Հին Կտակարան 2022
Հունիսի 20–26-ը։ Բ Թագավորաց 5–7, 11–12, Գ Թագավորաց 3, 8, 11․ «Քո թագաւորութիւնը քո առաջին յաւիտեան ապահով է»


Հունիսի 20–26-ը։ Բ Թագավորաց 5–7, 11–12, Գ Թագավորաց 3, 8, 11․ «Քո թագաւորութիւնը քո առաջին յաւիտեան ապահով է», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հունիսի 20–26-ի։ Բ Թագավորաց 5–7, 11–12, Գ Թագավորաց 3, 8, 11, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
Դավիթ թագավորը գահի վրա

Դավիթ թագավորը գահի վրա, Մայլզ Հարստոն

Հունիսի 20-26-ը

Բ Թագավորաց 5–7, 11–12, Գ Թագավորաց 3, 8, 11

«Քո թագաւորութիւնը քո առաջին յաւիտեան ապահով է»

«Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար, վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար» (Բ Տիմոթեոս 3․16

Գրի առեք ձեր տպավորությունները

Դավիթ թագավորի տիրապետության սկիզբը շատ խոստումնալից էր։ Գողիաթին հաղթելու նրա անսասան հավատքն առասպելական էր։ Դառնալով թագավոր՝ նա հաստատեց Երուսաղեմը որպես իր մայրաքաղաք և միավորեց Իսրայելը (տես Բ Թագավորաց 5)։ Թագավորությունը երբեք ավելի ուժեղ չէր եղել: Եվ այնուամենայնիվ, Դավիթը տրվեց գայթակղությանը և կորցրեց իր հոգևոր ուժը:

Դավիթի որդի Սողոմոնի թագավորությունը նույնպես շատ խոստումնալից սկսվեց: Նրա աստվածային իմաստությունը և խորաթափանցությունը առասպելական էին: Թագավորելու տարիներին նա մեծացրեց Իսրայելի սահմանները և շքեղ տաճար կառուցեց Տիրոջ համար: Թագավորությունը երբեք ավելի ուժեղ չէր եղել: Եվ այնուամենայնիվ, Սողոմոնը հիմարությամբ թույլ տվեց, որ իր սիրտը շեղվի դեպի այլ աստվածները:

Ի՞նչ կարող ենք սովորել այդ տխուր պատմություններից։ Եզրահանգումն այն է, որ անկախ մեր անցած փորձառությունից, մեր հոգևոր զորությունը կախված է այսօրվա ընտրություններից: Այս պատմություններում մենք կարող ենք նաև տեսնել, որ մենք չենք փրկվի մեր սեփական ուժի, քաջության կամ իմաստության շնորհիվ, այլ կփրկվենք Տիրոջ շնորհիվ։ Այս պատմությունները ցույց են տալիս, որ Իսրայելի իրական հույսը և մեր հույսը ոչ թե Դավիթի, Սողոմոնի կամ որևէ այլ մահկանացու թագավորի վրա է, այլ մեկ այլ «Դավիթի որդի» Հիսուս Քրիստոսի (Մատթեոս 1․1)՝ հավերժական թագավորի վրա է, ով «կների [Իր] ժողովրդին», եթե մենք «դառնանք դեպի [Նա]» (Գ Թագավորաց 8․33–34

Բ Թագավորաց և Գ Թագավորաց գրքերի ակնարկի համար տես «Բ Թագավորաց» և «Գ Թագավորաց» գրքերը՝ Սուրբ գրքերի ուղեցույցում:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Բ Թագավորաց 5․17–25

Տերը կարող է ինձ առաջնորդել

Երբ Դավիթը կարողացավ միավորել Իսրայելը (տես Բ Թագավորաց 5․1–5), նա ստիպված էր պաշտպանել իր ժողովրդին փղշտացիներից: Երբ կարդաք Բ Թագավորաց 5․17–25-ը, մտածեք, թե ինչպես կարող է Դավիթի օրինակն օգնել ձեզ ձեր առջև ծառացած մարտահրավերներում (տես նաև Ա Թագավորաց 23․2, 10–11, 30․8, Բ Թագավորաց 2․1)։ Ինչպե՞ս եք փնտրում Տիրոջ առաջնորդությունը ձեր կյանքում: Ինչպե՞ս եք օրհնվում՝ գործելով ըստ ստացված հայտնության:

Տես նաև Ա Մնացորդաց 12, Ռիչարդ Գ. Սքոթ, «Ինչպես ստանալ հայտնություն և ոգեշնչում ձեր անձնական կյանքի համար», Լիահոնա, մայիս 2012, 45–47։

Բ Թագավորաց 7

Ի՞նչ «տաճար էր» Տերը խոստացել Դավիթին

Երբ Դավիթն առաջարկեց Տիրոջ համար տուն կառուցել, այսինքն՝ տաճար (տես Բ Թագավորաց 7․1–3), Տերը պատասխանեց, որ իրականում Դավիթի որդին կկառուցեր այն (տես հատվածներ 12–15, տես նաև Ա Մնացորդաց 17․1–15)։ Տերը նաև ասաց, որ Նա իր հերթին Դավիթի համար «տուն» կկառուցի, որը նշանակում է սերունդ, և որ նրա գահը հավերժ կմնա (տես Բ Թագավորաց 7․11, 16, 25–29, Սաղմոս 89․3–4, 35–37)։ Այդ խոստումը կատարվեց Հիսուս Քրիստոսով՝ մեր Հավերժական Թագավորով, որը Դավիթի հետնորդն էր (տես Մատթեոս 1․1Ղուկաս 1․32–33, Հովհաննես 18․33–37

Բ Թագավորաց 11, 12․1–14

Ես միշտ պետք է զգուշանամ մեղքից

Նախկինում Տիրոջ հանդեպ ունեցած Դավիթի հավատարմությունը այժմ նրան չէր ապահովագրում գայթակղությունից, երբ նա «պալատի տանիքի վրա ման էր գալիս» և «մեկ կին տեսավ, որ լվացվում էր» (Բ Թագավորաց 11․2)։ Մտածեք, թե ինչ դասեր կարող եք քաղել նրա փորձառությունից: Նմանատիպ հարցերը կարող են օգնել ձեզ ուսումնասիրել այս պատմությունը․

  • Ի՞նչ ընտրություններ կատարեց Դավիթը, որոնք նրան տարան աճող մեղքի ճանապարհով: Դրա փոխարեն նա ի՞նչ արդար ընտրություն կարող էր անել:

  • Հակառակորդը ինչպե՞ս կարող է ավելի խորը ներքաշել ձեզ ձեր կյանքի մեղավոր ուղիների մեջ: Ի՞նչ ընտրություններ կարող եք կատարել այժմ՝ անվտանգ կյանք վերադառնալու համար:

Տես նաև 2 Նեփի 28․20–24, “To Look Upon” (video), ChurchofJesusChrist.org։

Գ Թագավորաց 3․1-15

Խորաթափանցության պարգևն օգնում է ինձ տարբերել ճիշտը սխալից

Եթե Տերն ասեր ձեզ․ «Որեւէ բան խնդրի՛ր քեզ համար» (Գ Թագավորաց 3․5), ի՞նչ կխնդրեիք: Ի՞նչն է ձեզ տպավորում Սողոմոնի պատասխանի մեջ: Բացատրեք, թե ինչու է «բարիի ու չարի մեջտեղը ջոկելու իմաստուն սիրտը» (հատված 9) արժեքավոր պարգև համարվում։ Ի՞նչ կարող եք անել այս պարգևը ստանալու համար:

Տես նաև Բ Մնացորդաց 1, Մորոնի 7․12–19, Դեյվիդ Ա. Բեդնար, Quick to Observe, Ensign, դեկտեմբեր 2006, 30–36։

Գ Թագավորաց 8.12-61

Տաճարը Տիրոջ տունն է

Հարյուրավոր տարիներ Աստծո ներկայությունը խորհրդանշում էր Մովսեսի կառուցած շարժական խորանը: Թեպետ Դավիթը ցանկանում էր Աստծո համար մշտական բնակության վայր կառուցել, սակայն Աստված ընտրեց Դավիթի որդի Սողոմոնին՝ Տիրոջ տաճարը կառուցելու համար: Երբ կարդաք Սողոմոնի աղոթքը և այն խոսքերը, որ նա ասաց իր ժողովրդին տաճարն ավարտելուց հետո, ուշադրություն դարձրեք, թե նա ինչպես էր վերաբերվում Տիրոջը և Նրա տանը: Կարող եք նաև կազմել այն օրհնությունների ցուցակը, որը Սողոմոնը խնդրեց իր աղոթքում: Ի՞նչ եք նկատում այդ օրհնությունների մեջ: Դուք ինչպե՞ս եք օրհնված՝ ունենալով Տիրոջ տունը մեր օրերում։

Տես նաև Բ Մնացորդաց 6։

Նկար
Բարանկիլիա Կոլումբիա տաճար

Բարանկիլիա Կոլումբիա տաճար

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Բ Թագավորաց 5․19, 23։Ե՞րբ ենք առաջնորդության համար «հարցրել Տիրոջը»։ Ինչպե՞ս է Նա պատասխանել մեզ:

Բ Թագավորաց 7․16։Երբ Տերը Դավիթին ասաց, որ «քո աթոռը հաստատ պիտի մնայ մինչեւ յաւիտեան», Նա նկատի ուներ Դավիթի ընտանիքից ապագա մի թագավորի, որը հավերժ թագավորելու էր, և դա Հիսուս Քրիստոսն էր: Գուցե ձեր ընտանիքին դուր գա ինքնաշեն թագեր ստեղծել և քննարկել, թե ինչու եք երախտապարտ, որ Հիսուս Քրիստոսը ձեր Հավերժական Թագավորն է:

Բ Թագավորաց 11։Դավիթի ճակատագրական մեղքերի մասին կարդալով՝ գուցե լավ առիթ կունենաք քննարկել պոռնոգրաֆիայի, անմաքուր մտքերի և անբարոյականության վտանգները: Հետևյալ նյութերը կարող են օգտակար լինել ձեր քննարկման ժամանակ․ 2019 թվականի հոկտեմբերի թողարկումը Լիահոնա ամսագրի պոռնոգրաֆիային վերաբերող եկեղեցու նյութերը (ChurchofJesusChrist.org/addressing-pornography), և «Ի՞նչ ես պետք է անեմ, երբ տեսնում եմ պոռնոգրաֆիկ նյութ» և «Հետևիր քո քայլին» տեսանյութերը (ChurchofJesusChrist.org)։ Ընտանիքի անդամները կարող են ծրագիր կազմել, թե ինչպես կվարվեն, երբ բախվեն պոռնոգրաֆիայի հետ:

Գ Թագավորաց 11․9-11Որո՞նք են այն «ուրիշ աստվածները» (հատված 10), որոնք կարող են մեր սիրտը հեռացնել Տիրոջից։ Ինչպե՞ս կարող ենք մեր սրտերը կենտրոնացնել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վրա:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար ձեռնարկից:

Առաջարկվող երգ․ “More Holiness Give Me,” Hymns, no. 131։

Բարելավել մեր ուսուցումը

Կենտրոնացեք սկզբունքների վրա, որոնք կօրհնեն ձեր ընտանիքը: Սուրբ գրություններն աղոթքով ուսումնասիրելիս հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ կա այստեղ, որը հատկապես կարևոր կլինի իմ ընտանիքի համար» (տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 17

Նկար
Սողոմոնի տաճարը

Սողոմոնի տաճարը, նկարը՝ Սեմ Լոլորի

Տպել