Հին Կտակարան 2022
Հունիսի 6-12-ը Հռութ, Ա Թագավորաց 1–3. «Իմ սիրտն ուրախացաւ Տէրովը»


Հունիսի 6-12-ը Հռութ, Ա Թագավորաց 1–3. «Իմ սիրտն ուրախացաւ Տէրովը», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հունիսի 6-12-ը Հռութ, Ա Թագավորաց 1–3, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2022

Հռութը և Նոեմին

Ուր որ գնաս, Սանդի Ֆրեկլեթոն Գագոն

Հունիսի 6-12-ը

Հռութ, Ա Թագավորաց 1-3

«Իմ սիրտն ուրախացաւ Տէրովը»

Երբ կարդաք Հռութ և Ա Թագավորաց 1–3-ը, հարցրեք Երկնային Հորը, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին սովորել այս գլուխների ճշմարտությունները: Գրի առեք ձեր ստացած տպավորությունները:

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Թող երեխաները կիսվեն նրանով, ինչ գիտեն Հռութի, Նոեմիի, Աննայի և Սամուելի մասին: Օգտակար կլինի ցուցադրել նկարները այս շաբաթվա համառոտ շարադրանքից Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնում:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Հռութ

Ես կարող եմ սեր ցուցաբերել ինձ շրջապատող մարդկանց հանդեպ

Երբ Հռութի ամուսինը մահացավ, նա կարող էր մնալ իր հայրենիքում, բայց նա նախընտրեց գնալ իր այրի սկեսրոջ՝ Նոեմիի հետ և հոգ տանել նրա մասին: Մտածեք, թե Հռութի Քրիստոսանման օրինակն ինչպես կարող է ոգեշնչել ձեր ուսուցանած երեխաներին, որ բարի լինեն շրջապատի հանդեպ:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին ներկայացնել Նոեմիին, Հռութին և Բոոսին և մյուս հերոսներին, երբ պատմեք նրանց պատմությունը Հռութի գրքից (տես նաև «Հռութ և Նոեմի» Հին Կտակարանի պատմություններ): Խնդրեք երեխաներին բարձրացնել ձեռքերը, երբ լսեն որևէ բարի գործի մասին այդ պատմությունից։ Մենք ի՞նչ ենք զգում, երբ մարդիկ բարի են մեր հանդեպ: Ի՞նչ զգացում ենք մենք ունենում, երբ բարությամբ ենք վերաբերվում ուրիշներին:

  • Երգեք որևէ երգ բարի լինելու մասին, օրինակ՝ «Բարին ինձնից պիտ գա» (Children’s Songbook, 145): Օգնեք երեխաներին մտածել, թե ինչպես կարող են բարությամբ վերաբերվել իրենց ընտանիքին ու ընկերներին: Եթե օգնության կարիք ունեն, ցույց տվեք նկարներ, որտեղ մարդիկ բարություն են ցուցաբերում: Նշված յուրաքանչյուր գաղափարի համար թող երեխաները մի սիրտ նկարեն գրատախտակին:

Ա Թագավորաց 1․1-18

Երկնային Հայրը լսում և պատասխանում է իմ աղոթքներին

Երբ Աննան տխուր էր երեխաներ չունենալու պատճառով, նա հավատքով դիմեց Տիրոջը, և Տերը պատասխանեց նրա աղոթքին: Օգնեք երեխաներին տեսնել, որ նրանք միշտ կարող են աղոթել Երկնային Հորը, հատկապես, երբ տխուր են:

Հնարավոր վարժություններ

  • Ձեր բառերով պատմեք երեխաներին, թե Աննան ինչո՞ւ էր տխուր (տես Ա Թագավորաց 1.2–8, տես նաև «Աննա» Հին Կտակարանի պատմություններ): Ի՞նչ կարող ենք անել, երբ տխուր ենք։ Երեխաների համար կարդացեք Ա Թագավորաց 1.10-ը և խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե Աննան ինչ արեց: Հարցրեք երեխաներին, թե ինչ են զգում, երբ աղոթում են։ Կարդացեք հատված 18-ը՝ բացատրելով, որ իր աղոթքից հետո Աննայի «երեսը այլ եւս տրտում չէր»:

    Աննան և Սամուելը

    Այս երեխայի համար ես աղոթեցի, Էլսփեթ Յանգ

  • Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը՝ ուսուցանելով երեխաներին, որ նրանք կարող են աղոթել Երկնային Հորը և Նա կօգնի նրանց։ Մինչ երեխաները գունավորում են էջը, երգեք կամ լսեք որևէ երգի ձայնագրություն, որն ուսուցանում է աղոթքի մասին, օրինակ՝ «A Child’s Prayer» (Children’s Songbook, 12–13):

Ա Թագավորաց 2.1–10

Տերը շատ հրաշալի գործեր է կատարել ինձ համար

Աննան իր երախտագիտությունն արտահայտեց Տիրոջը մի գեղեցիկ բանաստեղծությամբ: Նրա օրինակը կարող է օգնել երեխաներին մտածել շատ բաների մասին, որոնց համար նրանք կարող են շնորհակալություն հայտնել Երկնային Հորը:

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Աննայի խոսքերը, որոնք նա ասաց, երբ Տերը նրան օրհնեց զավակով (տես Ա Թագավորաց 2.1–2): Երեխաներին պատմեք որևէ օրհնության մասին, որը դուք ստացել եք Տիրոջից և ինչ եք զգացել այդ ժամանակ: Ապա խնդրեք երեխաներին մտածել այն օրհնությունների մասին, որոնք Երկնային Հայրը տվել է նրանց։ Ինչպե՞ս կարող ենք արտահայտել մեր երախտագիտությունը Նրա հանդեպ:

  • Միասին մի երգեք, որը նկարագրում է մի շարք օրհնություններ, որոնք Տերը տվել է մեզ, օրինակ՝ «My Heavenly Father Loves Me» (Children’s Songbook, 228–29): Հանձնարարեք երեխաներին նկարել այն օրհնությունները, որոնք նրանք ստացել են Տիրոջից:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Հռութ

Ես կարող եմ հավատք ունենալ Տիրոջ հանդեպ

Հռութը զոհաբերություններ կատարեց՝ Տիրոջը հավատարիմ լինելու և Նոեմիին հավատարիմ մնալու համար: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին սովորել Հռութի հավատքի օրինակից:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք Հռութի և Նոեմիի նկարը (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը «Եկ հետևիր ինձ»․ Անհատների ու ընտանիքների համար ձեռնարկում): Ապա գրատախտակին գրեք երեք վերնագիր. Փորձություններ, Գործողություններ, Օրհնություններ: Հրավիրեք երեխաներին կարդալ Հռութ 1.3–5, 8, 16, 2.1–3, 8–12, 4.13–17 և վերնագրերի տակ գրել այս հատվածներից գտած նյութերը Հռութը ինչպե՞ս ցույց տվեց իր հավատքը Տիրոջ հանդեպ: Կիսվեք մի օրինակով, թե ինչպես եք դուք օրհնվել, քանի որ հավատում եք Հիսուս Քրիստոսին, և թույլ տվեք երեխաներին կիսվել իրենց փորձառությամբ:

  • Երգեք որևէ երգ հավատքի մասին, օրինակ՝ «The Lord Is My Light» (Hymns, no. 89) կամ «Faith» (Children’s Songbook, 96–97): Այս երգն ի՞նչ է ուսուցանում մեզ Տիրոջը վստահելու մասին։ Ինչպե՞ս կարող ենք հավատք ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ նույնիսկ դժվարին ժամանակներում։

Ա Թագավորաց 1

Երկնային Հայրը լսում և պատասխանում է իմ աղոթքներին

Երբ Աննան «տրտմալից հոգիով» էր, նա աղոթքով դիմեց Տիրոջը (Ա Թագավորաց 1.10): Ինչպե՞ս կարող եք խրախուսել ձեր ուսուցանած երեխաներին այդպես վարվել:

Հնարավոր վարժություններ

  • Որպեսզի օգնեք երեխաներին սովորել իմանալ Աննայի մասին Ա Թագավորաց 1 գլխից, յուրաքանչյուր երեխայի մի քանի հատված տվեք կարդալու այդ գլխից (կամ ցույց տվեք տեսանյութը՝ «Աննայի հավատքը», ChurchofJesusChrist.org): Դրանից հետո մի գնդակ կամ փոքր առարկա նետեք որևէ երեխայի և հրավիրեք նրան պատմել պատմության մի մասը, որից հետո գնդակը փոխանցեք հաջորդ երեխային՝ պատմելու մեկ այլ մաս: Երբ պատմությունն ավարտվի, խնդրեք երեխաներին կիսվել որևէ բանով, որը սովորել են Աննայի օրինակից:

  • Միասին կարդացեք Ա Թագավորաց 1.15-ը և քննարկեք, թե ինչ է նշանակում սիրտը բացել Տիրոջ առաջ: Երեխաների հետ կազմեք այն ամենի ցուցակը, ինչի մասին կարող ենք խոսել Աստծո հետ, երբ աղոթում ենք: Երեխաների հետ որևէ երգ երգեք աղոթքի մասին, օրինակ՝ “A Child’s Prayer” (Children’s Songbook, 12–13)։ Վկայեք Իր զավակների հանդեպ Աստծո սիրո մասին և նրանց աղոթքները լսելու և պատասխանելու Նրա ցանկության մասին։

  • Խնդրեք երեխաներին սուրբ գրություններից թվարկել (անհատապես կամ խմբերով) մարդկանց օրինակներ, ովքեր աղոթել են Երկնային Հորը: (Անհրաժեշտության դեպքում ուղղորդեք նրանց Ղուկաս 22.41–43, Ենովս 1.2–6, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.14–17-ը:) Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչ սովորեցին այդ պատմություններից:

Ա Թագավորաց 3.1–10

Ես կարող եմ լսել և հնազանդվել Տիրոջ ձայնին

Երբ Սամուելը երիտասարդ տղա էր, նա լսեց Տիրոջ ձայնը, բայց սկզբում չճանաչեց: Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներին լսել և գործել ըստ իրենց ուսուցանած հուշումների:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք որևէ երեխայի կատարել Սամուելի դերը, իսկ մյուսին՝ Հեղիի դերը, երբ դուք կարդում եք Ա Թագավորաց 3.1–10 (կամ ցուցադրեք տեսանյութը՝ «Samuel and Eli», ChurchofJesusChrist.org): Ի՞նչ կարող ենք սովորել Սամուելից այն մասին, թե ինչպես լսել Տիրոջ ձայնը: Ինչպե՞ս ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք լսել, երբ Տերը խոսում է մեզ հետ:

  • Հրավիրեք երեխաներին մտածել, թե իրենք ինչպես կբացատրեն ինչ-որ մեկին, թե Տերն ինչպես է խոսում իրենց հետ: Հրավիրեք նրանց փնտրել պատասխաններ հետևյալ սուրբ գրություններում՝ Վարդապետություն և Ուխտեր 6.22–23, 8.2–3, 9.7–9:

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Օգնեք երեխաներին հիշել ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան, որի մասին կարող են աղոթել այս շաբաթ: Նրանց հնարավորություն տվեք հետագայում կիսվել, թե Երկնային Հայրն ինչպես է պատասխանել իրենց աղոթքներին:

Բարելավել մեր ուսուցումը

Սահմանափակ կարողություններով երեխաները Այցելեք disability.ChurchofJesusChrist.org և պարզեք, թե դուք ինչպես կարող եք ավելի լավ բավարարել սահմանափակ կարողություն ունեցող երեխաների կարիքները: