Հին Կտակարան 2022
Մայիսի 9-15-ը Թվոց 11–14, 20–24․ «Եհովայի դեմ մի ապստամբեք և մի վախեցեք»


Մայիսի 9-15-ը Թվոց 11–14, 20–24․ «Եհովայի դեմ մի ապստամբեք և մի վախեցեք», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին կտակարան 2022 (2021)

Մայիսի 9-15-ը Թվոց 11–14, 20–24, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022

Նկար
անապատային հովիտ

Մայիսի 9-15-ը

Թվոց 11–14, 20–24

«Եհովայի դեմ մի ապստամբեք և մի վախեցեք»

Այս համառոտ շարադրանքը լուսաբանում է Թվոց գրքում տեղ գտած բազմաթիվ արժեքավոր սկզբունքներից մի քանիսը: Պատրաստ եղեք Հոգու օգնությամբ տեսնել այլ սկզբունքներ։

Գրի առեք ձեր տպավորությունները

Սինայի անապատից մինչև Քանանի խոստումի երկիր նույնիսկ ոտքով ճամփորդելը 40 տարի չէր տևի: Բայց Իսրայելի զավակներին այդ ժամանակը հարկավոր էր ոչ թե աշխարհագրական տարածքն անցնելու, այլ հոգևոր հեռավորություն անցնելու համար. հեռավորությունը նրանից, թե ովքեր էին իրենք, և ինչ էր Տերը ցանկանում, որ նրանք դառնային՝ որպես Իր ուխտի ժողովուրդ:

Թվոց գիրքը նկարագրում է այն դեպքերի մի մասը, որոնք տեղի են ունեցել այդ 40 տարիների ընթացքում, ներառյալ այն դասերը, որոնք Իսրայելի զավակները պետք է սովորեին, նախքան խոստումի երկիր մտնելը: Նրանք սովորեցին Տիրոջ ընտրյալ ծառաներին հավատարիմ լինելու մասին (տես Թվոց 12)։ Նրանք սովորեցին Տիրոջ զորությանը վստահելու մասին նույնիսկ այն ժամանակ, երբ ապագան անհույս է թվում (տես Թվոց 13–14)։ Եվ նրանք սովորեցին, որ հավատը կամ հույսը կորցնելը հոգևոր վնաս է տալիս, բայց նրանք կարող էին ապաշխարել և բժշկման համար դիմել Փրկիչին (տես Թվոց 21․4–9

Մենք բոլորս ինչ-որ առումով նման ենք իսրայելացիներին: Բոլորս էլ գիտենք, թե ինչ է հոգևոր անապատում գտնվելը, և նույն դասերը, որոնք նրանք քաղեցին, կարող են օգնել մեզ պատրաստվել մուտք գործելու մեր խոստումի երկիրը՝ հավերժական կյանք մեր Երկնային Հոր հետ:

Թվոց գիրքը վերանայելու համար, տես «Թվոց» վերնագիրը Սուրբ գրքերի ուղեցույցում:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Թվոց 11․11–17, 24–29, 12

Հայտնությունը հասանելի է բոլորին, բայց Աստված Իր Եկեղեցին առաջնորդում է Իր մարգարեի միջոցով

Թվոց 11․11–17, 24–29-ում ուշադրություն դարձրեք այն խնդրին, որին բախվեց Մովսեսը և այն լուծմանը, որն Աստված առաջարկեց։ Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ Մովսեսը, երբ ասաց, որ ցանկանում է «Եհովայի բոլոր ժողովուրդը մարգարէներ լինէին» (հատված 29)։ Երբ խորհեք այս հատվածների մասին, մտածեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերի շուրջ․ «Արդյո՞ք Աստված իսկապես ցանկանում է խոսել ձեզ հետ։ Այո՜: … Այնքա՜ն շատ բան կա, որ ձեր Երկնային Հայրը ցանկանում է, որ դուք իմանաք» («Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 95):

Այնուամենայնիվ, ասել, որ բոլորը կարող են մարգարե լինել, չի նշանակում, որ նրանք բոլորը կարող են Աստծո ժողովրդին առաջնորդել այնպես, ինչպես Մովսեսը: Թվոց 12 գլխում գրված դեպքը դա հստակեցնում է։ Ի՞նչ զգուշացումներ եք տեսնում այս գլուխը կարդալիս: Ձեր կարծիքով, Տերն ի՞նչ է ցանկանում, որ դուք հասկանաք անձնական հայտնության և մարգարեին հետևելու մասին:

Տես նաև 1 Նեփի 10․17, Վարդապետություն և Ուխտեր 28․1–7, Դալլին Հ․ Օուքս, «Հաղորդակցման երկու ուղիները», Լիահոնա, նոյեմբեր 2010, 83–86։

Թվոց 13-14

Տիրոջը հանդեպ հավատ ունենալով՝ ես կարող եմ հույս ունենալ ապագայի հանդեպ:

Երբ կարդաք Թվոց 13–14-ը, փորձեք ձեզ դնել իսրայելացիների տեղում: Ձեր կարծիքով, ինչու՞ էին նրանք ցանկանում «վերադառնալ Եգիպտոս» (Թվոց 14․3)։ Դուք երբևէ նմանեցնու՞մ եք ձեզ նրանց, ովքեր հոռետեսորեն էին տրամադրված խոստումի երկիր մտնելու հարցում: Ինչպե՞ս կբնութագրեք Քաղեբի ուրիշ «հոգին»(Թվոց 14․24)։ Ի՞նչն է ձեզ տպավորում Քաղեբի և Հեսուի հավատի մեջ, և ինչպե՞ս կարող եք նրանց օրինակները կիրառել ձեր առջև ծառացած իրավիճակներում:

Տես նաև Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Գորդոն Բ. Հինքլի (2016), 75–76։

Թվոց 21.4-9

Եթե ես հավատքով նայեմ Հիսուս Քրիստոսին, Նա կարող է հոգևորապես բժշկել ինձ

Մորմոնի գրքի մարգարեները գիտեին Թվոց 21․4–9-ի պատմությունը և հասկանում էին դրա հոգևոր նշանակությունը: 1 Նեփի 17․40–41, Ալմա 33․18–22 և Հելաման 8․13–15 հատվածներն ինչպե՞ս են մեծացնում այս պատմության մասին ձեր հասկացողությունը։ Այս հատվածներն ուսումնասիրելիս մտածեք այն հոգևոր բժշկման մասին, որի հույսն ունեք: Իսրայելացիները պետք է «[մտիկ անեին] պղնձե օձին» (Թվոց 21․9), որպեսզի բժշկվեին։ Ի՞նչ եք ոգեշնչվում անել, որ ավելի լիարժեք «հավատքով նայեք Աստծո Որդուն» Հելաման 8.15):

Տես նաև Հովհաննես 3․14–15, Վարդապետություն և Ուխտեր 6․36, Դեյլ Գ. Ռենլանդ, «Օրհնությունները շատ են», Լիահոնա, մայիս 2019, 70–73։

Նկար
բրոնզե օձ

Իսրայելացիները բժշկվեցին՝ նայելով պղնձե օձին:

Թվոց 22–24

Ես կարող եմ հետևել Աստծո կամքին, նույնիսկ, եթե ուրիշները փորձեն համոզել ինձ հակառակն անել

Երբ Մովաբի թագավոր Բաղակն իմացավ, որ իսրայելացիները մոտենում են, նա կանչեց Բաղաամին՝ մի մարդու, որը հայտնի էր օրհնություններ և անեծքներ ասելով: Բաղակը ցանկանում էր, որ նա անեծքով թուլացնի իսրայելացիներին: Ուշադրություն դարձրեք, թե Բաղակն ինչպես փորձեց համոզել Բաղաամին (տես Թվոց 22․5–7, 15–17), և մտածեք այն գայթակղությունների մասին, որոնց բախվում եք՝ Աստծո կամքին հակառակ գնալու համար։ Ի՞նչն է տպավորություն թողնում ձեզ վրա Բաղաամի պատասխաններում Թվոց 22․18, 38, 23․8, 12, 26, 24․13 հատվածներում։

Ցավոք, թվում է, որ Բաղաամն, ի վերջո, տեղի տվեց ճնշմանը և դավաճանեց Իսրայելին (տես Թվոց 31․16, Հուդա 1․11)։ Խորհեք, թե ինչպես կարող եք հավատարիմ մնալ Տիրոջը՝ չնայած ուրիշների ճնշմանը:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Թվոց 11․4–6։Արդյո՞ք մեր վերաբերմունքը նման է իսրայելացիների վերաբերմունքին, որը նրանք արտահայտեցին Թվոց 11․4–6-ում։ Ինչպե՞ս կարող է Վարդապետություն և Ուխտեր 59․15-21 հատվածներում տրված խորհուրդն օգնել։

Թվոց 12․3։Թվոց 12 գլխում կամ ձեր կարդացած այլ հատվածներում, Մովսեսն ինչպե՞ս ցույց տվեց, որ «շատ հեզ էր»։ Դուք կարող եք վերանայել Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի կողմից տրված հեզության բացատրությունը իր «Հեզ և սրտով խոնարհ» ուղերձում (Լիահոնա, մայիս 2018, 30–33) կամ «Հեզ, Հեզություն» եզրույթները Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org)։ Ի՞նչ ենք սովորում այն մասին, թե ինչպես կարող ենք հեզ լինել: Դրա արդյունքում ի՞նչ օրհնություններ կստանանք։

Թվոց 13-14Ձեր ընտանիքի երկու (կամ ավելի) անդամներ կարող են ձևացնել, թե իրենք «լրտեսում են» (Թվոց 13․17) ձեր տան մյուս անկյուններում, կարծես խոստումի երկրում լինեն։ Այնուհետև յուրաքանչյուրը կարող է զեկուցել՝ հիմնվելով Թվոց 13․27–33-ի կամ Թվոց 14․6–9-ի վրա։ Մենք ի՞նչ ենք սովորում հավատքի մասին այս հատվածներում տրված երկու տարբեր զեկույցներից: Ինչպե՞ս կարող ենք նմանվել Քաղեբին և Հեսուին:

Թվոց 21․4-9։Թվոց 21․4–9, 1 Նեփի 17․40–41, Ալմա 33․18–22 և Հելաման 8․13–15 հատվածները կարդալուց հետո ձեր ընտանիքը կարող է թղթից կամ կավից օձ պատրաստել և դրա վրա կամ թղթի վրա գրել մի քանի պարզ բաներ, որոնք կարող եք անել, որպեսզի «հավատքով նայե[ք] Աստծո Որդուն» (Հելաման 8․15

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար ձեռնարկից:

Առաջարկվող երգ․ Jesus, the Very Thought of Thee, Hymns, no. 141։

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք ձեր ընտանիքին զարգացնել հոգևոր ինքնավստահություն։ «Ոչ թե պարզապես տեղեկություն տվեք, այլ օգնեք [ձեր ընտանիքի անդամներին] սուրբ գրություններում ինքնուրույն հայտնաբերել ավետարանի ճշմարտությունները և մարգարեների խոսքերը» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 28

Նկար
Մովսեսը և պղնձե օձը

Մովսեսը և պղնձե օձը, Ջուդիթ Ա․ Մեր

Տպել