Հին Կտակարան 2022
Հունիսի 27-ից հուլիսի 3-ը. Գ Թագավորաց 17–19. «Եթէ Եհովան է Աստուածը, նորա ետեւից գնացէք»


Հունիսի 27-ից հուլիսի 3-ը. Գ Թագավորաց 17–19. «Եթէ Եհովան է Աստուածը, նորա ետեւից գնացէք», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հունիսի 27-ից հուլիսի 3-ը. Գ Թագավորաց 17–19, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար․ 2022

Եղիան կանգնած է բոցավառվող զոհասեղանի կողքին

Եղիան վիճում է Բահաղի քահանաների հետ, Ջերի Հարսթոն

Հունիսի 27-ից հուլիսի 3-ը

Գ Թագավորաց 17-19

«Եթէ Եհովան է Աստուածը, նորա ետեւից գնացէք»

Երեխաներից շատերը սիրում են պատմություններ։ Օգնեք երեխաներին գտնել ճշմարտությունները Գ Թագավորաց 17–19-ի պատմություններից, որոնք կամրապնդեն նրանց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ։

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Երեխաներին ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարները, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից: Խնդրեք երեխաներին կիսվել այդ նկարներում պատկերված պատմությունների մասին իրենց իմացածով: Ի՞նչ ենք սովորում այս պատմություններից:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Գ Թագավորաց 17

Տերը օրհնում է նրանց, ովքեր հավատք ունեն։

Գ Թագավորաց 17 գլխում կան մեծ հավատքի մի քանի օրինակներ: Մեծ հավատ ունենալու արդյունքում սովի ժամանակ Եղիային կերակրեցին ագռավները, այրի կնոջ և նրա որդու կերակուրը բազմապատկվեց, և Եղիան այրի կնոջ որդուն հարություն տվեց մեռելներից:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք առարկաների նկարներ, որոնք համապատասխանում են Գ Թագավորաց 17-րդ գլխում տրված պատմություններին, օրինակ՝ թռչուններ, հաց կամ տղա: Այս պատմությունները պատմեք երեխաներին («Եղիա մարգարեն» Հին Կտակարանի պատմություններում կարող են օգնել) և հրավիրեք նրանց գտնել նկարները և առարկաները, որոնք համապատասխանում են յուրաքանչյուր պատմության հետ: Նշեք, որ Եղիան և այրին հավատում էին Հիսուս Քրիստոսին և ստացան մեծ օրհնություններ:

  • Օգնեք երեխաներին մտածել՝ ինչպես կարող են ցույց տալ, որ իրենք հավատում են Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, ինչը նշանակում է, որ նրանք հավատում և վստահում են Նրանց: Նրանց հետ որևէ երգ երգեք հավատքի մասին, օրինակ՝ «Գիտեմ հայրս ապրում է» (Հիմներ և մանկական երգեր, 59):

Գ Թագավորաց 18.17-39

Ես կարող եմ որոշել հետևել Հիսուս Քրիստոսին։

Եղիան հորդորում էր իսրայելի ժողովրդին որոշել հետևել Հիսուս Քրիստոսին։ Օգնեք երեխաներին տեսնել, որ իրենք կարող են կատարել նույն ընտրությունը:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին բացատրեք, որ Եղիայի ժամանակներում մարդիկ համոզված չէին՝ արդյոք իրենք ցանկանում էին հետևել Տիրոջը: Կիսվեք պատմությունով այն մասին, որ Եղիան հրավիրեց նրանց ընտրել հետևել Տիրոջը, որը գտնվում է Գ Թագավորաց 18.17–39-ում (տես նաև «Եղիան և Բահաղի քահանաները» Հին Կտակարանի պատմություններ): Պատմեք երեխաներին, թե դուք ինչու եք ընտրել հետևել Հիսուս Քրիստոսին, և հարցրեք նրանց, թե ինչո՞ւ են նրանք ընտրում հետևել Նրան:

  • Երեխաների համար կարդացեք, թե Եղիան ինչ ասաց ժողովրդին. «Եթէ Եհովան է Աստուածը, նորա ետեւից գնացէք» (Գ Թագավորաց 18.21): Ի՞նչ է նշանակում գնալ Հիսուս Քրիստոսի հետևից: Օգնեք երեխաներին մտածել հատուկ բաների մասին, որոնք նրանք կանեն Հիսուս Քրիստոսին հետևելու համար և հրավիրեք նրանց նկարել իրենց այդ գործերը կատարելիս:

    երիտասարդ տղա

    Ես կարող եմ ընտրել հետևել Հիսուս Քրիստոսին։

Գ Թագավորաց 19.9–12

Սուրբ Հոգին ինձ հետ խոսում է մեղմ, հանդարտ ձայնով։

Որոշակի առաջնորդությամբ կրտսեր խմբի երեխաները կարող են ճանաչել Սուրբ Հոգու ազդեցությունն իրենց կյանքում: Մտածեք, թե դուք ինչպես կարող եք օգնել նրանց։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար ամփոփեք Գ Թագավորաց 19.9–12-ում տրված պատմությունը և կարդացեք հատվածներ 11–12-ը: Հրավիրեք նրանց գործողությունների միջոցով ներկայացնել հողմ, երկրաշարժ և կրակ։ Ապա հրավիրեք նրանց հանգիստ նստել, մինչ դուք մեղմորեն կարդում եք հատված 12-ի վերջին մասը. «կրակից յետոյ մի մեղմ ու բարակ ձայն»: Խնդրեք նրանց փորձել խոսել մեղմ ու բարակ ձայնով: Պատմեք նրանց այն ժամանակների մասին, երբ դուք հուշումներ եք զգացել Սուրբ Հոգուց:

  • Օգնեք երեխաներին հիշել, թե նրանք երբ են զգացել Սուրբ Հոգու ազդեցությունը: Օրինակ՝ նվագեք կամ երգեք որևէ ակնածալի երգ Հիսուսի մասին և հարցրեք նրանց, թե ինչ են զգում, երբ մտածում են Նրա մասին: Հարցրեք նրանց, թե ինչ են զգում նմանատիպ միջոցառումների ժամանակ, երբ տիրում է ակնածալի մթնոլորտ, օրինակ՝ աղոթում են իրենց ընտանիքների հետ կամ ճաշակում են հաղորդությունից: Ասացեք երեխաներին, որ այս զգացումները գալիս են Սուրբ Հոգուց: Պատմեք երեխաներին, թե Սուրբ Հոգու զորությունն ինչպես է օրհնել ձեր կյանքը:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Գ Թագավորաց 17.8–16

Երբ Տերը խնդրում է, որ ես զոհաբերություն կատարեմ, ես կարող եմ հնազանդվել հավատքով։

Սարեփթացի այրին վստահեց Տիրոջը և Նրա մարգարեին, չնայած նրան խնդրեցին մեծ զոհաբերություն կատարել: Այս պատմությունը կարող է օգնել երեխաներին, երբ Տերը խնդրում է նրանց զոհաբերություններ կատարել:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Գ Թագավորաց 17.8–16-ը: Հրավիրեք նրանց բեմականացնել պատմությունը, երբ կարդում եք այն երկրորդ անգամ: Կանգ առեք տարբեր կետերում և հարցրեք, թե ինչ կզգային, եթե լինեին Եղիայի կամ այրի կնոջ փոխարեն։ Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչ սովորեցին այս պատմությունից:

  • Երեխաներից մեկին հրավիրեք գրատախտակին նկարել այն, ինչ Տերը խնդրեց այրուն տալ Եղիային (տես Գ Թագավորաց 17.12–13): Հրավիրեք մեկ այլ երեխայի նկարել այն, ինչ այրին ստացավ փոխարենը (տես Գ Թագավորաց 17.15–16): Ի՞նչ է Տերը մեզանից խնդրում զոհաբերել: Խնդրեք երեխաներին կիսվել, թե նրանք ինչպես են օրհնվել՝ զոհաբերություններ կատարելով։

Գ Թագավորաց 18.17-39

Ես կարող եմ որոշել հետևել Հիսուս Քրիստոսին։

Իսրայելացիները անվճռական էին Տիրոջը հետևելու հարցում: Խորհեք, թե ինչպես կարող եք ոգեշնչել երեխաներին նվիրված լինել իրենց աշակերտության գործին:

Հնարավոր վարժություններ

  • Յուրաքանչյուր երեխայի հանձնարարեք կարդալ մի քանի հատված Գ Թագավորաց 18.17–39-ից և նկարել, թե ինչ են նկարագրում իր հատվածները: Անհրաժեշտության դեպքում օգնեք երեխաներին հասկանալ հատվածները: Ապա թույլ տվեք նրանց օգտագործել իրենց նկարները և պատմել պատմությունը: Այս պատմությունն ի՞նչ է ուսուցանում մեզ Տիրոջ մասին:

  • Խնդրեք երեխաներին խոսել այն ժամանակի մասին, երբ նրանք պետք է ընտրություն կատարեին երկու տարբեր բաների միջև: Ի՞նչն օգնեց նրանց որոշում կայացնել։ Օգնեք նրանց մտածել այն իրավիճակների շուրջ, երբ նրանք պետք է որոշեն՝ հետևել Հիսուսին, թե՝ ոչ։ Ո՞ր ճշմարտությունները Գ Թագավորաց 18.17–39-ից կարող են օգնել նրանց որոշել:

Գ Թագավորաց 19.9–12

Սուրբ Հոգին ինձ հետ խոսում է մեղմ, հանդարտ ձայնով։

Աշխարհը լի է շեղող աղմուկներով, որոնք դժվարացնում են լսել Հոգու մեղմ, բարակ ձայնը: Ինչպե՞ս կօգնեք երեխաներին լսել այն:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին ուշադիր լսել, երբ նրանց համար շատ հանդարտ ձայնով կկարդաք Գ Թագավորաց 19.11–12-ը: Խնդրեք նրանց վերանայել Գ Թագավորաց 19-ը՝ գտնելով հատվածները, որոնք դուք կարդացիք և սովորեք, թե ինչ էր անում Եղիան: Խոսեք այն մասին, թե նրանք ինչ պետք է անեին, որպեսզի լսեին թե դուք ինչ էիք ասում, ապա օգնեք նրանց համեմատել դա նրա հետ, թե մենք ինչ պետք է անենք, որպեսզի լսենք «մեղմ ու բարակ ձայնը»: Թող երեխաները հերթով մեղմ ձայնով կարդան այլ հատվածներ Գ Թագավորաց 19 գլխից, մինչ մյուս երեխաները գտնեն այդ հատվածները սուրբ գրություններում:

  • Երեխաների հետ կիսվեք որոշ հավելյալ սուրբ գրություններով, որոնք նկարագրում են, թե Հոգին ինչպես է հաղորդակցվում մեզ հետ (Տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Ոգեշնչում, ոգեշնչել», scriptures.ChurchofJesusChrist.org): Խնդրեք երեխաներին խոսել այն ժամանակների մասին, երբ նրանք զգացել են, թե Սուրբ Հոգին ինչպես է առաջնորդում նրանց կամ վկայում նրանց: Դուք ի՞նչ էիք անում: Ի՞նչը կարող է շեղել մեզ, որ ճանաչենք Հոգին: Միասին կարդացեք Մորոնի 4.3-ը և խրախուսեք երեխաներին ընտրել որևէ գործողություն, որը կանեն, որպեսզի «նրանք նրա Հոգին միշտ իրենց հետ ունենան»։

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին մտածել ինչ-որ բանի մասին, որը նրանք կցանկանային անել այսօրվա իրենց սովորածի շնորհիվ: Օրինակ՝ նրանք կարող են սահմանել որևէ հոգևոր, մտավոր, ֆիզիկական կամ սոցիալական նպատակ, որպեսզի ավելի նմանվեն Հիսուս Քրիստոսին:

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք երեխաներին ճանաչել Հոգուն: «Ամենակարևոր բաներից մեկը, որ դուք կարող եք անել որպես ուսուցիչ՝ օգնելն է նրանց, ում դուք ուսուցանում եք, ճանաչել Սուրբ Հոգու ազդեցությունը: … Օգնեք [երեխաներին] միավորել իրենց հոգևոր զգացումները Սուրբ Հոգու ազդեցության հետ»։(Ուսուցանել Փրկիչի ձևով, 11):