ, նրանց սիրելի առաջնորդ Մովսեսը չկար: Իրավիճակը, գուցե, որոշ իսրայելացիների ստիպեց վախենալ, բայց Տերն ասաց. «Զորացիր և քաջ եղիր»: Նրանք ինչո՞ւ պետք է այդպես զգային: Ոչ թե իրենց իսկ ուժի, կամ նույնիսկ Մովսեսի կամ Հեսուի ուժի շնորհիվ, այլ այն պատճառով, որ «քո Տեր Աստուածը քեզ հետ է ամեն տեղ ուր որ գնաս» (Հեսու 1․9)։ Երբ մենք ունենք մեր գետերը, որ պիտի հատենք և պարիսպները, որ պիտի փլուզենք, ապա մեր կյանքում կարող են հիանալի բաներ պատահել, քանի որ «Տեր[ն է, ով] [մեր միջումը] հրաշքներ է անելու» (Հեսու 3․5

Հեսուի գրքի ակնարկի համար տես «Հեսուի գիրք» Սուրբ գրքերի ուղեցույց:

Նկար
Learn More image
Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Հեսու 1․1–9

Աստված ինձ հետ կլինի, եթե ես հավատարիմ լինեմ Նրան

Պատկերացրեք, թե ինչ էր զգում Հեսուն, երբ նրան կանչեցին փոխարինել Մովսեսին։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ ասաց Տերը Հեսու 1․1–9, որպեսզի քաջալերի նրան։ Մտածեք ձեր առջև ծառացած դժվար մարտահրավերների մասին. ի՞նչն է այս հատվածներում ձեզ քաջություն տալիս:

Հետաքրքիր է նշել, որ Հեսու անունը (Yehoshua կամ եբրայերեն Yeshua) նշանակում է «Եհովան փրկում է»։ Իսկ Հիսուս անունը գալիս է Yeshua անունից։ Ուստի, երբ կարդում եք Հեսուի մասին, մտածեք, թե ինչպես է Իսրայելի զավակներին խոստումի երկիր տանելու նրա առաքելությունը ձեզ հիշեցնում Փրկիչի առաքելության մասին:

Տես նաև Էնն Մ. Դիբ, «Քաջ եղիր», Լիահոնա, մայիս 2010, 114–16։

Հեսու 2

Ե՛վ հավատքը, և՛ գործերն անհրաժեշտ են փրկության համար

Վաղ քրիստոնյաները Ռախաբին տեսնում էին ինչպես հավատի, այնպես էլ գործի ուժի օրինակ (տես Եբրայեցիս 11․31, Հակոբոս 2․25)։ Երբ կարդաք Հեսու 2-ը, մտածեք Ռախաբի հավատքի դերի և աշխատանքի մասին՝ իրեն, իր ընտանիքին և իսրայելացի լրտեսներին փրկելու գործում: Ի՞նչ է սա սովորեցնում ձեզ այն մասին, թե ինչպես կարող է ձեր հավատը Քրիստոսի հանդեպ և ձեր գործերն ազդել ձեր և ուրիշների վրա:

Ձեզ կարող է հետաքրքրել, որ Ռախաբը թե՛ Դավիթ թագավորի, թե՛ Հիսուս Քրիստոսի նախամայրն էր (տես Մատթեոս 1․5)։ Ի՞նչ հնարավոր դասեր կարող ենք սովորել այս փորձառությունից:

Նկար
Ռախաբ

Ռախաբն իր պատուհանի մոտ: Սպասելով խոստումին, Էլսպեթ Յանգ։

Հեսու 3-4

Ես կարող եմ տեսնել Աստծո «հրաշքները», եթե հավատամ Հիսուս Քրիստոսին

Տերը ցանկանում է, որ «երկրի բոլոր ազգերը իմանան որ Տիրոջ ձեռքը զօրաւոր է» (Հեսու 4․24)։ Երբ կարդաք Հեսու 3-4-ը, խորհեք, թե ինչպես գիտեք, որ Տիրոջ ձեռքը զորավոր է: Ինչպե՞ս է Տերը «հրաշքներ» գործել ձեր կյանքում: (Հեսու 3․5)։ Ինչպե՞ս կարող եք ավելի հաճախ զգալ կամ ճանաչել այդ հրաշքները (օրինակի համար տես Հեսու 3․17

Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր իսրայելացիներին անհրաժեշտ Հորդանան գետն անցնելուց առաջ սրբագործել իրենց անձերը։ Ի՞նչ նշանակություն եք գտնում այն փաստի մեջ, որ գետը կիսվեց միայն այն բանից հետո, երբ «քահանաների ոտքերը… ջրի մեջ մտնեն»:: (Հեսու 3․13, 15

Հորդանան գետում տեղի ունեցած այլ նշանակալից իրադարձությունների համար, տես Դ Թագավորաց 2․6–15, 5․1–14, և Մարկոս 1․9–11։ Խորհելով այս հատվածների մասին, ի՞նչ կապեր եք տեսնում այս իրադարձությունների միջև:

Տես նաև Ջեռալդ Կոսե, «Դեռևս հրաշալի՞ է դա ձեր համար» Լիահոնա, մայիս 2015, 98–100, «Հավատք գործադրեք Քրիստոսի հանդեպ» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org։

Հեսու 6-8

Հնազանդությունն Աստծո զորությունն է հրավիրում իմ կյանք

Այս գլուխները վերաբերվում են Երիքովի և Գայի հողերի շուրջ մարտերին: Դրանք կարդալիս մտածեք, թե ինչպես եք պայքարում գայթակղության դեմ ձեր սեփական կյանքում (օրինակ՝ Հեսու 7․10–13)։ Ի՞նչ եք սովորում այն մասին, թե ինչպես Աստված կարող է օգնել ձեզ, և դուք ինչ պետք է անեք, որպեսզի ստանաք Նրա զորությունը: Օրինակ՝ ի՞նչն է տպավորում ձեզ Երիքովը գրավելու Տիրոջ հրահանգների մեջ (տես Հեսու 6․1–5)։ Միգուցե Հեսու 7-ի պատմությունը ոգեշնչի ձեզ որոշում կայացնել, թե արդյոք «նզովք կա» ձեր կյանքում, որը դուք պետք է հեռացնեք (Հեսու 7․13

Հեսու 23-24

«Ձեր Տեր Աստծուն հարեք»

Խոստումի երկիրը Իսրայելի տասներկու ցեղերի միջև բաժանելուց հետո (տես Հեսու 13–21) Հեսուն նրանց վերջին անգամ ուսուցանեց։ Երբ կարդաք այս ուսմունքները Հեսու 23–24-ում, կարող եք կազմել ձեր գտած նախազգուշացումների, խորհուրդների և խոստացված օրհնությունների ցուցակը: Հաշվի առնելով այն ամենը, ինչով անցել էին իսրայելացիները, ձեր կարծիքով ինչո՞ւ Հեսուն կյանքի վերջում որոշեց նրանց այս բաներն ասել: Ի՞նչն է ձեզ ոգեշնչում «Տիրոջը հարել»: (Հեսու 23․8)

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Հեսու 1․8Ի՞նչ է հուշում այս հատվածն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի մեր մոտեցումը սուրբ գրությունների ուսումնասիրությանը՝ թե անհատապես և թե ընտանիքով։ Սուրբ գրություններն ինչպե՞ս են մեր «ճանապարհները հաջողակ» դարձրել և «խելամուտ» բերել:

Հեսու 4․3, 6–9Երբ կարդաք, թե Տերն ինչ էր ցանկանում, որ իսրայելացիներն անեին Հորդանան գետի քարերի հետ, ձեր ընտանիքը կարող է խոսել այն հրաշալի բաների մասին, որոնք Տերն արել է ձեզ համար: Այնուհետև կարող եք ընտանիքի յուրաքանչյուր անդամի մի քար տալ և հրավիրել նրանց այդ քարերի վրա գրել կամ նկարել մի բան, որ Տերն արել է իրենց համար:

Հեսու 6․2-5Ձեր ընտանիքը կարող է ուրախ ժամանակ անցկացնել՝ դերախաղի միջոցով կատարելով այն հրահանգները, որոնք Տերը տվել էր իսրայելացիներին Երիքովը նվաճելու համար: Ի՞նչ է Տերը կամենում, որ մենք սովորենք այս պատմությունից:

Հեսու 24.15Այս հատվածը կարդալուց հետո անդամները կարող են կիսվել փորձառություններով, երբ նրանք, չնայած դժվարություններին, ծառայել են Տիրոջը։ Ինչո՞ւ է կարևոր «այսօր» կատարել Նրան ծառայելու ընտրությունը, այլ ոչ թե սպասել այդ որոշմանը, երբ պատեհ առիթ լինի։ Ինչպե՞ս կարող ենք աջակցել մեր «տան» անդամներին, երբ ձգտում ենք «պաշտել Տիրոջը»:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար ձեռնարկից:

Առաջարկվող երգ. «Ճիշտը գործիր», Հիմներ, հ. 64։

Բարելավել մեր ուսուցումը

Հաճախ բերեք ձեր վկայությունը։ Ճշմարտության մասին ձեր անկեղծ վկայությունը հզոր ազդեցություն կարող է թողնել ձեր ընտանիքի վրա։ Պարտադիր չէ, որ այն լինի պերճախոս և երկար: Վկայությունն ավելի զորեղ է, երբ այն անմիջական է ու սրտաբուխ: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»,11:)

Նկար
Երիքովի պարիսպները քանդվում են

Տերը քանդեց Երիքովի պարիսպները։ © Providence Collection/արտոնագրված է goodsalt.com կայքից։

Տպել