Հին Կտակարան 2022
Հունիսի 20-26-ը. Բ Թագավորաց 5–7, 11–12, Գ Թագավորաց 3, 8, 11. «Եւ քո թագաւորութիւնը քո առաջին յաւիտեան ապահով է»


Հունիսի 20-26. Բ Թագավորաց 5–7, 11–12, Գ Թագավորաց 3, 8, 11. «Եւ քո թագաւորութիւնը քո առաջին յաւիտեան ապահով է» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հունիսի 20-26. Բ Թագավորաց 5–7, 11–12, Գ Թագավորաց 3, 8, 11, Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. 2022.

Դավիթ թագավորը գահի վրա

Դավիթ թագավորը գահի վրա, Ջերի Մայլս Հարսթոն

Հունիսի 20-26-ը

Բ Թագավորաց 5–7, 11–12, Գ Թագավորաց 3, 8, 11

«Եւ քո թագաւորութիւնը քո առաջին յաւիտեան ապահով է»

Երբ կարդաք սուրբ գրությունները, Սուրբ Հոգին կարող է ձեզ հուշումներ տալ և ոգեշնչել ձեզ՝ իմանալու, թե ինչն ավելի իմաստալի կլինի ձեր ուսուցանած երեխաների համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Խնդրեք մի քանի երեխաների խոսել սուրբ գրությունների ընթերցանության իրենց փորձառությունների մասին (անհատապես, իրենց ընտանիքների հետ և եկեղեցում): Ե՞րբ և որտե՞ղ են նրանք կարդում սուրբ գրությունները: Նրանք ի՞նչ են զգում, երբ կարդում են սուրբ գրությունները: Ի՞նչ օրհնություններ են նրանք ստանում այս պատվիրանին հնազանդվելով:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Բ Թագավորաց 5.19, 23

Եթե ես առաջնորդության կարիք ունենամ, կհարցնեմ Երկնային Հորը:

Այս հատվածները նկարագրում են, թե որպես Իսրայելի թագավոր, Դավիթն ինչպես աղոթեց՝ առաջնորդություն և ուղղորդում ստանալու համար: Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին աղոթքով դիմել Աստծուն, երբ նրանք կարիքի մեջ են:

Հնարավոր վարժություններ

  • Բացատրեք երեխաներին, որ երբ Դավիթը օգնության կարիք ուներ, նա «հարցրեց» կամ աղոթեց պատասխաններ ստանալու համար: Երբ կարդաք Բ Թագավորաց 5.19, 23-ը, հրավիրեք երեխաներին լսել «հարցնել» բառը և ծալել իրենց բազուկները, երբ լսեն այն: Վկայեք, որ մենք միշտ կարող ենք աղոթել Երկնային Հորը, երբ օգնության կարիք ունենք:

  • Որպեսզի օգնեք երեխաներին մտածել, թե ինչ կարող են ասել, երբ աղոթում են, կարող եք հարցնել նրանց, թե ինչպես կավարտեն այսպիսի նախադասությունները. «Մենք շնորհակալ ենք քեզ …» և «Մենք խնդրում ենք քեզ …», և թող երեխաները նկարեն այն ամենը, ինչի համար նրանք կարող են շնորհակալ լինել կամ խնդրել իրենց աղոթքում:

    աղոթող աղջիկ

    Մենք կարող են աղոթել Երկնային Հորը օգնության և առաջնորդության համար:

  • Պատմեք երեխաներին այն ժամանակի մասին, երբ դուք աղոթել եք Երկնային Հորը օգնության համար: Նա ինչպե՞ս պատասխանեց ձեր աղոթքին: Ի՞նչ տարբերություն զգացիք, երբ խնդրեցիք Նրան օգնել ձեզ: Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց փորձառություններով:

Բ Թագավորաց 7.16

Հիսուս Քրիստոսը մեր Թագավորն է

Երբ Դավիթը Իսրայելի թագավորն էր, Տերը ասաց նրան, որ նրա «աթոռը հաստատ պիտի մնայ մինչեւ յաւիտեան» (Բ Թագավորաց 7.16): Այս խոստումը վերաբերում էր Հիսուս Քրիստոսին՝ մեր Հավերժական Թագավորին, ով ծնվեց Դավիթի սերունդների միջոցով:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք որևէ երեխայի ձևացնել, որ ինքը թագավոր է կամ թագուհի: Եթե հնարավոր է, երեխային պարզ բեմական իրեր տվեք: Ի՞նչ է թագավորը կամ թագուհին։ Ի՞նչ են անում նրանք։ Ասեք երեխաներին, որ Դավիթը թագավոր էր և Հիսուս Քրիստոսի նախնին, ում մենք կոչում ենք «Թագավորների թագավոր» (Հայտնություն 19.16): Օգնեք երեխաներին մտածել, թե ինչպես կարող ենք ցույց տալ, որ հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը մեր Հավերժական Թագավորն է:

  • Երբ երեխաներն ավարտեն այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, երգեք կամ լսեք երգերի ձայնագրություններ, որոնք վերաբերում են Քրիստոսին՝ որպես մեր Թագավոր, օրինակ՝ «He Died That We Might Live Again», «Called to Serve»,«Rejoice, the Lord Is King!» կամ «I Believe in Christ» (Children’s Songbook, 65, 174–75; Hymns, nos. 66, 134): Խնդրեք երեխաներին լսել «Թագավոր» բառը և բարձրացնել Հիսուսի նկարը, երբ նրանք լսում են այն: Ինչպիսի՞ զգացումներ ենք ունենում, երբ երգում ենք Հիսուսի մասին:

Գ Թագավորաց 8.57–58

Ես կարող եմ քայլել Աստծո ճանապարհներում։

Իսրայելացիների համար տաճարի կառուցումն ու նվիրագործումը հնարավորություն էր, որ իրենց սրտերը դարձնեին դեպի Տերը և կրկին պարտավորվեին «գնալ նորա բոլոր ճանապարհներումը» (Գ Թագավորաց 8.58): Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներին «գնալ նորա բոլոր ճանապարհներումը»:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք որևէ ժամանակակից տաճարի նկար և Սողոմոնի կառուցած տաճարի նկարը (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում): Բացատրեք, որ երբ Սողոմոնը տաճար կառուցեց իսրայելացիների համար, նա հորդորեց նրանց «գնալ [Տիրոջ] բոլոր ճանապարհներումը» (Գ Թագավորաց 8.58): Ասեք երեխաներին, թե տաճարն ինչպես է օգնում ձեզ քայլել Տիրոջ ճանապարհներում: Խնդրեք երեխաներին կիսվել տաճարի հանդեպ իրենց վերաբերմունքով: Երեխաների հետ երգեք մի երգ տաճարի մասին, օրինակ՝ «I Love to See the Temple (Ես սիրում եմ տեսնել տաճարը)» (Children’s Songbook, 95):

  • Երեխաներից մի քանիսին տվեք մի քանի թղթե սրտիկներ, իսկ մյուսներին՝ թղթե ոտնահետքեր: Կարդացեք Գ Թագավորաց 8.58-ը և խնդրեք երեխաներին բարձրացնել սրտերը, երբ ասեք «սրտեր» բառը և ոտնահետքերը, երբ ասեք «գնալ նորա բոլոր ճանապարհներումը»: Օգնեք երեխաներին հասկանալ, որ երբ մենք քայլում ենք Տիրոջ ճանապարհներում, մենք հետևում ենք Հիսուսին և փորձում ենք նմանվել Նրան: Հարցրեք երեխաներին, թե նրանք ինչ են անում Տիրոջ ճանապարհներում քայլելու համար: Երգեք Հիսուսին հետևելու մասին որևէ երգ, ինչպես օրինակ՝ «I’m Trying to Be like Jesus» (Children’s Songbook, 78–79):

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Բ Թագավորաց 7.16–17

Հիսուս Քրիստոսը մեր Թագավորն է

Թագավորները, որոնց մասին մենք կարդում ենք Հին Կտակարանում, բոլորն էլ ունեցել են թերություններ և թույլ են տվել սխալներ, անգամ՝ լավ թագավորները: Բայց Թագավորը, որի մասին մարգարեացել էին, որ կգա Դավիթի տոհմից, Հիսուս Քրիստոսն է, ով կատարյալ է և հավիտյան թագավորելու է:

Հնարավոր վարժություններ

  • Հանձնարարեք երեխաներին կարդալ, թե Նաթան մարգարեն ինչ ասաց Դավիթ թագավորին Բ Թագավորաց 7.16–17-ում, և հարցրեք նրանց, թե ինչ է նշանակում այս մարգարեությունը: Ինչպե՞ս կարող է Դավիթի թագավորությունը հաստատ մնալ հավիտյան: Օգնեք երեխաներին գտնել և կարդալ սուրբ գրությունների հատվածներ, որոնք ուսուցանում են, որ Հիսուս Քրիստոսը՝ Դավիթի ժառանգորդը, Թագավոր է, օրինակ՝ Ղուկաս 1.32–33, Հովհաննես 18.33–37 և Հայտնություն 19.16: Ինչ՞ով է Հիսուս Քրիստոսը նման թագավորի։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ Հիսուս Քրիստոսը մեր Հավերժական Թագավորն է։

  • Երեխաների հետ մի քանի երգ երգեք, որոնք վերաբերում են Քրիստոսին՝ մեր Թագավորին, օրինակ՝ «Come, O Thou King of Kings», «Rejoice, the Lord Is King!» կամ «Հիսուս ի ծնե խոնարհ» (Հիմներ, հ. 59, 66, 20): Ի՞նչ են ուսուցանում այս երգերն այն մասին, թե ինչ է նշանակում, որ Հիսուս Քրիստոսը մեր Թագավորն է։

Բ Թագավորաց 11

Ես կարող եմ դիմակայել գայթակղությանը։

Ձեր ուսուցանած երեխաները ամեն օր ընդունում են փոքր, բայց կարևոր որոշումներ: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց հասկանալ ճիշտ որոշում ընդունելու կարևորությունը, նույնիսկ, երբ դժվար է:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ կրկնեք Բ Թագավորաց 11-ը՝ նշելով Դավիթի կատարած ընտրությունները: Հարցրեք երեխաներին, թե ինչ լավ ընտրություններ պետք է կատարեր Դավիթը: Մենք ի՞նչ քայլեր կարող ենք կատարել գայթակղվելիս, որը կօգնի մեզ ընտրել ճիշտը:

  • Որպեսզի կիսվեք մեկի օրինակով, ով, ի տարբերություն Դավիթի, դիմակայեց գայթակղությանը, երեխաներին հարցրեք՝ արդյո՞ք հիշում են Հովսեփի և Պետափրեսի կնոջ պատմությունը (տես Ծննդոց 39.7–12): Երեխաների հետ կարող եք վերանայել այս պատմությունը և օգնել նրանց համեմատել այն Դավիթի պատմության հետ: Ի՞նչ կարող ենք սովորել Դավիթի և Հովսեփի պատմություններից այն մասին, թե ինչպես դիմակայել գայթակղությանը։

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Օգնեք երեխաներին մտածել ինչ-որ գործողություն, որի կատարման ժամանակ կարող են կիրառել այսօրվա սովորածը: Ապա, խրախուսեք նրանց գործել ըստ իրենց ծրագրի։

Բարելավել մեր ուսուցումը

Հետևողական եղեք գործելու հրավերների հարցում։ Երբ երեխաներին հրավիրում եք գործել համաձայն իրենց սովորածի, հաջորդ դասի ընթացքում հետևողական եղեք ձեր հրավերին: Սա ցույց է տալիս երեխաներին, որ դուք հոգ եք տանում այն մասին, թե ինչպես է ավետարանն օրհնում նրանց կյանքը: Երբ նրանք կիսվեն իրենց փորձառություններով, կզորանան ու կօգնեն միմյանց ապրել ըստ ավետարանի: