Հին Կտակարան 2022
Մայիսի 9-15-ը Թվոց 11–14, 20–24. «Միայն թէ Եհովայի դէմ մի ապստամբիք, եւ մի վախենաք»


Մայիսի 9-15-ը Թվոց 11–14, 20–24. «Միայն թէ Եհովայի դէմ մի ապստամբիք, եւ մի վախենաք» Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար 2022 (2021)

Մայիսի 9-15-ը Թվոց 11–14, 20–24, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022

անապատի հովիտ

Մայիսի 9-15-ը

Թվոց 11–14, 20–24

«Միայն թէ Եհովայի դէմ մի ապստամբիք, եւ մի վախենաք»

Այս համառոտ շարադրանքը նախատեսված չէ սցենարի համար և պարտադիր չէ ճշգրտորեն հետևել դրան: Փոխարենը, օգտագործեք այն ուսուցման միջոցառումների գաղափարներ և ոգեշնչում ստանալու համար, որոնք կօրհնեն են ձեր դասարանի երեխաներին:

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Երեխաներին ցույց տվեք որևէ նկար այս համառոտ շարադրանքից կամ այս շաբաթվա համառոտ շարադրանքից Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում: Թող նրանք ձեզ հետ կիսվեն այն ամենով, ինչն, ըստ իրենց, կատարվում է այս նկարում:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Թվոց 11․4-10

Ես երախտապարտ եմ այն ամենի համար, ինչ Աստված է ինձ տվել:

Չնայած Տերը հրաշալի բաներ էր արել Իսրայելի զավակների համար, փոխարենը նրանք հաճախ կենտրոնանում էին իրենց չունեցածի վրա Օգնեք երեխաներին սովորել շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ Աստված է իրենց տվել:

Հնարավոր վարժություններ

  • Հարցրեք երեխաներին՝ արդյո՞ք նրանք հիշում են այն հրաշքները, որոնք Տերը գործեց՝ իսրայելացիներին անապատում օրհնելու համար: (Եթե երեխաները օգնության կարիք ունեն, նրանց ցույց տվեք ապրիլի 4–10-ի համառոտ շարադրանքի նկարները Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից, տես նաև Ելից 14.21–22, 15.23–25, 16.4:) Ապա նրանց համար ամփոփեք Թվոց 11.4–10-ը՝ շեշտելով, որ Տերը տխուր էր, քանի որ իսրայելացիները դժգոհում էին: Օգնեք երեխաներին մտածել, թե ինչպես կարող են երախտագիտություն հայտնել Տիրոջը:

  • Միասին որևէ երգ երգեք երախտագիտության մասին, օրինակ՝ «Օրհնություններդ հաշվիր» (Հիմներ և մանկական երգեր, հ. 8): Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի նկարել այն օրհնությունները, որոնք Տերը տվել է նրանց կամ նրանց ընտանիքներին: Հորդորեք նրանց մտածել կամ նայել իրենց նկարներին, երբ գայթակղվում են դժգոհել իրենց չունեցած բանի համար:

Թվոց 13.17–33, 14.6–9

Հավատքը կարող է օգնել ինձ ոչնչից չվախենալ:

Երբ Մովսեսը 12 մարդ ուղարկեց խոստումի երկրի մասին տեղեկություններ բերելու, նրանցից 10-ը վախով վերադարձան այնտեղ ապրող «զօրոաւոր» ժողովրդի պատճառով: Նրանցից երկուսը՝ Քաղեբը և Հեսուն, չէին վախենում, քանի որ հավատում էին Տիրոջը:

Հնարավոր վարժություններ

  • Օգտագործեք խաղողի, մեղրի, հսկաների և մորեխների նկարներ՝ համառոտ պատմելով երեխաներին 12 մարդկանց մասին, որոնց Մովսեսն ուղարկեց խոստումի երկիրը լրտեսելու համար (տես Թվոց 13.17–33, տես նաև «Քառասուն տարի անապատում» Հին Կտակարանի պատմություններում): Բացատրեք, որ նրանք գտել էին շատ միրգ և մթերքի այլ տեսակներ (երեխաներին հրավիրեք ձևացնել, թե սնունդ են ուտում), բայց նրանք նաև վախենում էին, քանի որ այնտեղ մարդիկ մեծ և ուժեղ էին (հրավիրեք երեխաներին ձևացնել, թե վախենում են): Ցույց տվեք Հիսուսի նկարը և նշեք, որ երկու իսրայելացիներ՝ Քաղեբը և Հեսուն, չէին վախենում, քանի որ հավատում էին Հիսուս Քրիստոսին:

  • Երեխաների համար կարդացեք Թվոց 14.9 հատվածը և խոսեք մի ժամանակի մասին, երբ դուք վախենում էիք, բայց Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը օգնեց ձեզ համարձակ լինել: Խրախուսեք երեխաներին հիշել իրենց ունեցած նմանատիպ փորձառությունների մասին:

    Մարդիկ Մովսեսին պտուղներ են ցույց տալիս

    Իսրայելացի լրտեսներից տասը վախենում էին, բայց Հեսուն և Քաղեբը հավատք ունեին: © Lifeway Collection/licensed from goodsalt.com

Թվոց 21․6-9

Ես կարող եմ «նայել» Հիսուս Քրիստոսին:

Ճիշտ այնպես, ինչպես Իսրայելի զավակները բժշկվեցին՝ նայելով պղնձե օձին, այնպես էլ ձեր դասարանի երեխաները փրկություն են ստանում՝ նայելով Փրկիչին:

Հնարավոր վարժություններ

  • Օգտագործելով այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը կամ նկարը այս շաբաթվա համառոտ շարադրանքից Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում, ասեք երեխաներին, թե ինչ պատահեց, երբ «կիզող օձեր» հայտնվեցին իսրայելացիների ճամբարում (տես Թվոց 21.6–9): Օգնեք նրանց տեսնել, թե պղնձե օձը ինչպես է նման Հիսուս Քրիստոսին (տես Հովհաննես 3.14–15): Երեխաները թող հերթով օգտագործեն նկարը և միմյանց պատմեն պատմությունը:

  • Խնդրեք նրանց փակել իրենց աչքերը, մինչ դուք Հիսուսի նկարը տեղադրում եք սենյակի որևէ մասում։ Ապա՝ թող բացեն իրենց աչքերը, գտնեն նկարը և նայեն դրան։ Թող նրանք հերթով տեղադրեն նկարը սենյակի որևէ մասում: Ամեն անգամ, երբ երեխաները գտնեն նկարը, օգնեք նրանց մտածել մի բան, որ նրանք կարող են անել՝ Փրկիչին նայելու համար:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Թվոց 12

Տերը կամենում է, որ ես հետևեմ Իր մարգարեին:

Թվոց 12 գլուխը պարունակում է արժեքավոր դասեր, որոնք կարող են օգնել երեխաներին, երբ նրանք լսեն, որ մարդիկ չար բաներ են ասում Տիրոջ մարգարեի կամ Եկեղեցու այլ ղեկավարի մասին:

Հնարավոր վարժություններ

  • Պատմեք երեխաներին, որ մի առիթով Տերը դժգոհ էր Ահարոնից և Մարիամից՝ Մովսեսի եղբորից և քրոջից: Պարզելու համար, թե Տերը ինչու էր դժգոհ, հրավիրեք նրանց կարդալ Թվոց 12.1–2-ը: Համաձայն հատվածներ 5–8-ի, Տերն ինչպես էր վերաբերվում այն հանգամանքին, որ Ահարոնն ու Մարիամը դեմ խոսեցին Նրա մարգարեին:

  • Օգնեք երեխաներին սուրբ գրություններից հիշել մարդկանց օրինակներ, ովքեր իսկապես հետևում էին մարգարեին և օրհնվում էին (օրինակ՝ տես Ծննդոց 7.7, 1 Նեփի 3.7): Ի՞նչ է մեզ սովորեցրել մեր ապրող մարգարեն։ Ինչպե՞ս ենք օրհնվում, երբ հետևում ենք նրա ուսմունքներին:

Թվոց 21.4-9

Հիսուս Քրիստոսն ի զորու է բուժել ինձ հոգևորապես:

Շատ իսրայելացիներ մահացան, քանի որ նրանք հավատք չունեին, որ Տերը կբժշկի իրենց, եթե նայեին պղնձե օձին (տես Ալմա 33.18–20): Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներին հավատալ Հիսուս Քրիստոսի փրկող զորությանը:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին նկարել Թվոց 21.4–9 հատվածներում իրենց կարդացածը: Ապա հրավիրեք նրանց օգտագործել իրենց նկարները և պատմել պատմությունը: Խնդրեք յուրաքանչյուր երեխայի ընտրել հետևյալ սուրբ գրություններից մեկը և կիսվել, թե այն ինչ է ավելացնում այս պատմության մասին մեր հասկացողությանը. Հովհաննես 3.14–15, 1 Նեփի 17.41, Ալմա 33.18–20, Հելաման 8.13–15, Վարդապետություն և Ուխտեր 6.36:

  • Գրատախտակին գրեք նմանատիպ մի հարց. Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի «հավատքով նայեն[ք] Աստծո որդուն» (Հելաման 8.15): Յուրաքանչյուր խմբին տվեք մի թերթիկ և հրահանգեք նրանց գրել որքան հնարավոր է շատ պատասխաններ։ Հավաքեք թերթիկները, բարձրաձայն կարդացեք մի քանի պատասխաններ և հրավիրեք երեխաներին խոսել այն մասին, թե այս քայլերը կատարելով, ինչպե՞ս կարող ենք օգնել մեզ, երբ ունենք Փրկիչի բժշկող զորության կարիքը:

Թվոց 22–24

Ես կարող եմ հետևել Աստծո կամքին, նույնիսկ եթե ուրիշները փորձեն համոզել ինձ չանել դա:

Բաղակը փորձեց համոզել Բաղաամին անիծել իսրայելացիներին, բայց Բաղաամը գիտեր, որ դա դեմ էր Աստծո կամքին: Բաղաամի օրինակն ինչպե՞ս կարող է օգնել երեխաներին, երբ նրանք բախվում են Աստծուն չհնազանդվելու ճնշմանը:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար ամփոփեք Թվոց 22.1–18-ը, շեշտադրելով, թե Բաղաամն ինչպես հրաժարվեց անիծել Աստծո ժողովրդին, չնայած որ Բաղակը՝ Մովաբի թագավորը, նրան պատիվներ ու հարստություններ առաջարկեց: Խնդրեք երեխաներին ուսումնասիրել հետևյալ հատվածները, որոնք, ըստ նրանց, ցույց են տալիս Աստծուն հետևելու Բաղաամի վճռականությունը Թվոց 22.18, 23.26, 24.13: Խնդրեք երեխաներին ընտրել մի արտահայտություն, որը նրանց դուր է գալիս և գրել այն քարտի վրա, որը կհիշեցնի իրենց հնազանդվել Տիրոջը։

  • Երեխաների հետ խոսեք իրավիճակների մասին, երբ ընկերները կամ ուրիշները կարող են համոզել նրանց որևէ սխալ քայլ անել, ինչպես Բաղակը վարվեց Բաղաամի հետ: Բաղաամի պարտավորությունը Տիրոջ հանդեպ օգնեց նրան դիմակայել Բաղակի ճնշմանը: Հրավիրեք երեխաներին վարժվել՝ Բաղաամի բառերի օգնությամբ արձագանքելով այդ իրավիճակներին։

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին ինչ-որ բանով կիսվել իրենց ընտանիքների հետ, օրինակ` որևէ նկարով սուրբ գրությունով կամ երգով, որը ցույց է տալիս, թե նրանք ինչ են սովորել Երեխաների միությունում։

Բարելավել մեր ուսուցումը

Բաց եղեք Հոգուց հուշումներ ստանալու համար: «Ուսուցանելու լավագույն պահերը հաճախ անսպասելի են լինում, օրինակ, երբ ինչ-որ մեկը կիսվում է փորձառությամբ կամ հարց է տալիս, որը հանգեցնում է իմաստալի քննարկման: … Պատրաստ եղեք փոխել ձեր ծրագրերը, եթե անհրաժեշտ է հետևել հուշումներին» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 10):