Հին Կտակարան 2022
Մայիսի 30-ից հունիսի 5-ը Դատավորաց 2-4, 6-8, 13-16. «Եւ Տէրը մի փրկիչ կանգնեցրեց»


Մայիսի 30-ից հունիսի 5-ը Դատավորաց 2-4, 6-8, 13-16. «Եւ Տէրը մի փրկիչ կանգնեցրեց», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Մայիսի 30-ից հունիսի 5-ը Դատավորաց 2-4, 6-8, 13-16, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար․ 2022

Դեբորան բանակների հետ

Դեբորան առաջնորդում է Իսրայելի բանակները © Providence Collection/licensed from goodsalt.com

Մայիսի 30-ից հունիսի 5-ը

Դատավորաց 2–4, 6–8, 13–16

«Եւ Տէրը մի փրկիչ կանգնեցրեց»

Շատ ոգեշնչող պատմություններ կան Դատավորաց 2–4, 6–8, 13–16-ում: Խորհեք, թե ինչպես կարող եք օգտագործել այս պատմությունները՝ օգնելով երեխաներին ավելի մոտենալ Փրկիչին և ցանկանալ հետևել Նրան:

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներից յուրաքանչյուրին կիսվել սուրբ գրություններից մի պատմությունով, որի մասին նրանք վերջերս են իմացել: Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչ սովորեցին այդ պատմություններից:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Դատավորաց 3.9

Հիսուս Քրիստոսը իմ Փրկիչն է

Երբ իսրայելացիները աղոթեցին Տիրոջը, Նա մի փրկիչ բարձրացրեց նրանց համար։ Օգնեք երեխաներին տեսնել, որ Հիսուս Քրիստոսն է փրկիչը, որին Աստված բարձրացրել է մեզ համար։

Հնարավոր վարժություններ

  • Բացատրեք երեխաներին, որ երբ իսրայելացիները դադարեցին պահել Աստծո պատվիրանները, նրանք կորցրին Նրա պաշտպանությունը, և թշնամիները հաղթեցին նրանց: Թագավորաց 3.9 հատվածից կարդացեք հետևյալ արտահայտությունը. «Իսրայէլի որդիքը Տիրոջն աղաղակեցին»: Ի՞նչ արեցին իսրայելացիները, երբ օգնության կարիք ունեին: Կիսվեք փորձառությամբ, երբ դուք աղոթել եք օգնության համար և Տերը պատասխանել է ձեր աղոթքին։

  • Դատավորաց 3.9 հատվածից կարդացեք «Եւ Տէրը մի փրկիչ կանգնեցրեց» և հրավիրեք երեխաներին մի քանի անգամ կրկնել այն ձեզ հետ: Բացատրեք, որ փրկիչը այն մարդն է, ով փրկում է մեզ։ Երեխաներին ցույց տվեք մի քանի մարդկանց նկարներ, ներառյալ Հիսուս Քրիստոսի նկարը և նկարները երեսնիվայր դրեք հատակին: Թող երեխաները հերթով շրջեն նկարները՝ գտնելով Հիսուսի նկարը և բարձր պահեն այն: Վկայեք, որ Հիսուս Քրիստոսը Փրկիչն է, ում Աստված բարձրացրեց, որպեսզի փրկի մեզ մեղքից ու մահից:

Գեդեոնը և բանակը

Գեդեոնը վստահում էր Տիրոջը: © Lifeway Collection/licensed from goodsalt.com

Դատավորաց 6.11–16, 7.1–8

Տերը կարող է օգտագործել փոքր բաները մեծ գործ կատարելու համար:

Գեդեոնն իրեն աղքատ ու աննշան էր համարում, բայց Աստված տեսնում էր նրան որպես «հզօր, զօրաւոր» (Դատավորաց 6.12): Օգնեք երեխաներին տեսնել, որ չնայած նրանք իրենց փոքր էին համարում, Աստված կարող է աշխատել է նրանց միջոցով՝ կատարելով կարևոր գործեր (տես Ալմա 37․6-7

Հնարավոր վարժություններ

  • Ասեք երեխաներին, որ Տերը ինչ-որ մեկի կարիքն ուներ, որ օգներ Իրեն՝ փրկելու Իսրայելը իր թշնամիներից՝ մադիանացիներից, և Նա ընտրեց Գեդեոնին։ Երեխաների համար կարդացեք Դատավորաց 6.15-ը հատվածները և հարցրեք նրանց՝ ինչու Գեդեոնը չէր զգում, որ ինքը կարող էր անել այն, ինչ Տերն էր ցանկանում։ Կարդացեք հատված 16-ը և հարցրեք նրանց, թե ըստ Տիրոջ, ով էր օգնելու Գեդեոնին: Պատմեք երեխաներին ձեր փորձից, երբ Տերը խնդրել է ձեզ ինչ-որ դժվար բան անել Իրեն ծառայելու համար, և դուք զգացել եք, որ Նա ձեզ հետ էր:

  • Ցույց տվեք երեխաների կամ երիտասարդների նկարներ, ովքեր հրաշալի գործեր են կատարում՝ ծառայելով Աստծուն (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 19, 23, 90, 102), կամ պատմեք ձեր տեսած օրինակների մասին: Օգնեք երեխաներին մտածել, թե ինչպես կարող են մասնակցել Աստծո աշխատանքին և հրավիրեք նրանց նկարել, թե ինչպես են կատարում այդ գործերը:

  • Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը՝ ուսուցանելով երեխաներին, թե Տերն ինչպես փոքրացրեք Իսրայելի բանակը, որպեսզի իսրայելացիներն իմանան, որ Իր զորությունն էր փրկել նրանց իրենց թշնամիներից: Կիսվեք փոքր գործերի օրինակներով, որոնք մեծ գործի են վերածվում, օրինակ՝ մեղուները նեկտար են հավաքում մեղր պատրաստելու համար: Բերեք ձեր վկայությունը, որ Աստված կարող է օգնել մեզ կատարել մեծ աշխատանք, նույնիսկ, երբ մենք մեզ փոքր ենք համարում։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Դատավորաց 3.7–9, 12–15

Հիսուս Քրիստոսը իմ Փրկիչն է

Դատավորաց 3-ը նկարագրում է մի շրջան, որը դուք կարող եք օգտագործել՝ ուսուցանելու երեխաներին, որ Աստված փրկում է մեզ մեղքից Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք հետևյալը. «արին այս չարութիւնը», «Տիրոջն աղաղակեցին», և «մի փրկիչ կանգնեցրեց»: Հրավիրեք մի քանի երեխաների գտնել այս արտահայտությունները Դատավորաց 3.7–9-ում, իսկ մյուսներին՝ Դատավորաց 3.12–15-ում: Բացատրեք երեխաներին, որ Դատավորաց գրքում կրկին ու կրկին իսրայելացիները «արին այս չարութիւնը»: Հետո, երբ նրանց թշնամիները հարձակվեցին, նրանք «Տիրոջն աղաղակեցին» և Տերը «մի փրկիչ կանգնեցրեց», որ օգնի նրանց: Ի՞նչ ենք մենք սովորում Տիրոջ մասին այս շրջանից:

  • Միասին մի երգ երգեք, որն օգնում է երեխաներին հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը իրենց Քավիչն ու Փրկիչն է, օրինակ՝ «He Sent His Son» (Children’s Songbook, 34–35): Հրավիրեք երեխաներին կիսվել զգացմունքներով այն մասին, թե Փրկիչն ինչ է արել, որպեսզի փրկի մեզ մեղքից, փորձություններից, վշտից ու մահից։

Դատավորաց 4․1-15

Ես կարող եմ հավատարիմ լինել Տիրոջը, եթե նույնիսկ ուրիշները հավատարիմ չեն։

Չնայած իսրայելացիներից շատերը հեռացան Տիրոջից, ոմանք հավատարիմ մնացին Նրան և կարողացան օգնել շատ ուրիշներին վերադառնալ դեպի արդարություն: Ինչպե՞ս կարող եք խրախուսել երեխաներին հավատարիմ մնալ Տիրոջը՝ անկախ այն բանից, թե ինչ են անում ուրիշները։

Հնարավոր վարժություններ

  • Ասեք երեխաներին, որ այն ժամանակ, երբ իսրայելացիներն ամբարիշտ էին, Դեբորա անունով մի արդար կին և իսրայելացիների բանակի հրամանատար Բարակը փրկեցին Իսրայելը իրենց թշնամիներից (տես Դատավորաց 4.1–15): Միասին կարդացեք Դատավորաց 4.14-ը և խնդրեք երեխաներին գտնել Դեբորայի խոսքերն այն մասին, որ իր հավատքը Տիրոջ հանդեպ ամուր էր: Ապա խնդրեք նրանց կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84.88-ը և գտնել մի սկզբունք, որը կա նաև Դատավորաց 4.14-ում: Խրախուսեք նրանց կիսվել Տիրոջ խոստումով. «Քանզի ես կգնամ ձեր առջևից»:

  • Երգեք որևէ երգ պատվիրաններին հնազանդվելու մասին, օրինակ՝ «Choose the Right» (Hymns, no. 239) կամ «Choose the Right Way» (Children’s Songbook, 160–61): Մենք ինչպե՞ս կարող ենք պաշտպանել արդարությունը և պահել պատվիրանները, երբ ուրիշները մեր շրջապատում չեն կատարում նույն քայլերը:

Դատավորաց 7

Աստծո ճանապարհները տարբեր են աշխարհի ուղիներից։

Տերը խնդրեց Գեդեոնին կատարել այն բաները, որոնք նա չէր հասկանում այդ ժամանակ: Ի՞նչն է ոգեշնչում ձեզ նրա պատմության մեջ: Ըստ ձեզ, այն ինչպե՞ս կարող է օրհնել ձեր ուսուցանած երեխաներին:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին պատկերացնել, որ նրանք պետք է բանակ հավաքեն միասին մարտի գնալու համար: Ըստ նրանց, քանի հոգի պետք է լինի իրենց բանակում։ Օգտագործելով Դատավորաց 7.4-7-ը՝ հրավիրեք երեխաներին բեմադրել, թե Տերն ինչպե՞ս օգնեց Գեդեոնին բանակ ընտրել, որը Իսրայելը կազատեր մադիանացիներից: Տերն ինչո՞ւ էր ցանկանում, որ Գեդեոնի բանակը այդքան փոքր լիներ (տես Դատավորաց 7.2): Տիրոջ հրամանին հետևելը ինչո՞ւ կարող էր դժվար լինել Գեդեոնի և նրա բանակի համար: Հրավիրեք երեխաներին կիսվել փորձառություններով, երբ նրանք սովորել են վստահել Աստծուն, չնայած դժվար էր դա անել։

  • Երեխաներին հրավիրեք նկարել սուր, վահան, փող, լամպ և սափոր: Հարցրեք երեխաներին, թե այս առարկաներից որո?նք իրենց հետ կտանեն մարտի: Հրավիրեք նրանց կարդալ Դատավորաց 7.16-ը, իմանալով, թե Գեդեոնի բանակը ինչ է վերցրել իրենց հետ: Ինչո՞ւ է համարձակություն պահանջվում դա անելու համար: Միասին կարդացեք Դատավորաց 7.19-21-ը և իմացեք, թե բանակն ինչպե՞ս օգտագործեց փողերն ու սափորները՝ մադիանացիներին հաղթելու համար: Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում Տիրոջ մասին:

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին ընտանիքի որևէ անդամի հետ կիսվել այսօր սովորած որևէ բանով, որը նրանց օգնում է պահել պատվիրանները:

Բարելավել մեր ուսուցումը

Հարմարեցրեք վարժությունները կարիքներին համապատասխան։ Այս համառոտ շարադրանքները մի դիտարկեք որպես հրահանգներ, որոնց պետք է հետևել: Ավելի շուտ, օգտագործեք դրանք որպես գաղափարների աղբյուր` անձնական ոգեշնչում ստանալու համար, մինչ կխորհեք ձեր կողմից ուսուցանվող երեխաների կարիքների մասին: Որոշ դեպքերում դուք ոգեշնչված կզգաք հարմարեցնել կրտսեր խմբի երեխաների վարժությունը ավագ խմբի երեխաներին ուսուցանելու համար, կամ՝ հակառակը։