Հին Կտակարան 2022
Մայիսի 16-22-ը Երկրորդ Օրինաց 6–8, 15, 18, 29–30, 34. «Զգոյշ կաց, մի գուցէ մոռանաս Եհովային»


Մայիսի 16-22-ը Երկրորդ Օրինաց 6–8, 15, 18, 29–30, 34. «Զգոյշ կաց, մի գուցէ մոռանաս Եհովային», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Մայիսի 16-22-ը Երկրորդ Օրինաց 6–8, 15, 18, 29–30, 34, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար․ 2022

Մովսեսը կանգնած է լեռան վրա

Մովսեսը Նեբո լեռան վրա, նկար © Providence Collection/licensed from goodsalt.com

Մայիսի 16-22-ը

Երկրորդ Օրինաց 6–8, 15, 18, 29–30, 34

«Զգոյշ կաց, մի գուցէ մոռանաս Եհովային»

Խորհեք, թե ինչպես կարող եք այս համառոտ շարադրանքի վարժությունները հարմարեցնել ձեր ուսուցանած երեխաների կարիքներին: Օրինակ, եթե դուք ուսուցանում եք կրտսեր խմբի երեխաներին, կարող եք օգնել նրանց նախապատրաստվել մկրտությանը՝ հարմարեցնելով ավագ խմբի երեխաների բաժնի «Իմ ուխտերը պահելը մեծ օրհնություններ է բերում» վարժությունները:

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին կիսվել այն ամենով, ինչ նրանք սովորել են Մովսեսի մասին Երեխաների միությունում կամ տանը՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում ցույց տվեք Մովսեսի կյանքի իրադարձությունների նկարներ՝ օգնելով նրանց հիշել: Ասեք նրանց, որ այսօր դուք կխոսեք այն բաների մասին, որոնք Մովսեսն ուսուցանեց իր երկրային կյանքի վերջում:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Երկրորդ Օրինաց 6.5

Ես սիրում եմ Տիրոջը ամբողջ սրտով։

Մովսեսն ուսուցանեց Իսրայելի զավակներին, որ նրանք պետք է սիրեն իրենց Տիրոջը՝ իրենց ողջ սրտով, հոգով ու զորությամբ։ Մտածեք՝ ինչ եղանակներով կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներին մեծացնել իրենց սերը Երկնային Հոր և Փրկիչի հանդեպ։

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին նկարեք մի սիրտ, մարմնի ուրվագիծ և ամուր բազուկ: Կարդացեք Երկրորդ Օրինաց 6.5-ը և մատնացուց արեք նկարները, երբ կարդում եք «սիրտ», «հոգի» և «զորություն» բառերը: Հրավիրեք երեխաներին հերթով մատնացույց անել նկարները, երբ դասարանը ձեզ հետ կրկնում է սուրբ գրային հատվածները:

  • Երգեք որևէ երգ Աստծո սիրո մասին՝ «My Heavenly Father Loves Me», (Children’s Songbook, 228–29): Օգնեք երեխաներին երգի մեջ գտնել բառեր, որոնք ցույց են տալիս, որ Երկնային Հայրը սիրում է մեզ: Օգնեք նրանց մտածել, թե ինչպես կարող ենք Նրան ցույց տալ, որ մենք նույնպես սիրում ենք Իրեն:

Երկրորդ Օրինաց 6․6-9

Սուրբ գրություններն Աստծո խոսքն են։

Երկրորդ Օրինաց 6.6–9-ում տրված խորհուրդը նախատեսված էր օգնելու իսրայելացիներին, որ «զգոյշ [մնան], մի գուցէ [մոռանան] Եհովային» և Նրա խոսքերը (հատված 12): Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին սուրբ գրությունները դարձնել իրենց կյանքի անբաժանելի մասը:

Հնարավոր վարժություններ

  • Հանձնարարեք որևէ երեխայի սենյակում թաքցնել սուրբ գրությունների որևէ օրինակ, մինչ մնացած երեխաները փակեն իրենց աչքերը։ Հետո հրավիրեք երեխաներին բացել իրենց աչքերը և փորձել գտնել սուրբ գրությունները: Օգտագործելով Երկրորդ Օրինաց 6.6-9-ի հիմնական արտահայտությունները՝ երեխաներին ասեք, որ Մովսեսը պատվիրեց իսրայելացիներին սուրբ գրությունները դնել այնպիսի տեղերում, որ նրանք ամեն օր տեսնեն դրանք և սովորեն դրանցից: Օգնեք երեխաներին մտածել, թե իրենց տներում որտեղ կարող են դնել սուրբ գրությունները, որպեսզի տեսնեն դրանք ամեն օր:

  • Երգեք որևէ երգ սուրբ գրությունների մասին, օրինակ՝ «Կարդալ, խորհել և աղոթել» (Children’s Songbook, 109): Կիսվեք ձեր վկայությամբ, որ սուրբ գրությունները Աստծո խոսքն են, և ասեք երեխաներին, թե ինչպես են դրանք օրհնում ձեր կյանքը:

Հիսուսը ծնկի է իջնում՝ պահելով մարդուն

Հիսուս Քրիստոսը Մովսեսի նման մարգարե է:

Երկրորդ Օրինաց 18․15-18

Մարգարեները մեզ ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին

Մովսեսը մարգարեացավ, որ Հիսուս Քրիստոսը կգա, և մենք պետք է ականջ դնենք այն խոսքերին, որոնք Հիսուսը կուսուցանի։

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներից մեկին կարդալ Երկրորդ Օրինաց 18.18-ը, և ասեք երեխաներին, Հիսուս Քրիստոսը այն մարգարեն էր, որին Աստված պետք է բարձրացներ՝ ինչպես Մովսեսին: Օգնելով երեխաներին տեսնել, թե ինչո՞վ են նման Մովսեսն ու Հիսուս Քրիստոսը, բերեք Մովսեսի և Հիսուս Քրիստոսի կատարած գործերի նկարները, և թող երեխաները համեմատեն դրանք: Օրինակ՝ կարող եք բերել նկարները, որտեղ Մովսեսն ու Հիսուսը կարգում և ուսուցանում են մյուսներին (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 15, 16, 3839):

  • Երեխաներին ցույց տվեք ներկայիս մարգարեի նկարը և պատմեք մի բան, որը նա ուսուցանել է Փրկիչի մասին: Հանձնարարեք երեխաներին նկարել մարգարեի նկարը և ցույց տալ իրենց ընտանիքներին:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Երկրորդ Օրինաց 6․6-9

Ես կարող եմ Աստծո խոսքը պահել իմ սրտում։

Մովսեսն ուսուցանեց, որ մենք պետք է մեր սրտերում պահենք Աստծո խոսքը, և նա իսրայելացիներին խորհուրդ տվեց, թե ինչպես Աստծո խոսքը մշտապես պահեն իրենց աչքի առաջ: Ինչպե՞ս կոգեշնչեք երեխաներին ամեն օր սովորել Աստծո խոսքը:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք բառեր և արտահայտություններ Երկրորդ Օրինաց 6.6–9-ից, որոնք ցույց են տալիս, թե իսրայելացիները երբ և ինչպես պետք է հիշեին Աստծո խոսքը (օրինակ նստած, քայլելիս, պառկելիս, ձեռքին և տանը): Հանձնարարեք երեխաներին գտնել այդ բառերը այս հատվածներում։ Այս բառերն ի՞նչ են ուսուցանում այն մասին, թե սուրբ գրություններն ինչպե՞ս դարձնենք մեր առօրյա կյանքի մասը։ Հարցրեք երեխաներին, թե ինչ կարող են անել՝ Աստծո խոսքը իրենց առօրյա կյանքում հիշելու համար:

  • Յուրաքանչյուր երեխայի մի թերթիկ տվեք և հրավիրեք նրանց գրի առնել որևէ արտահայտություն Երկրորդ Օրինաց 6-րդ գլխից, որը կարևոր է իրենց համար: Խնդրեք նրանց ասել, թե ինչու են ընտրել այդ արտահայտությունը։ Առաջարկեք, որ նրանք զարդարեն իրենց թուղթը և ցուցադրեն այն իրենց տանը՝ հիշելու համար: Հաձնարարեք երեխաներին գրի առնել և ցուցադրել այլ արտահայտություններ, որոնք նրանք գտել են իրենց սուրբ գրություններում:

Երկրորդ Օրինաց 15․7-11

Ես կարող եմ ուրախությամբ ծառայել կարիքավորներին:

Երկրորդ Օրինաց 15.7–11-ի ուսմունքները կարող են օգնել ձեր ուսուցանած երեխաներին հասկանալ, որ ուրիշներին օգնելը ավելին է, քան պարզապես գործողություններ կատարելը: Այն պետք է կատարվի պատրաստակամ սրտով:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք ո՞վ, ինչո՞ւ և ինչպե՞ս: Հրավիրեք երեխաներին կարդալ Երկրորդ Օրինաց 15.7–11 հատվածները՝ պարզելով, թե մենք ում պետք է օգնենք, ինչու պետք է օգնենք, և մեր սրտերն ինչպես պետք է վերաբերվեն օգնելու խնդրին: Հրավիրեք նրանց գրատախտակին գրել իրենց գտածը: Երգեք որևէ երգ, որն ամրապնդում է այս հատվածների ուղերձը, օրինակ՝ «Have I Done Any Good?» (Hymns, no. 223):

  • Խնդրեք երեխաներին մտածել ինչ-որ մեկի մասին, ում կարող են օգնել, հատկապես իրենց սեփական ընտանիքում։ Նրանց ժամանակ տրամադրեք գրի առնելու, թե ինչ են անելու այս շաբաթ, որպեսզի օգնեն այդ մարդուն։ Եթե հնարավոր է, դասարանով ծրագիր կազմեք և օգնեք ինչ-որ մեկին, ով կարիքի մեջ է:

Երկրորդ Օրինաց 30․8-10

Պահելով պատվիրանները՝ ես մեծ օրհնություններ եմ ստանում:

Իսրայելի զավակների նման մեր ուխտերը պահելու համար մեզ միշտ հիշեցումներ են պետք: Կարդացեք Երկրորդ Օրինաց 30․8–10 հատվածները և օգնեք երեխաներին ավելի լավ հասկանալ, թե ինչ է ուխտը և ոգեշնչեք նրանց պահել իրենց ուխտերը։

Հնարավոր վարժություններ

  • Հարցրեք երեխաներին, թե ինչ է ուխտը (եթե նրանք օգնության կարիք ունեն, առաջարկեք նրանց գտնել «Ուխտ» բառի սահմանումը Սուրբ գրքերի ուղեցույցում [scriptures.ChurchofJesusChrist.org]): Գրատախտակին գծեք երկու սյունակից կազմված աղյուսակ՝ հետևյալ վերնագրերով. Իսրայելացիների խոստումները և Աստծո խոստումները: Հրավիրեք երեխաներին ուսումնասիրել Երկրորդ Օրինաց 30․8-10-ը և լրացնել աղյուսակը: (Եթե անհրաժեշտ է, օգնեք երեխաներին հասկանալ հատված 9-ի. արտահայտությունների իմաստը:) Վկայեք օրհնությունների մասին, որոնք ստացել եք ձեր պատվիրանները պահելով:

  • Խնդրեք երեխաներին գրատախտակին թվարկել խոստումները, որոնք մենք տալիս ենք մկրտության ժամանակ և խոստումները, որոնք Երկնային Հայրն է տալիս մեզ (տես Վարդապետություն և Ուխտեր 20.37, 77): Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի միշտ հիշենք Փրկիչին և պահենք մեր ուխտերը:

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին ձևացնել, որ դուք իրենց ընտանիքի անդամ եք, և խնդրեք նրանց պատմել ձեզ մի բան, ինչ սովորել են այսօր դասարանում: Հորդորեք նրանց իրենց սովորածով կիսվել իրենց ընտանիքի անդամներից մեկի հետ, երբ տուն գնան։

Բարելավել մեր ուսուցումը

Տվեք ոգեշնչող հարցեր: Տվեք հարցեր, որոնք երեխաներին կհրավիրեն ոչ թե պարզապես փաստեր հաղորդել, այլ կիսվել ավետարանի ճշմարտությունների մասին իրենց վկայություններով: Օրինակ` եթե դուք քննարկում եք պատվիրանները, կարող եք խնդրել երեխաներին կիսվել, թե նրանք ինչպես են օրհնվել՝ պահելով պատվիրանները: