Հին Կտակարան 2022
Հունիսի 6-12-ը Հռութ, Ա Թագավորաց 1–3․ «Իմ սիրտն ուրախացաւ Տէրովը»


Հունիսի 6-12-ը Հռութ, Ա Թագավորաց 1–3․ «Իմ սիրտն ուրախացաւ Տէրովը» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հունիսի 6-12-ը Հռութ, Ա Թագավորաց 1–3, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
Հռութը և Նոեմին

Ուր որ գնաս, Սանդի Ֆրեկլեթոն Գագոն

Հունիսի 6-12-ը

Հռութ, Ա Թագավորաց 1-3

«Իմ սիրտն ուրախացաւ Տէրովը»

Երբ այս շաբաթ ուսումնասիրում եք Հռութի, Նոեմիի, Աննայի և այլոց կյանքը, ուշադիր լսեք Հոգուն և գրանցեք ձեր ստացած տպավորությունները: Դրանք ձեզ ի՞նչ են ներշնչում անել:

Գրի առեք ձեր տպավորությունները

Երբեմն մենք պատկերացնում ենք, որ մեր կյանքը սկզբից մինչև վերջ պետք է սահուն ընթանա: Ի վերջո, երկու կետերի միջև ամենակարճ հեռավորությունը ուղիղ գիծն է: Եվ այնուամենայնիվ, կյանքը հաճախ լի է ուշացումներով և շրջանցումներով, որոնք մեզ տանում են անսպասելի ուղղություններով: Գուցե մենք հասկանանք, որ մեր կյանքը բավականին տարբերվում է նրանից, ինչ մենք ակնկալում էինք:

Հռութն ու Աննան անկասկած հասկանում էին դա։ Հռութը իսրայելացի չէր, բայց ամուսնացավ իսրայելացու հետ, իսկ երբ ամուսինը մահացավ, նա պետք է ընտրություն կատարեր: Արդյո՞ք նա կվերադառնար իր ընտանիքի մոտ և իր հին, ծանոթ կյանքին, թե՞ իր սկեսուրի հետ կընդուներ իսրայելական հավատը և նոր տունը (տես Հռութ 1․4–18)։ Իր կյանքի համար Աննայի ծրագիրն էր երեխաներ ունենալ, և դա անելու անկարողությունը նրան թողեց «տրտմալից հոգիով» (տես Ա Թագավորաց 1․1–10)։ Երբ կարդաք Հռութի և Աննայի մասին, մտածեք այն հավատի մասին, որը նրանք պետք է ունենային՝ իրենց կյանքը Տիրոջ ձեռքը հանձնելու և անսպասելի ճանապարհներով անցնելու համար: Ապա կարող եք մտածել կյանքի ձեր սեփական ճամփորդության մասին: Այն կտարբերվի Հռութի, Աննայի և ցանկացած այլ մարդու կյանքից: Բայց ներկայիս կյանքի և ձեր հավերժական նպատակակետի փորձությունների ու անակնկալների ժամանակ, դուք կարող եք դասեր քաղել Աննայից և ասել. «Իմ սիրտն ուրախացավ Տէրովը» (Ա Թագավորաց 2․1

Հռութ և Ա Թագավորաց գրքերի ակնարկի համար տես «Հռութ» և «Թագավորաց» գրքերը Սուրբ գրքերի ուղեցույցում:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Հռութ

Քրիստոսը կարող է ողբերգությունը վերածել հաղթանակի

Երբ Հռութի ամուսինը մահացավ, այդ ողբերգությունը նրա համար հետևանքներ ունեցավ, որոնք անգամ ավելի ծանր էին, քան մեր օրերի այրի կինը կարող է բախվել: Այդ ժամանակ իսրայելական մշակույթում կինն առանց ամուսնու և որդիների իրավունք չուներ սեփականության վրա և գործնականում չուներ վաստակելու ոչ մի միջոց: Կարդալով Հռութի պատմությունը՝ ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Տերը ողբերգությունը վերածում մեծ օրհնությունների: Ի՞նչ եք նկատում Հռութի մեջ, որը կարող էր նրան օգնել: Ո՞րն էր Հռութին իր հուսահատ վիճակից փրկելու Բոոսի դերը (տես Հռութ 4․4–7)։ Քրիստոսանման ի՞նչ հատկանիշներ եք տեսնում Հռութի և Բոոսի մեջ:

Հռութ, Ա Թագավորաց 1

Ես կարող եմ վստահել, որ Աստված ինձ կառաջնորդի և կօգնի՝ անկախ իմ իրավիճակից

Միգուցե Հռութի, Նոեմիի և Աննայի պատմությունները նմա՞ն են ձեր պատմությանը: Գուցե դուք մեծ կորուստ եք ունեցել՝ ինչպես Հռութն ու Նոեմին (տես Հռութ 1․1–5)։ Կամ գուցե, Աննայի նման փափագում եք օրհնություններ, որոնք դեռ չեք ստացել (տես Ա Թագավորաց 1․1–10)։ Խորհեք, թե ինչ դասեր կարող եք սովորել այս հավատարիմ կանանց օրինակներից: Ինչպե՞ս Հռութն ու Աննան հավատ ցույց տվեցին Աստծո հանդեպ: Ի՞նչ օրհնություններ ստացան նրանք: Ինչպե՞ս կարող եք հետևել նրանց օրինակներին։ Մտածեք, թե դուք ինչպես եք «ապաստարան գտել» Տիրոջ մոտ (Հռութ 2․12) նույնիսկ այն ժամանակ, երբ կյանքը դժվար է եղել։

Տես նաև Ռեյնա Ի. Ըբարթո, «Ամպերի և արևի շողերի միջով, Տե՛ր մնա ինձ հետ»։ Լիահոնա, նոյեմբեր 2019, 57-60:

Նկար
Աննան և Սամուելը

Ես այս տղայի համար աղօթք արի, Էլսփեթ Յանգ

Ա Թագավորաց 2.1–10

Իմ սիրտը կարող է ուրախանալ Տիրոջով

Երբ Աննան մանուկ Սամուելին տաճար տարավ, փառաբանության գեղեցիկ խոսքեր ասաց Տիրոջը, որոնք գրված են Ա Թագավորաց 2․1–10-ում։ Այս խոսքերը նույնիսկ ավելի հուզիչ են, երբ հաշվի ենք առնում, որ կարճ ժամանակ առաջ «նա տրտմալից հոգիով էր ․․․ և շատ լաց եղավ» (Ա Թագավորաց 1․10)։ Այս հատվածներն ուսումնասիրելիս ի՞նչ ուղերձներ եք գտնում, որոնք մեծացնում են փառաբանության և երախտագիտության ձեր զգացումները Տիրոջ հանդեպ: Միգուցե Աննայի երգը ոգեշնչի, որ դուք գտնեք Տիրոջ առջև ձեր երախտագիտությունը հայտնելու ստեղծագործական մի եղանակ՝ մի երգ, մի նկար, ծառայության որևէ գործողություն կամ ցանկացած այլ բան, որը փոխանցում է Նրա հանդեպ ձեր զգացումները:

Իհարկե, ոչ բոլոր ջերմեռանդ աղոթքներն են պատասխան ստանում այնպես, ինչպես Աննայի աղոթքը: Ի՞նչ եք գտնում Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի «Երախտապարտ ցանկացած հանգամանքներում» ուղերձում, որը կարող է օգնել ձեզ, երբ ձեր աղոթքները չստանան այնպիսի պատասխան, ինչպես դուք ցանկանում եք (Լիահոնա, մայիս 2014, 70-77)։

Ա Թագավորաց 3

Ես կարող եմ լսել և հնազանդվել Տիրոջ ձայնին

Բոլորիս նման Սամուելը նույնպես պետք է սովորեր, թե ինչպես ճանաչել Տիրոջ ձայնը: Ուսումնասիրելով Ա Թագավորաց 3 գլուխը, ի՞նչ եք սովորում այս փոքր տղայից՝ Տիրոջ ձայնը լսելու և դրան հնազանդվելու մասին: Ի՞նչ փորձառություններ եք ունեցել նրա ձայնը լսելիս: Հեղիի նման ի՞նչ հնարավորություններ ունեք, որպեսզի օգնեք ուրիշներին ճանաչել, թե երբ է Տերը խոսում է նրանց հետ (տես Ա Թագավորաց 3․7

Տես նաև Հովհաննես 14․14–21, Դեյվիդ Պ. Հոմեր, «Լսել նրա ձայնը», Լիահոնա, մայիս 2019, 41–43։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Հռութ 1․16–18, 2․5–8, 11–12Ձեր ընտանիքը կարող է բարության և հավատարմության օրինակներ որոնել այս հատվածներում: Մենք ինչպե՞ս ենք բարություն ցուցաբերում մեր ընտանիքի և մյուսների հանդեպ, և հավատարմություն՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ: «Հռութ և Նոեմի» բաժինը (Հին Կտակարանի պատմություններում) կարող է օգնել ձեր ընտանիքին դասեր քաղել Հռութի օրինակից:

Ա Թագավորաց 1.15։Ինչ-որ բան թափեք որևէ տարայի միջից, որպեսզի ընտանիքի անդամներին օգնեք պատկերացնել, թե ինչ նկատի ուներ Աննան, երբ ասաց. «Իմ սիրտը բացել եմ Տիրոջ առաջին»: Ինչո՞ւ է սա նկարագրման լավ միջոց հանդիսանում, թե ինչպիսին պետք է լինեն մեր աղոթքները: Ինչպե՞ս կարող ենք բարելավել մեր անձնական և ընտանեկան աղոթքները:

Ա Թագավորաց 2.1–10։Տիրոջն ուղղված Աննայի փառաբանության բանաստեղծությունը կարող է ձեզ մտածելու տեղիք տալ այն երգերի մասին, որոնք օգտագործում եք Տիրոջը փառաբանելու համար: Կարող եք միասին երգել այդ երգերից մի քանիսը։ Ձեր ընտանիքի անդամները կարող են նաև մտածել Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց զգացմունքներն արտահայտելու այլ եղանակների մասին: Օրինակ՝ նրանք կարող են նկարներ նկարել, որոնք ցույց են տալիս, թե ինչու են նրանք սիրում Փրկիչին:

Ա Թագավորաց 3․1-11Հետաքրքիր կլինի բեմադրել Տիրոջ կողմից Սամուելին կանչելու պատմությունը, կամ ձեր ընտանիքը կարող է դիտել «Սամուելը և Հեղին» տեսանյութը (ChurchofJesusChrist.org)։ Ընտանիքի անդամները կարող են խոսել այն մասին, երբ զգացել են, որ Տերը խոսում է իրենց հետ, և ինչպես են իրենք գործել ըստ Նրա խոսքերի:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ «There Is Sunshine in My Soul Today», Hymns, no. 227։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Թող Հոգին առաջնորդի ձեր ուսումնասիրությունը: Աղոթեք, որ Սուրբ Հոգին առաջնորդի ձեզ դեպի այն ճշմարտությունները, որոնք պետք է սովորեք: Եղեք զգայուն Նրա շշուկների հանդեպ, նույնիսկ եթե դա ձեզ ստիպում է կարդալ մի թեմա, որը չեք ծրագրել կամ այլ կերպ ուսումնասիրել:

Նկար
մանուկ Սամուելը վրանում

Սամուելը լսում է Տիրոջը, նկարը ըստ՝ Սեմ Լոլորի

Տպել