Հին Կտակարան 2022
Մայիսի 16-22-ը Երկրորդ Օրինաց 6–8, 15, 18, 29–30, 34․ «Զգոյշ կաց, մի գուցէ մոռանաս Եհովային»


Մայիսի 16-22-ը Երկրորդ Օրինաց 6–8, 15, 18, 29–30, 34․ «Զգոյշ կաց, մի գուցէ մոռանաս Եհովային», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին կտակարան 2022 (2021)

Մայիսի 16-22-ը Երկրորդ Օրինաց 6–8, 15, 18, 29–30, 34, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022

Նկար
Մովսեսը կանգնած է լեռան վրա

Մովսեսը Նաբավ սարի վրա, նկար © Providence Collection/արտոնագրված է goodsalt.com կայքից։

Մայիսի 16-22-ը

Երկրորդ Օրինաց 6–8, 15, 18, 29–30, 34

«Զգոյշ կաց, մի գուցէ մոռանաս Եհովային»

Մովսեսն Իսրայելի զավակներին պատվիրեց Տիրոջ խոսքերը սովորեցնել իրենց զավակներին (տես Երկրորդ Օրինաց 6․7)։ Այս շաբաթ Երկրորդ Օրինաց գիրքն ուսումնասիրելիս գտեք թե ձեր ընտանիքի անդամների հետ ինչպես կարող եք կիսվել ձեր սովորածով։

Գրի առեք ձեր տպավորությունները

Մովսեսի երկրային ծառայությունը սկսվեց լեռան վրա, երբ Աստված խոսեց նրա հետ վառվող մորենու միջից (տես Ելից 3․1–10)։ Այն նաև ավարտվեց սարի վրա ավելի քան 40 տարի անց այն բանից հետո, երբ Աստված Մովսեսին թույլ տվեց հայացք գցել խոստումի երկրին՝ Նաբավ սարի գագաթից (տես Երկրորդ Օրինաց 34․1–4)։ Մովսեսն իր կյանքի ընթացքում նախապատրաստեց Իսրայելի զավակներին, որ մուտք գործեն խոստումի երկիրը, իսկ Երկրորդ Օրինաց գիրքը նշում է նրա վերջին հրահանգները, հիշեցումները, հորդորները և իսրայելացիներին ուղղված աղերսները: Կարդալով նրա խոսքերը՝ պարզ է դառնում, որ Մովսեսի ծառայության իրական նպատակը՝ ժողովրդի նախապատրաստումը, չէր վերաբերում անապատում գոյատևելուն, ազգեր նվաճելուն կամ համայնք կառուցելուն: Դա այն մասին է, թե ինչպես սովորել սիրել Աստծուն, հնազանդվել և հավատարիմ մնալ Նրան: Դա այն նախապատրաստությունն է, որը մեզ բոլորիս անհրաժեշտ է հավերժական կյանքի խոստումի երկիր մուտք գործելու համար: Այնպես որ, թեպետ Մովսեսը երբեք ոտք չդրեց «կաթ ու մեղր բխող երկիր» (Ելից 3․8), իր հավատի և հավատարմության շնորհիվ նա մտավ խոստումի երկիրը, որն Աստված պատրաստել է բոլոր նրանց համար, ովքեր հետևում են իրեն:

Երկրորդ Օրինացը վերանայելու համար, տես «Երկրորդ Օրինաց» վերնագիրը Սուրբ գրքերի ուղեցույցում:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Երկրորդ Օրինաց 6․4–7, 8․2–5, 11–17, 29․18–20, 30․6–10, 15–20

Տերը ցանկանում է, որ ես սիրեմ Իրեն իմ ողջ սրտով

Իր վերջին ուսմունքներում Մովսեսը հիշեցրեց իսրայելացիներին. «Քառասուն տարի է քո Եհովայ Աստուածը քեզ հետ է, եւ մի բանի պակասութիւն չքաշեցիր», նույնիսկ, անապատում գտնվելիս (Երկրորդ Օրինաց 2․7)։ Հիմա, երբ իսրայելացիները մտնում էին խոստումի երկիրը` «մեծ եւ գեղեցիկ քաղաքներով, որոնք [նրանք] չեն շինել, եւ ամեն բարիքներով լիքը տներ, որոնք [նրանք] չեն լցրել» (Երկրորդ Օրինաց 6․10–11), Մովսեսը մտավախություն ուներ, որ նրանք կկարծրացնեն իրենց սրտերը և կմոռանան Տիրոջը:

Մովսեսի խորհուրդը կարդալիս մտածեք ձեր սեփական սրտի վիճակի մասին: Կարող եք կենտրոնանալ հետևյալ հատվածների վրա և գրել ձեր տպավորությունները.

Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ձեր սիրտը չկարծրանա և Տիրոջը սիրեք ամբողջ սրտով: Ի՞նչ կապ եք տեսնում Երկրորդ Օրինաց 6․5–6 և Մատթեոս 22․35–40 հատվածների միջև (տես նաև Ղևտացոց 19․18

Տես նաև Դիտեր Ֆ Ուխդորֆ, «Տան կարոտը», Լիահոնա, նոյեմբեր 2017, 21–24։

Երկրորդ Օրինաց 6․4–12, 20–25

«Զգոյշ կաց, մի գուցէ մոռանաս Եհովային»

Իսրայելացիների սերնդի մեծ մասը, որը կմտներ խոստումի երկիր, չէր տեսել Եգիպտոսում տեղի ունեցած պատուհասները և չէր անցել Կարմիր ծովի միջով: Մովսեսը հասկանում էր, որ նրանք և ապագա սերունդները պետք է հիշեին Աստծո հրաշքները և Աստծո օրենքները, եթե ցանկանում էին մնալ Աստծո ժողովուրդը:

Մովսեսն ի՞նչ խորհուրդ տվեց Երկրորդ Օրինաց 6․4–12, 20–25-ում, որը կօգնի ձեզ հիշել այն մեծ գործերը, որոնք Աստված արել է ձեզ համար: Ի՞նչ եք ոգեշնչվել անել, որպեսզի Տիրոջ խոսքն ամեն օր «[ձեր] սրտի մեջ լինի» (հատված 6

Ինչպե՞ս եք ձեր հավատը փոխանցելու ապագա սերունդներին:

Տես նաև Երկրորդ Օրինաց 11․18–21, Ջերիթ Վ . Գոնգ, «Միշտ հիշեք Նրան», Լիահոնա, մայիս 2016, 108–11, Bible Dictionary, Frontlets or phylacteries։

Երկրորդ Օրինաց 15․1-15

Կարիքավորներին օգնելու համար պահանջվում են պատրաստակամ սրտեր և առատաձեռնություն

Երկրորդ Օրինաց 15․1–15-ը խորհուրդ է պարունակում աղքատներին և կարիքավորներին օգնելու վերաբերյալ, այդ թվում որոշ հատուկ սովորույթներ, որոնք այսօր չեն կիրառվում: Բայց ուշադրություն դարձրեք, թե ինչ են սովորեցնում այս հատվածներն այն մասին, թե մենք ինչու պետք է օգնենք աղքատներին, և Տիրոջ համար որքանով է կարևոր մեր վերաբերմունքը նրանց օգնելու գործի հանդեպ: Ձեր կարծիքով, Տերն ի՞նչ է ցանկանում, որ դուք սովորեք այս հատվածներից ուրիշներին ծառայելու վերաբերյալ:

Տես Ռասսել Մ. Նելսոն «Երկրորդ մեծ պատվիրանը», Լիահոնա, նոյեմբեր 2019, 96–100։

Երկրորդ Օրինաց 18․15–19

Հիսուս Քրիստոսն այն մարգարեն է, ում կդաստիարակեն և կմեծացնեն Մովսեսի նման

Պետրոսը, Նեփին, Մորոնին և Փրկիչն անձամբ մեկնաբանեցին Երկրորդ Օրինաց 18․15–19 մարգարեությունը (տես Գործք Առաքելոց 3․20–23, 1 Նեփի 22․20–21, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․40, 3 Նեփի 20․23)։ Ի՞նչ եք սովորում այս հատվածներից Փրկիչի մասին: Ինչպե՞ս է Փրկիչը Մովսեսի «պես»։(Երկրորդ Օրինաց 18․15)

Նկար
Հիսուսը ծնկի իջած՝ պահելով մարդուն

Հիսուս Քրիստոսը Մովսեսի «պես» մարգարեն է:

Երկրորդ Օրինաց 34․5-8

Ի՞նչ պատահեց Մովսեսի հետ

Թեպետ Երկրորդ Օրինաց 34․5–8 հատվածներում ասվում է, որ Մովսեսը մահացավ, վերջին օրերի գրություններից պարզ է դառնում, որ նա փոխակերպվել է, որ չտառապի և ցավ չքաշի, մինչև հարություն առնի (տես Ալմա 45․18–19, Սուրբ գրքերի ուղեցույց, «Մովսես», «Փոխակերպված Էակներ», scriptures.ChurchofJesusChrist.org)։ Անհրաժեշտ էր, որ Մովսեսը փոխակերպվեր, քանի որ նրան հարկավոր էր ֆիզիկական մարմին ունենալ, որպեսզի Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին քահանայության բանալիներ շնորհեր կերպարանափոխման սարի վրա (տես Մատթեոս 17․1–13

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երկրորդ Օրինաց 6․10-15։Այս հատվածների շնորհիվ ձեր ընտանիքը կարող է մտածել, թե ինչպես է օրհնվել ձեր ընտանիքը։ Ինչպե՞ս կարող ենք հետևել «Զգոյշ կաց, մի գուցէ մոռանաս Եհովային» խորհրդին (Երկրորդ Օրինաց 6․12)։ Կարող եք ձեր օրագրում կամ FamilySearch-ում գրի առնել ձեր օրհնությունների վերաբերյալ ձեր զգացումները։

Երկրորդ Օրինաց 6․13, 16, 8․3Այս հատվածներն օգնեցին Փրկիչին Իր կյանքի մի կարևոր պահի. այն տեսնելու համար կարդացեք Մատթեոս 4․1–10։ Սուրբ գրությունների ո՞ր հատվածներն են օգնել մեզ կարիքի ժամանակ:

Երկրորդ Օրինաց 7․6-9։Որևէ գործ արեք ձեր ընտանիքի անդամներին հատուկ զգացումներ պարգևելու համար, օրինակ՝ պատրաստեք նրա սիրած կերակուրը: Ապա դուք կարող եք կարդալ Երկրորդ Օրինաց 7․6–9 և քննարկել, թե ձեր կարծիքով, ինչ է նշանակում է լինել «սեպհական ժողովուրդ» (հատված 6) Տիրոջ համար։

Երկրորդ Օրինաց 29․12-13Երկրորդ Օրինաց 29․12–13 հատվածների մասին զրուցելով՝ ձեր ընտանիքը հնարավորություն է ունենում քննարկելու այն ուխտերը, որոնք նրանք կկապեն կամ կապել են Երկնային Հոր հետ։ Ի՞նչ է նշանակում լինել Աստծո ժողովուրդ: Ինչպե՞ս են մեր ուխտերը «կանգնեցնում [մեզ] … [Աստծո] ժողովուրդ» (հատված 13

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար ձեռնարկից:

Առաջարկվող երգ․ «I Want to Live the Gospel», Children’s Songbook, 148:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Փնտրեք ձեր սեփական հոգևոր գաղափարները։ Այս համառոտ շարադրանքը առաջարկում է հատվածներ և սկզբունքներ, որոնց վրա կարող եք կենտրոնանալ, սակայն թույլ մի տվեք, որ դրանք սահմանափակեն ձեր ուսումնասիրությունը։ Երբ ուսումնասիրեք, գուցե սովորեք որևէ սկզբունք, որն այստեղ նշված չէ։ Թող Հոգին առաջնորդի ձեզ դեպի այն ճշմարտությունները, որոնք պետք է սովորեք:

Նկար
Մովսեսը կանգնած է լեռան վրա

Տերը ցույց տվեց նրան ողջ երկիրը, Վոլթեր Ռեյն

Տպել