Հին Կտակարան 2022
Հունիսի 27-ից հուլիսի 3-ը։ Գ Թագավորաց 17–19․ «Եթէ Եհովան է Աստուածը, նորա ետեւից գնացէք»


Հունիսի 27-ից հուլիսի 3-ը։ Գ Թագավորաց 17–19․ «Եթէ Եհովան է Աստուածը, նորա ետեւից գնացէք», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հունիսի 27-ից հուլիսի 3-ը։ Գ Թագավորաց 17–19, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022

Նկար
Եղիան կանգնած է վառվող զոհասեղանի կողքին

Եղիան վիճում է Բահաղի քահանաների հետ, ըստ՝ Ջերի Հարսթոնի

Հունիսի 27-ից հուլիսի 3-ը

Գ Թագավորաց 17–19

«Եթէ Եհովան է Աստուածը, նորա ետեւից գնացէք»

Երբ կարդում եք սուրբ գրությունները, դուք գործադրում եք հավատ, որը պատրաստում է ձեր սիրտն ու միտքը լսելու Հոգու «մեղմ ու բարակ ձայնը» (Գ Թագավորաց 19․12

Գրի առեք ձեր տպավորությունները

Իսրայելի տունը խառնաշփոթի մեջ էր: Դավիթի և Սողոմոնի օրոք ձեռք բերված միասնությունն ու բարգավաճումը վաղուց անցյալում էին, և Տիրոջ հետ ժողովրդի կապած ուխտերը շատ մարդկանց համար հեռավոր հիշողություն էին: Իսրայելի թագավորությունը կիսվել էր. տասը ցեղերը կազմում էին Իսրայելի Հյուսիսային թագավորությունը, իսկ երկու ցեղերը՝ Հուդայի Հարավային թագավորությունը: Երկու թագավորություններն էլ հոգևորապես անկայուն էին և առաջնորդվում էին թագավորների կողմից, ովքեր խախտում էին Տիրոջ հետ կապած իրենց ուխտերը, ինչպես նաև ազդում էին ուրիշների վրա (տես Գ Թագավորաց 11–16)։ Բայց ուրացությունը հատկապես դաժան էր Հյուսիսային թագավորությունում, որտեղ Աքաաբ թագավորը խրախուսում էր Իսրայելին երկրպագել Բահաղ կեղծ աստծուն:

Այս պայմաններում էր, որ Եղիա մարգարեն կանչվեց քարոզելու: Նրա ծառայության պատմությունից պարզ է դառնում, որ Տիրոջ հանդեպ անձնական հավատը կարող է մեծանալ արդարների շրջանում, նույնիսկ, ամբարիշտ միջավայրում: Երբեմն Տերը այդպիսի հավատքին պատասխանում է տպավորիչ, տեսանելի հրաշքներով, ինչպես երկնքից ուղարկված կրակը: Բայց Նա նաև գործում է հանգիստ, թաքուն հրաշքներ, ինչպես հավատարիմ այրու և նրա որդու անձնական կարիքները բավարարումը: Եվ շատ հաճախ Նրա կատարած հրաշքներն այնքան անձնական են, որ դրանք հայտնի են լինում միայն ձեզ, օրինակ՝ երբ Տերը բացահայտում է Իրեն և Իր կամքը «մեղմ ու բարակ ձայնով» (Գ Թագավորաց 19․12

Եղիայի մասին ավելին իմանալու համար, տես «Եղիա» բառը Սուրբ գրքերի ուղեցույցում:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Գ Թագավորաց 17․1-16

Զոհաբերության հրավերը իմ հավատը կիրառելու հնարավորություն է

Սկզբում գուցե, անհասկանալի թվա, թե ինչու է Եղիա մարգարեն խնդրել Սարեփթացի այրուն իրեն ուտելիք և ջուր տալ՝ նախքան այրին կկերակրեր իրեն և իր սոված որդուն: Բայց Եղիայի խնդրանքը կարող էր նաև օրհնություն համարվել այս փոքր ընտանիքի համար: Նրանց անհրաժեշտ էին Տիրոջ օրհնությունները, և զոհաբերությունը հաճախ օրհնություններ է բերում, այդ թվում՝ ավելի ուժեղ հավատքի օրհնություն:

Այս պատմությունը կարդալիս ինքներդ ձեզ պատկերացրեք այդ զարմանալի այրու փոխարեն: Ի՞նչն է ձեզ տպավորում նրա մեջ: Մտածեք ձեր հավատքը գործադրելու հնարավորությունների մասին, այդ թվում՝ զոհաբերելու հնարավորությունները: Ինչպե՞ս կարող եք ավելի նմանվել այդ այրի կնոջը:

Տես նաև Մատթեոս 6․25–33, Ղուկաս 4․24–26, Լին Գ. Ռոբբինս, Tithing—a Commandment Even for the Destitute, Լիահոնա, մայիս 2005, 34–36։

Գ Թագավորաց 18

«Եթէ Եհովան է Աստուածը, նորա ետեւից գնացէք»

Իսրայելացիները հավանաբար զգացին, որ Բահաղին երկրպագելու լավ հիմքեր ունեն՝ անտեսելով Տիրոջ հետևյալ պատվիրանը. «Բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենաս» (Ելից 20․3)։ Բահաղը հայտնի էր որպես փոթորիկների և անձրևի աստված, և երեք տարի երաշտից հետո նրանց շտապ անձրև էր անհրաժեշտ։ Եվ Բահաղի երկրպագությունը ընդունվեց հանրության կողմից և հաստատվեց թագավորի ու թագուհու կողմից: Երբ կարդաք Գ Թագավորաց 18-ը, հիշեք ձեր կյանքից մի դրվագ, որը կարելի է համեմատել իսրայելացիների իրավիճակի հետ: Երբևէ տատանվե՞լ եք Տիրոջը հետևելու հարցում, քանի որ այլընտրանքները խելամիտ և համոզիչ են թվացել (տես Գ Թագավորաց 18․21)։ Ձեր կարծիքով այս գլխի իրադարձություններում Տերն ի՞նչ է փորձում մարդկանց ուսուցանել Իր և Բահաղի մասին: Ի՞նչ փորձառություններ են ձեզ սովորեցրել նմանատիպ ճշմարտությունները:

Գուցե հետաքրքիր լինի նշել այն բաները, որոնք Եղիան ասաց և արեց այս գլխում, որոնք ցույց են տալիս նրա հավատը Տիրոջ հանդեպ: Ի՞նչ ենք սովորում այդ հատվածներից Եղիայի հավատքի մասին։

Տես նաև Հեսու 24․15, 2 Նեփի 2․26–28, Դ․ Թոդ Քրիսթոֆերսոն, «Ընտրություն և պարտավորություն» (համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, հունվար. 12, 2020), ChurchofJesusChrist.org։

Նկար
Եղիան կանգնած է ժայռի վրա

Գ Թագավորաց 19․11–12 հատվածների խորհրդանշական նկարագրությունը։ Մարգարեն, © Robert Booth Charles/Bridgeman նկարներ

Գ Թագավորաց 19․1-18

Տերը հաճախ խոսում է հանգիստ, պարզ ձայնով

Երբ Յեզաբել թագուհին իմացավ, թե ինչ է պատահել իր քահանաների հետ Կարմեղոս լեռան վրա, նա դարձի չեկավ․ նա զայրացավ: Վախենալով իր կյանքի համար՝ Եղիան փախավ անապատ և ապաստան գտավ քարանձավում: Այնտեղ տանջվելով մենությունից և հուսահատությունից, նա փորձառություն ունեցավ Տիրոջ հետ, որը շատ տարբեր էր Կարմեղոս լեռան վրա կատարվածից: Գ Թագավորաց 19․1–18 հատվածներում նկարագրված Եղիայի փորձառությունն ի՞նչ է ձեզ ուսուցանում այն մասին, թե ինչպես է Տերը հաղորդակցվում մեզ հետ կարիքի դեպքում։ Մտածեք ձեր կյանքի այն ժամանակների մասին, երբ դուք լսել եք Նրա ձայնը: Ի՞նչ պետք է անեք, որպեսզի ավելի հաճախ ստանաք Նրա առաջնորդությունը:

Մտածեք հետևյալ հատվածներում օգտագործված բառերի և արտահայտությունների մասին, որպեսզի նկարագրեք, թե ինչպես է Տերը հաղորդակցվում մեզ հետ․ Հելաման 5․30, 3 Նեփի 11․3–7, Վարդապետություն և Ուխտեր 6․22–23, 8․2–3, 9․8–9, 11․12–14, 36․2։

Տես նաև Սաղմոս 46․10, 1 Նեփի 17․45, Ռասսել Մ․ Նելսոն, «Լսիր Նրան», Լիահոնա, մայիս 2020, 88–92։

Գ Թագավորաց 19.19-21

Տիրոջը ծառայելը առաջնային է աշխարհիկ հոգսերից

Այն փաստը, որ Եղիսեն ուներ 12 լուծ եզ, ցույց է տալիս, որ նա հավանաբար հարուստ մարդ էր: Ի՞նչն է տպավորում ձեզ Գ Թագավորաց 19․19–21-ում գրված նրա գործերում։ Ինչպե՞ս կարող եք հետևել Եղիսեի օրինակին։

Տես նաև Մատթեոս 4․18–22-ը։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Գ Թագավորաց 17․1-16։«Եղիայի և Սարեփթացի այրու պատմությունը» տեսանյութը (ChurchofJesusChrist.org) և այս համառոտ շարադրանքի նկարը կարող են օգնել ձեր ընտանիքին պատկերացնել Գ Թագավորաց 17․1–16-ի պատմությունը։ Այդ հատվածները կարդալուց և այս նյութերը դիտելուց հետո ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է թվարկել այրու ոգեշնչող հատկանիշները: Ի՞նչ է Տերը խնդրում մեզ անել, որպեսզի ցույց տանք մեր հավատը:

Գ Թագավորաց 18.«Եղիան և Բահաղի քահանաները» բաժինը (Հին Կտակարանի պատմություններում) կարող է օգնել ձեր ընտանիքին դասեր քաղել Գ Թագավորաց 18-ի պատմությունից։ Կա՞ն բաներ, որոնք խանգարում են մեզ լիովին հավատարիմ մնալ Տիրոջը: Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Նրան ընտրելու մեր պատրաստակամությունը (տես հատված 21

Գ Թագավորաց 19.11-12։Ի՞նչը կօգներ ձեր ընտանիքին հասկանալ «մեղմ ու բարակ ձայնը» լսելու կարևորությունը: Կարող եք մեղմ ձայնով միասին կարդալ Գ Թագավորաց 19․11–12-ը կամ ցածրաձայն երգել Հոգու մասին մի երգ, ինչպես օրինակ՝ The Holy Ghost (Children’s Songbook, 105)։ Գուցե ավելացնեք որոշ շեղող ձայներ՝ ցույց տալով, թե ինչպես է սատանան փորձում մեզ թույլ չտալ լսել մեղմ, բարակ ձայնը: Ընտանիքի անդամները կարող էին կիսվել, թե իրենք ինչ են անում, որպեսզի զգայուն լինեն Հոգու հուշումների հանդեպ:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար ձեռնարկից:

Առաջարկվող երգ․ «The Holy Ghost», Children’s Songbook, 105։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Գրի առեք ձեր տպավորությունները։ Երբ զգաք, որ Հոգին խոսում է ձեզ հետ, կարող եք գրի առնել Նրա թելադրած խոսքերը, որոնք դուք զգում եք։ Այդ տպավորությունները գրի առնելու միտքը կօգնի ձեզ խորհել և գնահատել դրանք:

Նկար
կին և երեխա

Սարեփթացի այրին, Ռոզ Դատոկ Դալ

Տպել