Հին Կտակարան 2022
Մայիսի 30-ից հունիսի 5-ը Դատավորաց 2–4, 6–8, 13–16․ «Տերը մի փրկիչ կանգնեցրեց»


Մայիսի 30-ից հունիսի 5-ը Դատավորաց 2–4, 6–8, 13–16․ «Տերը մի փրկիչ կանգնեցրեց», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Մայիսի 30-ից հունիսի 5-ը Դատավորաց 2–4, 6–8, 13–16, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022

Նկար
Դեբորան զորքերի հետ

Դեբորան առաջնորդում է Իսրայելական բանակը, նկար © Lifeway Collection/արտոնագրված է goodsalt.com կայքից։

Մայիսի 30-ից հունիսի 5-ը

Դատավորաց 2–4, 6–8, 13–16

«Տերը մի փրկիչ կանգնեցրեց»

Սուրբ գրությունները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։ Խորհեք, թե Դատավորաց գրքից ձեր կարդացած պատմություններն ինչպես են ձեզ օգնում մոտենալ Նրան:

Գրի առեք ձեր տպավորությունները

Մենք բոլորս գիտենք, թե ինչ է նշանակում՝ սխալ թույլ տալ, վատ զգալ դրա համար, ապա ապաշխարել և որոշել փոխել մեր ապրելակերպը: Բայց որոշ դեպքերում մենք մոռանում ենք նախկին որոշումները, և երբ գայթակղության ենք հանդիպում, կարող ենք նորից այդ սխալը թույլ տալ: Այս ողբերգական օրինաչափությունը բնորոշ է իսրայելացիների փորձառություններին, որոնք նկարագրված են «Դատավորաց» գրքում: Իսրայելացիները խախտեցին Տիրոջ հետ կապած իրենց ուխտերը և դադարեցին Նրան երկրպագել՝ ընկնելով քանանացիների համոզմունքների և երկրպագության սովորությունների ազդեցության տակ, ում նրանք պետք է վտարեին երկրից: Արդյունքում նրանք կորցրին Նրա պաշտպանությունը և գերության մեջ ընկան: Եվ ամեն անգամ, երբ դա պատահում էր, Տերը նրանց հնարավորություն էր տալիս զղջալու, ապա կանգնեցրեց մի փրկիչի՝ «դատավոր» կոչվող զինվորականներից մեկին: «Դատավորաց» գրքի ոչ բոլոր դատավորներն էին արդար, բայց նրանցից ոմանք մեծ հավատ էին դրսևորում Իսրայելի զավակներին ազատելու և Տիրոջ հետ նրանց ուխտը վերականգնելու հարցում։ Այս պատմությունները հիշեցնում են մեզ, որ անկախ այն բանից, թե ինչն է մեզ հեռացրել Հիսուս Քրիստոսից, Նա Իսրայելի Քավիչն է և միշտ պատրաստ է մեզ ազատել և ընդունել Իր մոտ:

Դատավորաց գրքի ակնարկի համար տես «Դատավորաց, գիրք» Սուրբ գրքերի ուղեցույց:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Դատավորաց 2․1–19, 4․1–16

Տերը փրկություն է առաջարկում, երբ ես մոլորվում եմ

Դատավորաց գիրքը կարող է նախազգուշացում լինել մեզ համար. նույնիսկ մեր կյանքում Տիրոջ զորությունը զգալուց հետո միշտ էլ, հնարավոր է, որ շեղվենք ճանապարհից: Գիրքը կարող է նաև քաջալերել նրանց, ովքեր շեղվում են, քանի որ Տերը վերադարձի ճանապարհ է առաջարկում: Օրինակ, երբ կարդաք Դատավորաց 2․1–19-ը, ուշադրություն դարձրեք, թե որ գործողություններն են իսրայելացիներին հեռացրել Տիրոջից, և ինչպես է Տերը նրանց ազատել: Ի՞նչ են այս հատվածներն ուսուցանում ձեզ Տիրոջ մասին: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի շարունակաբար հավատարիմ մնաք Նրան:

Դուք կտեսնեք ապստամբության, վշտի և փրկագնման օրինաչափություններ, որոնք կրկնվում են դատավորների շրջանում (տես հատկապես գլուխներ 3, 4, 6, և 13)։ Դատավորաց գիրքը կարդալիս խորհեք նրա շուրջ, թե ինչ են արել դատավորները Իսրայելը ազատելու համար, և ինչպես է Փրկիչն օգնում ձեզ, երբ փրկության կարիք եք ունենում:

Ուշադրության արժանի օրինակներից մեկը, ով օգնեց ազատել Իսրայելը, Դեբորան էր։ Նրա մասին կարդացեք Դատավորաց 4․1–16-ը և ուշադրություն դարձրեք, թե ինչ ազդեցություն է ունեցել նա շրջապատի մարդկանց վրա: Դեբորայի ո՞ր խոսքերը կամ գործողություններն են ցույց տալիս, որ նա հավատում էր Տիրոջը: Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ Դեբորան հատված 14-ի իր հարցը տալով․ «Մի՞թէ Տէրը չէ քո առաջ դուրս գալիս»։

Տես նաև Ալմա 7.13, Վարդապետություն և Ուխտեր 84․87-88։

Դատավորաց 2․13

Ովքե՞ր էին Բահաղն ու Աստարովթը

Բահաղը քանանացիների փոթորկի աստվածն էր, իսկ Աստարոֆթը՝ քանանացիների պտղաբերության աստվածուհին: Այս երկու աստվածների երկրպագությունը ցույց է տալիս, թե քանանացիների համար որքան կարևոր էր երկրի բերրիությունն ու ժողովրդի հարստությունը: Տիրոջ համար հատկապես վիրավորական էր, որ մարդիկ երկրպագում այս և այլ կեղծ աստվածների, ներառյալ՝ սեռական անբարոյականությունն ու երեխաների զոհաբերությունը:

Դատավորաց 6-8

Տերը կարող է հրաշքներ գործել, երբ ես ապավինեմ Նրա ճանապարհներին

Մեր կյանքում Տիրոջ հրաշքները ստանալու համար մենք պետք է վստահենք Նրա ճանապարհներին, նույնիսկ, երբ Նրա ճանապարհներն անսովոր են թվում: Դատավորաց 6–8 գլուխներում տրված Գեդեոնի պատմությունը դրա վառ օրինակն է։ Տերն ի՞նչ անհավանական հրաշք գործեց, երբ Գեդեոնի զորքը ջախջախեց մադիանացիներին: Ձեր կարծիքով, Տերն ի՞նչ է փորձում ուսուցանել ձեզ: Տեսե՞լ եք արդյոք, թե Տերն ինչպես է անհավանական եղանակներով կատարում Իր աշխատանքը։

Տես նաև Ռասսել Մ․ Նելսոն, With God Nothing Shall Be Impossible, Ensign, մայիս 1988, 33–35։

Դատավորաց 13-16

Մենք ուժ ենք ստանում, երբ հավատարիմ ենք Աստծո հետ կապած մեր ուխտերին

Սամսոնը կորցրեց ինչպես ֆիզիկական ուժը, այնպես էլ հոգևոր ուժը, որովհետև նա խախտեց իր ուխտերն Աստծո հետ, ներառյալ այն ուխտերը, որոնք հատկապես վերաբերում էին ուխտավորներին (ուխտավորների մասին տեղեկության համար, տես Թվոց 6․1–6, Դատավորաց 13․7)։ Ընթերցելով Սամսոնի պատմությունը Դատավորաց 13–16-ում, խորհեք ձեր կապած յուրաքանչյուր ուխտի մասին: Ինչպե՞ս եք դուք օրհնվել զորությամբ, երբ պահել եք այդ ուխտերը: Ի՞նչ եք սովորում Սամսոնի պատմությունից, որը ոգեշնչում է ձեզ հավատարիմ մնալ Աստծո հետ կապած ձեր ուխտերին:

Նկար
Սամսոնը հրում է սյուները

Սամսոնը փլուզում է սյուները, Ջեյմս Տիսսոտ և ուրիշներ

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Դատավորաց 2․10Հեսուի մահից հետո իսրայելացիների հաջորդ սերունդը «չէր ճանաչում Տիրոջը»: Խոսեք ձեր ընտանիքի հետ այն մասին, թե ինչպես են նրանք ճանաչում Տիրոջը և «գործերը, որոնք Նա [արել] է» իրենց համար: Ինչպե՞ս եք համոզվելու, որ այս գիտելիքները կպահպանվեն ապագա սերունդների համար:

Դատավորաց 3․7-10։Այս հատվածներն ամփոփում են մի օրինաչափություն, որը հաճախ հանդիպում է Դատավորաց գրքում: Երբ ձեր ընտանիքի անդամները կարդան այս հատվածները, նրանք կարող են պարզել, թե Իսրայելն ինչ արեց Տիրոջից հեռանալու համար, և ինչ արեց Տերը նրանց ազատելու համար: Ի՞նչը կարող է ստիպել, որ մոռանանք Տիրոջը: Ինչպե՞ս կարող է Նա փրկել մեզ: Ինչպե՞ս կարող ենք մշտապես հավատարիմ լինել Նրան:

Դատավորաց 6․13–16, 25–30Գեդեոնը մեծ քաջություն ցուցաբերեց Տիրոջը հնազանդվելիս, չնայած նրա գործողությունները ընդունված չէին ժողովրդի կողմից: Ի՞նչ է Տերը խնդրել մեզ անել, որի հետ մյուսները կարող են չհամաձայնել: 13–16 հատվածներում Գեդեոնին ասված Տիրոջ խոսքերն ինչպե՞ս կարող են մեզ ոգեշնչել ճիշտ գործեր կատարել։

Դատավորաց 7Կարո՞ղ եք դերախաղի կամ ստեղծագործական այլ միջոցառման միջոցով օգնել ձեր ընտանիքին սովորել այս գլխում նկարագրված Գեդեոնի բանակի փորձից: Ինչպե՞ս կարող են այս գլխում Տիրոջ խոսքերը (տես, օրինակ՝ 2 և 15 հատվածները) վերաբերել մեր կյանքին։

Դատավորաց 13․5։Տիրոջ հետ կապած Սամսոնի ուխտերը նրան ուժ տվեցին, ինչպես մեր ուխտերն են մեզ ուժ տալիս: Ձեր ընտանիքին կարող է դուր գալ ֆիզիկական վարժություններ կատարել և քննարկել, թե ինչպես են այդ վարժությունները մեզ ուժեղ դարձնում: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հոգևորապես ավելի ուժեղ դառնանք: Որոշ գաղափարների համար ընտանիքի անդամները կարող են կարդալ Մոսիա 18․8–10, Վարդապետություն և Ուխտեր 20․77, 79։ Մեր ուխտերը պահելով, ինչպե՞ս ենք հոգևոր ուժ ձեռք բերում

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար ձեռնարկից:

Առաջարկվող երգ. «Փրկիչն Իսրայելի», Հիմներ և մանկական երգեր, էջ 5։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Ապրեք ըստ ձեր սովորածի: Ուսումնասիրելիս ինքներդ ձեզ հարց տվեք, թե ինչպես կարող եք կիրառել այն, ինչ սովորում եք, և ապա պարտավորվեք կիրառել դա։ Թույլ տվեք Հոգուն առաջնորդել ձեզ։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով,35:)

Նկար
Գեդեոնը և բանակը

Գեդեոնի բանակը, Դանիել Ա․ Լյուիս

Տպել