Հին Կտակարան 2022
Մայիսի 23-29-ը Հեսու 1-8, 23-24. «Զորացիր եւ քաջ եղիր»


Մայիսի 23-29-ը Հեսու 1-8, 23-24. «Զորացիր եւ քաջ եղիր», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Մայիսի 23-29-ը Հեսու 1-8, 23-24, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022

Մովսեսը կարգում է Հեսուին

Մովսեսը կարգում է Հեսուին, նկարը ըստ՝ Դարրել Թոմասի

Մայիսի 23-29-ը

Հեսու 1–8, 23–24

«Զորացիր եւ քաջ եղիր»

Երբ կարդաք Հեսու 1–8 և 23–24-ը, գրի առեք ձեր ստացած հոգևոր տպավորությունները: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի պարզեք, թե ձեր ուսուցանած երեխաներն ինչ պետք է սովորեն այս բաժիններից:

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Գրատախտակին ինչ-որ բան նկարեք Հեսու 1–8, 23–24 գլուխների պատմություններից և տեսեք՝ արդյո՞ք երեխաները կարող են կռահել, թե որ պատմությունից է: Օրինակ՝ կարող եք նկարել գետ կամ քաղաքի պարիսպ:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Հեսու 1.8

Ես կարող եմ գիշեր ու ցերեկ մտածել սուրբ գրությունների մասին

Տերը ասաց Հեսուին, որ եթե նա խորհեր սուրբ գրությունների շուրջ և հետևեր դրանցում տրված խորհուրդներին, ապա հաջողությամբ կառաջնորդեր իսրայելացիներին դեպի խոստումի երկիր: Ինչպե՞ս կարող եք ուսուցանել երեխաներին այն մեծ օրհնությունների մասին, որոնք գալիս են սուրբ գրություններից:

Հնարավոր վարժություններ

  • Յուրաքանչյուր երեխայի տվեք արևի կամ լուսնի մի նկար: Հեսու 1.8-ից նրանց համար կարդացեք՝ «գիշեր եւ ցերեկ [սուրբ գրությունների] վերայ մտածես» արտահայտությունը: Բացատրեք, որ մտածել նշանակում է խորհել ինչ-որ բանի մասին: Կրկնեք արտահայտությունը մի քանի անգամ և հրավիրեք երեխաներին բարձրացնել արևի նկարը, երբ դուք ասեք «ցերեկ» և լուսնի նկարը, երբ ասեք «գիշեր»: Թող երեխաները ձեզ հետ կրկնեն այդ արտահայտությունը:

  • Խնդրեք երեխաներին անվանել այն գործողությունները, որոնք նրանք կատարում են ցերեկը և գիշերը: Ասեք նրանց, որ Հեսուին պատվիրվեց մտածել սուրբ գրությունների մասին գիշերը և ցերեկը: Օգնեք նրանց սուրբ գրություններից հիշել պատմություններ և ուսմունքներ, որոնց մասին նրանք կարող են մտածել գիշեր ու ցերեկ: Խնդրեք նրանց նկարել իրենց կամ իրենց ընտանիքների նկարները՝ սուրբ գրություններն ուսումնասիրելիս։ Ինչո՞ւ են նրանք սիրում ուսումնասիրել սուրբ գրությունները: Նրանք ինչպե՞ս են օրհնվում, երբ ուսումնասիրում են դրանք:

Հեսու 3

Ես պետք է մկրտվեմ` երկնքի արքայությունը մտնելու համար

Հորդանան գետով Հեսուի կողմից իսրայելացիներին խոստումի երկիր առաջնորդելու պատմությունը հնարավորություն է տալիս երեխաներին սովորեցնել, որ մենք պետք է մկրտվենք երկնքի արքայությունը մտնելու համար:

Հնարավոր վարժություններ

  • Վերանայեք Իսրայելի զավակների՝ խոստումի երկիր մտնելու համար Հորդանան գետը հատելու պատմության մանրամասները (Տես «Հեսու մարգարեն» Հին Կտակարանի պատմություններում): Ցույց տվեք Հիսուս Քրիստոսի մկրտության նկարը և ասեք երեխաներին, որ Հիսուսը մկրտվեց նույն գետում։ Հրավիրեք երեխաներին կիսվել Հիսուսի մկրտության մասին իրենց իմացածով:

  • Երեխաների հետ որևէ երգ երգեք մկրտության մասին, օրինակ՝ «Մկրտություն» (Children’s Songbook, 100–101): Օգնեք հասկանալ, թե երգն ինչ է մեզ սովորեցնում այն մասին, թե Հիսուսն ինչու մկրտվեց, և մենք ինչու պետք է հետևենք Նրա օրինակին: Հրավիրեք երեխաներին կիսվել մկրտության մասին իրենց զգացմունքներով: Խոսեք այն մասին, թե երեխաներն ինչ կարող են անել հիմա, որպեսզի պատրաստվեն մկրտվել, երբ լրանա իրենց ութ տարին:

    աղջիկը մկրտության ավազանի մոտ

    Մենք պետք է մկրտվենք՝ Աստծո արքայությունը մտնելու համար:

Հեսու 24.15

Ես ընտրում եմ ծառայել Հիսուս Քրիստոսին

Հիսուսի վերջին ուղերձը իր ժողովրդին այն էր, որ նրանք ընտրություն ունեին՝ շարունակելու ծառայել Տիրոջը կամ հեռանալ նրանից: Նույն սիրով, ինչ Հեսուն ուներ իր ժողովրդի հանդեպ, դուք կարող եք խրախուսել ձեր ուսուցանած երեխաներին ընտրել ծառայելու Տիրոջը «այս օրը»:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին խոսել մի քանի ընտրությունների մասին, որոնք նրանք կատարել են այսօր: Երեխաների համար կարդացեք Հեսու 24.15-ը. «Ընտրեցէք այսօր ձեզ համար, թէ ո՞րն էք պաշտելու, … բայց ես եւ իմ տունը Եհովային ենք պաշտելու»: Երեխաներն ինչպե՞ս են ընտրել ծառայել Տիրոջը այսօր: Ի՞նչ եղանակներով կարող ենք ծառայել Նրան ամեն օր:

  • Միասին երգեք ճիշտ ընտրություններ կատարելու մասին մի երգ, օրինակ՝ «Ճիշտը գործիր» (Մանկական երգեր, 64)։ Մենք ի՞նչ ենք զգում, երբ որոշում ենք ծառայել Հիսուս Քրիստոսին: Հրավիրեք երեխաներին նկարել իրենց՝ Տիրոջը ծառայելիս: Ձեր կյանքից կամ Եկեղեցու ամսագրից մի պատմություն պատմեք Տիրոջը ծառայելու ընտրության մասին:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Հեսու 6․1-4, 6

«Զորացիր եւ քաջ եղիր»

Երբ Հեսուն դարձավ իսրայելացիների առաջնորդը, Տերը խրախուսեց նրան՝ ասելով. «Զորացիր եւ քաջ եղիր» (Հեսու 1․6): Ի՞նչ կարող են երեխաները սովորել Հեսուից այն մասին, թե ինչպես ուժեղ և համարձակ լինել հանուն Քրիստոսի:

Հնարավոր վարժություններ

  • Հանձնարարեք երեխաներին գտնել արտահայտություն, որը կրկնվում է Հեսու 1.6, 9 և 18-ում, և գրեք այն գրատախտակին (տես նաև հատված 7): Օգնեք երեխաներին մտածել պատճառներ, որոնց համար մենք, գուցե, ունենանք այս ուղերձի կարիքը՝ ինչպես Հեսուն։ Դասարանով կրկնեք որոշ պատմություններ Հեսու 1–4, 6 (տես նաև «Հեսու մարգարեն» և «Ռախաբը և լրտեսները» Հին Կտակարանի պատմություններում), և խնդրեք երեխաներին պարզել, թե այս պատմություններում մարդիկ ինչպես էին քաջություն և ուժ ցուցադրում:

  • Հրավիրեք երեխաներին խոսել իրենց մի ծանոթի մասին, ով ուժեղ և քաջ է Հիսուս Քրիստոսի համար: Խրախուսեք նրանց գրել մի բան, որը կցանկանային անել՝ Քրիստոսի համար ավելի ուժեղ ու քաջ լինելու համար:

Հեսու 1.8

Ես կարող եմ գիշեր ու ցերեկ մտածել սուրբ գրությունների շուրջ։

Տերը օգնեց Հեսուին պատրաստվել իր առջև ծառացած մարտահրավերներին՝ խրախուսելով նրան «մտածել» սուրբ գրությունների շուրջ «գիշեր ու ցերեկ»: Այս խորհուրդն ինչպե՞ս կարող է օրհնել ձեր ուսուցանած երեխաներին:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին գրի առնել, թե օրական միջինում որքան ժամանակ են անցկացնում տարբեր գործողությունների վրա։ Այնուհետև հրավիրեք նրանց կարդալ Հեսու 1․8-ը և գտնել ինչ-որ բան, որը մենք բոլորս պետք է անենք ամեն գիշեր ու ցերեկ։ Խնդրեք նրանց այս հատվածում գտնել բառեր և արտահայտություններ, որոնք մեզ ուսուցանում են սուրբ գրությունների ուսումնասիրության օրհնությունների մասին։ Մտածելով սուրբ գրությունների շուրջ՝ ինչպե՞ս կարող ենք հաջողության հասնել մնացած գործերում, որոնք մենք կատարում ենք ամեն օր:

  • Հրավիրեք երեխաներին միասին կարդալ հետևյալ սուրբ գրությունները. Հեսու 1.8, 1 Նեփի 15.23–24, 2 Նեփի 31.20, 32.3, Հակոբ 4.6, Հելաման 3.29–30: Խնդրեք երեխաներին յուրաքանչյուր հատվածում գտնել մի բառ կամ արտահայտություն, որը նրանց ուսուցանում է սուրբ գրությունների ուսումնասիրման զորության մասին: Նրանք ի՞նչ նպատակներ կարող են դնել սուրբ գրությունների իրենց անձնական ուսումնասիրման համար:

Հեսու 24.15

Ես ընտրում եմ ծառայել Հիսուս Քրիստոսին

Իսրայելացիներին ուղղված վերջին խոսքերում Հեսուն աղերսում է՝ «ընտրեցէք այսօր ձեզ համար, թե ո՞րն էք պաշտելու»: Մտածեք, թե այս խորհուրդն ինչպես կարող է օրհնել նաև ձեր ուսուցանած երեխաներին:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին ստեղծել պաստառ՝ օգտագործելով Հեսու 24.15 հատվածի հիմնական բառերն ու արտահայտությունները։ Հրավիրեք նրանց ցույց տալ պաստառները և բացատրել, թե ինչու են ընտրել այդ բառերը։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Աստծուն, որ մենք որոշել ենք Նրան ծառայել:

  • Հրավիրեք երեխաներին առաջարկել իրավիճակներ, երբ նրանք, գուցե, ստիպված կլինեն ընտրել Աստծուն՝ այլ բաների փոխարեն: Խնդրեք նրանց մտածել, թե ինչ կանեն: Ինչո՞ւ է կարևոր «ընտր[ել] այսօր [մ]եզ համար», քան թե սպասել, որ առիթը կայանա: Մենք ինչպե՞ս կօրհնվենք, երբ կատարենք ճիշտ ընտրությունը։

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին ընտրել ինչ-որ բան, որի մասին դուք խոսեցիք, և որով կցանկանային կիսվել իրենց ընտանիքի անդամների հետ: Խրախուսեք նրանց մտածել, թե ինչ եղանակով կարող են դրանով կիսվել գալիք շաբաթ:

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք երեխաներին ավելի լավ սովորել: Երեխաներին ուսուցանելիս ձեր նպատակը չէ ուղղակի ճշմարտությունը փոխանցել նրանց։ Դուք պետք է նաև օգնեք նրանց ինքնուրույն որոնել ճշմարտությունը։