Հունիսի 13–19-ը. Ա Թագավորաց 8–10, 13, 15–18. «Պատերազմը Տիրոջն է», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)
Հունիսի 13–19. Ա Թագավորաց 8–10, 13, 15–18, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար․ 2022
Հունիսի 13-19-ը
Ա Թագավորաց 8–10, 13, 15–18
«Պատերազմը Տիրոջն է»
Չնայած ստորև նշված վարժությունները նախատեսված են կա՛մ կրտսեր, կա՛մ ավագ խմբի երեխաների համար, դուք կարող եք նրանցից որևէ մեկը հարմարեցնել ձեր ուսուցանած երեխաների կարիքները բավարարելու համար:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Ցույց տվեք Դավիթի և Գողիաթի նկարը այդ շաբաթվա համառոտ շարադրանքից Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում: Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ գիտեն այդ պատմության մասին և հարցեր տվեք՝ օգնելով նրանց հիշել պատմության այն մասը, որին նրանք չեն անդրադարձել:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Տերը գիտի իմ սրտի խոհերը։
Պատմելով պատմությունը, թե ինչպես Տերը Սամուելին պատվիրեց, որ Դավիթին թագավոր ընտրի, կարող է օգնել երեխաներին իմանալ, որ Տերը մեզ ճանաչում է անհատապես:
Հնարավոր վարժություններ
-
Պատմեք, թե Տերն ինչպես ասաց Սամուելին, որ Դավիթը կդառնա Իսրայելի թագավորը (տես Ա Թագավորաց 16.1–13)։ Մինչ դուք պատմում եք պատմությունը, կարող եք թույլ տալ, որ մի երեխա ներկայացնի Սամուելին։ Նա կարող է թղթե թագ տալ մեկ այլ երեխայի, որը ներկայացնում է Դավիթին: Բերեք ձեր վկայությունը, որ Տերը գիտեր Դավիթի սիրտը, և Նա գիտի մեզանից յուրաքանչյուրին։
-
Կիսվեք ձեր փորձառությամբ, երբ զգացել եք, որ Տերը գիտի ձեր մասին: Միասին երգեք մի երգ, որն ուսուցանում է, որ Փրկիչը ճանաչում ու սիրում է մեզ, օրինակ՝ «Jesus Is Our Loving Friend» (Children’s Songbook, 58):
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատը կարող է օգնել ինձ քաջ լինել։
Երեխաները հեշտությամբ են առնչվում պատանի Դավիթի կերպարի հետ, քանի որ չնայած իր փոքր տարիքին, Դավիթը հաղթահարեց մեծ մարտահրավերը: Օգնեք նրանց տեսնել, որ նրա քաջության և ուժի աղբյուրը նրա հավատն էր Հիսուս Քրիստոսի հանդեպ:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների հետ վերանայեք Դավիթի և Գողիաթի պատմությունը (տես «Դավիթ և Գողիաթ» Հին Կտակարանի պատմություններ) և թող նրանք հերթով դերակատարեն այս պատմությունը: Գողիաթի դերը կատարող երեխային հուշեք, որ ասի. «Ինձ մէկ մարդ տուէք, որ իրար հետ մենամարտենք» (Ա Թագավորաց 17.10): Դավիթի դերը կատարող երեխային հուշեք, որ ասի. «Ես գալիս եմ քեզ վերայ Աստուծոյ անունովը» (Ա Թագավորաց 17.45): Վկայեք, որ երբ հավատանք Տիրոջը, Նա կօգնի մեզ համարձակություն ունենալ՝ ինչպես Դավիթն ուներ։
-
Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, որպեսզի ցույց տաք, թե բարձրահասակ Գողիաթն ինչպես կարող էր համեմատվել պատանի Դավիթի հետ: Բացատրեք, որ Իսրայելի բանակը վախենում էր Գողիաթից: Խնդրեք երեխաներին ձևացնել, թե վախենում են: Ապա ցույց տվեք Հիսուս Քրիստոսի նկարը և ասեք երեխաներին, որ քանի որ Դավիթը հավատում էր Տիրոջը, նա կարող էր քաջ լինել։ Խնդրեք նրանց քաջի նման ոտքի կանգնել:
-
Հրավիրեք երեխաներին քայլել այնպես, կարծես իրենք Դավիթն են և պատրաստվում են կռվել Գողիաթի դեմ, մինչ երգում են որևէ երգ քաջ լինելու մասին, օրինակ՝ «I Will Be Valiant» (Children’s Songbook, 162).
Լավ ընկերները կարող են օրհնություն լինել ինձ համար։
Հովնաթանի ու Դավիթի ընկերությունը օրհնությունների մի հրաշալի օրինակ է, որը ստեղծվում է լավ ընկերներից:
Հնարավոր վարժություններ
-
Գրատախտակին նկարեք երկու պատկեր, մեկը ներկայացնում է Դավիթին, մյուսը՝ Հովնաթանին: Երեխաների համար կարդացեք մի քանի արտահայտություն Ա Թագավորաց 18.1–4-ից, որոնք շեշտում են այն սերը, որ այս երկու ընկերները տածում էին միմյանց հանդեպ: Յուրաքանչյուր երեխայի տվեք թղթից սրտիկ և հարցրեք նրանց, թե նրանք ինչպես կարող են սեր ցույց տալ իրենց ընկերոջ հանդեպ: Երբ բոլոր երեխաները կիսվեն որևէ գաղափարով, հրավիրեք նրանց թղթե սրտիկները փակցնել գրատախտակին։
-
Պատմեք երեխաներին մի լավ ընկերոջ մասին, ով օգնում է ձեզ ապրել ավետարանով կամ ամրացնել ձեր հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ, և հրավիրեք երեխաներին պատմել, թե ով է օգնում իրենց: Խնդրեք երեխաներին դերախաղով ցույց տալ, որ ինչ-որ լավ բան են անում որևէ ընկերոջ համար։
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Ա Թագավորաց 8.6, 9.15–17, 10.1–24, 16.1–13
Նրանք, ովքեր ծառայում են Եկեղեցում, կանչված են Աստծո կողմից։
Պատմություններն այն մասին, թե Աստված ինչպես է Սավուղին ու Դավիթին թագավորներ ընտրում, կարող են օգնել ձեր դասարանին հասկանալ, թե ինչպես են այսօր մարդիկ կանչվում ծառայելու Եկեղեցում: Այս պատմությունները կարող են հավատ ստեղծել, որ կոչումները գալիս են Աստծուց՝ Նրա լիազորված ծառաների միջոցով:
Հնարավոր վարժություններ
-
Առանձին թերթիկների վրա գրեք հետևյալ հայտարարություններն ու սուրբ գրությունները. մարդիկ ցանկանում էին թագավոր ունենալ (Ա Թագավորաց 8.6), Տերն ասաց Սամուելին, որ Սավուղը թագավոր կդառնա (Ա Թագավորաց 915–17), Սամուելն օծեց Սավուղին (Ա Թագավորաց 10.1), Սամուելը ժողովրդին է ներկայացնում Սավուղին (Ա Թագավորաց 10.24): Խնդրեք երեխաներին, որ կարդան սուրբ գրության հատվածները և դնեն դրանք ճիշտ հերթականությամբ:
-
Միասին սովորեք հավատո հինգերորդ հանգանակը: Երեխաներին համառոտ պատմեք, թե դուք ինչպես եք ստացել ձեր կոչումը Երեխաների միությունում: ԻՆչպե՞ս կարող եք իմանալ, որ դուք կանչված եք Աստծո կողմից: Վկայեք, որ Աստված ոգեշնչում է ղեկավարներին, որ մարդկանց ծառայության կանչեն:
«Տէրը սրտին է նայում»
Բնական է դատել ուրիշներին՝ հիմնվելով այն ամենի վրա, ինչ մենք կարող ենք տեսնել, սակայն Հիսուսին նմանվելու գործընթացի մասերից մեկն այն է, որ սովորենք տեսնել՝ ինչպես Նա է տեսնում՝ նայելով «սրտին» (Ա Թագավորաց 16.7):
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին պատկերացնել, թե նրանց խնդրել են ինչ-որ մեկին թագավոր ընտրել: Նրանք ի՞նչ հատկանիշներ կփնտրեին: Միասին կարդացեք Ա Թագավորաց 16.6–7-ը՝ պարզելով, թե Տերն ինչ ասաց Սամուելին, երբ նա նոր թագավոր էր ընտրում Իսրայելի համար: Մենք ի՞նչ ենք սովորում Տիրոջ հրահանգներից:
-
Ներկայացրեք առարկայական դաս, ցույց տալով երեխաներին, որ դատողությունները, որոնք մենք կատարում ենք, նայելով «երեւոյթին եւ հասակի երկայնութեանը» (հատված 7), կարող են ճիշտ չլինել: Օրինակ՝ դուք կարող եք ցույց տալ նրանց որևէ ուտելիք կամ գիրք փաթեթով կամ կազմով, որը չի համապատասխանում դրա իսկական բովանդակությանը: Ի՞նչ են հուշում Ա Թագավորաց 16.7 հատվածը և այս առարկայական դասը այն մասին, թե մենք ինչպես պետք է տեսնենք մեզ և ուրիշ մարդկանց:
-
Կիսվեք որևէ փորձառությամբ, որի շնորհիվ դուք սովորել եք, թե ինչու պետք է «սրտին նայեք», ոչ թե «երեւոյթին եւ հասակի երկայնութեանը» (հատված 7): Թուլ տվեք երեխաներին կիսվել իրենց ունեցած նման փորձառություններով: Երգեք որևէ երգ, որը շեշտում է այս սկզբունքը, օրինակ՝ «I’ll Walk with You» կամ «We Are Different» (Children’s Songbook, 140–41, 263):
Հիսուս Քրիստոսը կարող է օգնել նաև ինձ հաղթահարել ցանկացած դժվարություն
Երեխաները կարող են բախվել մարտահրավերների, որոնք կարծես, նույնքան դժվար են, որքան Գողիաթի նման հսկային հաղթելը: Դավիթի օրինակը կարող է նրանց հույս տալ, որ Տերը կօգնի իրենց պայքարել իրենց մարտերում:
Հնարավոր վարժություններ
-
Հանձնարարեք երեխաներին նկարել Ա Թագավորաց 17.20–54 հատվածներում նկարագրված պատմության տարբեր մասերը: Նկարները հերթով ցուցադրեք գրատախտակին և հրավիրեք երեխաներին պատմել պատմությունը՝ խոսելով իրենց նկարած յուրաքանչյուր նկարի մասին: Ի՞նչ է Երկնային Հայրը կամենում, որ մենք սովորենք այս պատմությունից:
-
Օգնեք երեխաներին գրատախտակին կազմել մի քանի դժվար մարտահրավերների ցուցակ, որին մարդը կարող է բախվել: Հանձնարարեք նրանց գտնել Դավիթի խոսքերը, որոնք կարող են խրախուսել որևէ մեկին, ով այսպիսի դժվարությունների է բախվում (տես Ա Թագավորաց 17.26, 32, 34–37, 45–47): Պատմեք երեխաներին, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է օգնել ձեզ դժվարությունների ժամանակ:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Երեխաներին որևէ հարց տվեք այսօրվա ձեր սովորածի մասին։ Գրի առեք հարցը և յուրաքանչյուր երեխայի տվեք մեկ օրինակ, որ տուն տանեն և քննարկեն իրենց ընտանիքի հետ: