Հին Կտակարան 2022
Հունիսի 13–19-ը։ Ա Թագավորաց 8–10, 13, 15–18․ «Պատերազմը Տիրոջն է»


Հունիսի 13–19-ը։ Ա Թագավորաց 8–10, 13, 15–18․ «Պատերազմը Տիրոջն է», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին կտակարան 2022 (2021)

Հունիսի 13–19-ը։ Ա Թագավորաց 8–10, 13, 15–18, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022

Նկար
երիտասարդ Դավիթը պարսատիկով

Դավիթը և Գողիաթը, ըստ Սթիվ Նեդեքոֆի

Հունիսի 13-19-ը

Ա Թագավորաց 8–10, 13, 15–18

«Պատերազմը Տիրոջն է»

Այս համառոտ շարադրանքում գտնվող առաջարկները կարող են օգնել ձեզ հայտնաբերել այս գլուխներում գտնվող որոշ կարևոր սկզբունքներ: Ուսումնասիրելիս կարող եք գտնել այլ սկզբունքներ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Երբ Իսրայելի ցեղերը բնակություն հաստատեցին խոստումի երկրում, փղշտացիները շարունակում էին սպառնալ նրանց անվտանգությանը: Անցյալում շատ անգամներ Տերը իսրայելացիներին ազատել էր իրենց թշնամիներից: Բայց հիմա Իսրայելի երեցները պահանջեցին. «Մեզ վերայ թագաւոր լինի ․․․ մեր առաջին դուրս գայ, եւ նա պատերազմէ մեր պատերազմները» (Ա Թագավորաց 8․19–20)։ Տերը փափկեց և Սավուղը դարձավ թագավոր։ Եվ սակայն, երբ սպառնացող հսկա Գողիաթը մարտահրավեր նետեց Իսրայելի զորքերին, Սավուղը, ինչպես իր մնացած բանակը, «շատ վախեցավ» (Ա Թագավորաց 17․11)։ Այդ օրը ոչ թե Սավուղ թագավորը փրկեց Իսրայելին, այլ Դավիթ անունով մի համեստ հովիվ տղա, որը զրահ չէր հագել, բայց հագած էր Տիրոջ հանդեպ անխոցելի հավատք: Այս ճակատամարտն ապացուցեց Իսրայելին և յուրաքանչյուրին, ով հոգևոր պատերազմների կարիք ունի, որ «Տերը սրով և նիզակով չի ազատում», և որ «պատերազմը Տիրոջն է» (Ա Թագավորաց 17․47

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ա Թագավորաց 8

Հիսուս Քրիստոսն իմ Թագավորն է

Երբ կարդաք Ա Թագավորաց 8-ը, ուշադրություն դարձրեք, թե ինչպես էր Տերը վերաբերվում իսրայելացիների՝ Իր փոխարեն այլ թագավոր ունենալու ցանկությանը: Ի՞նչ է նշանակում ընտրել Տիրոջը «[ձեր] վրա թագավորելու» համար։ (Ա Թագավորաց 8․7)։ Կարող եք նաև մտածել, թե ինչպես եք գայթակղվում հետևել աշխարհի անարդար միտումներին՝ Տիրոջը հետևելու փոխարեն: Ինչպե՞ս կարող եք ցույց տալ, որ ցանկանում եք, որ Հիսուս Քրիստոսը լինի ձեր հավերժական Թագավորը:

Տես նաև Դատավորաց 8․22–23, Մոսիա 29․1–36, Նիլ Լ. Անդերսեն, «Հաղթել աշխարհին», Լիահոնա, մայիս 2017, 58–62։

Ա Թագավորաց 9․15–17, 10․1–12, 16․1–13

Աստված մարգարեությամբ կանչում է մարդկանց՝ ծառայելու Իր արքայությունում

Աստված մարգարեության և հայտնության միջոցով թագավորներ ընտրեց Սավուղին և Դավիթին (տես Ա Թագավորաց 9․15–17, 10․1–12, 16․1–13)։ Նաև այս կերպ է Նա այսօր կանչում տղամարդկանց և կանանց՝ ծառայելու Իր Եկեղեցում: Ի՞նչ եք սովորում այս պատմություններից այն մասին, թե ինչ է նշանակում «Աստծուց կանչվել մարգարեությամբ»։ (Հավատո Հանգանակ 1․5): Ի՞նչ օրհնություններ են գալիս, երբ կանչվում և ձեռնադրվում են Տիրոջ լիազորված ծառաների կողմից:

Նկար
Սամուելն օծում է Սավուղին

Սամուելն օծում է Սավուղին նկարազարդումը, © Lifeway Collection/արտոնագրված է goodsalt.com կայքից։

Ա Թագավորաց 13․5–14, 15

«Հնազանդութիւնը՝ զոհից լաւ է»։

Չնայած Սավուղը ֆիզիկապես բարձրահասակ էր, բայց թագավոր դառնալիս նա «[իր] աչքերին փոքր էր երևում» (Ա Թագավորաց 15․17)։ Այնուամենայնիվ, երբ նա օրհնվեց հաջողությամբ, սկսեց ավելի շատ վստահել իրեն և ավելի քիչ՝ Տիրոջը: Դրա մասին ի՞նչ փաստեր եք տեսնում Ա Թագավորաց 13․5–14, 15 հատվածներում։ Եթե այդ ժամանակ լինեիք Սավուղի հետ, ի՞նչ կասեիք նրան, որը կարող էր օգնել նրան հաղթահարել իր «ըմբոստությունն» ու «համառությունը»։ (Ա Թագավորաց 15.23։

Տես նաև 2 Նեփի 9․28–29, Հելաման 12․4–5, Վարդապետություն և Ուխտեր 121․39–40, Թոմաս Ս․ Մոնսոն, «Շիտակ արա քո ոտների շավիղը», Լիահոնա, նոյեմբեր 2014, 86–88։

Ա Թագավորաց 16.7

«Տերը սրտին է նայում»

Որո՞նք են այն եղանակները, որոնցով մարդիկ դատում են ուրիշներին՝ «տեսնելով աչքի առաջինը»: Ի՞նչ է նշանակում նայել «սրտին», ինչպես Տերն է նայում։։ (Ա Թագավորաց 16.7): Մտածեք, թե ինչպես կարող եք կիրառել այս սկզբունքը՝ ուրիշներին և ինքներդ ձեզ տեսնելու հարցում։ Ինչպե՞ս կարող է այդ մոտեցումն ազդել ուրիշների հետ ձեր շփումների կամ հարաբերությունների վրա:

Ա Թագավորաց 17

Տիրոջ օգնությամբ ես կարող եմ հաղթահարել ցանկացած մարտահրավեր

Երբ կարդաք Ա Թագավորաց 17-ը, խորհեք այս գլխի տարբեր մարդկանց խոսքերի շուրջ (տես ստորև բերված ցուցակը): Նրանց խոսքերն ի՞նչ են բացահայտում իրենց մասին: Դավիթի խոսքերն ինչպե՞ս են ցույց տալիս նրա քաջությունն ու հավատը Տիրոջ հանդեպ:

Խորհեք ձեր առջև ծառացած անձնական պատերազմների մասին: Ա Թագավորաց 17 գլխում ի՞նչ եք սովորել, որն ամրացնում է ձեր հավատն առ այն, որ Տերը կարող է օգնել ձեզ։

Տես նաև Gordon B. Hinckley, “Overpowering the Goliaths in Our Lives,” Ensign, May 1983, 46, 51–52։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ա Թագավորաց 9․15–21, 16․7Ընթերցելով այս հատվածները, ինչպես նաև Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը, կարող եք քննարկում սկսել այն մասին, թե ինչու է Տերն ընտրել Սավուղին և Դավիթին. «Եթե մենք ինքներս մեզ նայենք միայն մեր մահկանացու աչքերով, գուցե մենք բավարար չափով մեզ լավը չհամարենք։ Սակայն մեր Երկնային Հայրը մեր մեջ տեսնում է, թե իրականում ովքեր ենք մենք, և ինչ կարող ենք դառնալ» («Ավետարանը հրաշալիորեն գործում է» Լիահոնա, նոյեմբեր 2015, 23): Գուցե ընտանիքի անդամները կարող են հերթով խոսել այն մասին, թե ինչ լավ հատկանիշներ են տեսնում միմյանց սրտերում (տես Ա Թագավորաց 16․7

Ա Թագավորաց 10․6-12Ե՞րբ ենք մենք տեսել, որ Աստված օրհնում է ինչ-որ մեկին հոգևոր զորությամբ, որ կատարի հանձնարարություն կամ ծառայի կոչման մեջ, ինչպես Նա օրհնեց Սավուղին: Ի՞նչ փորձառություններով կարող ենք կիսվել, երբ «Աստված [մեզ] մեկ ուրիշ սիրտ տվեց» կամ Աստծո հոգին [մեր] վրա եկավ» Իրեն ծառայելիս (հատվածներ 9–10

Ա Թագավորաց 17․20–54։Ձեր ընտանիքով կարող եք կարդալ Դավիթի և Գողիաթի պատմությունը («Դավիթը և Գողիաթը» Հին Կտակարանի պատմությունները կարող է օգնել) կամ կարող եք դիտել «Տերը կազատի» (ChurchofJesusChrist.org)։ Սա կարող է հանգեցնել մեր առջև ծառացած մարտահրավերների շուրջ քննարկման, որոնք կարող են մեզ համար «Գողիաթներ» լինել: Դուք նույնիսկ կարող եք այդ մարտահրավերներից մի քանիսը գրել թիրախի կամ Գողիաթի պատկերի վրա և հերթով առարկաներ նետել (թղթի գնդակների նման) դրա վրա:

Հետաքրքիր կլինի կարդալ Գողիաթի զենք ու զրահի մասին (տես հատվածներ 4–7)։ Ի՞նչ ուներ Դավիթը (տես հատվածներ 38–40, 45–47)։ Ի՞նչ է Տերը տվել, որպեսզի օգնի մեզ հաղթել մեր Գողիաթներին:

Ա Թագավորաց 18․1–4Ինչո՞ւ էին Դավիթն ու Հովնաթանը լավ ընկերներ: Լավ ընկերներն ինչպե՞ս օրհնեցին մեզ։ Ի՞նչ կարող ենք անել, որ լինենք լավ ընկերներ, այդ թվում՝ մեր ընտանիքի անդամների հետ:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար ձեռնարկից:

Առաջարկվող երգ․ «I Will Be Valiant», Children’s Songbook, 162։

Բարելավել մեր ուսուցումը

Հաճախ բերեք ձեր վկայությունը։ «Հոգևոր ճշմարտությունների մասին ձեր պարզ, անկեղծ վկայությունը հզոր ազդեցություն կարող է թողնել [ձեր ընտանիքի] վրա։ Վկայությունն ավելի զորեղ է, երբ այն անմիջական է ու սրտաբուխ: Այն չպետք է լինի պերճախոս կամ երկար» («Ուսուցանել Փրկիչի ձևով», 11

Նկար
Դավիթ

Դավիթը, նկարը ըստ՝ Դիլին Մարշի

Տպել