Հին Կտակարան 2022
Հուլիսի 25-31-ը Եսթեր․ «… Գուցէ մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհութեան հասել»


Հուլիսի 25-31-ը Եսթեր․ «… Գուցէ մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհութեան հասել», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար, Հին Կտակարան 2022 (2021)

Հուլիսի 25-31-ը Եսթեր, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022

Նկար
Եսթերն աղոթելիս

Եսթեր, Ջեյմս Ջոնսոն

Հուլիսի 25-31-ը

Եսթեր

«… Գուցէ մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհութեան հասել»

Երբ կարդաք Եսթերի գիրքը, ոգեշնչում փնտրեք ձեզ համապատասխան Հոգուց և գրանցեք ձեր ստացած տպավորությունները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Եսթերի գրքում շատ իրադարձություններ կարող են բախտ կամ պատահականություն թվալ: Ուրիշ ինչպե՞ս կբացատրեք, թե ինչպես մի որբ հրեա աղջիկ ճիշտ ժամանակին դարձավ Պարսկաստանի թագուհին, որպեսզի փրկի իր ժողովրդին կոտորածից: Արդյո՞ք դա պատահականություն էր, որ Եսթերի զարմիկը՝ Մուրթքեն, պարզապես լսում է թագավորին սպանելու դավադրության մասին: Արդյո՞ք դրանք զուգադիպություններ են եղել, թե՞ դրանք աստվածային ծրագրի մաս են կազմել: Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդը նշել է․ «Իրականում, ինչը թվում է զուտ պատահականություն, վերահսկվում է սիրող Երկնային Հոր կողմից։ … Տերը վերահսկում է մեր կյանքի յուրաքանչյուր մանրուք» («Աստվածային ծրագրի համաձայն», Լիահոնա, նոյեմբեր. 2017, 56)։ Գուցե միշտ չէ, որ մենք ընդունում ենք Տիրոջ ազդեցությունը այս «յուրաքանչյուր մանրուքի» մեջ: Բայց Եսթերի փորձից մենք սովորում ենք, որ Նա կարող է առաջնորդել մեր ուղին և պատրաստել մեզ «մի այսպիսի ժամանակի համար» (Եսթեր 4․14), երբ մենք կարող ենք գործիքներ լինել նրա ձեռքում՝ Իր նպատակները կատարելու համար:

Եսթերի գրքի ակնարկի համար տես «Եսթերի, գիրք» Սուրբ գրքերի ուղեցույց:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Եսթեր

Տերը կարող է ինձ գործիք դարձնել ուրիշներին օրհնելու համար

Քույր Էն Ս.Պինգրին ուսուցանել է. «Աստծո ձեռքում գործիք դառնալը մեծ արտոնություն և սուրբ պատասխանատվություն է: Ուր էլ որ ապրենք, անկախ մեր հանգամանքներից, անկախ մեր ընտանեկան կարգավիճակից և տարիքից, Տերը ցանկանում է, որ մեզանից յուրաքանչյուրը կատարի [իր] եզակի բաժինը այս վերջին տնտեսությունում՝ Իր արքայությունը կառուցելու գործում» (Knowing the Lord’s Will for You, Liahona, Nov. 2005, 112)։

Կարդալով Եսթերի պատմությունը՝ խորհեք, թե ինչպես են այս տողերը վերաբերում նրան: Փնտրեք, թե Տերն ինչպես թույլ տվեց նրան փրկել հրեաներին (օրինակ՝ տես Եսթեր 2․21–23, 3․10–14, 4․14–16)։ Հետո խորհեք, թե ինչպես է նա առաջնորդել ձեր կյանքը այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս օրհնել ուրիշներին: Որո՞նք են այն հանգամանքները կամ փոխհարաբերությունները, որոնցով Նա առաջնորդել է ձեզ «մի այսպիսի ժամանակի համար» (Եսթեր 4․14)։ Եթե դուք ունեք հայրապետական օրհնություն, կարող եք կարդալ այն՝ ավելի շատ բան իմանալու այն աշխատանքի մասին, որը Տերը պատրաստել է ձեզ համար:

Եսթեր 3, 5․9–147

Հպարտությունն ու զայրույթը կարող են հանգեցնել կործանման

Եսթերի գրքում մենք դասեր ենք քաղում Եսթերի և Մուրթքեի հավատարմությունից, ինչպես նաև Համանի հպարտությունից և զայրույթից: Երբ կարդաք Եսթեր 3, 5․9–14-ը, ուշադրություն դարձրեք Համանի զգացմունքներին, խոսքերին և գործողություններին: Ի՞նչ են դրանք բացահայտում նրա մասին և նրա դրդապատճառների մասին: Ի՞նչ հետևանքների հանգեցրեց դա (տես Եսթեր 7)։ Կարդալով Համանի մասին, դուք կարող եք գնահատել, թե ինչն է նպաստում ձեր զգացմունքներին և գործողություններին: Դուք ոգեշնչվա՞ծ եք որևէ փոփոխություն կատարելու համար: Ինչպե՞ս կարող եք դիմել Երկնային Հորը օգնության համար:

Տես նաև Առակաց 16․32, Ալմա 5․28։

Եսթեր 3–4, 5․2–3, 8․11–12

Ծոմապահությունը ցույց է տալիս իմ կախվածությունը Տիրոջից

Ուշադրություն դարձրեք այն պայմաններին, որոնք դրդեցին Եսթերին և մնացած հրեաներին ծոմ պահել (տես Եսթեր 3․13, 4․1–3, 10–17)։ Ծոմապահությունն ինչպե՞ս էր օրհնություն հանդիսանում նրանց համար (տես Եսթեր 5․2–3, 8․11–12)։ Ինչո՞ւ է Տերը խնդրում մեզ ծոմ պահել (տես Սուրբ գրքերի ուղեցույց «Ծոմ և ծոմապահություն», topics.ChurchofJesusChrist.org)։ Մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի ծոմապահությունն ավելի մեծ օրհնություն դառնա ձեր կյանքում:

Տես նաև Եսայիա 58․6–12, Մատթեոս 4․1–4, 17․14–21, Fasting: Young Single Adult Ward, Amanda (video), ChurchofJesusChrist.org։

Եսթեր 3․1–11, 4․10–17, 5․1–4

Ճիշտ գործելը հաճախ մեծ համարձակություն է պահանջում

Երբ Մուրթքեն ու Եսթերը պաշտպանեցին իրենց համոզմունքները, նրանք վտանգի տակ դրեցին իրենց կյանքը: Մեր ընտրություններն ունենում են հետևանքներ, որոնք կարող են պակաս ծանր լինել, բայց ճիշտ գործելը դեռևս կարող է համարձակություն պահանջել: Ի՞նչ եք սովորում Եսթեր 3․1–4, 4․10–17 հատվածներից՝ ճիշտը գործելու համարձակություն ունենալու մասին: Ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի տարբեր հետևանքներ զգացին Մուրթքեն և Եսթերը համարձակություն ցուցաբերելուց հետո (տես Եսթեր 3․5–11, 5․1–4)։ Մարդը ի՞նչ պետք է իմանա Աստծո մասին, որպեսզի կատարի Եսթերի և Մուրթքեի ընտրությունները․ անել այն, ինչ ճիշտ է՝ անկախ հետևանքներից:

Հաջորդ անգամ, երբ կքննարկեք ճիշտ գործելու հետևանքները, գուցե կիրառեք Եսթեր 4․16 հատվածում գրված Եսթերի խոսքերը ձեր իրավիճակում։ Օրինակ՝ դուք կարող եք ինքներդ ձեզ ասել. «Երբ ես ընտրեմ ճիշտը, եթե [կորցնեմ ընկերներիս], թող [կորցնեմ ընկերներիս]»:

Տես նաև Թոմաս Ս. Մոնսոն, «Որ դուք քաջություն ունենաք», Լիահոնա, մայիս 2009, 123-27:

Նկար
Եսթերը և թագավորը

Եսթերը կանգնած թագավորի առջև, Միներվա Կ․ Թեյչերթ

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Եսթեր 1–10Եսթերի պատմությունը վերանայելուց հետո (տես «Եսթեր թագուհին Հին Կտակարանի պատմություններում կամ For Such a Time as This տեսանյութը՝ ChurchofJesusChrist.org-ում), ձեր ընտանիքը կարող է պատրաստել որոշ հերոսների պարզ տիկնիկներ (տես այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար ձեռնարկում)։ Դրանից հետո նրանք կարող են օգտագործել այդ տիկնիկները՝ պատմությունը վերապատմելու համար: Կարող եք նաև երգել համարձակ և ճշմարիտ լինելու մասին երգեր, ինչպիսիք են՝ «Ճիշտը գործիր», (Հիմներ և մանկական երգեր, 64) կամ Do What Is Right (Hymns, no. 237)։ Երգի ո՞ր բառերն են մեզ հիշեցնում Եսթերի մասին:

Եսթեր 2․5-7Ի՞նչ կարող ենք սովորել Մուրթքեի օրինակից՝ փորձության ժամանակ ընտանիքի անդամներին օգնելու մասին: Մեր ընտանիքում ո՞վ ունի մեր աջակցության կարիքը: Ծրագիր կազմեք նրանց օգնելու համար:

Եսթեր 4․15–17Եսթերի քաջությունը կարող է ոգեշնչել ձեր ընտանիքին քննարկել, թե ինչպես ձեռք բերել համարձակություն՝ իրենց իսկ կյանքում ճշմարտությունը պաշտպանելու համար: Ի՞նչ նկատի ուներ Եսթերը «Եթե կմեռնեմ, թող մեռնեմ» ասելով: Նրա խոսքերն ինչպե՞ս են վերաբերում մեզ, երբ մենք պետք է համարձակ լինենք: “Courage” (ChurchofJesusChrist.org) տեսանյութում բերվում են որոշ օրինակներ։

Եսթեր 9․26–32։Փուրիմի հրեական տոնը հիմնադրվել է Եսթերի պատմությունը հիշելու համար: Այս շաբաթ ճաշի ժամանակ մտածեք, թե ինչ կարող եք պատմել այն մասին, թե ձեր ընտանիքի անդամները, այդ թվում ձեր նախնիներն ինչպես են օրհնել ուրիշներին՝ պաշտպանելով ճիշտը, ինչպես դա արեց Եսթերը:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար ձեռնարկից:

Առաջարկվող երգը․ «Ճիշտը գործիր», Հիմներ և մանկական երգեր, 64։

Բարելավել մեր ուսուցումը

Ընդօրինակեք Փրկիչի կյանքը: «Ուսուցանելու և մյուսներին բարձրացնելու Փրկիչի զորությունը գալիս էր Նրա ապրելաձևից և անհատականությունից: Որքան ջանասիրաբար փորձեք ապրել Հիսուս Քրիստոսի նման, այնքան ավելի շատ կկարողանաք ուսուցանել Նրա նման» («Ուսուցանել Փրկիչի ձևով»,13):

Նկար
Եսթեր

Եսթեր թագուհին, Միներվա Թեյչերթ, ©William and Betty Stokes

Տպել