Հուլիսի 4–10-ը. Դ Թագավորաց 2–7. «Մարգարէ կայ Իսրայէլի մէջ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)
Հուլիսի 4–10-ը. Դ Թագավորաց 2–7, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ 2022
Հուլիսի 4-10-ը
Դ Թագավորաց 2-7
«Մարգարէ կայ Իսրայէլի մէջ»
Այս համառոտ շարադրանքի վարժությունները նախատեսված են կյանքի կոչել ձեր սեփական ստեղծագործական գաղափարները։ Աղոթքով լի ուսումնասիրության միջոցով դուք կարող եք ներշնչանք ստանալ՝ ձեր ուսուցանած երեխաների կարիքները բավարարելու համար:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Որպեսզի երեխաներին խրախուսեք կիսվել Եղիսե մարգարեի մասին իրենց իմացածով, հրավիրեք նրանց նկարել ինչ-որ բան, որը նա արեց:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Աստված կարող է հրաշքներ գործել իմ կյանքում:
Եղիսե մարգարեի միջոցով Տերը հրաշագործ եղանակներով օրհնեց շատ մարդկանց: Օգնեք երեխաներին հասկանալ Տիրոջ հրաշքներն իրենց կյանքում:
Հնարավոր վարժություններ
-
Կիսվեք Դ Թագավորաց 4–5 գլուխներում տրված մեկ կամ երկու հրաշքներով (տես Եղիսե մարգարեն» և «Եղիսեն բժշկում է Նեեմանին» Հին Կտակարանի պատմություններ): Թող երեխաները կիսվեն, թե ինչ իրենց դուր եկավ այդ պատմություններում: Հրավիրեք նրանց կրկին իրար պատմել այդ պատմությունները:
-
Վկայեք, որ Տերը կարող է օգտագործել Իր զորությունը և մեծ գործեր կատարելով օգնել մեզ: Մենք կոչում ենք դրանք հրաշքներ: Կիսվեք, թե ինչպես է Տերը ցույց տվել Իր սերը ձեր հանդեպ մեծ կամ փոքր եղանակներով: Երեխաների հետ որևէ երգ երգեք Աստծո սիրո մասին, օրինակ՝ «My Heavenly Father Loves Me» (Children’s Songbook, 228–29): Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչպես են հասկացել, որ Երկնային Հայրը սիրում է իրենց:
Ես կարող եմ որոշում կայացնել և կատարել այն, ինչ Աստված է պատվիրում Իր մարգարի միջոցով:
Նեեմանը դժվարանում էր հնազանդվել, երբ Եղիսե մարգարեն ասաց նրան, թե ինչպես կարելի է բուժվել բորոտությունից: Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին հասկանալ այն օրհնությունները, որոնք գալիս են հնազանդ լինելուց:
Հնարավոր վարժություններ
-
Պատմեք Նեեմանի պատմությունը (տես Դ Թագավորաց 5.9–14, «Եղիսեն բժշկում է Նեեմանին» Հին Կտակարանի պատմություններ, տես նաև Նեեմանի նկարը այս շաբաթվա համառոտ շարադրանքից Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում): Ընդգծեք, որ սկզբում Նեեմանը չէր ուզում լվացվել Հորդանան գետում, չնայած Եղիսեն ասաց նրան, որ դա կբուժի իր հիվանդությունը: Պատմեք այն ժամանակի մասին, երբ համոզված չէիք, որ ցանկանում էիք ճիշտ վարվել և օգնեք երեխաներին մտածել իրենց սեփական օրինակների մասին: Ապա կիսվեք, թե ինչպես օրհնվեց Նեեմանը, երբ ճիշտ ընտրություն կատարեց:
-
Երեխաների համար կարդացեք Դ Թագավորաց 5.13-ը և բացատրեք, որ Նեեմանի ծառաները օգնեցին նրան որոշել հնազանդվել Եղիսե մարգարեին: Օգնեք երեխաներին մտածել, թե ինչպես կարող են օգնել իրենց ընկերներին կամ ընտանիքի անդամներին լսել և հնազանդվել մարգարեին:
Տերը հսկում է Ինձ։
Երբ Եղիսեի ծառան տեսավ իրենց շրջապատող սիրիական բանակը, շատ վախեցավ։ Սակայն Եղիսեն ասաց նրան. «Մի վախենար», քանի որ Տերը իրենց հետ էր (Դ Թագավորաց 6.16):
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների համար կարդացեք Դ Թագավորաց 6.15-ը կամ վերաձևակերպեք այն, որպեսզի նրանք կարողանան հասկանալ: Հրավիրեք երեխաներին պատկերացնել, որ իրենք շրջապատված են մեծ բանակով՝ ձիերով և մարտակառքերով, ինչպես Եղիսեի ծառան էր: Ի՞նչ կզգային նրանք։ Նրանք ի՞նչ կանեին: Խնդրեք նրանց փակել իրենց աչքերը, մինչ նրանց համար կարդում եք Դ Թագավորաց 6.16–17-ը: Երբ կարդաք «բաց նորա աչքերը» խոսքերը, խնդրեք երեխաներին բացել իրենց աչքերը: Նկարագրեք, թե ծառան ինչ տեսավ, որոնք պաշտպանում էին իրեն և Եղիսեին: Կիսվեք, թե որտեղից գիտեք, որ Տերը հսկում է մեզ։
-
Միասին երգեք որևէ երգ, թե ինչպես է Աստված հոգ տանում մեր մասին, օրինակ այս երգի վերջին տունը «Dearest Children, God Is Near You» (Hymns, no. 96): Փոխարինեք երգի բառերը երեխաների անուններով՝ շեշտելով, որ Աստված հսկում է նրանց:
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Աստված կարող է հրաշքներ գործել իմ կյանքում:
Իր ծառայության ընթացքում Եղիսեն բժշկեց և օրհնեց շատ մարդկանց: Դ Թագավորաց 4–5 գլուխներում նկարագրված հրաշքները ինչպե՞ս կարող են օգնել երեխաներին ճանաչել Երկնային Հոր ձեռքն իրենց կյանքում:
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներին գրատախտակին գրել որքան հնարավոր է շատ հրաշքներ, որ հիշում են սուրբ գրություններից: Ապա նրանց ժամանակ տվեք կրկնելու Դ Թագավորաց 4–5-ը և ավելացնելու իրենց ցուցակին (տես Դ Թագավորաց 4.1–7, 14–17, 32–35, 38–41, 42–44, 5.10–14): Ի՞նչ են սովորեցնում այս հրաշքներն այն մասին, թե Երկնային Հայրն ինչպես է վերաբերվում մեզ:
-
Հրավիրեք երեխաներին խոսել այն մասին, թե ինչ է հրաշքը։ Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են կրկնել «Հրաշք» եզրույթը Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org): Հրավիրեք նրանց կիսվել Հիսուսի կատարած մի քանի հրաշքներով: Խոսեք այն մասին, թե ինչպես եք տեսել Աստծո զորությունը ձեր կյանքում: Դուք կարող եք ընդգրկել առօրյա հրաշքներ, ինչպես օրինակ՝ խաղաղության զգացումը, առօրյա կյանքի պարգևը կամ օգնությունը առօրյա գործերում: Հրավիրեք երեխաներին խոսել իրենց կյանքի մեծ ու փոքր հրաշքների մասին:
Ես կարող եմ ընտրություն կատարել և լինել հավատարիմ, խոնարհ և հնազանդ։
Նեեմանը ցանկանում էր բուժվել բորոտությունից, բայց չէր ակնկալում Եղիսեից ստանալ այդ պարզ հրահանգները. «Գնա եւ եօթն անգամ լուացուիր Յորդանանումը» (Դ Թագավորաց 5.10): Մտածեք, թե այս պատմության միջոցով ինչպես կարող եք երեխաներին ուսուցանել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի, խոնարհության և հնազանդության մասին։
Հնարավոր վարժություններ
-
Գրատախտակին գրեք հավատք, խոնարհություն, և հնազանդություն բառերը և հարցրեք երեխաներին, թե ինչ են նշանակում այս բառերը (տես Հավատքին հավատարիմ, 54–56, 86–87, 108–9): Հրավիրեք երեխաներին կարդալ Դ Թագավորաց 5.9–14-ը: Դուք կարող եք նաև ցույց տալ «Naaman and Elisha» տեսանյութի մասերը (ChurchofJesusChrist.org): Ինչպե՞ս էր Նեեմանը հավատք ցուցաբերում Տիրոջ հանդեպ և դրսևորում խոնարհություն ու հնազանդություն: Ինչո՞ւ է կարևոր մեզ համար ունենալ այս հատկանիշները:
-
Խնդրեք երեխաներին պատմել այն մասին, երբ մի ընկեր օգնել է նրան ճիշտ ընտրություն կատարել: Կիսվեք նաև ձեր անձնական վկայությամբ։ Միասին կարդացեք Դ Թագավորաց 5.10–13-ը և սովորեք, թե Նեեմանի ծառաներն ինչպես օգնեցին նրան ընտրել հնազանդվել մարգարեին: Ի՞նչ կարող ենք անել՝ օգնելու միմյանց հետևել մեր մարգարեին այսօր:
-
Հրավիրեք երեխաներին ավարտել գործնական աշխատանքի էջը և ընտանիքի անդամի կամ որևէ ընկերոջ հետ կիսվել ինչ-որ բանով, որ նրանք սովորեցին Նեեմանի պատմությունից Դ Թագավորաց 5.1–15-ից:
Ես միայնակ չեմ:
Ձեր ուսուցանած երեխաները երբեմն կարող են նմանվել Եղիսեի ծառային՝ վստահ չլինեն, թե ինչպես դիմակայել իրենց առջև ծառացած մարտահրավերներին: Կարող եք օգտագործել Դ Թագավորաց 6.8–17-ում տրված պատմությունը՝ ուսուցանելով նրանց՝ «Մի վախենար», քանի որ Տերը նրանց մենակ չի թողել:
Հնարավոր վարժություններ
-
Միասին կարդացեք Դ Թագավորաց 6.15–17-ը: Հրավիրեք երեխաներից մեկին ձեւացնել, թե ինքը Եղիսեի ծառան է, իսկ մյուս երեխաները հարցեր են տալիս իր փորձառության վերաբերյալ, օրինակ՝ ինչ է զգացել, երբ սիրիական բանակը շրջապատել է քաղաքը կամ ինչպիսին էր Աստծո բանակը: Երեխաների հետ խոսեք այն ժամանակների մասին, երբ նրանք իրենց միայնակ են զգում ավետարանով ապրելիս: Երկնային Հայրն ինչպե՞ս է օգնում մեզ իմանալ, որ մենք մենակ չենք:
-
Երգեք որևէ երգ Աստծուն ապավինելու մասին, օրինակ՝ «When Faith Endures» (Hymns, no. 128): Այս երգն ի՞նչ է ուսուցանում մեզ Աստծուն վստահելու մասին:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Հրավիրեք երեխաներին իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել փորձառություններով, երբ նրանք զգացել են Աստծո ձեռքը իրենց կյանքում: Խրախուսեք նրանց խնդրել ընտանիքի անդամներին կիսվել նմանատիպ փորձառություններով: