Հին Կտակարան 2022
Հուլիսի 18-24-ը Եզրաս 1, 3–7, Նէէմիա 2, 4–6, 8. «Ես մեծ գործով զբաղուած եմ»


Հուլիսի 18-24-ը Եզրաս 1, 3–7, Նէէմիա 2, 4–6, 8. «Ես մեծ գործով զբաղուած եմ», Երեխաների միության համար 2022 (2021)

Հուլիսի 18-24-ը Եզրաս 1, 3–7, Նէէմիա 2, 4–6, 8, Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. 2022

Զորաբաբելի Տաճարը

Զորաբաբելի տաճարը, ըստ՝ Սեմ Լոլորի

Հուլիսի 18-24-ը

Եզրաս 1, Նէէմիա 3–7,  2, 4–68

«Ես մեծ գործով զբաղուած եմ»

Ուսումնասիրելիս հաշվի առեք, թե Եզրասի և Նեեմիայի ուղերձներից որն է ավելի անհրաժեշտ ձեր ուսուցանած երեխաների համար: Ստեղծեք ուսուցման ծրագիր, որը ներառում է Սուրբ Հոգուց ստացած տպավորությունները:

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Գրատախտակին գրեք Զորաբաբել, Եզրաս և Նեեմիա բառերը: Նկարեք կամ ցույց տվեք մի քանի նկարներ, որոնք վերաբերում են այս մարդկանց, օրինակ՝ տաճարը, սուրբ գրությունները և Երուսաղեմի պատերը: Օգնեք երեխաներին անունները համապատասխանեցնել նկարների հետ և թույլ տվեք նրանց կիսվել այն ամենով, ինչ նրանք գիտեն այդ մարդկանց գործերի մասին:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Եզրաս 3.8–13

Տաճարը կարող է ուրախություն պարգևել ինձ

Զորաբաբելի և հրեաների կողմից տաճարի վերակառուցման մասին պատմությունը կարող է օգնել ձեր ուսուցանած երեխաներին ուրախանալ Տիրոջ տան շնորհիվ եկող օրհնություններով:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին խոսել որևէ բանի մասին, որը նրանց ուրախություն է պարգևում։ Ցույց տվեք ինչ-որ մեկի նկարը, ով ժպտում է տաճարի առջև կանգնած (ինչպիսին այս համառոտ շարադրանքի նկարն է), և հարցրեք երեխաներին, թե ինչու է այդ մարդը ուրախ: Վկայեք, որ տաճարը Տիրոջ տունն է և պատմեք մի ժամանակի մասին, երբ դուք ուրախություն եք զգացել տաճարի շնորհիվ:

  • Երեխաների համար կարդացեք Եզրաս 3.12-ը հատվածի վերջին մասը՝ բացատրելով, որ երբ հրեաները դրեցին տաճարի հիմքը, «շատերը ուրախանալով ձայն էին բարձրացնում»: Երեխաներին խնդրեք բղավել ուրախությունից: Օգնեք նրանց պատճառներ մտածել, որոնց շնորհիվ մենք կարող ենք ուրախ լինել տաճարների համար: Օրինակ՝ տաճարում մենք խոստումներ ենք տալիս Աստծուն, որոնք թույլ են տալիս, որ մեր ընտանիքները հավերժ միասին լինեն:

  • Երեխաների հետ երգեք մի երգ տաճարի մասին, օրինակ՝ «Ես սիրում եմ տեսնել տաճարը» (Children’s Songbook, 95): Յուրաքանչյուր տողից հետո դադար տվեք և խնդրեք երեխաներից մեկին ասել, թե ինչն է իրեն դուր գալիս տաճարի հետ կապված:

    տաճարի տարածքում քայլող ընտանիք

    Տաճարը կարող է ուրախության աղբյուր լինել մեր կյանքում:

Նեեմիա 2.17–20, 6.1–9

Տերը կօգնի ինձ կատարել Իր գործը

Երբ Նեեմիան վերանորոգում էր Երուսաղեմը շրջապատող պատերը, թշնամիները փորձում էին ստիպել նրան կանգ առնել, բայց նա հավատարիմ մնաց իր առաջադրանքին: Որո՞նք են մի քանի կարևոր բաները, որոնք Տերը ցանկանում է, որ երեխաներն անեն, և ինչպես կարող եք ոգեշնչել նրանց հավատարիմ լինել այդ գործին:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ կիսվեք Նեեմիայի պատմությունով (տես Նեեմիա 2.17–20, 6.1–9, Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Մենք մեծ աշխատանք ենք կատարում և չենք կարող դադար տալ», Լիահոնա, մայիս 2009, 59–62): Երեխաներին պատմեք, թե ինչ ասաց Նեեմիան, երբ մարդիկ ծաղրում էին նրան Երուսաղեմի պատերը ամրացնելու ցանկության համար. «Երկնքի Աստուածն ինքը մեզ յաջողութիւն է տալու, եւ մենք նորա ծառաներս վեր ենք կենալու որ շինենք» (Նեեմիա 2.20): Խնդրեք երեխաներին ոտքի կանգնել և ձևացնել, թե նորոգում են Երուսաղեմի պատերը:

  • Մի քանի խորանարդիկներ բերեք դասարան, և թույլ տվեք երեխաներին օգտագործել դրանք՝ օգնելով ձեզ պատ կառուցել (կամ գրատախտակին պատ նկարել): Օգնեք երեխաներին մտածել մի քանի կարևոր բաների մասին, որ Երկնային Հայրը գուցե խնդրի նրանց անել, ինչպես օրինակ՝ սովորել կարդալ սուրբ գրությունները: Յուրաքանչյուր գաղափարի հետ, որով նրանք կիսվում են, խնդրեք նրանց պատի վրա խորանարդ ավելացնել: Բացատրեք, որ երբ Նեեմիան կատարում էր Երուսաղեմի պատերը ամրացնելու իր կարևոր աշխատանքը, մարդիկ փորձեցին կանգնեցնել նրան: Կարդացեք Նեեմիա 6.9-ը և հրավիրեք երեխաներին բարձրացնել իրենց ձեռքերը, երբ կարդում եք «զօրացրու իմ ձեռքերը» Պատմեք երեխաներին մի ժամանակի մասին, երբ դուք զգացիք, որ Աստված ուժեղացնում է ձեր ձեռքերը՝ կատարելու Իր աշխատանքը:

Նեեմիա 8.1–12

Սուրբ գրությունները օրհնություն են

Դուք կարող եք օգտագործել Եզրասի կողմից օրենքը կարդալու պատմությունը, որպեսզի օգնեք երեխաներին մտածել, թե մենք որքան օրհնված ենք սուրբ գրությունները ունենալու համար:

Հնարավոր վարժություններ

  • Ասեք երեխաներին, որ Եզրասը մարդկանց համար կարդում էր սուրբ գրությունները: Բարձրաձայն կարդացեք որոշ արտահայտություններ Նեեմիա 8.2–3, 5–6, 8–9, 12-ից, որոնք նկարագրում են, թե մարդիկ ինչ էին անում, երբ լսում էին սուրբ գրությունները, և խնդրեք նրանց դերախաղով ներակայացնել այդ արտահայտությունները: Ինչո՞ւ ենք մենք երախտապարտ սուրբ գրություններն ունենալու համար:

  • Հրավիրեք երեխաներին գունավորել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը: Մինչ նրանք գունավորում են, պատմեք նրանց, թե սուրբ գրությունների ընթերցանությունն ինչպես է ձեզ մոտեցրել Փրկիչին:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Եզրաս 3.8–13, 6.16–22

Տաճարը ուրախանալու առիթ է տալիս ինձ

Երբ երեխաների հետ վերանայեք Զորաբաբելի և հրեաների կողմից տաճարի վերակառուցման պատմությունը, գտեք եղանակներ՝ վկայելու այն ուրախության մասին, որը մենք ունենում ենք այսօր տաճարներ ունենալու շնորհիվ:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին միասին աշխատել և գտնել արտահայտություններ Եզրաս 3.10–13-ում, որոնք ցույց են տալիս, թե հրեաներն ինչ էին զգում Երուսաղեմի տաճարը վերակառուցելիս: Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր ուրախությունը՝ երկրի վրա այսօր տաճարներ ունենալու համար: Օգնեք երեխաներին մտածել, թե ինչպես կարող են պատրաստվել ու գնալ տաճար։

  • Երեխաների հետ կիսվեք տաճարի վերաբերյալ ձեր զգացմունքներով: Ինչպե՞ս է տաճարը օգնել ձեզ ավելի մոտ զգալ Երկնային Հորը և Փրկիչին: Ինչո՞ւ ենք մենք տոնում տաճարի նվիրագործման արարողությունը: Երեխաներին ժամանակ տվեք գրի առնել, թե նրանք ինչպես են վերաբերվում տաճարին, և խրախուսեք նրանց կիսվել, թե ինչ են գրել իրենց ընտանիքների հետ:

Նեեմիա 2, 46

Տերը կզորացնի ինձ «մեծ գործ» կատարել

Տերը կարևոր գործ ունի ձեր ուսուցանած երեխաների համար: Ի՞նչ կարող են նրանք սովորել Նեեմիայից այդ գործում համառություն ցուցաբերելու մասին, նույնիսկ, երբ ընդդիմության են բախվում:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ վերանայեք Նեեմիայի կողմից Երուսաղեմը շրջապատող պատերի վերանորոգման պատմությունը, ներառյալ ընդդիմությունը, որին նա դիմակայում էր: Միասին կարդացեք Նեեմիա 2.19-ը և խնդրեք երեխաներին կիսվել այնպիսի իրավիճակներով, երբ ինչ-որ մեկը կարող է ծիծաղել մեզ վրա ճիշտ քայլեր կատարելու համար: Համաձայն Նեեմիա 2.20-ի, ի՞նչ պատասխանեց Նեեմիան: Ինչպե՞ս կարող ենք արձագանքել, երբ մարդիկ ծաղրում կամ քննադատում մեզ ճիշտը գործելու համար:

  • Միասին կարդացեք նեեմիա 6․1-9-ը։ Նեեմիայի թշնամիներն ինչպե՞ս բազմիցս փորձեցին ստիպել նրան դադարեցնել աշխատանքը պատի վրա, և ինչպե՞ս նա արձագանքեց: Աստված ի՞նչ աշխատանք է ուզում, որ մենք կատարենք (տես օրինակ՝ Մոսիա 18.8–10): Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել Նեեմիայի օրինակին հատված 9-ում, երբ դժվար է անել այն, ինչ Աստված է խնդրել, որ կատարենք:

Նեեմիա 8.1–12

Ես օրհնվում եմ, երբ ուսումնասիրում եմ սուրբ գրությունները

Երուսաղեմի ժողովուրդը երկար ժամանակ չէր լսել Աստծո խոսքերը, երբ Եզրասը դրանք կարդաց մարդկանց համար: Եզրասի պատմությունը հիշեցնում է մեզ, թե սուրբ գրությունները որքան կարևոր պետք է լինեն մեզ համար:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին Նեեմիա 8:1–12 հատվածներում փնտրել այն բառերն ու արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, թե մարդիկ ինչպես են վերաբերվում Աստծո խոսքը լսելուն: Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ են զգում սուրբ գրությունները կարդալիս, և կիսվեք նաև ձեր զգացումներով:

  • Հրավիրեք մի երեխայի կարդալ Նեեմիա 8.8-ը և հարցրեք երեխաներին՝ ինչն է օգնում նրանց հասկանալ սուրբ գրությունները: Ցույց տվեք նրանց, թե ինչպես օգտագործել սուրբ գրությունների ուսումնասիրության օժանդակ նյութերը, օրինակ՝ Սուրբ գրքերի ուղեցույցը և Gospel Topics-ը (ChurchofJesusChrist.org): Խնդրեք երեխաներին կիսվել ինչ-որ բանով, որը նրանք սովորել են Փրկիչի մասին սուրբ գրություններից։

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին որևէ բան ընտրել այսօրվա իրենց սովորած նյութից, որով կցանկանային կիսվել իրենց ընտանիքի անդամների հետ:

Բարելավել մեր ուսուցումը

Պատրաստվել հոգևորապես։ «Ավետարանի զորավոր ուսուցումը ենթադրում է, որ ոչ միայն դասը պատրաստենք, այլ նաև՝ մեզ։ … Ավետարանի լավագույն ուսուցիչները, նախքան կմտածեն դասաժամը լցնելու մասին, կենտրոնանում են իրենց սրտերը Սուրբ Հոգով լցնելու վրա» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 12