Հին Կտակարան 2022
Մտքեր հիշելու համար․ «Հիսուսը կասի ողջ Իսրայելին. «Եկ տուն»


Մտքեր հիշելու համար. «Հիսուսը կասի ողջ Իսրայելին. «Եկ տուն» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար, Հին Կտակարան 2022 (2021)

Մտքեր հիշելու համար. «Հիսուսը կասի ողջ Իսրայելին. «Եկ տուն», Եկ հետևիր Ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
ուսուցման պատկերակ

Մտքեր հիշելու համար

«Հիսուսը կասի ողջ Իսրայելին. «Եկ տուն»

Սինայի անապատում Մովսեսը Իսրայելի զավակներին հավաքեց սարի ստորոտում: Այնտեղ Տերը հայտարարեց, որ ցանկանում է վերջերս ազատագրված ստրուկների այդ խմբին վերածել հզոր ժողովրդի: Նա ասաց․ «Եվ դուք ինձ համար քահանաների թագավորութիւն եւ սուրբ ազգ կլինիք» (Ելից 19․6)։ Նա խոստացավ, որ նրանք կբազմանան և կբարգավաճեն, նույնիսկ, եթե շրջապատված լինեն շատ ավելի մեծ և հզոր թշնամիներով (տես Երկրորդ Օրինաց 28․1–14

Այս ամենը տեղի կունենար ոչ այն պատճառով, որ իսրայելացիները բազմաթիվ էին կամ ուժեղ ու հմուտ: Տերը բացատրեց, որ դա տեղի կունենար, «եթէ իրաւ իմ ձայնին լսէք եւ իմ ուխտը պահէք» (Ելից 19․5)։ Աստծո զորությունն էր, ոչ թե իրենցը, որը նրանց հզոր կդարձներ:

Սակայն իսրայելացիները միշտ չէին հնազանդվում Նրա ձայնին, և ժամանակի ընթացքում նրանք դադարեցին պահել Նրա ուխտը: Շատերը սկսեցին երկրպագել այլ աստվածների և որդեգրել իրենց շրջապատող մշակույթների սովորույթները: Նրանք մերժեցին նույնիսկ այն, ինչը նրանց դարձնում էր բոլոր ազգերից տարբերվող ազգ՝ իրենց ուխտերի շնորհիվ Տիրոջ հետ ունեցած կապը: Չունենալով իրենց պաշտպանող Աստծո զորությունը (տես Դ Թագավորաց 17․6–7), նրանց թշնամիներին ոչինչ չէր կանգնեցնում (տես Բ Մնացորդաց 36․12–20

Իսրայելի ցրումը

Մ.թ.ա. մոտ 735-720 թվականներին մի քանի անգամ ասորիները ներխուժեցին Իսրայելի հյուսիսային թագավորություն, որտեղ ապրում էին տասներկու ցեղերից տասը և հազարավոր իսրայելացիներ գերեվարվեցին Ասորական կայսրության տարբեր մասեր (տես Դ Թագավորաց 17․1–71 Այս իսրայելացիները հայտնի դարձան որպես «կորած ցեղեր», մասամբ այն պատճառով, որ նրանք հեռացվեցին իրենց հայրենիքից և ցրվեցին այլ ազգերի մեջ: Բայց նրանք նաև կորան ավելի լայն իմաստով. ժամանակի ընթացքում նրանք կորցրին իրենց ինքնության զգացումը՝ որպես Աստծո ուխտյալ ժողովուրդ:

Քանի որ Հուդայի հարավային թագավորությունը, երբեմն, ավելի արդար էր, քան Հյուսիսային թագավորությունը, այն ապրեց ավելի երկար։2 Բայց, ի վերջո, այնտեղի ժողովուրդը նույնպես հեռացավ Տիրոջից: Ասորիները գրոհեցին Հարավային թագավորության վրա ու գրավեցին մեծ մասը, և հրաշքով պահպանվեց միայն Երուսաղեմը (տես Դ Թագավորաց 19, Եսայիա 10․12–13)։ Ավելի ուշ, մ.թ.ա. 597-580 թվականներին, բաբելոնացիները ավերեցին Երուսաղեմը, ներառյալ տաճարը, և գերեվարեցին քաղաքի բնակիչներից շատերին (տես Դ Թագավորաց 24–25, Բ Մնացորդաց 36, Երեմիա 3952)։ Մոտ 70 տարի անց Հուդայի մնացած ժողովրդին թույլատրվեց վերադառնալ Երուսաղեմ և վերակառուցել տաճարը: Սակայն շատերը մնացին Բաբելոնում։3

Երբ անցան սերունդները, իսրայելացիները բոլոր ցեղերից «փոթորիկով քշվել էին ․․․ ամեն ազգերի մէջ, որոնց նորանք չգիտէին» (Զաքարիա 7․14, տես նաև Ամովս 9․8–9)։ Տիրոջ կողմից ոմանք առաջնորդվել էին այլ երկրներ (տես 2 Նեփի 1․1–5, Օմնի 1․15–16)։ Մյուսները հեռացել էին Իսրայելից՝ գերությունից խուսափելու համար (տես Դ Թագավորաց 25․22–26, Երեմիա 42․13–19, 43․1–7) կամ քաղաքական ու տնտեսական պատճառներով։4

Այս իրադարձությունները մենք անվանում ենք Իսրայելի ցրում: Կարևոր է իմանալ ցրման մասին՝ ելնելով մի քանի պատճառներից: Պատճառներից մեկն այն է, որ դա Հին Կտակարանի հիմնական թեման է. Հին Կտակարանի շատ մարգարեներ ականատես են եղել այն հոգևոր անկման պարուրագծին, որը հանգեցրել է Իսրայելի ցրմանը: Նրանք կանխատեսում էին այդ ցրումը և զգուշացնում դրա մասին, իսկ նրանցից ոմանք նույնիսկ անցան դրա միջով։5 Դա օգտակար է հիշել, երբ կարդում եք Եսայիայի, Երեմիայի, Ամովսի և Հին Կտակարանի վերջին մասի շատ այլ գրքեր: Այս համատեքստը հաշվի առնելով, երբ կարդաք նրանց մարգարեությունները Ասորեստանի և Բաբելոնի, կռապաշտության և գերության, ամայացման և վերջնական վերականգնման վերաբերյալ, դուք կիմանաք, թե ինչի մասին են նրանք խոսում:

Հասկանալով Իսրայելի ցրումը, դուք ավելի լավ կհասկանաք Մորմոնի Գիրքը, քանի որ Մորմոնի Գիրքը հիշատակարան է ցրված Իսրայելի մի ճյուղի մասին (տես 1 Նեփի 15․12)։ Այս հիշատակարանը սկսվում է նրանից, որ Լեքիի ընտանիքը փախչում է Երուսաղեմից մ.թ.ա. մոտ 600 թվականին՝ բաբելոնացիների հարձակվելուց անմիջապես առաջ: Լեքին այն մարգարեներից մեկն էր, ով մարգարեացել էր Իսրայելի ցրման մասին:6 Եվ նրա ընտանիքը օգնեց իրականացնել այդ մարգարեությունը՝ վերցնելով Իսրայելի տան իրենց ճյուղը և տնկելով այն աշխարհի մյուս կողմում՝ Ամերիկայում:

Նկար
Մարդիկ հեռանում են այրվող քաղաքից

Երուսաղեմի կործանումը Նեբուզար-ադանի կողմից, Ուիլյամ Բրասսի Հոլի կողմից, © Providence Collection/արտոնագրված է goodsalt.com կայքից։

Իսրայելի հավաքումը

Այնուամենայնիվ, իսրայելի ցրումը պատմության միայն մի մասն է։ Տերը չի մոռանում Իր ժողովրդին և ոչ էլ լիովին լքում է նրան, նույնիսկ եթե ժողովուրդը լքել է Նրան: Իսրայելի ցրման բազմաթիվ մարգարեություններ ուղեկցվում էին բազմաթիվ խոստումներով, որ Աստված մի օր կհավաքի նրանց։7

Այդ օրն այսօր է՝ մեր օրերը: Հավաքումն արդեն սկսվել է: 1836 թվականին՝ Մովսեսի կողմից Իսրայելի զավակներին Սինայ սարի ստորոտում հավաքելուց հազարավոր տարիներ անց, Մովսեսը հայտնվեց Կիրթլենդի տաճարում, որպեսզի Ջոզեֆ Սմիթին շնորհի «աշխարհի չորս մասերից Իսրայելը հավաքելու բանալիները» (Վարդապետություն և Ուխտեր 110․11)։ Այժմ այդ բանալիները կրողների առաջնորդության ներքո Իսրայելի ցեղերը հավաքվում են յուրաքանչյուր ազգից, որտեղ Տիրոջ ծառաները կարող են գնալ:

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն այդ հավաքումը կոչել է «այսօր երկրի վրա տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունը։ Ոչինչ չի համեմատվի դրա հետ մեծությամբ, կարևորությամբ և փառահեղությամբ: Եվ եթե ցանկանաք՝ դուք կհանդիսանաք դրա մասը»։8

Ինչպե՞ս եք դուք մասնակցում դրան։ Ի՞նչ է նշանակում հավաքել Իսրայելը: Արդյո՞ք դա նշանակու՞մ է, որ տասներկու ցեղերը վերականգվելու են նախկինում իրենց բնակեցված երկրում: Իրականում դա ավելի մեծ, շատ ավելի հավերժական բան է նշանակում: Ինչպես բացատրել է Նախագահ Նելսոնը․

«Երբ մենք խոսում ենք հավաքման մասին, մենք պարզապես ասում ենք այս հիմնարար ճշմարտությունը. մեր Երկնային Հոր զավակներից յուրաքանչյուրը վարագույրի երկու կողմերում արժանի է լսել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ուղերձը: …

Ամեն անգամ, երբ դուք անում եք ինչ-որ բան, որն օգնում է որևէ մեկին վարագույրի այս կամ այն կողմում կատարել քայլ՝ Աստծո հետ ուխտեր կապելու համար, դուք օգնում եք Իսրայելի հավաքմանը։ Դա այնքան պարզ է»:9

Դա տեղի է ունենում, ինչպես Եսայիան է ասել, «մեկ առ մեկ» (Եսայիա 27․12) կամ, ինչպես Երեմիան է կանխատեսել «քաղաքից մէկին, եւ ազգատոհմից՝ երկուսին» (Երեմիա 3․14

Իսրայելի հավաքումը նշանակում է Աստծո զավակներին հետ բերել Նրա մոտ: Դա նշանակում է վերականգնել նրանց ուխտի հարաբերությունները Իր հետ։ Դա նշանակում է վերականգնել «սուրբ ազգը», որը Նա առաջարկել էր հիմնել շատ վաղուց (Ելից 19․6

Եկ տուն

Որպես ուխտ պահող՝ դուք Իսրայելի տան մի մասն եք:10 Դուք հավաքվել եք, և հավաքող եք: Դարեր տևող էպիկական պատմությունը, որը սկսվել է Աստծո և Աբրահամի ուխտով, իր գագաթնակետին է հասնում, և դուք առանցքային դերակատար եք: Հիմա է ժամանակը, երբ «Հիսուսը կասի ամբողջ Իսրայելին. «Եկ տուն»։11

Սա է հավաքողների ուղերձը. Եկ տուն՝ դեպի ուխտը: Եկ տուն՝ դեպի Սիոն: Եկ տուն՝ Հիսուս Քրիստոսի և Իսրայելի Սուրբի մոտ, և Նա ձեզ տուն կբերի Աստծո՝ ձեր Հոր մոտ:

Հղումներ

  1. Ասորեստանի գերեվարված տասը ցեղերն էին՝ Ռուբենը, Շմավոնը, Իսաքարը, Զաբուղոնը, Դանը, Նեփթաղիմը, Գադը, Ասերը, Եփրեմը և Մանասեն: Ղևիի ցեղի անդամները տարածվել էին մյուս ցեղերի տարածքներում՝ նրանց քահանայության պարտականությունները կատարելու համար:

  2. Հարավային թագավորությունը հիմնականում բաղկացած էր Հուդայի և Բենիամինի ցեղերից: Այնուամենայնիվ, այնտեղ ապրում էին ևս մի քանի ցեղերի անդամներ (տես Բ Մնացորդաց 11․14–17)։ Օրինակ՝ Երուսաղեմում բնակվող Լեքին Մանասեի ցեղից էր:

  3. Տես Եզրաս 1, 7, Նեեմիա 2։ Բաբելոնյան կայսրությունը նվաճվել էր Պարսից կայսրության կողմից: Պարսից արքա Կյուրոսն էր, որ թույլ տվեց աքսորված հրեաների մի քանի խմբերի վերադառնալ Երուսաղեմ:

  4. Մ.թ. 70 թ.-ին, Երուսաղեմը և նրա տաճարը կրկին ոչնչացվեցին՝ այս անգամ հռոմեացիների կողմից, իսկ մնացած հրեաները ցրվեցին երկրի շատ ազգերի մեջ:

  5. Տես Երեմիա 29․18, Եզեկիել 22․15, Ովսեե 9․17, Ամովս 9․9, 1 Նեփի 1․13։

  6. Տես 1 Նեփի 1․13, 18–20, 10․12–14։

  7. Տես Եսայիա 5․26, 27․12, 54, Երեմիա 16․14–15, 29․14, 31․10, Եզեկիել 11․17, 34․12, 37․21–28, Զաքարիա 10․8, 1 Նեփի 10․14, 22․25, 3 Նեփի 16․1–5, 17․4։

  8. Ռասսել Մ․ Նելսոն և Վենդի Վ․ Նելսոն, «Իսրայելի հույսը», դեռահասների համաշխարհային հոգևոր հավաք, հունիսի 3, 2018, լրացում New Era և Ensign, 8, ամսագրերի համար, ChurchofJesusChrist.org։

  9. Ռասել Մ. Նելսոն և Վենդի Վ․ Նելսոն, «Իսրայելի Հույսը», 15, ChurchofJesusChrist.org:

  10. Sես 2 Նեփի 30․2։

  11. «Եկեք ուրախանանք», հիմներ, հ. 32։

Տպել