Հին Կտակարան 2022
Հուլիսի 11–17. Դ Թագավորաց 17–25. «Իսրայէլի Տէր Աստուծուն ապաւինեց»


Հուլիսի 11–17. Դ Թագավորաց 17–25. «Իսրայէլի Տէր Աստուծուն ապաւինեց», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հուլիսի 11–17. Դ Թագավորաց 17–25, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ 2022

մարդիկ հեռանում են ավերված քաղաքից

Գերիների թռիչքը, Ջեյմս Թիսոթ և ուրիշներ

Հուլիսի 11-17-ը

Դ Թագավորաց 17-25

«Իսրայէլի Տէր Աստուծուն ապաւինեց»

Երեխաների համար ուսումնառության միջոցառումներ ծրագրելիս հիշեք, որ այս համառոտ շարադրանքի կրտսեր խմբի երեխաների համար նախատեսված վարժությունները կարող են հարմարեցվել ավագ խմբի երեխաների համար և հակառակը:

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Թերթիկների վրա գրեք ձեր դասարանի բոլոր երեխաների անունները և տեղադրեք դրանք տարայի մեջ: Դասից առաջ թող երեխաները հերթով ընտրեն որևէ անուն: Երբ որևէ երեխայի անուն դուրս գա, թող կիսվի ինչ-որ բանով, որը վերջերս սովորել է ավետարանի կամ Հիսուս Քրիստոսի մասին: Շարունակեք, մինչև բոլոր երեխաները կիսվելու հնարավորություն ունենան։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Դ Թագավորաց 18․3, 5

Ես կարող եմ վստահել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին

Եզեկիայի օրինակը Դ Թագավորաց 18․3, 5-ում կարող է օգնել ձեր ուսուցանած երեխաներին վստահել Աստծուն:

Հնարավոր վարժություններ

  • Նշեք մի քանի բան, որ կարող է անել լավ թագավորը, և որոշ բաներ, որոնք կարող է անել վատ թագավորը: Խնդրեք երեխաներին վեր կենալ և ուրախանալ լավ գործերի համար և նստել՝ վատ գործերի համար: Բացատրեք երեխաներին, որ Իսրայելը ուներ շատ թագավորներ, ոմանք արդար, ոմանք՝ ոչ։ Երբ կարդաք Դ Թագավորաց 18.3, 5-ը, հրավիրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե Եզեկիա թագավորին ինչը դարձրեց լավ թագավոր: Օգնեք նրանց մտածել, թե ինչպես կարող ենք ցույց տալ, որ վստահում ենք Աստծուն, ինչպես Եզեկիան վստահեց:

  • Օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում վստահել ինչ-որ մեկին: Խոսեք այն մարդկանց մասին, ում դուք վստահում եք և թող երեխաները նույնպես խոսեն։ Ցուցադրեք Հիսուս Քրիստոսի նկարը: Մենք ինչո՞ւ կարող ենք վստահել Հիսուս Քրիստոսին: Արտահայտեք ձեր վստահությունը, որ Հիսուս Քրիստոսը սիրում է մեզ և կօգնի մեզ վերադառնալ՝ հավիտյան ապրելու Երկնային Հոր հետ:

Դ Թագավորաց 22.8–11, 23.2

Սուրբ գրություններն օրհնված են

Նույնիսկ, եթե կրտսեր խմբի երեխաները չկարողանան կարդալ կամ հասկանալ ամեն բան սուրբ գրություններում, նրանք կարող են օրհնվել սուրբ գրությունների զորությամբ: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք նրանց Աստծո խոսքով օրհնվելու ցանկություն ունենալ:

Հնարավոր վարժություններ

  • Թաքցրեք սուրբ գրությունների մի օրինակ սենյակում ինչ-որ տեղ և հրավիրեք երեխաներին գտնել այն: Բացատրեք, որ Հովսիայի թագավորի օրոք շատերը չէին սովորում սուրբ գրություններից, մինչև քահանան դրանք չգտավ տաճարում (տես Դ Թագավորաց 22.8–11): Ի՞նչ են սուրբ գրությունները: Ինչո՞ւ են մեզ անհրաժեշտ սուրբ գրությունները։ Ասեք երեխաներին, թե ինչու եք ուրախ, որ մենք այսօր ունենք սուրբ գրություններ, և թող նրանք կիսվեն սուրբ գրությունների վերաբերյալ իրենց զգացմունքներով:

  • Երեխաների համար կարդացեք Դ Թագավորաց 23.2-ը և խնդրեք նրանց ուշադրություն դարձնել, թե թագավորն ինչ արեց սուրբ գրությունների հետ: Ինչո՞ւ բոլորի համար կարևոր էր լսել այն, ինչ գրված է սուրբ գրություններում: Երգեք որևէ երգ սուրբ գրությունների մասին, օրինակ՝ «Search, Ponder, and Pray» (Children’s Songbook, 109), և խնդրեք երեխաներին խոսել, թե նրանք ինչ են զգում, երբ լսում են սուրբ գրությունների ուսմունքներն ու պատմությունները:

    սուրբ գրություններ ուսումնասիրող ընտանիք

    Սուրբ գրությունները կարող են օգնել դարձնել մեր սրտերը դեպի Տերը:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Դ Թագավորաց 18․3–6, 19.14–19

Ես կարող եմ վստահել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։

Երբ ասորիները սպառնացին Երուսաղեմին, արդար Եզեկիա թագավորը հավատքով դիմեց Տիրոջը: Եզեկիայի օրինակը կարող է օգնել ձեզ և երեխաներին խոսել այն մասին, թե մենք ինչպես կարող ենք ցույց տալ մեր հավատը Տիրոջ հանդեպ, նույնիսկ երբ այդ հավատը վիճարկվում է:

Հնարավոր վարժություններ

  • Օգտագործելով Աստվածաշնչի քարտեզ 3-ը՝ «12 ցեղերի բաժանումը», հակիրճ բացատրեք երեխաներին, որ Իսրայելի Հյուսիսային Թագավորությունը նվաճվեց Ասորեստանի ժողովրդի կողմից: Բացատրեք, որ ասորիները ավելի ուշ փորձեցին նվաճել Հուդայի Հարավային Թագավորությունը։ Խնդրեք երեխաներին պատկերացնել, թե ի՞նչ կզգային, եթե ապրեին Հուդայում և իմանային, որ ասորիները գալիս էին կործանելու քաղաքը: Խնդրեք երեխաներին կարդալ Դ Թագավորաց 18.3, 5–6-ը՝ պարզելով, թե ինչու Հուդայի Թագավոր Եզեկիան կարողացավ քաջություն դրսևորել, երբ ասորիները եկան:

  • Խնդրեք երեխաներին կարդալ Դ Թագավորաց 19.14–19-ը՝ փնտրելով, թե ինչ արեց Եզեկիան, երբ ասորիները սպառնում էին իր թագավորությանը: Այս քայլերի կատարումն ինչպես է ցույց տալիս, որ նա վստահում էր Տիրոջը։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ցույց տանք մեր վստահությունը Տիրոջ հանդեպ, երբ օգնության կարիք ունենք:

Դ Թագավորաց 22.8–13, 23.2–3

Սուրբ գրությունները ուսուցանում են մեզ, թե ինչպես հետևել Հիսուս Քրիստոսին։

Տարիների հոգևոր խավարից հետո հրեաները նորոգեցին իրենց նվիրվածությունը Տիրոջը: Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ թագավոր Հովսիան նորից հայտնաբերեց օրենքի գիրքը և կարդաց այն մարդկանց համար: Այս պատմությունը կարող է օգնել երեխաներին հասկանալ, թե ինչո՞ւ են սուրբ գրություններն այդքան արժեքավոր:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ասեք, որ Հովսիա թագավորը հանձնարարեց իր ժողովրդին վերանորոգել տաճարը, և երբ նրանք արեցին այդ, գտան մի շատ արժեքավոր բան: Հրավիրեք երեխաներին կարդալ Դ Թագավորաց 22.8–11-ը՝ պարզելով, թե ինչ էր դա: Բացատրեք, որ նրանց գտած գիրքը պարունակում էր ուխտեր և պատվիրաններ, որոնց մասին Իսրայելի զավակները չգիտեին: Ի՞նչ կարող էր պատահել մեզ հետ, եթե չունենայինք սուրբ գրությունները: Հարցրեք երեխաներին, թե ինչո՞ւ են նրանք երախտապարտ սուրբ գրություններ ունենալու համար: Ինչո՞ւ ավելի դժվար կլիներ հետևել Փրկիչին, եթե մենք չունենայինք սուրբ գրությունները:

  • Յուրաքանչյուր երեխայի տվեք մի թերթիկ և խնդրեք պատռել այն։ Բացատրեք, որ Հովսիա թագավորի օրոք մարդիկ երբեմն «պատռում» էին իրենց հագուստը, երբ վրդովվում էին: Խնդրեք երեխաներին փնտրել «պատառեց» բառը Դ Թագավորաց 22.11-ում: Ինչո՞ւ կարող էր Հովսիան վրդովվել: Հանձնարարեք երեխաներին գտնել պատասխանը հատված 13-ում։ Մեզ համար ինչու՞ է կարևոր կանոնավոր կարդալ սուրբ գրությունները:

  • Միասին կարդացեք Դ Թագավորաց 23.2–3-ը և խնդրեք երեխաներին փնտրել, թե սուրբ գրություններն ինչպես օգնեցին Հովսիային և իր ժողովրդին: Երեխաների հետ կիսվեք որևէ սուրբ գրությունով, որը ոգեշնչել է ձեզ «Տիրոջը հետեւելու» (հատված 3), և հրավիրեք երեխաներին կիսվել սուրբ գրություններով, որոնք օգնել են նրանց: Միասին երգեք «I Will Walk with Jesus» (ChurchofJesusChrist.org):

Դ Թագավորաց 23.3

Ես կպահեմ իմ ուխտերը Աստծո հետ։

Երբ Հովսիան և նրա ժողովուրդն իմացան Աստծո պատվիրանները, ուխտ կապեցին՝ ապրելով դրանցով: Դուք կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներին, որ հավատարիմ մնան մկրտության ժամանակ կապած իրենց ուխտերին:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Դ Թագավորաց 23.3-ը և գտնել բառեր կամ արտահայտություններ, որոնք ցույց են տալիս մարդկանց վերաբերմունքը պատվիրանների նկատմամբ: Հրավիրեք նրանց կանգնել և խոսել, թե ինչ կնշանակի «[կանգնել] ուխտի մէջ»: Հրավիրեք նրանց քայլել տեղում և խոսել այն մասին, թե ինչ կարող է նշանակել «քայլել Տիրոջ հետեւից»: Խնդրեք նրանց ձեռքերը դնել իրենց սրտերին և առաջարկել ուղիներ, որոնցով մենք կարող ենք պահել պատվիրանները «[մեր] բոլոր սրտով»:

  • Օգնեք երեխաներին կազմել մկրտության ժամանակ տված խոստումների ցուցակը (տես Մոսիա 18.10, Վարդապետություն և Ուխտեր 20.37, 77, 79): Ի՞նչ է մեզ խոստանում Աստված, եթե պահենք մեր ուխտերը: Մենք ի՞նչ ենք սովորում Դ Թագավորաց 23.3-ից այն մասին, թե մենք ինչպես պետք է պահենք մեր ուխտերը:

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին ընտանիքի անդամի հետ կիսվել սուրբ գրության որևէ հատվածով կամ պատմությունով, որն օրհնել է նրանց:

Բարելավել մեր ուսուցումը

Երեխաների մոտ վստահություն ստեղծեք: Վստահություն կառուցելու եղանակներից մեկը երեխաներին գովելն է, երբ մասնակցում են դասին: Խոստացեք երեխաներին, որ Սուրբ Հոգին կօգնի նրանց սովորելու ժամանակ: